edit
Clear all dta?
all data will bi clera
Այս ձեռնարկում ձեր կատարած գրառումները տեսնում էք միայն դուք, այն պահպանվում է ձեր համակարգչի պահոցում:
22.08.2010

Երկուսը և թիթեռը

Ամառը կես էր ընկել, վարդավառն էր: Այդ օրը, երբ Աստղիկ դիցուհինհովանավորում է սերը, պետք է կատարվեր մի հրաշք, սիրո հրաշքՇքեղ ամառանոցների գյուղակը, շրջապատված խիթ անտառով, ընկղմվում էր գիշերային մթության մեջ: Եվ մեկը մյուսից գեղեցիկ, նորակառույց ամառանոցները, ասես պճնված օրիորդներ, որ մրցում են իրենց գեղեցկությամբ, էլ մրցելու բան չունեին, նրանցից յուրաքանչյուրը, մթի մեջ, ուներ բացարձակապես նույնատիպ հնարավորություն, մի հնարք, աշխարհին ներկայանալու համար, մի ճրագ, մի լամպի լույս ընդհամենը:    Լռությունը մենակ էր, համենայնդեպս բնության այդ խլացուցիչ անդորը երկուսի համար չեր, ո՛չ երեքի, Գոռի, Արմինեի և թիթեռի: Գոռը ու Արմինեն, երբեմնի համադասարանցիներ, եռեսուն տարի անց, պատահաբար հանդիպել էին այդ ամառանոցների գյուղակում ու հեռացած ներկաից, ավելիճիշտ վերադարձած դպրոցական տարիներ, մանկություն, երիտասարդություն, մեկը մյուսին ընդհատելով զրուցում էին, հիշում, ցնծում, ուրախանում: Իսկ սենյակում հայտնված թիթեռը անընդմեջ հարվածում էր մթությամբ ներկված պատուհանի ապակուն և նրա ամեն մի հարվածը ապակուն, գիշերային անդորի մեջ, թվում էին դոփյուններ: Կարծես ժամանակն էր դոփում, կարծես ժամանակի թառլան նժույգը դոփում էր կանգնած տեղում և ուզում էր սլանալ դեպի անհայտը, ժամանակի թևավոր նժույգը կանգնել էր ու դոփում էր, ժամանակը կանգնել էրԳոռ - Արմինե, մեր ուսուցիչներից ու՞մ էս բոլորից շատ հիշում:   Արմինե - Իհարկ է պարոն Չալոյանին: Երկրաշարժի ժամանակ զոհվեց դպրոցում, հանճարեղ մարդ էր ու մանկավարժ: Նրա յուրաքանչյուր դասաժամը մի պատմություն էր, մի հանելուք, որ դասի վերջին բոլորիս համար պարզ էր դառնում ու ամեն մեկս դասարանից դուրս էինք գալիս որպես մի հմուտ գուշակ, գիտուն, հաղթող, հպարտ: Իմիջայլոց, պարոն Չալոյանը, մեզ դասավանդող ուսուցիչներից միակն էր, որ պաշտոնյաների երեխաներին հատուկ ուշադրություն չեր դարձնում: Նրա համար դասը, աշակերտը սրբություն էր, բոլորը հավասար էինԳոռ - Այո, նույնիսկ ամենածույլ աշակերտները նրա դասաժամին հայտնվում էին մի տեղյակ ու ապահով տարածքում, նույնիսկ Ցնգոն, հիշու՞մ էս ՑնգոինԱրմինե - Այո, ինչպե՞ս չեմ հիշում, շատ խելոք...  