edit
Clear all dta?
all data will bi clera
Այս ձեռնարկում ձեր կատարած գրառումները տեսնում էք միայն դուք, այն պահպանվում է ձեր համակարգչի պահոցում:
  12.05.2006

Տխուր Կատակ

Տարտու քաղաքը համարվում է ուսանողական քաղաք: Քաղաքը, հիմնականում կենտրոնական մասը, ուր գտնվում է համալսարանը, միշտ լեցուն է երիտասարդներով: Այստեղ հինգը տարին մեկ կյանքը նոր բնույթ է ստանում, հիմնականում ուսանողական սերունդը փոխվելու շնորհիվ և դա նմանապես անդրադառնում է եկվորների, էմիգրանտների, ապրելակերպին: Ուսանողական տարիներից հետո ինչպես ամենուր ամեն ոք սկսում է ապրել բոլորովին նոր ու ավելի ռեալ կյանքով և միայն աստված գիտի թե այն ուրախությունը, որը տածում էս քննություններին պատրասվելու ձանձրալի զբաղմունքից ազատվելու կապակցությամբ ինչի հետ էս փոխելու:

  Վաղուց արդեն ուսանող չէի, բիզնեսով էի զբաղվում, ապրում էի մենակ: Տղաները հաճախ էին հավաքվում ինձ մոտ, թուղթ խաղալու կամ հենց այնպես, զրուցում, ժամանակ էինք անցկացնում...

 

Եթե Արմենը հանկարծ մի ճիշտ ու կոնկրետ բան էր ասում, ավելի ճիշտ եթե ասածը ճիշտ էր դուրս գալիս, դա տղաների կողմից մեծ ուշադրության էր ներկայանում:

Ո՛չ նա սուտ խոսան չեր, այլ ամեն ինչ, որ լսում էր, կամ ինչ որ հարցով մեկին դիմում էր, պետք է ասածի պոչից մի բան կապեր, մի սադրանք, մի հորինվածք, որով ստուգում էր մարդու միամտությունը: Նրան մեծ բավականություն էր պատճառում այն հանգամանքը, որ իր բստրածը, որից ինքն էլ բան չեր հասկանում, որևե մեկը լսում է, մտածում այդ մասին իսկ երբեմն էլ սկսում է ինչ որ եզրակացություններ անել, կամ անհանգստանալ լսածի կապակցությամբ:

Թ՛ե ասեմ Արմենը խեղկատակ էր քիչ կլինի, ասեմ տասը խեղկատակ, ինչ որ չափով կնկարագրեմ, բայց նրա ամենա ճիշտ նկարագրությունը, դա կորած տաղանդն է: Այո՛, եթե Արմենը դերասան դառնար, երևի լիներ շատ ինքնատիպ կոմիկ:

 

     Օրը շաբաթ էր, առավոտ կանուխ Արմենը դուռը զանգեց:

-         Բարի լույս.

-         Բարի լույս: Սուրջ խմեցինք, մի քանի խոսք դեսից դենից, Արմենը թե, Ակսել իջնենք քաղաք, գործ կա, ի՛ջնենք:

Իննսունական թվականներն էին, այն տարիները, երբ Սովետը նոր էր փլուզվել ու արտասահմանի բարիքներից կարելի էր օգտվել հիմնականում շուկաից: Այդ տարիներին բոլորից շատ մարդ կարելի էր տեսնել նոր բացված շուկայում:

 Մեքենայով գնում էինք շուկա, Արմենը հանկարծ իրեն հատուկ անմիջականությամբ ու հանկարծակի խոսեց:

-         Ակսել, են ցուկիների ցեխը բացել է՞ն:

-         Չուլկիների՞, հարցրեցի զարմացած:

-         Չե՜ ապ ջան, ի՞նչ չուլկի, ձեռ կառնի՞ս:

-         Բա ցուկին ի՞նչ է:

Երբ Արմենը հարցին պատասխան չուներ, որ շատ հազվագյուտ երևույթ էր, գլուխը մոտ քառասունհինգ աստիճանի անկյան տակ թեքում էր ու հարսանեկան պար գալող ֆլամինգոներին հատուկ շարժումներ էր անում հազիվ լսվող մռռոցով: Մռռաց, ես էլ էլ չշարունակեցի, պա՛րզ է: Չնայած երկար ու կարևոր հեքիաթին, որ ինձ պատմել էր թե ուր էնք գնում, սրան պիտի տեսնենք, ֆլան ֆստան, արդեն պարզ էր ուր էինք գնում: Ասեմ, որ եթե հեռու գնալու լինեինք, ուրիշ քաղաք, հետ կդառնաի, անձնական փորձից հելնելով: Մի անգամ գնացել էինք Նառվա, քաղաք Էստոնիաի հյուսիսում, երեք հոգով էինք, էդ նառվան դարձավ ջառմա: Նառվայում իրոք մարդ պետք է դիմավորեինք ռուսաստանից, երկար սպասեցինք, ձմեռ էր, մեկնդմեջ մեքենան աշխատացնում էի որ տաք լինի իսկ անջատելիս բանալին մինչև վերջ չեի փակում: Արան, ասեց.

