edit
Clear all dta?
all data will bi clera
Այս ձեռնարկում ձեր կատարած գրառումները տեսնում էք միայն դուք, այն պահպանվում է ձեր համակարգչի պահոցում:
19.01.2009

Հարցազրույց Մունթազեր ալ-Զեյդինի հետ:

 

ֆելիետոն 

-         Պարոն Մունթազեր, ձեր բուշիկները, ներեղություն, ձեր կոշիկները պատվիրո՞վ են կարում թե՞ խանութից էք գնում:

-         Դա կախված է նրաից թե որտեղ պետք է հագնեմ այդ բուշիկները, օի՛, ես էլ ձեր նման շբոթեցի, կոշիկները, կոշիկները:

-         Իսկ այն կոշիկները որորնցով ուզում էիք նախագահ Բուշին կոշիկահարել, ի՞նչ նպատակով էիք գնել, ու՞ր պիտի գնաիք:

-         Գիտեք, այդ բու., թու, այդ կոշիկները վաղուց էի գնել, չեմ հիշում:

-         Իսկ շա՞տ տեղերում էք եղել այդ կոշիկներով, չափսոսացի՞կ նրանցից հրաժարվել:

-         Իհարկ է, որտեղ ասես չեմ եղել, դե հասքանում էք, լրագրողի մասնագիտությունը այնպիսին է, որ որտե՛ղ ասես որ չենք լինում: Ինչ մնում է ափսոսալուն, ո՛չ, արդեն մաշվել էին, վրաները հալ չեր մնացել, մի կողմից էլ իմ ոտքերը քրտնում են, էդ կոշիկներից արդեն նեխված պանիրի հոտ էր գալիս, այնպես որ շատ ճիշտ ժամանակին դեն նետեցի դրանք:

-         Նետելուց հետո ձեր ոտքերը հովացա՞ն:

-         Միայն ոտտքե՞րս, հոգի՜ս հովացավ, հոգի՜ս:

-         Բայց չե՞ որ այդ պահին ձեզ դնքստում էին, ինչպե՞ս կարող էր ձեր հոգին հովանալ, դուք հո մոզախիստ չե՞ք:

-         Ո՛չ, մոզախիստ չեմ, բայց էդ դնքստոցը այդ չարչարված կոշիկներից ազատվելու համեմատ հեչ բան էր:

-         Եթե ձեզ հաջողվեր այդ բու., թու, կոշիկները վաճառել տասը միլիոնով, փողը ինչի՞ վրա կծախսեիք:

-         Չեի ծախսի, կներդնեի արտադրության մեջ, հենց կոշիկի արտադրության մեջ:

-         Չե՞ք կարծում որ շուկան լճացած է և կարող էք դժվարություններ ունենալ:

-         Ռչ , կարծում եմ որ եթե հարմար անուն և որոշակի ձևավորում ունենան կոշիկները, շատ լավ կվաճառվեն, հատկապես արաբական աշխարհում, կամ նույնիսկ ռուսաստանում հենց ձեր ասածի նման, բաշմակի փոխարեն բուշմակ կանվանեի և հաջողությունը ապահովված է:

-         Գիտեք հայերեն էլ է նման հնչում, հայաստանում էլ կարաք բուշիկներ կարել:

-          Այո, կարելի է:

-         Որիշ ի՞նչ պլաններ ունեք:

-         Ես միաժամանակ կարտադրեի կոշիկներ շների համար, չե՞ որ հիմա շների համար էլ են կոշիկներ կարում:

-         Անկեղծ ասած դեռ կոշիկով շուն չեմ տեսել, բայց գիտեմ որ հիմա շներին էլ են կոշիկ հագցնում, բայց չգիտեմ դա կոշիկ է կոչվու՞մ թե մեկ այլ կերպ, ինչպե՞ս կանվանեիք դուք ձեր արտադրանքը:

-         Դա կախված է նրանից թե ո՛ր երկրում պետք է վաճառվի և ի՛նչ չափսերի ու պարոդաների շների համար են կարվելու:

-         Խու՞յս տվեցիք հարցից:

-         Ո՛չ, ուղղակի դա մասամբ գործարարական գաղթնիք է:

-         Գուցե կանվանեիք, սոբաչիե բուշմակի՞, ռուսերեն բաշմակ բառից, նման է այնպես չե՞:

-         Այո, շատ նման է, գուցե այդպես էլ վարվեի ու մի զույգ էլ նախագահ Բուշի շան համար ուղարկեի, բայց ավաղ, իմ տասը միլիոնը ոչնչացրեցին, այնպես որ, այն շները, որոնք պետք է հագնեին իմ կարած բուշիկները, մնացին բոբիկ:

-         Պարոն Մունթազեր, խորհուրդ եմ տալիս պատենտավորել ձեր հեղինակկային իրավունքները «բուշիկներ» արտադրելու գործում և զբաղբել այդ գործով: Շնորհակալություն զրույցի համար:

 

 

.
Ակսել Վարդանեանի գրական արհեստանոց. Գրառումների օնլաին ձեռնարկ:Պոեզիա, ժամանակակից Հայ գրականություն, հայերեն բանաստեղծություններ,երգեր, պատմվածքներ, գրախոսություն, հոդվածներ, հումոր:

Սույն կայքում տեղ գտած բոլր ստեղծագործությունների հեղինակային իրավունքը պահպանված է և պատկանում է բացառապես Ակսել Վարդանյանին: Հրապարակումների համար անհրաժեշտ է նշել նյութի աղբյուրը . http://akselword.com/ կամ հեղինակին . Ակսել Վարդանյան akselv2@gmail.com

Free counters!