edit
Clear all dta?
all data will bi clera
Այս ձեռնարկում ձեր կատարած գրառումները տեսնում էք միայն դուք, այն պահպանվում է ձեր համակարգչի պահոցում:
 01.04.2010

Վաճառվում է իմ կատուն

Վաճառվում է իմ կատուն: Շատ կրթված ու համեստ կատու է: Օքսֆորդի համալսարանի ճաշարանի պահեստում բնակվող կատուների տոհմածառից է սերվում: Շատ պրագմատիկ ու քաջ կատու է, աշխարհի բոլոր մկները վախենում են իրենից, չնայած, որ ինքը շատ բարի է ու սովորաբար խաղում է ռետինից սարգած մկան հետ: Շատ մարդամոտ է և ինչպես բոլոր կատուները, այնպես էլ իմ կատուն, ԳՈ՛Ղ է: Ինչքան էլ ?Վիսկաս? կամ ?Կիտիկատ? ուտի, աչքը մի բանի վրա է, որ թռցնի: Բնականաբար, շատ ինքնակամ է ու ազատասեր, երբ նստում է ուսերիդ, երբ որ ուզում է, ու ասես թե ո՛չ մի տեղ էլ չի նստել, ու հայացքը անմեղորեն սևեռած ինչ որ կետի, ճանկերը կամա՜ց խրում է ուսերիդ մեջ ու երբ դու ասում էս, չի կարելի, նա վար է թռչում քո ուսից, գնում է ու հյուրասենյակի հենց կենդրոնում միզում է: Բայց խոստացել է, որ այլևս նման արարք չի անի և իր կատվային շահերը կպաշտպանի ըստ կատվային իրավունքների, այսինքն, ո՛չ ոք չգիտի թե հաջորդ անգամ որտեղ է միզելու: Շատ հետաքրքիր ու հնչեղ է մլավում, սոխակի նման դայլայլում է, կարծես թռչյունների դասին է պատկանում, մորթին էլ բմբուլի նման փափուկ է: Բայց ես իրեն չեմ վաճառում վերը նշված արժանիքների համար, վաճառվելը իր ցանկությունն է: Ես իրեն հարցրեցի, ուզու՞մ էս քեզ վաճառենք, նա ասեց.

-         Այու՜.

Ուստի, ոքեր ցանկանում են գնել վիրտուալ կատու, կարող են սահմանել իրենց ցանկացած գինը, քանզի կատուն ինձ իր գինը չասեց : Դու ք կարող էք կատվին տալ ձեր ցանկացած անունը, մեկնաբանության բաժնում: Օվքեր չեն ուզում գնել կատու, կարող են իրենց սահմանած գինը վճարելուց հետո գրել, որ իրենց այդպիսի կատու պետք չէ:

Բոլոր դրամական միջոցները կփոխանցվեն կատվին:

Կատուն վաճառվում է այստեղ.

http://oqsvordikatu.blogspot.com/2010/04/blog-post.html

 

Այն երկրների բնակիչների համար, որտեղ մկներ չկան, կատուն անվճար է:

 

               Այսպիսի մի հայտարարություն էր տեղադրել Մանավանդը համացանցում: Կատակ էր արել, մևնույն ժամանակ շատ լուրջ, քանզի այդ կատակը հենվում էր մարդուս հոգեբանության վրա: Նա ստեղծել էր մի սրահ, որտեղ մի մատի շարժումով, յուրաքանչյուրը կարող էր իր փառքի փոքրիկ օլիմպիոսը ստեղծել ընդհամենը մի բառ գրելով. Պետք է գներ իր վիրտուալ կատուն և նրան տար անուն, և իր կատվի անունը կիմանար ողջ աշխարհը: Էլ չեմ խոսում նրանց մասին, ովքեր կատվին կտաին, ասենք, իր հարևանի անունը:

          Ամեն ինչ ստացվեց պատահական կերպով, հանկարծակի: Դա պատահեց, երբ Մանավանդը համակարգչի դեմ նստած ընթերծում էր ու մի բավականին բովանդակալից կայքում դեմ առավ մի գովազդի, անշարժ գույքի վաճառքի մասին: Եվ այդ պահին կատուն թռավ ու նստեց իր սիրած տեղը, Մանավանդի ուսերին: Մանավանդը կատվին հարցրեց.