Գոռ - Չէ՛ հա՛, խելո՜ք, ասա դմբո՛, խելոք բառը խելքի հետ է կապված, Ցնգոն խելքի հետ ի՞նչ կապ ունիԱրմինե - Ի՜, էլի սկսեցի՞ր:   Գոռ - Ախր դու չգիտես թէ նրան ինչու էին անվանում ՑնգոԱրմինե - Դու գիտե՞սԳոռ - Ո՛չ, բայց ունեմ իմ անժխտելի պարզաբանումները այդ կապակցությամբ: Նախ ասեմ, որ ցինկ մետաղի հետ կապ չունի, գուցե ցինկապատված դատարկ դույլի հե՞տ, չգիտեմ, բայց Ցնգոն շա՜տ կոնսերվատիվ անձնավորություն էր, վա՛յ, էս ի՛նչ դժվար բառ ասեցի, Ցնգոին բնությգրելու համար, ո՛չ նա շա՜տ մութ անձնաորություն էր, այնքան մութ, որ բացի իրենց բակի սովորույթններից ու ադատներից ուրիշ բան ընդունելու կամ հասկանալու ընդունակ չէր: Այդքան մութ մարդ աշխարհում չկա, այսինքն հակառակը, լիքն են, մանավանդ մեր գյուղում, ուղղակի նրանցից ոմանք բացի իրենց բակի ադաթներից գյուղի ադատների մասին նույնպես գիտեն:   Ցնգոն շատ էր սիրում երբ իրեն ինչ որ բան էին բացատրում, բայց նրան չեր հետաքրքրում թե ինչ էին ասում, ուղղակի վերջում պետք էր մատով ցույց տալ թե ուր գնալ կամ ինչ անել: Նրա համար կարևորը պրոցեսն էր, պրոցես, որի ժամանակ նա ընդունում էր սվինքսի նման հպարտ ու հանդարտ կեցվածք: հիշու՞մ էս Չալոյանի դասաժամերին ինչ հպարտ ու անշարժ էր նստում, թեև 5 անգամ 7 չգիտեր ինչի է հավասար: Մեր գյուղում հիմա էլ շատերն են այդպես հպարտ, նրանց համար կարևորն է որ իրենց բացատրեն և ինչքան երկար, այնքան լավ: Օրինակ հիմա մեր գյուղի տերտերը նոր ադաթ է հնարել. թաղումների ժամանակ, կանանց գերեզմանոց չեն թողնում, հարցնում եմ ինչու՞, պատասխանում է. Տերտերը ինձ բացատրեց ու ես հասկացա: Ի՞նչ ասես, գուցե նա տեղյակ չէ՞, որ դա քրիստոնեական սովորություն չէ կամ գուցե այդ տերտերը իրականում մոլլա՞ է, քանզի դա թուրքական սովորություն է: Ու այդ նոր օրենսդրություն-ադաթադրությունը, խոսում է այն մասին, որ տերտերները քրիստոնեությունը օգտագործել են ու օգտագործում են միշտ ըստ իրենց քմահաճույքի, ըստ իրենց շահերի, հետն էլ բիզնես են անումԱրմինե - Այսինքն՝Գոռ - Դե կանայք, ըստ տերտերի սահմանած նոր ադաթի, թաղման ժամանակ գնում են մինչև հանգստյան քար ու հետ են դառնում, հո՛ հենց այնպես չեն հետ դառնալու, մի բան կմտածեն չէ՞, գոնե մի մոմ կվառե՞ն, իսկ մի թաղմանը քա՞նի հոգի է մասնակցում, ինչքա՞ն մոմ կվաճառվի, չէ՞ որ գերեզմանի մոտ մոմ չեն վաճառում, իսկ հանգսյտյան քարի մոտ կարգին բիզնես կարելի է անելԳիտես մեր դդերը շատ յուրահատուկ դդեր են, ինչքան բութ են լինում այնքան խելացի են ուզում երևալ: Օրինակ մեր դասարանի ճպլը, որ իրականում Ցնգոից դուդ էր, բավականին հեղինակություն ուներ դասարանում, որովհետև քիչ էր խոսում, կարելի է ասել չեր խոսում, բայց շատ համարձակ էր, իմիջայլոց այդ դուդ համարձակությունը մի անգամ շատ թանկ նստեց նրա վրաԱրմինե - Ինձ թվում է դու սկսում էս չարախոսել,ինչի՞ մասին է խոսքը:  Գոռ - Ինչ ուզում էս ասա, բայց ոչ չարախոսություն, ես այս ամենը ժամանակին ասել եմ իրենց երեսին, դեռ մի բան էլ ավելին, հանդիմանելմ եմ: Օրինակ, հիշու՞մ էս Ռուզաննան Կարծիք տետր էր պահում, այդ տետրի մեջ տարբեր հարցեր կաին, որոնց պատասխանում էին ընկերները ու ծանոթները: Ուրեմն Ճպլը ուզում էր պատասխանել մի սովորական հարցի. (ինչո՞վ էք զբաղվում ազատ ժամանակ): Ճպլը ինձ է հարցնում, թե ի՞նչ գրի որպես այդ հարցին պատասխան, կարծես ես իրենից լավ գիտեմ թե ինքը ազատ ժամանակ ինչով է զբաղված, ախր եթե նման հարցի էլ չես կաորող պատասխանել, ինչու՞ էս վերցրել էդ տետրը ու ուզում էս մի բան գրես, ինչու՞, որ ասեն տես Ճպլը կարծի՞ք ունի գրելու, դե ես էլ ասեցի, գրի ազատ ժամանակ զբաղվում եմ օնանիզմով: Ճպլը քնահարամ դաունի հայացքով ինձ է նայում ու հարցնում է. Ծո՛, օՄանիզմը ի՞նչ էՏնաշեն, ասում եմ, օՄանիզմ չէ, օնանի՛զմ, «նոր ուղղություն է ժամանակակից երաժշտության մեջ», խաբար չե՞ս: Ճպլը մրթմրթաց ու գրեց. ազատ ժամանակ զբաղվում եմ օնանիզմով: Իհարկ է ես փոշմանեցի իմ արածից, Ռուզաննան էլ ամեն ինչ հասկացավ ու մի շաբաթ ինձ հետ չեր խոսում:   Գիտես չէ՞, Ռուզաննան ու Հրաչոն մահացել են, բայց իրենց առաջին սերը նրանք ապրեցին: Հետաքրքիր է չէ՞, Ռուզաննան, մեր դասարանի աղջիկներից, ամենաբարին ու մարդամոտը իսկ Հրաչոն տղաների միջից էր այդպիսին և իրար էին սիրում: Ես Հրաչոին հաճախ Հորաթիո էի ասում, նա ընդունակ չեր դավաճանության, թեև մենք նրա հետ մոտ ընկերներ չէինք, բայց նրանից մոտիկ ու հավատարիմ ընկեր չեմ ունեցելԱրմինե - Իսկ դու որտեղի՞ց գիտես Հրաչոի ու Ռուզաննայի սիրո մասինԳոռ - Արմինե ջան, նման հարցեր տալիս են, երբ բամբասանք են անում, մի՞ թե սերը նույնպես բամբասանքի թեմա է ու պետք է լինի ինչ որ ջադուների «ինտելեկտուալ» սեփականությունը, ինչ որ ջադուների, որոնք գիտեն ինչպես ու որտեղից իմանալ ուրիշների անկողնի գաղթնիքները: Թերևս եթե ճիշտը ասենք, մեր իրականության մեջ դա այնքան էլ հատուկենտ երևույթ չէ:   Վերջը՝, ես Ցնգոին էի բնութագրում: Ցնգոն շատ մութ էակ էր, ինչ ուզում էս ասա: Մի անգամ, վեցերորդ դասարանում, դասերից փախել էինք ու մեզ զբաղմունք էինք փնտրում, սկսեցինք գորտ որսալ, հետո, ուղղակի հետաքրքրության համար, սկսեցինք այդ գորտերը խորովել, Ցնգոն մեզանից հեռու նստել ու ասում էր. Ա՜խկ, ես բոլորին կասեմ, որ դուք գորտ էք կերել: Մենք 4 հոգով էինք, ընկանք Ցնգոի հետևից, բռնեցինք ու գորտի խորոված ոտերը զոռով խոթեցինք Ցնգոի բերանը: Ուղիղ երեք ժամ լաց եղավ, ես հոգնել էի արդեն նրան բացատրել, որ դրա մեջ ո՛չ մի վատ բան չկա, ֆրանսիացիները գորտ են ուտում, շատ ուտեստներ կան, որ գորտի խորոված ոտերով են զարդարում, ու՞մ էս ասում, Ցնգոն զռում է ու վերջ, նրա համար դա մի հրեշավոր սրբապղծություն էր, իրենց բակում ո՛չ ոք դա չեր հասկանա: Բայց նույնիսկ էշի նման զռալով, Ցնգոն հաճույք