edit
Clear all dta?
all data will bi clera
Այս ձեռնարկում ձեր կատարած գրառումները տեսնում էք միայն դուք, այն պահպանվում է ձեր համակարգչի պահոցում:
14.02.2009

Հայրիկիս. Վարդանյան Հովհաննես Գրիգորի

1911-1997թ.

 

Սպիտակ Գիրքը

 

1996 թվականն էր, Հայաստան էի եկել: Վաղ առավոտյան ինքնաթիռից իջնելուց հետո բավականին շուտ հասա եղբորս, Գրիգորի տուն, որ ապրում է Երևանի օդանավակյանին բավականին մոտ թաղամասում, Բանգլադըշում: Գրիգորը տանը չեր, իր ջոկաթի հետ Ղարաբաղում էր, հերթական անգամ գործուղվել էր Ղարաբաղ, hայկական հուշարձանների քարտեզը կազմող կազմակերպության կողմից: Հովիկն էր տանը, Եղբորս որդին, երբ կարոտներս իրրարից առանք, ես հարցրեցի Հովիկին. Ապո բա պապը ու՞ր է:

-         Ի՛, պապը Ռեմբոն է դարձել, դեմը չենք կարում առնենք:

-         Ես մերթ ժպիտս զսպելով, մերթ տարակուսանքով, հարցնում եմ, ինչի՞ մասին է խոսքը:

-         Հոպար, սաղ տնով ինչ անում էնք, չենք կարում դեմը առնենք, նույնիսկ հերթապահել ենք, որ գյոզերով չհելնի գնա Լենինական, բայց ձև չկա, մեկ է, հարմարացնում պոկվում է, հեսա պապան շուտով կգա ու նորից կգնա կբերի:

  Մանրամասնելով Հովիկի հետ պապի, իմ հոր, նման պահվածքը, պարզեցի այն, ինչի հետ առնչվել էի արդեն երկրաշաժի օրերին: Մոտ մի շաբաթ մեր փլված տան կողքին բաց երկնքի տակ գիշերելուց հետո միայն կարողացանք հորս համոզել, որ գոնե ժամանակավորապես գնանք Երևան, Գրիգորի մոտ, մինչև մի տնակ կհատկացնեն մեզ: Դա հաջողվեց միայն այն դեպքում, երբ բոլորս, քույրերս ու եղբայրներս միահամուռ կերպով, առիթ բաց չթողնելով կիսում էինք նրա հավատը, որ շուտով ամեն ինչ կկարգաորվի, հիշում էինք Ֆրանսու Միտերանի հայտարարությունը, անհապաղ օգնություն ցուցաբերելու մասին, որին հավակնում էր հայրս, և այլն:

 Իհարկ է բոլորս էլ հույսով էինք, որ հայրս կհամաձայնվի իրավիճակի հտե ու կմնա Երևանում, մինչև տան հարցերը լուծվեն: Բայց իզուր, հայրս չկարողանալով իր զավակներին մերժել, այնուամենայնիվ յուրաքանչյուր հարմար պահի դուրս էր գալիս տանից և ուղիղ Լենինական: Գալիս էր մեզ հատկացրած տնակը, որ քիչ հեռու էր տեղադրված մեր փլված շենքից ու քառասունամյա վաստակով, հայաստանի առաջին վաստակաոր մանկավարժը մենակության մեջ, 71 տարեկան հասակում,  անմռունչ դիմակայում էր բոլոր դժվարություններին այդ ամենաէլէմենտար հարմարություններից զուրկ տնակում, որովհետև այնտեղ իր տունն էր, մեր ոջախը:

  Առավոտ էր, տնակի դուռը բացեցի ու ներս մտա, աջից որպես խոհանոց մի փոքրիկ տարածք էր, որի կեսը զբաղեցնում էր սեղանը իսկ սեղանի կեսը ծառայում էր որպես ամանեղենի պահարան... Ձախից մահճակալի կողքին դրված էր մի փոքրիկ սեղան, որի վրա ափսեի մեջ ծխում էր կիսատ ծխած «պրիմա» մարկայի ծխախոտը իսկ մահճակալում արդեն արթնացած բայց դեռ անկողնի գգվանքում, ինձ շատ ծանոթ սպիտակ գիրքը ձեռքին, ընթեցում էր իմ հայրը:

  Անկողնում, կիսանստած, սպիտակ գիրքը ձեռքին, կրցքին փռած սպիտակ մորուքը, ինչպես միշտ փարթամ մազերը հետ սանրված, որ ինձ միշտ առյուծի բաշ էր հիշեցնում, որը արդեն ամբողջությամբ ճերմակել էր, Հայրս էր:

Կարծես իմ դեմ Մովսես Խորենացին էր:

 Ես չգիտեմ թե որերորդ անգամ էր նա այդ գիրքը վերցնում ձեռքը քառասուն տարվա իր մանկավարժական գործունեության ընթացքում, բայց լավ ճանաչում էի այդ սպիտակ գիրքը, դա մեծ լոռեցու, Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուն էր, երրորդ հատորը: Եվ այդ վարկյանին ինձ համար պարզվեց մի հարց.

    Հայրս հավատացյալ չեր և ընդհանրապես կրոնի մասին խոսել չեր սիրում թեև պապիս եղբայրը, հորս հորեղբայրը եկեղեցական է եղել, ապրել են մի գյուղում, հոռոմում ու շատ սերտ ընտանեկան կապեր են ունեցել:

 Երբ տեսա այդ սպիտակ գիրքը հորս ձեռքին, հասկացա, որ հորս աստվածաշունչը այդ սպիտակ գիրքն է, Թումանյանի երկերի ժողովածուն է հորս ավետարանը, հասկացա որ Հայրս Թումանյանին է հավատում:

         Երբ արդեն վերադառնում էի, հրաժեշտի պահին գրկեցի հորս ու սեղմեցի կրցկիս, հայրս թախիցը աչքերում ասաց.

-         Բալա, երևի վերջին անգամ եմ քեզ տեսնում.

-         Չե՛ պա ջան, էս ի՛նչ էս ասում...

Հայրս գիտեր ինչ էր ասում:

 

***

Մտքիս մեջ դրել էս սյուն,

Ճանաչել զիմաստություն,

Ավաղ ընդմիշտ լքեցիր,

Լույս աշխարհից գնացիր,

Սրտիդ վրա մի մեծ ցավ,

Ղարիբ բալեդ չիմացավ

Թե ո՛ր մահը քեզ տարավ:  

Ակսել Վարդանեանի գրական արհեստանոց. Գրառումների օնլաին ձեռնարկ:Պոեզիա, ժամանակակից Հայ գրականություն, հայերեն բանաստեղծություններ,երգեր, պատմվածքներ, գրախոսություն, հոդվածներ, հումոր:

Սույն կայքում տեղ գտած բոլր ստեղծագործությունների հեղինակային իրավունքը պահպանված է և պատկանում է բացառապես Ակսել Վարդանյանին: Հրապարակումների համար անհրաժեշտ է նշել նյութի աղբյուրը . http://akselword.com/ կամ հեղինակին . Ակսել Վարդանյան akselv2@gmail.com

Free counters!