edit
Clear all dta?
all data will bi clera
Այս ձեռնարկում ձեր կատարած գրառումները տեսնում էք միայն դուք, այն պահպանվում է ձեր համակարգչի պահոցում:
 01.04.2010

Յապնջի

Նրա անունը Արամ էր, իսկ մականունը Յապնջի: Ես չգիտեմ այս մականունը ինչ ծակում ունի ու այդպես էլ չկարողացա պարզել, թե ինչ առումով էին տղաները Արամին տվել այդպիսի մականուն, որի հետ նա արդեն հաշտվել էր, առերես, ու եթե Արամ կանչելիս ուշադրություն չդարձներ, չլսեր, ապա երբ ասում էին Յապնջի, նա մեկ հարյուրերորդական վայրկյանի ընթացքում հասցնում էր ջղայնանալ, հաշտվել իրողության հետ,մի վատ քողարկված առհամարանքով նոռմալ տեսք տալ դիմագծերին, ու շրջվել դեպի իրեն կանչողը:
Ռուսական մի գյուղի մոտակայքում  շինարարական բրիգադը մի շենք էր կառուցում, տղաները ժամանակ խնայելու համար, գյուղ չէին գնում ճաշելու, գյուղի ծայրամասում մի տնակ էին վարձել, որտեղ տեղավորել էին բոլոր հարմարությունները ճաշարանի համար ու ճաշում էին այնտեղ: Ճաշարանը այնքան էլ մոտ չեր աշխատատեղին, բայց ավելի հարմար էր քան թե գյուղ գնալը: Բրիգադը խոհարար չուներ և օրական տղաներից մեկը ճաշից երկու ժամ առաջ գալիս էր խոհանոց ու բոլորի համար ճաշ էր պատրաստում: Պրակտիկան ցույց էր տալիս, որ այդ խոհարարական գործում ավելի դժվարը ամանները լվանալն էր, քան թե ճաշ պատրաստելը և այդ պատճառով էր, որ հերթապահ խոհարարը երկու ժամ ճաշից առաջ էր գալիս խոհանոց, այլապես մի ժամն էլ բավական էր, իսկ եթե հաշվի առնենք, որ ճաշը պատրաստում էին հիմնականում պոլուֆաբրիկատներից, ճաշ պատրաստելու համար կես ժամն էլ բավական էր: Այսպիսով օրական մի աշխատող երկու ժամ չեր աշխատում, բացի դրանից բոլոր հերթապահները բողոքում էին ու դժկամությամբ էին լվանում ամանները, մեկ ջուրն էր քիչ, մեկ տաք ջուրը հերիք չեր անում, որ ամանները յուղից լավ մաքրեին, իսկ տաք ջուրը միշտ հերիք չէր անում ու միշտ ամանների մաքրության մասին կռիվը ճաշից առաջ անպակաս էր: Բոլորը պատճառ էին բռնում տաք ջրի պակասությունը և ժամանակի սղությունը ջուր տաքացնելու համար: Միայն մի հոգի չեր վիճում այդ առումով և ո՛չ էլ որևե բողոք էր լսվում նրա լվացած ամանների համար, դա Յապնջին էր: Կարծում էք նա շատ բարեխիղճ ու արագ աշխատո՞ղ էր, ի՛նչ ասեմ, ամեն ինչ հարաբերական է, ամեն ինչ կապված է թե մարդը ինչպե՞ս է դուրս գալիս իրավիճակից: Յապնջու լվացած ամաններից ո՛չ միայն չէի՛ն բողոքվում, այլ սկսեցին նրան գովել, նկատեցին նրա մոտ այնպիսի հատկություններ, որ մինչև հիմա զարմանալի էր որ չէին նկատել: Չէ՛ որ նա շատ պարտաճանաչ է, դեռ ո՛չ մի անգամ մի ճենճոտ ափսե չի դրել սեղանին, ոչ մի կտոր ճաշի կամ հացի ավելցուկ, նույնիսկ մի փշրանք չես գտնի ճաշարանում, երբ նա է հերթապահը, նա նույնիսկ երբեմն ո՛չ թէ երկու այլ մի ժամ ու կես է բացակայում գործից ճաշ պատրաստելու համար, ասյպիսիներին սովետի օրօգ աշխատանքի հերոսի շքանշան կտաին: Տղաները արդեն չէին թաքցնում իրենց գոհությունը Յապնջու մաքրությունից ու խոհարարությունից, չնայած խոհարարությունը նա որևէ մեկից լավ չէր անում, բայց գովեստը պետք է կոմպլեկտավորել չէ՞, նրա եփած ճաշերն էլ էին արդեն գովում, համո՜վ է, որ շատ զարմանալի էր Յապնջու համար: Ոմանք նույնիսկ դադարեցին ճաշի ժամերին Արամին Յապնջի ասել, դրանով շեշտում էին իրենց հարգանքը, իհարկ է մինչև սովածանալը: Երևի այստեղ են ասել, որ տղամարդու հոգին ստամոքսի մեջ է: Աշխատանքի ժամանակ Յապնջին ի՛նչ էլ աներ, մևնույն է, որևէ մեկը մի բան կգտներ, որ ասեր, Յապնջու արածը ի՞նչ պիտի լինի, իսկ Յապնջին որպես պատասխան, փնթփնթում էր քթի տակ. -Մարու աչկը ելնի անունը չելնի: Եվ ինչպիսի երևակայություն էին բանեցրել և ինչի՛ համար, որ Արամին տան այդպիսի մականուն, Յապնջի: Իսկ հիմա, ճաշի ժամին, նույն իրեն Յապնջի անվանողները սկսում են իրեն Արամ անվանել, այսպես է բանն աշխարհի, հա՞:
Յապնջին արդեն զգում էր, թե ինչպիսի ազդեցություն է գործում տղաների վրա իր խոհարարությունը և լուրջ պլաններ էր մշակում Յապնջի մականունից ազատվելու համար: Ոմանք արդեն սկսել էին իրեն անունով դիմել, Արա՜մ, թեկուզ միայան ճաշի ժամին, հետո՞ ինչ, եթե ամեն օր ասեն կսովորեն ու էլ Յապնջի չեն ասի կասեն Արա՛մ, մտածում էր Յապնջին: Ուստի պետք է հերթապահության օրերը ավելացնել, մտածեց Արամը, այսինքն Յապնջին:
Մի օր, հերթական գովեստի պահին, Յապնջին օգտվելով առիթից, ձևացրեց թե ոգևորվել է ու ասաց.
- Տղեք ջան, ուզու՞մ էք ամեն օր ես ճաշը պատրաստեմ, երկու ժամի փոխարեն էլ կես ժամվա ընթացքում: - Ա՛յ քեզ նվիրվածություն, մտածեցին շատերը ու չորս բոլորից.
- իհարկ է, իհարկ է: - Ու որոշեցին Յապնջուն ամեն օր ճաշից կես ժամ առաջ ուղարկել ճաշարան ճաշ պատրաստելու: Միայն մի հոգի էր լուռ, դա բրիգադիրն էր, որ Յապնջուն վաղուց էր ճանաչում, բայց նրան նույնպես դա շատ հարմար էր ու ձեռնտու, համ ճենճոտ ամանների կռիվ դավուց էր պրծնում համ էլ մի աշխատողի 1,5 ժամ ժամանակ էր խնայում:
Ամեն ինչ լավ էր, կռիվները ճաշի ժամին վերացել էին, ճաշը միշտ ժամանակին պատրաստ ու ճաշարանը մաքուր:
Բրիգադիրը մի օր որոշեց իր աչքերով տեսնել, թէ Յապնջին ինչպես է այդպես արագ հասցնում ամեն ինչ անի կես ժամվա ընթացքում, ախր նա Յապնջուն վաղուց էր ճանաչում, մի բան այնպես չեր: Ու կես ժամ ճաշից առաջ Յապնջուն ճաշարան ուղարկելուց հետո, մի քանի րոպեից բրիգադիրը նույնպես գնաց ճաշարան ու կանգնելով քիչ հեռու, որ Յապնջին իրեն չնկատի, ու սկսեց դիտել նրա գործունեությունը:
Սովորաբար ամանները ճաշից հետո չէին լվանում, համաձայնվեք, ճաշելուց հետո աման լվանալը ամենա սարսափելի զբաղմունքն է, բացի դրանից պետք էր նորից ջուր տաքացնել և այլն..: Ամանները լվանում էին հաջորդ օրը, ճաշից առաջ, որ զբաղեցնում էր հերթապահության ժամանակի մեծ մասը:
Ամառ էր, բրիգադի ճաշասեղանը դրսում էր , մի երկար փայտյա սեղան էր տնակի դիմաց, մոտ 7 մետր երկարության: Յապնջին առաջին հերթին ճաշի պատրաստությունը տեսավ, հացը և մնացած ուտեստները, որ նույնպես պետք է դրվեին սեղանին, ապահով փակեց պահարանում, կարծես պահում էր մեկից, ու չգիտես ինչու սկսեց նախորդ օրվանից մնացած, չլվացված, ճենճոտ ամանները շարել սեղանին, ապա անցավ տնակի այն կոմղմը, որ նայում էր դեպի գյուղ, ձեռքերը տարավ բերանը ու սկսեց շվացնել: Մի րոպե չանցած գյուղի շների ոհմակը արդեն ճաշարանի երկա՜ր սեղանի շուրջ,առաջին թաթերով սեղանին հենված, իրար կողք շարված, սեղանի վրա շարած ճենճոտ ամաններն էին լփստում:
5 րոպե անց, բոլոր փշրանքները տան շրջակայքից սրբել էին շները, ճաշամանները, սեղանի վրա շարված, արևի տակ պսպղում էին մաքրությունից:

 Ու հանկարծ Արամը, կարծես կյանքում առաջին անգամ, լսեց մի բղավոց.

- Տո Յապնջի՜, էս ի՞նչ էս անում:

 

Ակսել Վարդանեանի գրական արհեստանոց. Գրառումների օնլաին ձեռնարկ:Պոեզիա, ժամանակակից Հայ գրականություն, հայերեն բանաստեղծություններ,երգեր, պատմվածքներ, գրախոսություն, հոդվածներ, հումոր:

Սույն կայքում տեղ գտած բոլր ստեղծագործությունների հեղինակային իրավունքը պահպանված է և պատկանում է բացառապես Ակսել Վարդանյանին: Հրապարակումների համար անհրաժեշտ է նշել նյութի աղբյուրը . http://akselword.com/ կամ հեղինակին . Ակսել Վարդանյան akselv2@gmail.com

Free counters!