-         Ակսել բանալին մինչև վերջ փակի, թե չէ (կատուշկեն գվառի):

-         Արա ջան բանի տեղ մի դիր, մինչև հիմա որ չի վառվել դեռ երկար կաշխատի:

Արմենը ձայն չհանեց, ուրեմն մի բան մտածել էր, ավելի լավ, մտածում էի, տեսնես ինչ պիտի ասի: Մեքենան լավ տաքացնելուց հետո երեքս էլ սկսեցինք ննջել, ինձ էր էդպես թվում, շուտով պարզվեց, որ Արմենը չի ննջում:

Ինչ որ շրղքոցից զարթնեցի, մեքենաի, ինչպես ասում են, կապոտի, ձայնն էր: Տեսնեմ Արմենը, բաղդադի գողի նման մեքենաի դեմ կանգնած, աչքերը չռած ինձ է նայում, հույսով, որ շրխկոցից չզարթնեցի:

Երբ մեքենայում նորից սկսեց ցրտել, փորձեցի աշխատացնել, բայց իզուր, մեքենան ոչ մի կյանքի նշույլ ցույց չէր տալիս: Արմենը անմիջապես ասաց:

-         Ըբը՛, օր ըսին կատուշկեն գվառի չլսիր:

-         Օ՛Ֆ դէէ,՜ հավասդ չունի՛մ, ինչ էս անջատել, գնա միացրու:

-         ԻԻԻԻ՝, ապ ջան, կատուշկեն վառե՝լ է:

-         Ուղեղդ է վառել Թուլա՛տ, ի ՞նչ քյալակ էս բերել:

-         Սպասե, կարող է ակումլյատո՞րն է նստել:

-         Արագ ու ժիր քայլերով մոտեցավ տաքսու վարորդին, բացատրեց եղելությունը ու շուտով պարանը կապեցինք իմ մեքենաին ու Նառվաով մեկ քարշ էնք տալիս, որ մթամ գեներատորի էներգիայով սկսի աշխատել: Ես բոլոր դեքերում մի երկու անգամ արագության բռնակը միացրեցի, քանի որ տակսու վարորդը անմիջապես զգում է մեքենաի ծանրաբեռնվածությունը:

 Արմենը, Արմե՛նը, Արմենեը՜ , Շարժման ընթացքում կախ էր ընկել տաքսու ամբողջությամբ բաց դռնից ու ձեռքով, գլխի շարժումներով ինչեր ասես որ չեր հարցնում, խուլ ու համրները այդքան ժեստերի բառապաշար չունեն: Արմենին օդի, ջրի պես պետք էր, որ ես մի բան ասեմ, ասեմ երևի էս է կամ են: Բայց քանի որ ես համոզված էի, որ Արմենը լավ գիտի ինչումն է բանը, ինձ համար բռնել էի մեքենաի ղեկը մինչև Արմենը հոգնի:

Տեսավ որ բան դուրս չի գալիս, ասեց.

-         Քելե՛ք, ես գիտեմ որտեղ սարքել տանք:

Արմենը որոշեց մի փամփուշտով երկու նապաստակ խփել, համ մեքենան կարքի բերել, վերջ իվերջո ինչո՞վ ենք հետ գալու, համ էլ իր նոր կոմբինացիան փորձել վարպետների վրա, գոնե սրանց գցի մոլորության մեջ, գոնե սրանք մի բեխաբար բան ասեն, որ սիրտը հանգստանա: Արհեստավորները Արմենի վերջին հույսն էին: Արհեստանոցի մեջ Արմենը քամու նման պտտվում էր մեքենաի ու արհեստավորների շուրջ. Գուցե է՞ս է, գուցե է՞ն է, սարգել կլինի՞, դուք նման բաներ սարգե՞լ էք, Էս մեքենան էսինչ թվի էսինչ պարտիաի արտադրանք է, սրա մասերը կա՞ն և այլն և այլն:

 Արհեստավորները երբ ինչոր ծանոթ բառ էին լսում Արմենի խոսքերի մեջ ուսերը թոթափում ու իրենց գործն էին անում: Արմենը հույսը չկորցրեց, ասեց ես հիմա ու գնաց: Մի քանի րոպեից եկավ, օղին թևի տակ ու մի հաստ փաթեթ կերակուր: Նա դեռ հույսեր էր փայփայում, որ էս մարդկանց քևերը լավանա գոնե մի բան կասեն: Չե՛, արհեստաորները կերան խմեցին, մեքենան արդեն սարքել էին, ու իրենց գինը ասին, էնպիսի մի գին ասեցին, որ (Ա րմենի դուրը ավելի շատ եկավ), քան թե նա կարող էր մի միամիտ անհեթեթություն լսել նրանցից:

Մինչև Տարտու հասնելը Արմենը քիչ էր խոսում: Երկրորդ օրն էլ կարծես ոչինչ չձեռնարկեց, հետո, հետո նորից նույնը ու մինչև էս ցուկիների պատմությունը,

ինչից սկսել էի:

Գնում էինք նոր շուկա, հենց առաջին պատահած մեր հայերից մեկին տեսնելուն պես Արմենը սկսեց.