-         Լսիր , բա մենք ի՞նչ վաճառենք, փիսո ջան, բեր քեզ վաճառենք հա՞, ի՞նչ կարծիքի էս:

 - Կատուն, որ հարմար նստել էր Մանավանդի ուսերին ու կարծես ականջից ինչ որ բան էր ուզում ասել, զգալով տիրոջ ուշադրությունը, լիզեց նրա այտը:

- Համաձայն էս հա՞, լա՛վ, որ էդպես է, բեր մի հայտարարություն տանք համացանցում: Այսքան ժամանակ իմ ռեալ կատուն էս եղել, հիմա էլ վիրտուալ կատու եղիր ողջ մարդկության համար:

Շուտով հայտարարությունը տեղադրված էր համացանցում:

   Մի քանի օր էր անցել այդ պահից, Մանավանդը ինչպես միշտ, նարդին պատրաստ դրել էր սեղանին ու սպասում էր Մկոին, որ շուտով մի զգալի գարեջրի պաշարով ?զինված? երկրորդ հարկից, ծանր քայլերով եկավ ու նստեց Մանավանդի դիմաց: Քանի, որ և Մանավանդը և Մկոն գործազուրկ էին, օրվա աշխատանքային ժամերը անցակացնում էին նարդի խաղալով ու գարեջուր խմելով: Նրանք շատ արագ էին խաղում ու խմում էին առանց աչքերը կրտելով միշտ գլորվող զարերից, իսկ գարեջրի սպիտակ փրփուրը մնում էր բաժակների մեջ ինչպես նրանց զայրութի սիմվոլը բարքերի հանդեպ, անտեսված, ու բաժակի հատակին նստած փրփուրը չեր հասնում փչկել մինչև բաժակի նորից լցվելը: Կարծես թե այդպիսով, նրանք իրենց առհամարանքն էին արտահայտում իշխանություններին, որ հասուն ու ամուր տղամարդկանց զրկել էր մի կտոր հաց վաստակելու հնարավորությունից:

Խաղն սկսվեց ու նարդու չխկրտոցը իր տեղն առավ այդ պատերի մեջ: Մանավանդը մի տեսակ անտարբեր էր գլորում իր զառերը ու Մկոն դա նկատեց:

-         Էս քեզ ի՞նչ է պատահել, հավես չունե՞ս էսօր:

-         Հավեսիս ի՞նչ է եղել, մևնույն է կրելու եմ, ինչպես միշտ:

-         Ահա՛, էլի՛ սկսեցի՞ր:

-         Ո՛չ, ուղղակի շարունակում եմ: Ի'նչ է, ուզում էս որ գրածդ... ? Դուռը զանգահարեցին: Մանավանդը հյուրերի չէր սպասում ու դժկամությամբ խաղից կտրվելով, մոտեցավ ու բացեց դուռը: Մանավանդի դիմաց հայտնվեց միջին հասակի տղամարդ, կոկիկ հագնված և փողկապով ու առանց հապաղելու դիմեց Մանավանդին.

-         Բարև ձեզ, Այքեզբանյան Մանավանդը այստե՞ղ է ապրում:

-         Այո՛:

-         Կարելի՞ է նրան տեսնել:

-         Այդ Ես եմ:

-         Ես եկել եմ ձեզ տեղեկացնելու ձեր պարտականությունների մասին:

-         Լսում եմ ձեզ, շատ հետաքրքիր է: - ասաց Մանավանդը ձեռքերը դնելով կոնքերին, ասես երկրորդ դասարանի երեխան իր ընկերոջը մարտահրավեր նետելուց հետո, ուզում էր իցուց դնել իր անվախությունը:

-         Դուք ձեր ստացած եկամուտից, պարտավոր էք հարկ վճարել:

-         Ի՞նչ եկամուտ:

-         Դուք ինտերնետում վաճառքի հայտարարություն տվե՞լ էք:

-         Մանավանդը խորը շունչ քաշեց ու զարմացած քմծիծաղով պատասխանեց:

-         Այո՛, տվել եմ, և ի՞նչ:

-         Այդ գործարքից ստացված եկամուտից, դուք պարտավոր էք հարկ վճարել:

-         Ա՛ռռը հա՛, իսկ ի՞նչ է, շա՞տ գումր է կուտակվել:

-         Իսկ դուք տեղյակ չե՞ք թե ինչքան փող ունեք:

-         Ո՛չ այ մարդ, էդ մասին արդեն մոռացել էի...