էր ստանում, որ իրեն ինչ որ բան են բացատրում, և իվերջո երևի այդ պրոցեսը հանգստացրեց Ցնգոին, անկախ նրանից թե ինչ էի ասում նրան:   Արմինե - Գիտես, հեչ չես փոխվել՝, ինձ թվում է եթե հիմա էլ մի ցից տան ձեռքդ, կգնաս գորտ որսալուԳոռ - Ո՛չ սիրելիս, ես հիմա թիթեռ եմ որսում: Երբ մի յուրահատուկ թիթեռ եմ տեսնում, առանց ամաչելու իմ տարիքից, ընկնում եմ հետևից ու բռնում եմ, թիթեռների կոլեկցիա ունեմԱրմինե - Չէ, չես փոխվել, ես ճիշտ էիԳոռ - Դա բնական է, կինը միշտ էլ ճիշտ է:- Թիթեռը սովորաբար թռչում է դեպի լույսը, բայց սենյակում հայտնված թիթեռը թռչում էր դեպի մութը, որ «ապակյա» էր, թափանցիկ: Գուցե բնազդն էր թիթեռին տանում դեպի ազատություն, որ իր մի օրվա կյանքը ապրի ազատության մեջ, դժվար է ասել, բայց այդ գեղեցկության առեղծվածը, ինչպես սիրո խորհրդանիշ, թմբկահարում էր, տոնում էր սիրո գիշերը: Այդ թիթեռը հայտնաբերել էր մի անկատար սեր, որը այդ երեկո Աստղիկ դիցուհու հովանու ներքո էր: Այդ թիթեռը Գոռի և Աննայի անկատար սերը իր նախշուն թևիկների վրա, թռչում էր դեպի իր հանգրվանը, առաջին սիրո գիշերը:  - Գոռը նկատելով թիթեռի ապարդյուն ջանքերը, ասեցԳոռ - Ին՛չ արագ է թռչում ժամանակը, ինչ շուտ է կյանքը մաշվում, նույնիսկ ջրի վրա փոշի է նստում, ի՞նչ մնաց մեր առաջին սիրուց...  - Արմինեին հետաքրքրեց Գոռի համեմատությունըԱրմինե - Ինչպե՞ս կարող է ջրի վրա փոշի նստելԳոռ - Շատ հեշտ, այսօր առավոտյան գնացի մոտակա լճակը ձկնորսության իսկ ջուրը մի գիշերվա ընթացքում ամբողջությամբ ծածկվել էր ծաղկեփոշով, հիմա ծաղիկները փոշի են տալիս ու քամին մի գիշերվա ընթացքում ամբողջությամբ փակել էր լճակի երեսը, ջուրը չեր երևում, մի անթափանցիկ փոշե ծածկույթ էր ջրի վրա:  - Արմինեն ծիծաղեցԱրմինե - Դե ոչինչ, մևնույն է, ինչպես միշտ ոչ մի ձուկ էլ չէիր որսալուԳոռ - Ձուկ գուցե և չվորսամ, բայց տե՛ս, եռեսուն տարի է անցել, իսկ քեզ վերջապես որսացել եմԱրմինե - Ո՛չ աղավնյակս, ինձ իմ ամուսինն է որսացել, այսօր ուղղակի քո բախտը բերել է, նա քաղաք է գնացել ու ես այստեղ նստած եմԳոռ - Լսիր Արմինե, եթե ես լինեի քո ամուսինը դու նու՞յնպես գիշերով գնալու էիր ուրիշ տղամարդու մոտԱրմինե - Մի երևակաիր, ես ուղղակի հյուր եմ եկել իմ մանկության ընկերոջըԳոռ - Իմիջայլոց, ես տեսել եմ քո ամուսնուն, խոզի աչքերով մի տիպ էԱրմինե - Իսկ քո աչքերը ինչի՞ աչքեր ենԳոռ - Որսորդի՛Արմինե - Քո նման որսորդները նույնիսկ որս բառը իրավունք չունեն արտասանելուԳոռ - Էդ ինչու՞Արմինե - Ողջ դասարանը գիտեր, որ սիրահարված էս ինձ վրա, բայց այդպես էլ նույնիսկ մի անգամ չհամարձակվեցիր կանգնես դիմացս ու ասես - դու իմ դուրը գալիս էս: Սեր խոստովանվելու մասին չեմ խոսում, դա քեզ համար երևի մինչև հիմա միայն կինոներում է լինումԳոռ - Հիմա քանի՞ անգամ ասեմ, որ սիրում եմ քեզ: Ուզու՞մ էս մինչև լույս կրկնեմ, սիրում եմ քեզ, սիրում եմ քեզ, սիրում եմ քեզ...  