edit
Clear all dta?
all data will bi clera
Այս ձեռնարկում ձեր կատարած գրառումները տեսնում էք միայն դուք, այն պահպանվում է ձեր համակարգչի պահոցում:
22.03.2009

Վարպետ Իվանի Պատմությունը

Մի տարի աշխատեցի Տարտուի Պրիբորաստրոիտելնի գործարանում: Վարպետս դյադյա Իվանն էր, հետս լավ էր, ամեն անգամ ընդմիջումներին մի բան պատմում էր: Մի օր եկավ նստեց կողքս ու ասում է.

-         Պատկերացնու՞մ էս, գլու՛խը, թև՛ը կոտրած, ե՛ն անհարմար տեղն էլ վնասված, համառորեն բժշկին չեր ասում թե ինչ է պատահել, ասում էր, եթե՛ ասեմ մի բան էլ դուք էք գլխիս բերելու:

-         Ու ծիծաղում է.

 Հարցրեցի, դյադյա Իվան ու՞մ մասին է խոսքը, ի՞նչ է պատահել ու դյադյա Իվանը սկսեց.

-         Ուրեմն մեր հարևվանը իր տանը, երեկոյան մտածել էր ջեռուցման խողովակը սարգի, որ ջուր չկաթա: Դե մարդը ընտանեկան կարճ անդրավարտիկով, ծնկների վրա չոքած, վառարանի դեմ գործ է անում: Մեկ էլ կատուն հետևից գալիս ու են ամենա անհարմար տեղը ճանկում է: Էս մարդը վախից գլուխը խփում է չուգունից վառարանին ու գլուխն էլ էդտեղ է պատռում: Հատակին պարկած գոռում էր մինչև շտապ օգնությունը եկավ: Սանիտարները սրան աստիճաններով վար էին իջեցնում ու սանիտարներից մեկը հարցրեց, ի՞նչ է պատահել: Էս խեծճն էլ ռադիոի նման արագ ու ճիղտ ամեն ինչ շարադրեց ու սանիտարները սկսեցին հռհռալ, ենքան հռհռացին, որ վերջը սրան վար գցեցին ու խեղճի թևն էլ էդտեղ կոտորվեց:

-         Հիմա բերել են հիվանդանոց, բժիշկը հարցնում է ի՞նչ է պատահել, սա ասում է չե՛մ ասի, մի բան էլ դուք կբերեք գլխիս:

 

Ակսել Վարդանեանի գրական արհեստանոց. Գրառումների օնլաին ձեռնարկ:Պոեզիա, ժամանակակից Հայ գրականություն, հայերեն բանաստեղծություններ,երգեր, պատմվածքներ, գրախոսություն, հոդվածներ, հումոր:

Սույն կայքում տեղ գտած բոլր ստեղծագործությունների հեղինակային իրավունքը պահպանված է և պատկանում է բացառապես Ակսել Վարդանյանին: Հրապարակումների համար անհրաժեշտ է նշել նյութի աղբյուրը . http://akselword.com/ կամ հեղինակին . Ակսել Վարդանյան akselv2@gmail.com

Free counters!