edit
Clear all dta?
all data will bi clera
Այս ձեռնարկում ձեր կատարած գրառումները տեսնում էք միայն դուք, այն պահպանվում է ձեր համակարգչի պահոցում:
21.11.2011

Պեպսի-կոլայի գենը

Սովետական միության ոսկե դարն էր, յոթանասունական թվականներն էին, արտասահմանից շատ հայեր էին գալիս Հայաստան շրջակայության: Շատերը գնում էին Ջերմուկ հանգստանալու: Այդ եկողներին երբեմն հաջողվում էր իրենց հետ բերել մի քանի շիշ Պեպսի-կոլա, այն ժամանակ դա անհավատալի էր, բայց շատ էին խոսում այդ մասին ու տարբեր դեպքեր էին պատմում: Ահա նման մի պատմություն.
Մի տղա Ջերմուկում հանգստանալիս ծանոթացել էր մեկի հետ, որը ապրում էր մի արտասահմանցու հարևանությամբ և տեսել էր նրանց բալկոնում դատարկ Պեպսի-կոլայի շշեր: Այդ տղայի մասին ասում էին թե նա մի ծանոթ ունի, որը իր աչքով է տեսել մեկին, ով պեպսի-կոլա խմողի հետ զրուցել է:
Այդպիսիները, ինչպիսին պատմության հերոսն է, բավականին «պրիստիժնի» մարդիկ էին համարվում, եթե սովորական մարդիկ միայն արտասահմանյան կինոներում էին տեսնում Պեպսի-կոլա, ապա նրանք իրենց աչքերով էին տեսել մարդկանց, ովքեր Պեպսի-կոլա էին խմել:  Էդ հիմա է որ խանութներում լիքը Պեպսի-կոլա է, են ժամանակ դժվար էր: Էն ժամանակներում մենակ արտասահմանցի հարևաններ ունեցողներն էին տեսնում Պեպսի-կոլա իսկ արտասահմանցի հյուրի հարևանությամբ ապրելու համար պիտի շատ զիլ ծանոթ բարեկամ ունենաիր: Հիմա՞ է որ դեմոկրատիա է, հարևանության համար ծանոթ բարեկամ պետք չէ, մենակ փող, «ասա տեսնեմ հարևանդ ո՛վ է, կասեմ թե ինչքան փող ունես» Եվ իհարկ է հիմա չի հետաքրքրում թէ հարևանդ պեպսի է խմում թե՞ կոլա, հիմա ավելի թանգանոց բաներ կան.... Օրինակ էս վերջերս մեր երկրի բաժնետերերից մեկի մասին ասեցին, թե Ջենիֆեր Լոպեսի հարևանությամբ է ապրում, ասում են կարգին հարևան է էդ Լոպեսը, հեչ լոապաԶ չէ, ո՛վ ուզում է լինի հարևանը, ուզում է Հայաստանի բաժնետերը լինի՜ ուզում է Ռուսաստանի, իր համար մեկ է, եթե իր շնիկի հետ այգում զբոսնելիս հարևանը պատահաբար գալիս կանգնում է իր ցանկապատի մոտ ու ինքը նկատում է նրան, համ բարլուս է ասում համ էլ բարիգուն, բայց իհարկ է նա անգլերեն է ասում, պտի անգլերեն գիտնաս, որ հասկանաս ինչ ասեց: Ահա թե ինչու են մեր երկրի բաժնատերերը օտարալեզու դպրոց բացում ջերմուկում, ապագա հարևանության մասին են հոգում մարդիկ: Այդ հարցի կարևորությունը գալիս է դեռ սովետի տարիներից, կարելի է ասել գենետիկորեն փոխանցվում է սերնդե սերունդ, երևի գոյություն ունի Պեպսի-կոլաի գեն իսկ գիտնականները դեռ չգիտեն այդ մասին, երևի կարգին հարևան չունեն, որ հետազոտություններ կատարեն: Կարծում եմ որ  Ջերմուկում միանգամից օտարալեզու դպրոցին հարակից պետք է հիմնել Պեպսի – կոլաի գենը հետազոտող գիտական կենդրոն:

Էսօր «Լույս Աշխարհ» նորություններում կարդացի.
«Իրատես de facto». ԱՄՆ-ը նպատակ ունի Հայաստանում ստեղծելու արեւմտամետ-լիբերալ բլոկ:
Ասում եմ, երևի ամերիկացի գիտնականները Պեպսի-կոլաի գենը գտել են ու մի բլոկ ուղարկել են Հայաստան:

 

Ակսել Վարդանեանի գրական արհեստանոց. Գրառումների օնլաին ձեռնարկ:Պոեզիա, ժամանակակից Հայ գրականություն, հայերեն բանաստեղծություններ,երգեր, պատմվածքներ, գրախոսություն, հոդվածներ, հումոր:

Սույն կայքում տեղ գտած բոլր ստեղծագործությունների հեղինակային իրավունքը պահպանված է և պատկանում է բացառապես Ակսել Վարդանյանին: Հրապարակումների համար անհրաժեշտ է նշել նյութի աղբյուրը . http://akselword.com/ կամ հեղինակին . Ակսել Վարդանյան akselv2@gmail.com

Free counters!