edit
Clear all dta?
all data will bi clera
Այս ձեռնարկում ձեր կատարած գրառումները տեսնում էք միայն դուք, այն պահպանվում է ձեր համակարգչի պահոցում:
22.03.2009

Ուստեն

Հայաստանի երիտասարդության զգալի մասը այսօր գտնվում է աշխատանքային գաղությում: Ո՛չ ոք նրանց ոչ մի հանցանքի համար չի պատժել ու ուղարկել աշխատանքային գաղութ, բոլորը հայտնվել են այդ գաղութներում կամավոր կերպով, կամավոր մի քիչ նույնիսկ մեղմ ասեցի, սովորաբար այդ աշխատանքային գաղութներում հայտնվում են իրենց ծանոթների ու հարազատների օգնությամբ: Երևի արդեն կռահում էք, որ խոսքս սպիտակ ջարդի արդյունքում, աշխատանք գտնելու համար արտերկիր մեկնած Հայ երիտասարդության մասին է: Իսկ ինչու՞ գաղութ և ոչ թե ճամբար: Շատ պարզ պատճառով, այդ հայերի համախմբված աշխատատեղերում գործում են նույն բարքերը, ինչ գաղութում և ո՛չ միայն աշխատանքային այլ սովորական գաղութում: Այսինքն աշխատող մարդը այսօր առաջնորդվում է գողական արք ու բարքով, սովորություններով, արժեքներով: Արժեքներո՜վ, սա՛ է ամենակարևորը, որի շնորհիվ աշխատավոր մարդը աշխատանքի մեկնելով հայտնվում է աշխատանքային գաղութում: Արժեքներ, որոնք ըստիս հանդիասնում են սպիտակ ջարդի հիմնական զեմքը:

   Նորակառույց առևտրի սրահի մի մեծ սենյակ հատկացված էր աշխատողների համար որպես ապրելատեղ: Վատ թե լավ, տղաները տեղավորվել էին, մինիմում հարմարությունները կաին, մարդիկ աշխատում էին: Հիմնականում քսանից մինչև եռեսուն տարեկան տղաներ էին, մոտ տասնհինգ հոգի, ասես ինչ որ մեկը ծաղկաքաղ էր արել Հայաստանում: Այդ բավականին մեծ բրիգադում կաին երկու հասակավոր աշխատողներ, մեկը վարպետ Արամն էր, մյուսը քառասունը անց մի անձնավորություն, որը ուներ երկու դատվածություն, դա Վազգենն էր: Վարպետ Արամին, որ իրոք լավ վարպետ էր, ո՛չ ոք վարպետ չեր ասում, նա արդեն վաթսունին մոտ էր, նրան անունով դիմել նույնպես իրենց թույլ չէին տալիս տղաները, ուստի ստեղծվել էր մի նեյտրալ ու բոլորի կողմից ընդունելի անուն, նրան ասում էին Ձեդ (պապի): Ձեդին հաճախ դիմում էին ուրևէ շինարարական հարցով, ինչպե՞ս անել, կլինի՞ թէ չի լինի... ու Ձեդը միշտ տալիս էր ճիշտ խորհուրդներ ու դրանով հիմնականում ավարտվում էր Ձեդի հետ երիտասարդների շփումը: Հետաքրքրաշարժ էր դիտել երիտասարդների շփումը Վազգենի հետ, որը իմոջայլոց նույնիսկ խուսափում էր ջահելների հետ շփվելուց: Բայց Վազգենը նրանց համար լեգենդ էր, կենդանի պատմություն, երկու (սրոկ նստած ելած) անձնավորություն էր, նրա հետ շփվում էին ընդգծված հարգանքով, դիմում էին նրան պատկառանքով: Իհարկ է դա գալիս էր նաև Վազգենի պահելաձևից, նա վիրտուոզ կերպով տիրապետում էր գայլային օրենքի բոլոր նրբություններին և յուրաքանչուրը նրանից սովորում էր: Արդեն այնքան էին սովորել Վազգենից սովորելուն, որ նույնիս շինարարական հարցերը ուզում էին նրանից սովորել, չնայած, որ Վազգենը ամենից վատ շինարարն էր, ոչինչ անել չգիտեր, լավագույն դեպքում կարող էր լինել վարպետի օգնական, ցեխ շաղվել, գործիք տալ և այլն: Բայց տղաները նրանից պիտի սովորեին ամեն ինչ, դա արդեն չգրված օրենք էր: Ամենա լավ սովորողներից մեկը, Արմենը, գտավ Վազգենից արհեստ սովորելու հնարը, նա էնպիսի հարցեր էր տալիս Վազգենին, որևէ բան սարգելու կապակցությամբ, որ երրորդ դասարանի երեխան նույնիսկ վստահությամբ կպատասխաներ այդ հարցերին: Տղաները գոհ էին, իրենց հարգանքի օբեկտը ամբողջությամբ կոմպլեկտավորվեց: Միակ մարդը, որ դժգոհ էր այդ կոմպլեկտավորումից, դա ինքը, Վազգենն էր, նա անհարմար էր զգում տարեց վարպետի և ինքն իրեն առջև և հաճախ չեր կարողանում թաքցնել իր զզվանքը որոշ տղաների քսմսվող պահելաձևից, բայց և շատ ունակ կերպով օգտվում էր իր ստատուսից, իվերջո նա եկել էր փող աշխատելու և աշխատում էր այնպե, ինչպես կարող էր:

