edit
Clear all dta?
all data will bi clera
Այս ձեռնարկում ձեր կատարած գրառումները տեսնում էք միայն դուք, այն պահպանվում է ձեր համակարգչի պահոցում:
16.04.2010

Վիրտուալ քացու տակ

Վիրտուալ աշխարհը նորություն չէ մարդկության պատմության մեջ, ըստիս այն կար դեռ անհիշելի ժամանակներից: Բոլոր դեպքերում դեռ իմ հիշած ժամանակներից, երբ դեռ համակարգիչների մասին միայն գիտնականներն էին խոսում, արդեն կար վիրտուլ հարաբերություններ: Բոլոր դեպքերում գիտեմ մեկին, որ կարող էր մարդուն վիրտուալ կերպով քացու տակ գցել, խոսքս ծխախոտ վաճառող Վալոդի մասին է:

         Վալոդը մեր ավտոբուսի կանգառում, շան բնից երեք անգամ մեծ մի ծխախոտի կրպակ ուներ:, Բացի Վալոդից այնտեղ մի չորս հոգի դեռ կտեղավորվեին, շա՞տ է, կասեիք երեք հոգի և ո՞չ ավելին, ո՛չ չո՛րս հոգի, ուղի՛ղ չորս հոգի, ես այդ հաշվարկը արել եմ ճիշտ այնպես, ինչպես միտինգների մասնակիցների թիվն են հաշվում: Ես հաշվել եմ, որ մի քառակուսի մետրի վրա կտեղավորվի մեկ ու կես մարդ, հաշվի առնելով Վալոդի ծխախոտների պահարանի զբաղեցրած տեղը, դրամարկղը չեմ հաշվել, չկար, Վալոդը փողերը միանգամից գրպանն էր դնում, այսպիսով երեք քառակուսի մետրանոց կրպակում երկու քառակուսու վրա տեղավորվում էին երեք հոգի իսկ մի քառակուսու վրա բացի պահարանից, ու Վալոդից տեղավորվում էր ևս մեկ մարդ, քանզի Վալոդը շատ քիչ տեղ էր զբաղեցնում: Նա մի պստլիկ մարդ էր, իծնե նրա ոտքերը չեին աճել ու նա նստած վիճակում իր ոտքերը աննկատ տեղավորում էր իր տակ ու առաջին հայացքից կարելի էր մտածել, որ նա ոտքեր չունի: Իսկ նստում էր նա իր փոքրիկ անիվներով շարժական աթոռակի վրա: Այսպիսով Վալոդը զբաղեցնում էր ուղահայաց դիրքով դրված մի  արկղ ծխախոտի տեղ, այդ, սուպերմարկետի նման միշտ մարդաշատ, կրպակում:

   Բնականաբար Վալոդը  իր հիմնական հյուրերի հանդեպ ուներ կրպակի տիրոջ բոլոր առավելությունները, հատկապես թեժ զրույցների ժամանակ նա հանդես էր գալիս ինչպես ինտերնետ ֆորոմի մոդերատորը, ո՛չ մի տարբերություն չկար, Վալոդը սովորական մոդերատոր էր , այսինքն մի տարբերություն կար, ինտերնետը շուրջօրյա է իս Վալոդի բուտկեն մինչև ժամը վեցն էր աշխատում, բայց այդքան ժամանակը բավական էր, որ քննարկեին աշխարհի բոլոր նորությունները, խնդիրները, իրադարձությունները, ճշտեին թե ո՛վ ինչքան է պարտք Վալոդին, ապառիկ գնված ծխախոտի համար և անխտիր կերպով քննարկում էին բոլոր քաղաքական նորությունները: Իհարկ է ժամը վեցից հետո նույնպես շարունակվում էր ֆորումը, բայց արդեն որևէ մեկի տանը, խոհանոցում: խոհանոցային ֆորումների բացասական կողմը մոդերատորների հաճախակի փոփոխումն էր իսկ եթե մոդերատորը տան տիրուհին էր, ֆորումում հիմնականում քննարկում էին երշիկի գինը: Իսկ Վալոդի կրպակում գրեթե խոսքի ազատություն էր, որով այժմ արդեն գերբեռնաված է գրեթե յուրաքանչյուր իսկական շան բուն:

   Վալոդը նստում էր առանձին, պահարանի ու ֆորումի մասնակիցների միջև ու անձամբ կրպակը բաժանում էր երկու մասի, նյութական և հոգևոր մասաերի: Երկու մետրի վրա տեղավորվում էր հոգևորը, որտեղ ֆորումի մասնակիցներն էին հավաքվում իսկ մի մետրի վրա գտնվում էր նյութական մասը: Նյութական մասում տեղավորվում էր ծխախոտների պահարանը, Վալոդը ու ևս մի անձնավորություն, որին այնքան էլ չեր հետաքրքրում կրպակի հոգևոր կյանքը, նա հիմնականում ծխում էր, ուստի շատ ճիշտ զբաղեցրել էր իր տեղը ծխախոտների պահարանի ու պատի արանքում, նա  զբաղեցնում էր մի փոքրիկ վառարանի տեղ, որի ծխնելույզը հանդիսանում էր պատի ու պահարանի արանքից դուրս ցցված նրա սև ծխամորճը: Իսկ հոգեվոր մասում պատշկամբին կամ պատին, հենված, կիսանստած վիճակում շարվում էին ֆորումի մասնակիցները ու մինչև իրիկուն ֆորում էին անում: Վալոդը ֆորումը վարում էր  շատ խիստ բայց արդարացի, նա շատ ուշադիր մոդերատոր էր ու ֆորումի մասնակիցները միշտ համաձայնվում էին նրա հետ, թե ո՛ր թեման կարելի է քննարկել ո՛րը ո՛չ: Եվ եթե ինտերնետ ֆորումներում մոդերատորը ֆորումի անկարգապահ մասնակցին, կարող է պատժել, ասենք ջնջել նրա գրածը, կամ մի քանի օր զրկել ֆորումին մասնակցելու իրավունքից... ,Վալոդի մոտ պատժամիջոցը ավելի պարզ էր և ավելի վախենալու, նա երբ զայրանում էր մեկի վրա և ուզում էր լռեցնել, իր իծնե չաճած, փոքրիկ ոտքերը ձեռքերով ավելի լավ քողարկելով հետույքի տակ, ուղղում էր մեջքը ու խրոխտ ձայնով ասում էր.

Խելոք մնա՛, թեչե ելել եմ քացու՛ տակ կգցեմ:

Ֆորումի մասնակիցները իրենց լուրթ հայացքները մի պահ ուղղում էին դեպի Վալոդը, մտորում ու մարսում էին նրա վիրտուալ սպառնալիքները,  ո՛չ մի դեպքում չնայելով նրա փոքրիկ անիվներով աթոռակին, որոնց վրա հուսալի կերպով քողարկված էին Վալոդի վիրտուալ ոտքերը, նայում էին իրար ու հաշվի առնելով կրպակի տիրոջ վիրտուալ սպառնալիքները, ֆորումը սկսում էին նոր էջից: Ու զարմանալի կերպով իհայտ էին գալիս բոլորովին նոր համաշխարհային  խնդիրներ, որ շտապ քննարկաման կարիք ունեին:

 

Ակսել Վարդանեանի գրական արհեստանոց. Գրառումների օնլաին ձեռնարկ:Պոեզիա, ժամանակակից Հայ գրականություն, հայերեն բանաստեղծություններ,երգեր, պատմվածքներ, գրախոսություն, հոդվածներ, հումոր:

Սույն կայքում տեղ գտած բոլր ստեղծագործությունների հեղինակային իրավունքը պահպանված է և պատկանում է բացառապես Ակսել Վարդանյանին: Հրապարակումների համար անհրաժեշտ է նշել նյութի աղբյուրը . http://akselword.com/ կամ հեղինակին . Ակսել Վարդանյան akselv2@gmail.com

Free counters!