edit
Clear all dta?
all data will bi clera
Այս ձեռնարկում ձեր կատարած գրառումները տեսնում էք միայն դուք, այն պահպանվում է ձեր համակարգչի պահոցում:
22.03.2009

Մաքուր ապակիները

Անդրեն չափազանց հաճախականությամբ սիրահարվելու հատկություն ուներ: Իր սիրահարական հարցերը լուծում էր շատ արագ և օբեկտիվ կարգով: Իհարկ է ոչ միշտ էր ստացվում հարցերը լուծել այնպես, ինչպես պլանավորում էր: Խոսքը հենց մի այդպիսի դեպքի մասին է, երբ ամեն ինչ այնպես չկատարվեց, ինչպես պլանավորել էր Անդրեն:

Կատյաի հետ երեք ժամ արդեն ծանոթ էր ու արդեն հասցրել էր դառնալ Կատյաի վստահելի հյուրը: Կատյան ապրում էր հանրակացարանում, շատ մաքրասեր աղջիկ էր և ինչպես բոլոր մաքրասերները, մաքրասիրության մեջ ուներ ինչ որ նախնտրանք, դա պատուհանի ապակիները բացարձակ մաքուր պահելն էր: Նա պատուհանները այնպես էր սրբում, որ անհնար էր նկատել  ապակի կա պատուհանին թե ոչ, ավելի ճիշտ պատուհանը բա՞ց է թե փակ:

Ահա Անդրեն ներս մտավ Կատյաի բացարձակ մաքուր պատուհաններով սենյակը:

Ամառային երեկո էր, Կատյաի մաքուր պատուհանները ու թարմ օդը թողնում էր այնպիսի տպավորություն, որ կարծես պուրակի անկյունում էս և ոչ թե սենյակում: Անդրեն հանեց ծոցից Սմիռնով ողու շիշը, դրեց սեղանին ու թամադաի ճկունությամբ սկսեց կազմակերպել կայանալիք խնջույքների խնջույքը: Կատյան հանկարձ հիշեց, որ պետք է մտներ ընկերուհու մոտ ու խնդրեց Անդրեին մի քանի րոպե սպասել և որպեսզի հարևանները անհանգստություն չպատճառեն, մթամ, Անդրեին խնդրեց չնեղանալ, որ ստիպված է դուռը փակել Անդրեի վրա: Վստահեցնելով, որ շուտով կգա, Կատյան գնաց իր գործերով: Կատյաի գնալն ու անդրեի զուգարան գնալու կարիքը մեկ եղավ, Անդրեն շտաբ ուզում էր գնալ զուգարան իսկ հանրակացարանի նեղլիկ սենյակում ոչ մի հարմարություն չկար, հարմարությունը միջանցքի մյուս ծայրում էր իսկ դուռը փակ: Անդրեն վիրավոր առյուծի նման գնում գալիս էր փոքրիկ վանդակում իսկ ժամանակը, այսինքն կարիքը, չեր սպասում: Ի՞նչա անել, գրողը տանի, ի՞նչ անել: Ու անդրեն հասքացավ, որ նման դեպքում կարելի է անել ամեն ինչ բացի մի բանից, տակը չանել: Էլ ժամանակ չկար երկար բարակ մտածելու, մի թերթ փռեց սենյակի մեջտեղը ու մի քանի վարկյանվա ընթացքում բնական կարիքը հոգաց: Անդրեն մտածեց.  լավ է , որ երեկո է, հիմա պատուհանից դուրս կշբրտեմ ու մարդ բան չի նկատի: Հա բա՛:

Շտաբ, շտաբ իր արածը փաթաթեց թերթի մեջ ու առռը հա պատուհանից դուրս, բայց ու՞մ մտքով անցեր, որ պատուհանը փակ է, ախր այնքան պարզ էր երևում երկրորդ հարկից կեչիների ծայրերը, ուր ամենահպարդ ծիտիկները արդեն ծվարել էին քնելու:

Մի խոսքով պատուհանը փակ էր իսկ Անդրեն արդեն իր փաթեթը շպրտել էր, ո՛չ ծեփել էր ամենամաքուր պատուհանի ապակուն: Դ՛ե արի, ի՞նչ անի, խայտառակությու՜ն:

Անդրեն իրեն չկորցրեց: Հանեց Կատյաի հին թերթերը ու սկսեց սրբրտել: մի կերպ ամեն ինչ սրբրտեց բայց գարշահոտությունից արդեն արբել էր, էլ օղի խմել պետք չեր: Որոշեց էդ հարցն էլ լուծել: Բացեց օծանելիքների դարակը, երկար ման չեկավ, ձեռքը մի կանաչ սրվակ ընկավ: Խե՜ճ Անդրե, ի՞նչ գիտենար, որ դա օծանելիք չէ այլ վիրաբուժական зеленка: Առանց երկար մտածելու սրվակը դատարկեց վրան, լաաավ քսեց երսին ու հենց էդ պահին Կատյան ներս մտավ:

- Էս ի՞նչ գարշահոտություն է, էդ ինչ էս քսել մրթիդ ապուշ, դուրս այստեղից անասուն:   

 

Ակսել Վարդանեանի գրական արհեստանոց. Գրառումների օնլաին ձեռնարկ:Պոեզիա, ժամանակակից Հայ գրականություն, հայերեն բանաստեղծություններ,երգեր, պատմվածքներ, գրախոսություն, հոդվածներ, հումոր:

Սույն կայքում տեղ գտած բոլր ստեղծագործությունների հեղինակային իրավունքը պահպանված է և պատկանում է բացառապես Ակսել Վարդանյանին: Հրապարակումների համար անհրաժեշտ է նշել նյութի աղբյուրը . http://akselword.com/ կամ հեղինակին . Ակսել Վարդանյան akselv2@gmail.com

Free counters!