Որոշ ժամանակ իր գյուտը փորձարկելուց հետո, Արմենը որոշեց արդեն տիտղոսավորել իրենց հարգանքի օբեկտին ու մի օր երեկոյան, երբ բոլորը նստած էին ընդհարձակ սենյակում, Արմենը ներս մտավ ու դիմեց Վազգենին:

-         Ուստա Վազգեն մի հատ չայ չխմե՞նք:

-         Վազգենը շբոթված նայեց քիչ այն կողմ նստած Վարպետ Արամին ու պատասխանեց.

-         Ա՛պ ջան ես ի՞նչ ուստա, իշու ոռը մախատ կոխել չիդեմ դու ընձի ուստա կսես: Ուստեն տիյա նստած է...- ու ցույց տվեց Վարպետ Արամին: Արմենը չեր սպասում այդպիսի շրջադարձի, նա մի պահ պապանձվեց, հետո չլռելու համար ծիծաղին տալով ինչ որ անկապ բաներ սկսեց բլթբլթացնել ու մի կերպ վիճակից դուր եկավ:

Ուստա Արամը լուռ էր, նա չխառնվեց խոսակցությանը, մի բաժակ թեյ լցրեց, խմեց ու պարկեց քնելու:

      Իսկ Արմենը տխուր էր, երևի ափսոսում էր, որ հնարավորություն չուներ մի հատ աշխատանքային հերոսի շքանշան տար Վազգենին, այդ դեպքում նա ինչպե՞ս կարտահայտվեր: Ի՞նչ անես, ամեն ինչ փողով ու ծանոթությունով է, մտածում էր Արմենը:

 

Ակսել Վարդանեանի գրական արհեստանոց. Գրառումների օնլաին ձեռնարկ:Պոեզիա, ժամանակակից Հայ գրականություն, հայերեն բանաստեղծություններ,երգեր, պատմվածքներ, գրախոսություն, հոդվածներ, հումոր:

Սույն կայքում տեղ գտած բոլր ստեղծագործությունների հեղինակային իրավունքը պահպանված է և պատկանում է բացառապես Ակսել Վարդանյանին: Հրապարակումների համար անհրաժեշտ է նշել նյութի աղբյուրը . http://akselword.com/ կամ հեղինակին . Ակսել Վարդանյան akselv2@gmail.com

Free counters!