edit
Clear all dta?
all data will bi clera
Այս ձեռնարկում ձեր կատարած գրառումները տեսնում էք միայն դուք, այն պահպանվում է ձեր համակարգչի պահոցում:
  22.03.2006

Ըդիգ Ես էի

Երկու հայկական խումբ, բաղկացած երեք - չորս անձից, աշխարհի մյուս ծայրին ճանապարհ էին գնում. Կիրովից, որ Ռուսաստանի ամենահյուսիսաին քաղաքքներից մեկն է, գնում էին Կիրովոչեպեցք, որ ավելի հյուսիս է: Ավտոբուսի վերջի նստարանին նստել էին չորս Գյումրեցի դահուկորդներ, գնում էին Կիրովոչեպեցք մրցումների իսկ ամենա առաջին նստատեղերին նստել էին երեք հոգի Երևանից և առանց ուշադրություն դարձնելու իրենց ձայների բարձրությանը, խոսում - խնդում էին: Շատ ուրախ էին տղաները, այնքան ուրախ, որ ուղևորներին ավելի շատ հետաքրքիր էր թվում նրանց պահելաձևը քան թե վրթովում նրանց սաստիկ բարձրաձայնությունները: Գուցե մեր գեղեցիկ լեզու՞ն էր դրա պատճառը, որը տեղացիները առաջին անգամ էին լսում:

Գյումրեցիների ձայնը չեր հելնում, դե սպորտսմեն մարդիք են, միշտ էլ ճանապարհներին, նրանց համար ճանապարհը շուտ է դառնում ձանձրույթ, անձամբ գիտեմ: Երևանցիները գնալով հա բարձրացնում էին ձայները, ծիծաղ, կատակ, ռեպլիկաներ դեսից դենից ու մի պահ էլ այդ ժխորի մեջ հիշվեց, որ հետևի նստստեղերին գյումրեցիք են նստած: Ավտոբուսը գնում էր ու գնում, տղաները կատակում էին ու ուրախանում, հանկարձ գյումրեցիներից մեկը տեղից վեր կեցավ ու մոտեցավ ուրախ խմբին:

-         Բարև ձեզի՛՝

-         Բարև ապե՜.

-         Մոտեցողը հայացքը ուղղեց տղաներից մեկին ու դմից.

-         Դու կօնդի մայլե՞ն կաբռիս:

-         Հա՛ ապե, որտեղ՞ից գիտես.

-         Գ հիշե՞ս օր փոքր վախտդ ձեր մայլա միշտ մե լեննագանցի տղեմ գուկար՝

-         Հա՛ ապե, ո՞նց չեմ հիշում, էդ մի տիպ էր, ինձ ամեն անգամ ծեծում էր, դրանից պրծնելու հնար չկա՛ր:

-         Ըդիգ ես էի՛:

 

Ակսել Վարդանեանի գրական արհեստանոց. Գրառումների օնլաին ձեռնարկ:Պոեզիա, ժամանակակից Հայ գրականություն, հայերեն բանաստեղծություններ,երգեր, պատմվածքներ, գրախոսություն, հոդվածներ, հումոր:

Սույն կայքում տեղ գտած բոլր ստեղծագործությունների հեղինակային իրավունքը պահպանված է և պատկանում է բացառապես Ակսել Վարդանյանին: Հրապարակումների համար անհրաժեշտ է նշել նյութի աղբյուրը . http://akselword.com/ կամ հեղինակին . Ակսել Վարդանյան akselv2@gmail.com

Free counters!