edit
Clear all dta?
all data will bi clera
Այս ձեռնարկում ձեր կատարած գրառումները տեսնում էք միայն դուք, այն պահպանվում է ձեր համակարգչի պահոցում:
25.03.2006

Սամվելի շորերը

 

Սամվելը միջին տարիքի տղամարդ է և ունի բոլոր ֆիզիկական և իհարկ է հոգեկան հատկությունները, որոոնք բնորոշ են իսկական տղամարդուն: Չափով գիրացած փորը ոչ մի հանգանանքում նրան չի խանգառում, տղամարդուն հատուկ ծուռ վոտքերը կասկած չեն հարուցում իրենց ամրության ու կայունության մասին: Իսկ կրցկի մազերը, սև անտառի նման, հանելուքներ էին քողարկում կանանց համար:

 Մենք աշխատում էինք միասին, խանութ էինք վերակառուցում:

Սամվելը ամեն երեկո բարձրանում էր խանութի տանիք ու տանիքից մտնում էր իր սիրուհու տունը, որը ապրում էր երկրորդ հարկում ու պատուհանը կից էր խանութի տափակ կտուրին: Չնայած այն բանի, որ եթե Սամվելը իր սիրուհու մոտ գնար շենքի մուտքից, ճանապարհը ավելի կարճ ու հեշտ էր, նա գերադասում էր տանիքը: Այս հանգամանքը ինձ հետաքրքրեց և ես մտքիս դրի Սամվելի գախթնիքը իմանամ: Հազար տեսակ խոսք գցեցի, ուղիղ հարցրեցի, խնդրեցի, չե՛, բան չի ասում. հենց էմպէս՛: Բայց ես համոզված էի որ դա այդպես չէ, որովհետև ես լավ գիտեի, որ Սամվելը շատ է սիրում հարմարություն, կոնֆորտ: Համաձայնվեք, կտուրով հյուր գնալը այնքան էլ հարմար չէ, երբ շենքի մուտքը երկու քայլի վրա է: Նա շատ էր սիրում կոնֆորտ, այն աստիճան, որ մի անգամ հյուր էր գնում մի գեղեցիկ օրյորդի տուն, երբ ճանապարհի կեսին իմացավ որ սա նոր է տուն ստացել ու պետք է քնի հատակին, Սամվելը ճանապարհի կեսից հետ դարձավ: Իմ հարցին, թե Սամո բա վո՞նց կլինի, մարդ է՛լ հյուր գնա ու ճամփի կեսից հետ դառնա, նա պատասխանեց:

- Իյա՛, ընչի էրթամ պոլին քնիմ, երկրորդ հարկի կիտայսկի դիվանը թողած:

Սամվելի կտուրային գախթնիքը պարզվեց պատահաբար, ինքը իր ձեռնարկությամբ ինձ պատմեց, ես արդեն ձեռք էի քաշել արդ մտքից, որ իմանամ ինչ ընչոց է:

 Երբ սամվելը տանիք բարձրանալու համար դուրս եկավ խանութից, ես էլ հետը դուրս եկա ծխենք:

Կանգնած ծխում էինք, Սամվելը աչքը գցեց հինգ հարկանի շենքի պատուհանների մոտ ծառի կատարին, խորը շունչ քաշեց ու ասաց:

-         Սրա բախթը հեչ չի բերել:

-         Ծառի կատարին կախ էր ընկած մի անդրավարտիկ:

Ես հարցական նայեցի Սամվելին իսկ Սամվելը շարունակեց.