-         Ձեր հաշվի վրա արդեն 300000 Э է կուտակվել, եթե տեղյակ չեք ապա...

-         Մանավանդը էլ չեր լսում հարկահանին, նրա աչքերը նարդու քարերի նման կլորացել էին իսկ բիբերը թռվռում էին ինչպես զառերը, բայց առանձին - առանձին, ամեքը մի աչքում, կարծես նրա մեծ քիթն էր խանգառում, որ նրանք միավորվեին ու կանգնեին ամենամեծ նշանի, եկու վեցի վրա, ու թվում էր թե նա հիմա կբղավի, դուշե՜շ: Մի պահ նա հիշեց, որ իր առաջ հարկահանն է կանգնած, Հավայան կղզիներում արևի տակ լոգանք ընդունելու երազանքը հետաձգեց, սթափվեց, ու իրեն հաշիվ տվեց թե իր դիմաց ո՛վ է կանգնած:

-         Մի վայրկյան, պարոն հարկահան: Բայց ես ինչու՞ պիտի հարկ վճարեմ, եթե մարդիկ ուղղակի ինձ փող են ուղարկել:

-         Դա կոչվում է ինտերնետ մարկետինգ, դուք եկամուտ էք աստացել և պիտի հարկ վճարեք:

-         Ի՞նչ հարկ, դուք կարդացե՞լ էք թե ես ի՛նչ եմ գրել հայտարաության մեջ:

-         Այո, կարդացել եմ, և գնել եմ ձեր կատուն, ու՞ր է տվեք:

-         Նախ եթե դուք կարդացել էք, ուրեմն վիրտուալ կատու էք գնել, այնտեղ այդ կետը նշված է: Իսկ եթե ռեալ կատու էք ուզում, հարց չէ, մի շիշ գարեջուր ավելացրեք ձեր վճարածին ու լավ հաստ ձեռնոցներ հագեք, հիմա կատվին կբերեմ, գիտե՞ք ի՛նչ սուր ճանկեր ունի:

-         Դե լավ, լավ, կատակ արեցի, չեմ ուզում, վերադառնանք մեր խնդրին: Դուք պատրաստվու՞մ էք հարկ վճարել:

-         Այ մարդ, եթե կարդացել էք, ես ինչ եմ գրել, այնտեղ սևով սպիտակի վրա գրված է: Բոլոր փողերը կփոխանցվեն կատվին, ուզու՞մ էք կատվին կանչեմ, իր հետ ձեր հարցերը լուծեք:

-         Ձեռ է՞ք առնում, ես ձեզ լուրջ բան եմ ասում:

-         Ո՛չ, ես էլ եմ լուրջ ասում, փող չկա՛, փողերը կատվին են պատկանում, ես կստանամ ու կտամ կատվին, կատուն ձեզ ինչքան որ պարտական է, իրենից ստացեք:

-         Այդ դեպքում կհանդիպենք դատարանում:

-         Շատ բարի:

-         Դուք էլ մնաք բարով առայջմս:

-         Ցտեսություն:

 

Կատվի դատը

 

-         Ո՛տքի, դատարանը գալիս է...

-         Մանավանդը հրաժարվել էր դատապաշտպանից ու կատվազգիների ամենաուժեղ ներկայացուցչի, առյուծի, նման կանգնել էր դատարանի առջև: Ինչպես որ կարգն է պահանջում, դատը սկսվեց ամբաստանյալի անձը ճշտելով ու դատավորը դիմեց Մանավանդին:

-         Ձեր անուն ազգանուն հայրանունը.

-         Այքեզբանյան Մանավանդ Նամանավանդի: - Դահլիճից լսվեց մի ռեփլիկա.

-         Ա՛յ քեզ անուն ազգանուն: - Մանավանդը շրջվեց ձայնի ուղղությամբ ու պատասխանեց:

-         Բա որ կատվիս անուն ազգանունը իմանաս:

-         Ի՞նչպե՜ս է:

-         Դեմսխաղչկայան Մկո:

-         Բա հայրանունը՞.