Արմինե - Կրկնիր, կրկնիր, կրկնությունը գիտության մայրն էԳոռ - Ո՞ր գիտությանԱրմինե - Սիրո գիտության - նույնպեսԳոռ - Ուրեմն այսօր պետք է սեր սովորենքԱրմինե - Դու պիտի սովորեսԳոռ - Իսկ դու պիտի սովորեցնեսԱրմինե - Ո՛չ, նույնիսկ մտքովս էլ չի անցնումԳոռ - Քո մտքով չի անցնում իսկ ժամանակը անցնում է, արդեն լուսանում է, նույնիսկ թիթեռը հրաժարվեց այս սենյակը լքել ու սպասում է, գիտե՞ս ինչի է սպասումԱրմինե - Ո՛չԳոռ - Նա սպասում է, որ անկատար սերը կատարվիԱրմինե - Դա թիթե՞ռը քեզ ասեցԳոռ - Ո՛չ, դու էս ասում:  - Թիթեռը նորից սկսեց ուժգնորեն հարվածել պատուհանի ապակուն, Արմինեի ուշադրությունը նույնպես դա գրավեց և նա դիմեց ԳոռինԱրմինե - Բաց պատուհանը թող թռչի գնաԳոռ - Ո՛չ, դեռ ժամանակը չէ:  - Արմինեն տարակուսանքով նայեց Գոռին, Գոռը շարունակեցԳոռ - Այս անգամ ես բաց չեմ թողնի մեր թիթեռըԱրմինե - Մե՞րԳոռ - Այո մեր, մի՞ թե քեզ չի թվում, որ դա երեկ էր, երբ ֆիզիկայի դասարանում, քո նստարանի մոտ, պատուհանին դրված կլոր հայելու մեջ ես որսում էի քո հայացքը իսկ դու ձևացնում էիր թե չես նկատում: Իմիջայլոց այդ հայելին ինչի՞ համար էր, ի՞նչ փորձ պիտի անեինք, գուցե ես այդ դասին բացակա՞ եմ եղելԱրմինե - Չեմ հիշում, ինչ որ փորձ էլեկտրականության հետ հիշում եմ իսկ հայելով չեմ հիշումԳոռ - Չես էլ կարող հիշել, որովհետև այդ հայելին ես էի դրել պատուհանին, քո նստարանի կողքին, ամենակարևոր փորձը անելու համարԱրմինե - Եվ ի՞նչ, փորձերդ հաջո՞ղ անցանԳոռ - Ինչպես տեսնում էս, թիթեռը վկա, տե՛ս ինչքան գեղեցիկ է ու մեր հետ է: Դու սիրու՞մ էս թիթեռներինԱրմինե - Ինչպե՝ս ասեմ, թիթեռը շատ գեղեցիկ ու խորհրանշային էակ է, բայց սիրել բառը այն չէ, ինչ կասեի թիթեռի մասինԳոռ - Այո, այն չէ, սերը անցնում է իսկ գեղեցկությունը մնում, ավելի ճիշտ, սերը գեղեցկության խաղխլիքն էԱրմինե - Քո սերը խաղալի՞ք է:  - Գոռը թակարդը ընկած գայլի նման պատրաստ էր սեփական թաթը կրծել, պոկել, որ ազատվի այդ անելանելի վիճակից, բայց երբ վիճակը այդչապ պարզ է լինում, միակ ելքը հանձնվելն էԳոռ - Ո՛չ, ես սխալվեցիԱրմինե - Էլ չսխալվեսԳոռ - Ո՛չ:  - Ու Գոռը բռնեց Արմինեի ձեռքը: Առաջին անգամ կյանքում, եռեսուն տարի անց, նա բռնեց իր սիրած էակի ձեռքը:Որպես կորցրած սիրո հատուցում, այդ պահին նրանք տիրացան մի զգացմունքի, որին սպասել էին եռեսուն տարի: Այդ զգացմունքը եռեսուն ամյա գինու նման ունի իր յուրահատուկ արամատը: Եռեսուն տարի փայփայած զգացմունքը, երազանքը իրականություն էր: Գոռի ձեռքը սահեց դեպի Արմինեի պարանոցը