-         Իմ շորերն էլ մի անգամ պատուհանից դուրս շբրտեցին, բայց իմը էլի երկրորդ հարկից էր ու տեղ հասան, գտա - հագա: Էս շլվարի տերը ոչ մի շանս չունի տկլոր չմնալու:

-         Ու Սամվելը սկսեց պատմել իր գլխին եկածը:

           -         Մի գեղեցկուհի առանց որևե հոգութի ոչ ոքի հյուր չեր կանչում, այնպես ստացվեց, որ նրան պետք էր ավտոմեքենա Երևան գնալու համար:Ես անմիջապես հայտնեցի իմ պատարաստակամությունը նրան օգնելու ու երեկոյան արդեն նրա հյուրն էի:

 Երեկոյան իմ ընկերոջ մեքենայով հյուր եկանք, մեքենան գեղեցկուհու դուրը եկավ: Ընկերս մի քիչ նստեց հետներս ու գնաց, մեքենան կամաց պատի տակից հրելով, որ ձայնը չլսվի ու գեղեցկուհին վստահ մնաց, որ մեքենան պատի տակ կանգնած է: Առավոտ կանուխ, ժամը հինգին, գեղեցկուհին վեր կացավ, մոտեցավ պատուհանին ու բացականչեց:

-         Ու՞՜ր է մեքենան:

-         Ես, կարծես բանից խաբար չեմ, վեր թռա ու ասում եմ. Վաաայ, գողացել են:

-         Ախ դու ստախոս խաբեպահ, տդդդ-բբբբ, դու իձ հիմարի տե՞ղ էս դնում:

-          Մի խոսքով մնացած կարմիր գինին լցրեց գլխիս, հավաքեց շորերս, պատուհանից դուրս շբրտեց ու գոռում է:

-         Դու՛րս, քանի միլիցիա չեմ կանչել:

-         Սամվելը մի տխուր հայացք էլ նետեց ծառից կախված անդրավարտիկին ու շարունակեց:

-         Դուրս եմ եկել, մերկ, ինչով ծնվել եմ, վոնց որ գոռիլոն վանդակից դուրս գար, շտաբ շտաբ շորերս եմ հավաքում, բոլորը գտա մենակ մի կոշիկս չկար: Կոշիկս եմ ման գալիս ու լսեցի ոտնաձայներ: Շորերովս ծածկվեցի ու կցկվա անկյունում:

               -         Ես պատկերացնում էմ այդ նկարը: Սամվելը, մի խուրձ շոր կրցքին սեխմած, չափով գեր փորը ոտքերի արանքում կախված, մեծ ու կլոր աչքերը ավելի մեծացած ու շուտ շուտ թարթելուց թողնում են փայլփլող լապտերիկների էֆէկտ: Կրծքի սև մազերը խիստ ջոկնվում են սպիտակ մաշքի վրա ու էդ պատճառով արդեն սկսում է չնմանվել գոռիլոի, չնայած անում էր գոռիլոին բնորոշ շարժումներ: Ես կասեի, որ նա նման էր Ճապոնական Սամուռայի, մեդիտացիաից դուրս գալու պահին, չգիտե՛մ ինչու, էդ էլ իմ կարծիքը::

-         Մի ծերուկ իր կատվին էր հանել զբոսանքի, երբ մոտեցան ինձ, էս ծերուկը գոռաց.

-         Սատանա՜, սատանա՜՛: Հարևանները բացին պատուհանները: Առավոտ կանուխ, քնահարամ ժողովուրդ, որ բռնել էին ի՞նչ էին անելու չգիտեմ: Փախա՛, են կորած կոշիկս էլ հասցրի գտնեմ:

           -         Պատմությունը ավարտելուց հետո Սամվելը անշտապ սկսեց սանդուխքով բարձրանալ տանիք ու ես նոր նկատեցի, որ Սամվելը հին շորերով է հյուր գնում:

Ակսել Վարդանեանի գրական արհեստանոց. Գրառումների օնլաին ձեռնարկ:Պոեզիա, ժամանակակից Հայ գրականություն, հայերեն բանաստեղծություններ,երգեր, պատմվածքներ, գրախոսություն, հոդվածներ, հումոր:

Սույն կայքում տեղ գտած բոլր ստեղծագործությունների հեղինակային իրավունքը պահպանված է և պատկանում է բացառապես Ակսել Վարդանյանին: Հրապարակումների համար անհրաժեշտ է նշել նյութի աղբյուրը . http://akselword.com/ կամ հեղինակին . Ակսել Վարդանյան akselv2@gmail.com

Free counters!