edit
Clear all dta?
all data will bi clera
Այս ձեռնարկում ձեր կատարած գրառումները տեսնում էք միայն դուք, այն պահպանվում է ձեր համակարգչի պահոցում:
12.05.2006

Բառի նշանակությունը

Ես չգիտեմ, չեմ հիշում երբ է իմ մեջ արմատավորվել սովորություն, մտածելակերպ, որ հատուկ ուշադրություն եմ հատկացնում բառի նշանակությանը: Նույնիսկ ամենա արագ ու հապճեպ զրույցների ժամանակ իմ ուշադրությունից չի վրիպում որևե բառ, որի իմաստը ինձ հետաքրքրում է :

Թերևս հիշում եմ մի դեպք, որ կարող էր նպաստել իմ այդ սովորության եթե ոչ առաջացմանը ապա խթանելուն:

1973 թ. Էր, մեր ֆուտբոլի ոսկե տարին, ընտանիքով Արարատի խաղն էինք նայում: Երբ Իշտոյանը խփեց իր փառաբան գոլը, մեր թաղը (պայթեց)...

Էդ ժշխորի մեջ, որին և մասնակցում էր Նիկոլաի Օզեռովի ձայնը, մինչև վերջ բարձրացրած հեռուստացույցի ձայնով, ես հանկարծ լսեցի հորս ձայնը.

-         Ի՛նչ գեղեցիկ խոսք է, վելիկոլեպնո:

-         Ես անմիջապես չհասկացա ինչի մասին է հայրս ասում, բայց հիշելով Օզեռովի խոսքերը, Իշտոյանի գոլի մասին (какой великолепный гол) հասկացա բանն ինչում է: Ճիշտն ասած այն ժամանակ ես մի տեսակ զարմացա հորս վրա, մի անհաշտ զարմանքով: Ասեցի, պա ջան մենք բոլորս չգիտենք ինչ անենք ուրախությունից որ գոլ ենք խփել, դու ասում էս ի՛նչ գեղեցիկ բառ է: Հայրս ժպտաց:

Ես իհարկ է հասկացա հորս ժպիտի իմաստը, բայց այն տարիքս էր, երբ ինքնահաստատումը  ստեղծում է հազար ու մի երանգներ ամենասովորական հասկացությունները ընդունելու, հասկանալու ու կիրառելու համար:

Մոտ երկու երեք տարի անցել էր այդ դեպքից, ես արդեն բարձր դասարանի աշակերտ էի: Տղաների հետ, երեք հոգով, դպրոցի միջանցքով քայլում էինք, մեր առջևից քայլում էր դպրոցի ուսմասվարը, պարոն Հլղատյանը: Երբ մի քիչ էլ մոտեցանք պարոն Հլղատյանին, ես ամենեվին կասկած չտանելով, որ նա կարող է լսել մեր խոսակցությունները, տղաներին ասացի.

Ծո՛, նայես սրա ազգանունը ընչե՞ Հլղաթյան, վայթե հղի՛ է:

 Հլղատյանը կտրուկ շրջվեց, ես գլուխս կախեցի իսկ պարոն Հլղատյանը սկսեց բավարարել իմ հետաքրքրությունը:

-         Բայց դու ի՛նչ այլասերված տիպն էս:

- Ախր որտեղից իմանար պարոն Հլղատյանը, որ ինձ իրոք հետաքրքրում էր իր ազգանվան ծագումը, նշանակությունը, ինչպես ասում են, դե արի ապացուցիր, որ դու ուղտ չես: Թերևս մի ապացույց կա, ուղտը նման գռեհիկ արտահայտություններ չի անում, գոնե չի խոսում՝:

 

Ակսել Վարդանեանի գրական արհեստանոց. Գրառումների օնլաին ձեռնարկ:Պոեզիա, ժամանակակից Հայ գրականություն, հայերեն բանաստեղծություններ,երգեր, պատմվածքներ, գրախոսություն, հոդվածներ, հումոր:

Սույն կայքում տեղ գտած բոլր ստեղծագործությունների հեղինակային իրավունքը պահպանված է և պատկանում է բացառապես Ակսել Վարդանյանին: Հրապարակումների համար անհրաժեշտ է նշել նյութի աղբյուրը . http://akselword.com/ կամ հեղինակին . Ակսել Վարդանյան akselv2@gmail.com

Free counters!