-         Վերջացրե՛ք խոսակցությունները: - Ընփհատեց դատավորը:

Դատավոր ? Պարոն Այքեզբանյան, դուք չե՞ք ժխտում, որ ինտերնետում տեղադրել էք գործարարական հայտարարություն և ստացել էք եկամուտ:

- Մասամբ, պարոն դատավոր, մասամբ:

-         Այսի՛նքն, ի՞նչ էք ուզում աել, ասելով, մասա՛մբ:

-         Հայտարարությունը ես եմ տվել, բայց իդեան և ձեռնարկումը կատվինն էր, ուղղակի նա միայն կատուների լեզվով է կարողանում տպագրել, իսկ հայտարարությունը պետք էր տպել մարդկային լեզվով, և նրա խնդրանքով ես հայտարարությունը տպեցի ինտերնետում: - Դատավորը հեգնանքով նայեց Մանավանդին, մի պահ լռեց, ապա կարծես խաղամոլ, որ տրվում է ազարտին, չկամենալով զիջել, փորձեց Մանավանդին ճզմել հենց իր իսկ զենքով:

-         Ուրեմն գործը ձեռնարկել է կատու՞ն:

-         Այո՛:

-         Իսկ ինչպե՞ս են դրամական միջոցները հայտնվել ձեր հաշվի վրա, որը դուք արդեն մինչև վերջին ցենտը ստացել էք:

-         Պարոն դատավոր, այդ հարցը իզուր էք ինձ տալիս, ես մեղավոր չեմ, որ կենդանիների պաշտպանները չեն կարողանում ամենատարրական իրավունքներով ապահովեն կատուների համար: Ասենք, որ կատուն իրավունք ունենա գնա ու բանկից ստանա իրեն փողերը: Ա՛յ տեսեք, ամենաազատ երկրում, ամերիկայում, Մայքլ Ջեքսոնը իր կապիկներին եռեսուն միլլիոն է կտակել, ամերիկյան բանկերից հո կապիկները չե՛ն ստանում իրենց փողերը, իսկ ամերիկայի բանկերը շատ էլ լավ սպասարկում են կապիկներին, ինչու՞ ամերիկյան հարկահանները կապիկներից հարկ չեն պահանջում:

-         Դա նու՞յնպես կատուն ասեց:

-         Այո՛:

-         Ուրեմն դուք հաստատում էք, որ գործը ձեռնարկել է կատուն, դրամական միջոցները յուրացրել է կատուն, իսկ դուք ընդհամենը կատարել էք կատվի կամքը, օգնել էք նրան: Չեզ այդե՞ս հասկանաք:

-         Այո՛

-         Եվ ինչպե՞ս վաճառվեց ձեր կատուն, գնորդները գո՞հ են, բողոք չկա՞:

-         Պարոն դատավոր, դուք չգիտե՞ք, որ  շատ մարդիկ ուղղակի պարապությունից մի բանի վրա փող են ծախսում, երբեմն այնպիսի բաներ են գնում, որ ծիծաղելի է, իմ կատվի հաշվարկը հենց նման հոգեբանության վրա էր: Այդ հարցում կատուները շատ են նման մարդկանց, եթե կատուն խաղում է իր պոչի հետ ու բավականություն է ստանում, ապա շատ մարդիկ մի զիզիբիզի բան են գնում կամ վաճառում, դա նրանց հաճույք է պատճառում:

-         Իսկ ի՞նչ է, դուք զե՞րց էք նման բաներից, ձեզ դուր չի՞ գալիս գնումներ կատարել:

-         Ինչպե՛ս չէ, դե դրա համար էլ ասում եմ էլի, կատուն մարդուց քիչ է տարբերվում:

-         Այդ դեպքում բարի եղեք բացատրել մեզ, համենայնդեպս դուք ինչո՞վ էք տարբերվում կատվից, եթե նրա հետ, ինչպես հավասարը ? հավասարի հետ գործարքի մեջ էք մտնում:

-         Ո՛չ մի բանով էլ չեմ տարբերվում:

-         Ախ այդպե՛ս, իսկ այդ դեպքում ինչու՞ համար էք երկու ոտքի վրա կանգնած և ո՛չ թե չորեքթաթ:

-         Պարոն դատավոր, թույլ տվեք նկատել, որ դուք նույնպես կանգնած չեք ո՛չ մի ոտքի վրա, դուք նստած էք: - Չնայած բոլոր ջանքերին, դատավորին չհաջողվեց քողարկել զայրույթը, որ flesh անիմացիաի նման հայտնվեց նրա դեմքին մի պահ ու չկացավ: Ու դատավորը բավականին խաղաղ դեմքով դիմեց Մանավանդին:

-         Ուրեմն ձեր կարծիքով, կատուն մարդու նման մտածու՞մ է:

-         Պարոն դատավոր, դեռ ո՛չ ոք հակառակը չի ապացուցել:

-         Դուք ուզում էք ասել, որ կատվից միայն տեսքով էք տարբերվում: Ես ձեզ ճի՞շտ հասկացա:

-         Ո՛չ պարոն դատավոր, էլի չհասկացաք, կա մի հատկանիշ, որ մարդը ունի իսկ կատուն չունի: Ես որպես մարդ, հոգի ունեմ իսկ կատուն չունի: Եթե հոգի ունենար էդ պոչավոր դևը, բոլոր փողերը կառնե՞ր ձեռքիցս, գոնե մի բան կթողներ ինձ իմ մատուցած ծառայությունների համար, որ հարկ վճարեի ու էստեղ կանգնած չլինեի: Պարոն դատավոր, դուք ընդհանրապես տեսե՞լ էք, որ որևէ հավ կամ խոզ հոգի ունենա: Իսկ ինչ վերաբերվում է խելքին ու մտածելուն, կենդանիների մեջ նույնպես կան խելացիներ, ո՛չ այնքան խելացիներ, ապուշներ, դդեր, տխմարներ, անասուններ, վերջիններիս ինչքա՜ն ասում է փող չկա, չեն հասկանում:

-         Լսեք, բավական է ծամածռվեք, դուք հասկանու՞մ էք որ կատուն մարդ չէ՛:

-         Ես հասկանում եմ պարոն դատավոր, կատուն չի հասկանում այնպես, ինչպես շա՜տ մարդիկ չեն հասկանում, որ իրենք մարդ են: Մարդիկ կան, որ իրեն ասում էս դու մարդ էս, զարմանում է, ձեռքը գրպանն է տանում, որ տեսնի ինչքանով է մարդ: Նույնությամբ ո՛չխարհին ասում էս դու ոչխարհ էս, չի հասկանում, որ ինքը ոչխարհ է, գուցե կոտոշներն են խանգառում, չգիտեմ: Եվ նույն պատմությունը էս գող կատվի հետ, ասում եմ դու կատու էս, էն էլ գո՛ղ, նա ինձ պատասխանում է. -Դու իմ փողերը տուր, իսկ ես ինչ եմ ինչ չեմ դա իմ գործն է, հլը փողերը տուր դնեմ պոչիս տակ, են ժամանակ տեսնենք մեզանից ո՞վ է կատու:

-         Հենց այդպես էլ ասե՞ց:

-         Այո՛:

-         Եվ դուք հասկանու՞մ եք նրան:

-         Այո՛, ես մարդ եմ, դրա համար էլ հասկանում եմ:

-         Լա՛վ, եթե դուք մարդ էք ու այդքան ազնիվ, ապա թույլ տվեք հարցնել, ինչու՞ որոշեցիք վաճառել ձեր սեփական կատվին:

-         Պարոն դատավոր, ես հարկահանին արդեն ասել եմ այդ մասին, հայտարարության մեջ այդ մասին նշված է, այնտեղ գրված է ո՛չ թե վաճառում եմ, այլ վաճառվում է իմ կատուն, ինքն է վաճառվում ես չեմ վաճառում, դա նրա կամքն է, որոշել էր վաճառվել ու վաճառվեց, կատուները գիտե՞ք ինչ կամակոր են, որ մի բան մտածեց պիտի անի, դեմը չես առնի: Չնայած ասեմ, որ սա առաջին անգամը չէ, նա միշտ էլ փետրվարի վերջերին ու մարտի սկզբին վաճառվում է, դէ հասկանում էք չէ՞:

-         Ոչ, չեմ հասկանում, ես կատվի մլավոցը հասկանում եմ որպես կատվի մլավոց և ուրիշ ոչինչ:

-         Պարոն դատավոր, իմ կատվի մարտ ամսվա մլավոցը ինչո՞վ է պակաս պոռնկություն քարոզողների նվնվոցներից, կարծես իրենց նեղացնում են, չեն թողնում, որ կարգին իրար սիրեն: Ասեմ, որ ես այդ հարցում կատվիս ու պոռնկություն քարոզողների մեջ, խտրականություն չեմ դնում, բոլորն էլ սիրելու իրավունք ունեն: Օրինակ Երբ կատուս մարտ ամսին սկսում է մլավել, ես նրան չեմ մեղադրում մլավելու համար, բնական երևույթ է, բայց դա իր կատվային գործն է, սեռական խնդիրներ ունի, թող պատուհանից թռչի գնա պադվալներում (նկուղներում) կամ աղպարկղների մոտակայքում, էնտեղ շուտ - շուտ են հավաքվում իմիջայլոց, հա՛, թող գնա էնտեղ իր հարցերը լուծի: Բայց հիմա սեպտեմբերն է:

-         Լսեք, մեզ ձեր սեռական սեզոնները չեն հետաքրքրում, և բավական է դատը վերածեք ձանձախաբանության: Եթե հարցը սեռական հարաբերությունների մասին է, ապա կարող էք չանհանգստանալ, մենք ապրում ենք դեմոկրատական երկրում ու ո՛չ ոք չի կարող ձեզ նեղություն պատճառել ձեր սեռական կողմնորոշման համար:

-         Վա՜յ պարոն դատավոր, իմ մտքով նույնիսկ նման բան չանցավ, խայտառակ եղա, էս ի՛նչ էք ասում:

-         Բավական է, շատ ամաչկոտ կատու էք երևում, բայց ձեր ամաչկոտությունը մեզ չի հետաքրքրում: Պատասխանեք հարցին. Ու՞մ ինկատի ունեք, կատու ասելով:

-         Պատասխանում եմ, պարոն դատավոր, էդ կատուն իմ ղազն է:

-         Ի'նչ, դուք հիմա՞ր էք ձևանում, ի՞նչ ղազ, ո՞վ է էդ ղազը:

-         Տեսնում էք պարոն դատավոր, դուք նույնպես խտրականություն էք դնում կենդանիների մեջ: Եթե ես ասեի փողը տվել եմ ղազիս, վստահ եմ, դուկ կհասկանայիք ինչ եմ ասում ու կհարցնեիք, ո՞վ է ղազը: Իսկ երբ ասում եմ փողը տվել եմ կատվին, չեք ուզում ասել թէ ո՞վ է էդ կատուն, կատուն ղազից ինչո՞վ է պակաս, ղազին կարելի է փող տալ իսկ կատվի ո՞չ:

-         Քաղաքացի Այքեզբանյան, մենք արդեն հոգնեցինք ձեր զազրախոսություններից, բավական է: Պատասխանեք վերջին հարցին, դուք չե՞ք ժխտում, որ եկամուտ էք ստացել և հարկ չեք վճարել:

-         Փողը տվել եմ կատվին, պարոն դատավոր:

-         Նորի՞ց կատվին, գուցե մկա՞նը:

-         Ինչու՞ չեք հավատում ինձ: Ինքը կատու՛ է:

-         Ո՞վ:

-         Դե էդպես հարցրեք էլի, հարցրեք ասեմ, վաղուց արդեն կատվի հետ ձեր հարցերը լուծած կլինեիք:

-         Լա՜վ, շատ լավ, հարցնում եմ, ո՞վ է էդ կատուն:

-         Պարոն դատավոր, ես իհարկ է կասեմ, բայց կարող եմ տուժել, վախենում եմ, թող ձեր աշխատողները գնան ու տեսնեն էդ կատուն ո՞վ է, ընչացու է: Ես իրավունք չունեմ նրան էստեղ ներկայացնելու, նա միշտ ինքն է ներկայանում, ախր կատու է չէ՞:

-         Լավ, մենք ամեն ինչ կստուգենք, բայց իմացեք պարոն Այքեզբանյան, դատարանին թյուրիմածության մեջ գցելու և կեղծ ցուցմունքներ տալու համար, դուք կենթարկվեք առանձին պատասխանատվության, պա՞րզ է:

-         Այո՛:

 

1 2 3

Ակսել Վարդանեանի գրական արհեստանոց. Գրառումների օնլաին ձեռնարկ:Պոեզիա, ժամանակակից Հայ գրականություն, հայերեն բանաստեղծություններ,երգեր, պատմվածքներ, գրախոսություն, հոդվածներ, հումոր:

Սույն կայքում տեղ գտած բոլր ստեղծագործությունների հեղինակային իրավունքը պահպանված է և պատկանում է բացառապես Ակսել Վարդանյանին: Հրապարակումների համար անհրաժեշտ է նշել նյութի աղբյուրը . http://akselword.com/ կամ հեղինակին . Ակսել Վարդանյան akselv2@gmail.com

Free counters!