edit
Clear all dta?
all data will bi clera
Այս ձեռնարկում ձեր կատարած գրառումները տեսնում էք միայն դուք, այն պահպանվում է ձեր համակարգչի պահոցում:
 13.02.2010

Ծույլի հիշատակարանը

Դպրոցական տարիներին ես Հայ գրականությունից երկու անգամ 5 եմ ստացել, ազնիվ խոսք, առանց չափազանցությունների՛: Եվս մի 5 էլ ռուսերեն շարադրությունից եմ ստացել, գնահատականս 5/3 էր, ուսուցչուհին ասեց, որ 5/3 է նշանակել, որովհետև 5/2  գնահատական չկա՛:

 Հայ գրականությունից,  բանավոր վերլուծումների կապակցությամբ խնդիր չունեի, ինձ բավական էր լսել ուսուցչի պատմածը, որին մի բան էի ավելացնում տանը լսած ու սովորածիցս ու գիտունի նման, վստահորեն գնում էի դաս պատասխանելու: Իհարկ է ինձ չեր հաջողվում պարոն Մաթևոսյանին, իմ Հայոց լեզվի ու գրականության ուսուցչին, ներշնչել, որ ես դաս եմ կարդացել ու նա ուներ իր հնարքները ինձ բռնացնելու համար: Բայց ես էլ իմ հնարքներն էի մշակել: Դասից առաջ, դասամիջոցին, դասարանի գերազանցիկ աղջիկներից արագությամբ իմանում էի դասագրքի մեջ գրած կարևոր հանգույցները ու դա ինձ բավական էր: Իսկ երբեմն էլ, եթե մոտս գիրք էր լինում, կամ մեկից վերցնում էի դասագիրքը, մի երկու երեք րոպե աչք էի անցկացնում սկզբից, մեջտեղից, վերջից ու բավական էր: Էսպես իմ ծուլագիտությունը առաջ էի տանում: Բայց երկու անգամ արդար վաստակով 5 եմ ստացել:Առաջինը շարադրությունից էր, ազատ թեմա էր, իմ սիրած թեման, քանզի երբ նույնիսկ թեման լավ էի գիտենում, չէի սիրում, երբ ասում էին էս պիտի գրեք, էս մասին և այլն: Ու չնայած այն հանգամանքի, որ եթե նույնիսկ շարադրությունը անսխալ գրած լինեի, 5 գնահատել չեր կարելի ձեռագրիս գրեթե աընթեռնելի լինելու պատճառով: Բայց այս մի անգամը բացառություն էր, շատ լավ էի գրել: Հենց դասի սկզբից պարոն Մաթևոսյանը սկսեց խոսել իմ գրած շարադրության մասին ու գովել: Ականջներիս չէի հավատում, ու՞մ են գովում, ի՞նձ: Զարմանալի էր, ո՛չ մի խոսք անջոռնի ձեռագրիս մասին, ամենաանսպասելին դա էր: Հետո պարոն Մաթևոսյանը ինձ կանչեց, որ դասարանի առջև կարդամ իմ գրած շարադրությունը: Ես վերցնելով տետրս, արագ աչք անցկացրի ամենա դժվար բառերի վրա, որ գիտենամ որ գրվածքը ինչ է նշանակում, ու սկսեցի կարդալ: Վայ են կարդալուն, ամեն բառի վրա մտածում էի թե էս ինչ եմ գրել: Պարոն Մաթևոսյանը ջղայնացավ, ասեց տետրը տուր Սիլվային, նստի: Մեր դասարանի գերազանցիկներից մեկը, Կյուրեղյան Սիլվան վերցրեց իմ տետրը ու սկսեց շատ սահուն կերպով կարդալ իմ գրածը: Ահա քեզ հրաշք: Երբ Սիլվան ավարտեց ընթերցումը, պարոն Մաթևոսյանը դասարանին մեկնաբանեց իմ շարադրությունը ու վերջում իհարկ է սկսեց նախատել ինձ տգեղ ձեռագրիս համար, ես գիտեի, որ գործը դրանով է վերջանալու: Այդպիսին էր իմ առաջին 5 ի պատմությունը շարադրությունից: Բանավոր մեկնաբանումների ու վերլուծումների համար ես 5 չէի ստանում, բայց նույնիսկ մի անգամ  էլ 3 ստացած չկամ, միշտ 4  էր, իմ գնահատականը 4ն էր: Եվ ես բոլորովին չէի դատապարտում դրա մեջ պարոն Մաթևոսյանին, ամեն ինչ արդար էր, ինքը չեր կարողանում ապացուցել, որ ես դասը պատասխանում եմ առան դասագիրքը կարդալու ես էլ  չէի հանձնվում, ասում էի կարդացել եմ: Տարիներ հետո, Տարտուի համալսարանում, քննության ժամանակ, ես մտաբերեցի այս ամենը, երբ դասախոսը ասեց բացեք խնդրում եմ այն էջը, որտեղ դա գրված է: Ես գիրքը կարդացել էի ու մոտավորապես հիշում էի այդ նյութի տեղը ու արագ թերթելով գիրքը բացեցի այդ թեման: Դասախոսը վերցրեց գիրքը, բացեց ցանկը, գտավ թեմայի վերնագիրը ու նորից բացելով ասեց:

-Այսպես ավելի արագ չէ՞:

Ի՞նչ գիտենար այդ մարդը, որ դա ինձ համար շատ վտանգավոր հարց կարող էր լինել ժամանակին, ա՛յ թե պարոն Մաթևոսյանը ինձ ասեր հապա մի բաց գիրքը ու ցույց տուր դասի տեղը, ես ի՞նչ պիտի անեի, նույնիսկ գրքի գույնը լավ չէի հիշում: Ես այդ մասին էի մտածում, երբ դասախոսը ինձ խնդրեց բացել գիրքը ու դրա համր էլ մոռացա օգտվել ցանկից:

Երկրոդ 5ը ստացել եմ, երբ պատմում էի Ավարայրի ճակատամարտը, գիրքը իհարկ է կարդացել էի ու մինչև ատամներս զինված Վարդան զորավարի զինվորի նման, վստահորեն պատմում էի ու վերլուծում, գրքի վերջաբանը նույնիսկ անգիր էի սովորել, թեկուզ այդ մասին ո՛չ մի հանձնարարություն էլ չեր եղել: Ես խոսում էի, Պարոն Մաթևոսյանը լուռ գնում գալիս էր գրատախտակի երկարությամբ: Երբ խոսքս ավարտեցի, նա մոտեցվ ինձ ու ասեց.

-         Տղա՛, զգում էս, որ ոտքերիդ վրա ամուր էս կանգնած:

-         Այո՛:

-         Ապրես, նստիր, 5՛:

 

Ակսել Վարդանեանի գրական արհեստանոց. Գրառումների օնլաին ձեռնարկ:Պոեզիա, ժամանակակից Հայ գրականություն, հայերեն բանաստեղծություններ,երգեր, պատմվածքներ, գրախոսություն, հոդվածներ, հումոր:

Սույն կայքում տեղ գտած բոլր ստեղծագործությունների հեղինակային իրավունքը պահպանված է և պատկանում է բացառապես Ակսել Վարդանյանին: Հրապարակումների համար անհրաժեշտ է նշել նյութի աղբյուրը . http://akselword.com/ կամ հեղինակին . Ակսել Վարդանյան akselv2@gmail.com

Free counters!