շոյելով նրա հարդարած մազերը, արդեն իր կրցքի վրա փռված : Արմինեն կույսի հեզությամբ ընդունում էր ու ենթարկվում Գոռի յուրաքանչյուր գգվանքին: Գոռը մոտեցրեց իր դեմքը Արմինեի դեմքին, չդիպչելով նրան, այդպես վամպիրն է հոտոտում իր զոհին, բայց Գոռը արյուն չեր ուզում խմել, նա սեր էր խմում: Նա սեր էր խմում զուլալ ջրի պես, ջրի, որի վրա դեռ ծաղկեփոշի չեր նստել, առաջին սիրո ծաղիկները դեռ չեին արձակել իրենց փոշին, Արմինեն հեզ էր ու գեղեցիկ, ինչպես փարթամ ծաղիկները փոշոտման պահին: Գոռը առանց շտապելու հանում էր Արմինեի շորերը, բայց աչքերը կայծկլտում էին հմուտ ծովահենի աչքերի նման, որ երկար տարիներ փնտրել էր իր գանձը և ահա, անհամար գանձեր սփռված են իր առջև: Այդպես ծառավ անցորդն է սարերում, տափին հիանում իր հայտնաբերած սառնորակ աղբյուրով, մարդկանցից հեռու, ուր միայն ինքն է, աղբյուրը ու արևը:    Արդեն քառասունը անց կնոջ մարմինը աննկարագրելի թարմ ու նուրբ էր: Գոռի ձեռքերը զգուշությամբ սահում էին այդ նուրբ մաշկի վրայով, այդպես կույրն է շոշափում իր վաղեմի ծանոթին, որ ճանաչի, ասես նա ուզում էր հավաստիանալ, որ դա Արմինե՜ն է: Գոռի ձեռքը Արմինեի կրցքի վրա սահելով, դանդաղ անցնելով կոնքից, անցավ Արմինեի սպիտակ ոտքերին ու սեղմվեց արգանդին: Արմինեի մարմարյա ոտքերը հեռացան իրարից այնպես, ինչպես թիթեռն է կտրուկ, բայց հետո դանդա՜ղ բացում թևերը, սպիտակ թևերը:    Եռեսուն տարի անց նրանք ապրում էին քսան տարեկան սիրահարների առաջին գիշերը: Գիշերվա հովը զգու՜շ ու աննկատ, իր բաժինն էր տանում այդ սիրուց:     Առավոտ էր, Արմինեն շտապում էր: Թիթեռը չկար, Գոռը մի պահ փնտրեց թիթեռին ու չգտավ, պատուհանը փակ էր, թիթեռը չեր կարող դուրս թռչել, բայց չկար:   Թիթեռն ապրել էր իր կյանքը, անկատար սերը կատարվել էր և ավարտվել, վարդավառը երեկ էր: 

---------------------------------------------------------------------------------------------

*Վարդավառը Արի ցեղի (հայ ազգի)՝ ծագումից եկող՝ աստվածային խորհուրդ պարունակող տոներից է: Տոնը արտահայտում է արարչագործական բացարձակ խորհուրդներից մեկը՝ Աստվածային սերը, որը մարմնավորում, հաստատում ու հովանավորում է Աստղիկ դիցուհին:

 

Ակսել Վարդանեանի գրական արհեստանոց. Գրառումների օնլաին ձեռնարկ:Պոեզիա, ժամանակակից Հայ գրականություն, հայերեն բանաստեղծություններ,երգեր, պատմվածքներ, գրախոսություն, հոդվածներ, հումոր:

Սույն կայքում տեղ գտած բոլր ստեղծագործությունների հեղինակային իրավունքը պահպանված է և պատկանում է բացառապես Ակսել Վարդանյանին: Հրապարակումների համար անհրաժեշտ է նշել նյութի աղբյուրը . http://akselword.com/ կամ հեղինակին . Ակսել Վարդանյան akselv2@gmail.com

Free counters!