edit
Clear all dta?
all data will bi clera
Այս ձեռնարկում ձեր կատարած գրառումները տեսնում էք միայն դուք, այն պահպանվում է ձեր համակարգչի պահոցում:
 22.05.2009.

Շարլ Ազնավուրին

Սիրելի Շառլ, թույլ տվեք Ձեզ դիմել ուղղակի անունով, որովհետև դուք միշտ ջահել էք: Իմ ամենասիրած երգը ձեր երգացանկից La Bohemeն է: Այն թաշկինակը, որ Դուք նետում էք բեմի վրա ու հեռանում, դա խորին կերպով հուզում է ո՛չ միայն յուրաքանչյուրին այլ մևնույն ժամանակ հանդիսանում է սրտի ճիչը յուրաքանչյուր ստեղծագործի, նկարչի ու երգչի, քանդակագործի ու պոետի սրտի ճիչն է, ճիչն է դեպի կատարելիության անհասություն, քանզի կատարելությունը հավերժ անհաս է: ԵՎ հատուկենտ ստեղծագործներ կան մարդկային պատմության մեջ, որ կարող են նետել վրձինը, երբ չի հաջողվում ստեղծել անհասանելին կտավի վրա: Եվ դա բնական է, և դա խոսում է այն մասին, որ այդ անհասանելին ձեր հոգու մեջ է:

Շնորհավոր Ձեր տարեդարձը:

Հույս ու երազ

 

Աչքերիս հույս եմ կապել,
Երազ կապել աչքերիս,
Գետի ալիք եմ դարձել
Գարնան ձյուներն հալվելիս:

Ժամանակը ինձ հետևում,
Տխուր շունչը ծոծրակիս,
Անհայտություն է տանում
Ալիքները հույզերիս:

Երկինքնե՜ր ժամանակի,
Վաղ թէ ուշ կգամ ձեր մոտ
Կգամ որպես գոլորշի,
Իսկ ծաշիկներն ինձ կարոտ:

Հոգիս հույսի արձագանք,
Վար կռացած ամպի պես,
Իմ շուրթերը կմնան տաք,
Սիրահար անձրև
որպես:

Որ ամպից թափվեն հույսեր,
Որ գոյություն ունի սեր,
Որ հորինեն երազներ,
Երգեր, երգեր, երգեր...

Աչքերիս հույս եմ կապել,
Երազ կապել աչքերիս,
Գետի ալիք եմ դարձել
Գարնան ձյուներն հալվելիս:

Ու շտապում են ալիքները չարաճճի...

 

Ակսել Վարդանեանի գրական արհեստանոց. Գրառումների օնլաին ձեռնարկ:Պոեզիա, ժամանակակից Հայ գրականություն, հայերեն բանաստեղծություններ,երգեր, պատմվածքներ, գրախոսություն, հոդվածներ, հումոր:

Սույն կայքում տեղ գտած բոլր ստեղծագործությունների հեղինակային իրավունքը պահպանված է և պատկանում է բացառապես Ակսել Վարդանյանին: Հրապարակումների համար անհրաժեշտ է նշել նյութի աղբյուրը . http://akselword.com/ կամ հեղինակին . Ակսել Վարդանյան akselv2@gmail.com

Free counters!