Ապ ջան էն ցուկիները ե՞րբ պտի բերեն, վառանք սպասելով, հո ըդպես չէ՛: Էս տղան թէ, ապե վաղը բերելու են, երեկ զանգեցի Մոսկվա, գիշերվա գնացքով ուղարկելու են:

-         ԻԻԻԻ՛ Ապ ջան, վառանք սպասելով, մարդ որ մե բանմ խոսք կուդա, կենե, հօ եդպես չե աշխրքի կարգը:

-         Ապե ես ինչ անեմ, ինձ էլ ա պետքը, ես էլ եմ սպասում:

-         Հա ապ ջան, ես կհասկնամ, բայց ըդիկ քու գործերդ են, մենք ի՞նչ մեխք ունինք...

-         Արմենը արդեն խոսքը հասցրել էր այն կետին, որ ինքը մեծ ֆինանսական կորուստներ է կրում այդ պատճառով: Ես արդեն մի տեսակ վատ էի ինձ զգում, չէ որ ամեն ինչին չափ ու սահման կա, Արմենը արդեն նկատելով, որ կատակը ալանիանում է, վերջացրեց: Ես ասեցի Արմեն դու այսօր երևի պիտի ցուկիների հարցով զբաղվես, ասա գոնե որտեղի՞ց էդ բառը, ես գնամ, գործ ունեմ:

-         Ապ չգիտեմ ինչ է, էսօր առավոտ երեխաս մոտեցավ ու ասում է պա ցուկիները ու՞ր են: Թե էդ ցուկիները ի՞նչ է, ոչ ես, ոչ մերը չհասկացանք:

-         Արմենը ուներ իր երկրպագուները այդ գործում ու ինձանից հետո, երկրպագուների հետ միասին քաղաքով մեկ (զոհեր) էին փնտրում ու ցուկիների մասին հարց ու փորձ էին անում: Իսկ ահա թե ինչպես վերջացավ էդ ցուկիների պատմությունը:

Արմենը տղաների հետ գալիս է հին շուկա, որտեղ առանց թույլտվության վալյուտա են փոխանակում: Մոտենում է Զավենին, Զավենը մոտ վաթսուն տարեկան մարդ էր, կյանքում շատ բան էր տեսել, բայց էս նոր օյինբազությունների վրա բնականորեն ուշադրոււշյուն չեր դարձնում և որոշակի հաջողությամբ Արմենը կարող էր նրա մոտ կիռարել իր (ցուկիությունները):

-         Զավեն, դու ցուկիների պառթքը տվե՞լ էս:

-         Զավենը կասկածամիտ նայեց Արմենին ու ասաց.

-         Ես հին ԿԳԲ-ի աշխատող էմ, ինձ ֆռացնելը դժվա՛ր է, վարյանտ չունեք:

-         Արմենը քիթը կախեց, հարյուր տոկոսանոց ֆիասկո, բայց հանկարձ Զավենը շարունակեց:

-         Ես այդպես էլ գիտեի, որ նման մի բան մտածելու են, դրա համար էդ պառտքը տալուց ստորագրություն վերցրեցի, ենպես որ էդ ցուկիները մոռացեք:

-         Թուղթը մոտդ է՞:

-         Հարցնում է Արմենը, գոհ ու մեծահոգի:

-         Չե՛, ապահո՛վ տեղում է:

-         Այդ օրը երեկոյան իմացանք, որ Զավենը ինֆարկտ է տարել ու մահացել:

       Հիմա Արմենը արդեն հինգ տարի է ինչ Ամերիկայում է, եթե անգլերեն սովորած լինի տեսնես ցուկիները ինչպե՞ս է թարգմանելու անգլերեն:  

Ակսել Վարդանեանի գրական արհեստանոց. Գրառումների օնլաին ձեռնարկ:Պոեզիա, ժամանակակից Հայ գրականություն, հայերեն բանաստեղծություններ,երգեր, պատմվածքներ, գրախոսություն, հոդվածներ, հումոր:

Սույն կայքում տեղ գտած բոլր ստեղծագործությունների հեղինակային իրավունքը պահպանված է և պատկանում է բացառապես Ակսել Վարդանյանին: Հրապարակումների համար անհրաժեշտ է նշել նյութի աղբյուրը . http://akselword.com/ կամ հեղինակին . Ակսել Վարդանյան akselv2@gmail.com

Free counters!