edit
Clear all dta?
all data will bi clera
Այս ձեռնարկում ձեր կատարած գրառումները տեսնում էք միայն դուք, այն պահպանվում է ձեր համակարգչի պահոցում:
17.03.2011

 

Սարկոզին, Օբաման և Մեդվեդեվը մի նավակի մեջ լողում էին դեպի WTO տոնավաճառ: WTO հապավումը նշանակում է.«Իմ պետքը չէ ինչ ունես, փողերը տուր գա՛»: Այսպիսով երեքն էլ շատ լավ գիտեին թե իրականում ուր են լողում այդ նավակով, բայց քաղաքավարության համար փողից չէին խոսում, խոսում էին երաժշտությունից, զրուցում էին ժամանակակից Հիպ-հոպի մասին: Հանկարծ զրույցի ամենա թեժ պահին նրանց ականջներին հասավ հենց Հիպ-հոպը բնութագրող, շատ ծանոթ ձայն, հոպ-հոպ-հոպ-հոպ: Երեքն էլ միանգամից շրջվեցին ու տեսան Էրդողանին, որը վազում էր ափով իրենց նավակին զուգահեռ ու փոսերի վրայից թռչելիս ասում էր- հոպ – հոպ – հոպ... և երբ Էրդողանը տեսավ, որ տղերքը շրջվեցին իրեն կողմը, ասաց, « հոպլա՜» և անմիջապես քաղաքական հայտարարություն արեց:

- Տղե՜ք, ինձ էլ վերցրեք նավակի մեջ է՛լի, ի՛նչ կլինի, ես շատ համով քիշմիշ ունեմ, մատներդ կլիզեք

- Աշխարհի առաջնորդները սկսեցին խորհրդակցությունըՎերցնե՞լ, թե՞ չվերցնել, այս էր խնդիրը, բեռնել Էրդողանին նավա՞կ, թե՞ կտրուկ վայր իջեցնել աջ թևը ու մի նռնակ նետել նրա վրա, որ այլևս չխանգարի իրենց զրույցին... Վերջ ի վերջո Օբաման որոշեց վերցնել Էրդողանին նավակ: Էրդողանը բարձրացավ նավակ և հարմար նստեց Օբամայի կողքին: Օբաման անհապաղ կերպով սկսեց բանակցությունները դեպի Ամերիկա քիշմիշ ներկրելու կապակցությամբ, համ էլ զգուշացրեց Էրդողանին, որ եթե նավակի մեջ զգաստ չնստի կոնգրեսի առաջ էն վտանգավոր բառը կարտասանի: Բայց բանից պարզվեց, որ Էրդողանը իրականում ոչ թե քիշմիշ է առաջարկում այլ ֆիստաշկա, և քանի որ Օբաման մանկուց ֆիստաշկա չեր սիրում, Էրդողանին վռնդեց Սարկոզիի մոտ: Սարկոզին նախքան Էրդողանին տեղ տալը ասեց

- Նախ մի քիչ քո ֆիստաշկեքից տուր փորձեմ, որ կարողանամ որոշել, թողնել քեզ եվրոպա թե՞ ոչ:

- Առռը քեզ ֆիստաշկա, սկզբում թո՛ղ, հետո կհյուրասիրեմ:

- Հայտարարեց Էրդողանը:

- Չէ, այդպես չի լինի պարոն Էրդողան, դա ժողովրդավարական և կառուցողական մոտեցում չէ, մենք նախ պետք է պարզենք թե որտեղից ձեզ այդ ֆիստաշկաները, ո՞վ գիտի, գուցե դուք այն գողացել էք հարևանի բախչից:

- Դուք ուզում էք ասել Բախչիսարայ՞:

- Ո՛չ, միայն սարայ:

- Դու հենց հիմա խախտեցիր թուրքական պետության կոնիստուցիաի 301րդ հոդվածը: Դու վիրավորեցիր թուրքիայի արժանապատվությունը, այնպես որ, սրանից հետո մենք միշտ ձեզ դիմավորելիս ու ճանապարհելիս կծամենք ամենաանվորակ ծամոնները:

- Ծամիր, ծամիր, իսկ մենք կռմբակոծենք բոլոր նրանց, ովքեր ծամում են հակադեմոկրատական կերպով, այնպես որ, օրերից մի օր ծամածդ բկիդ է կանգնելու:

- Լսելով այդպիսի անհարգալից խոսքեր Թուրք ծամողների մասին, Էրդողանը չեղյալ համարեց բոլոր ամերիկաեվրոպական ծրագրերը և նստեց Մեդվեդեվի կողքին:

- Սալամալէիկում Դմիտրի:

- Ալեյկում սալամ յոլդաշ Էրդողան: Հը՞, ինչ կա չկա, քիշմիշդ ծախեցի՞ր, որևէ մեկին հարիֆցրեցի՞ր թէ ոչ:

- Պարոն նախագահ, ես հասկանում եմ, որ ամերիկացիներին բացի այն ամենից, ինչ կարելի է տեղադրել համբուրգերի մեջ, ուրիշ ոչինչ չի հետաքրքրում, բայց ի՞նչ ասեմ Ձեզ: Ի՞նչ կասեր այս մասին Պուշկինը, որ ոտքով եկավ հասավ Էրզրում, իհարե դա այն ժամանակ Հայաստան էր, բայց հիմա հո Թուրքիա՛ է, ահա ես ԺԵԿից տեղեկանք եմ բերել, 1921թվականի տեղեկանք է, որ հաստատում է այդ փաստը, այս տեղեկանքի տակ ստորագրել է Լենինը ու իր խաչիկն է դրել Աթաթուրքը: Ես սա Ձեզ նվեր եմ բերել, չէ՞ որ դուք սիրում էք ընթերցել, այնպես չէ՞: Ուրեմն կարդացեք և ինքներդ դատեք թե ինչ եմ առաջարկում ես այդ ամերիկոեվրոների համեմատ:

Համաձայնեք, պատմությունը կրկնվում է: Ես հասկանում եմ, որ դուք Լենինի նման չեք, նա թուրքական մորուք ուներ, բայց տեսեք ես ինչքան նման եմ Աթաթուրքին, նույնիսկ մեր ձեռագրերը իրար նման են, ուզու՞մ էք ես էլ իմ խաչիկը քաշեմ այս պատմական տեղեկանքի տակ:

- Ո՛չ, կարիք չկա, միևնույն է ես թուրքերեն չեմ հասկանում:

- Իսկ ինչ էք մտածում ֆիստաշկաների մասին:

- Ինչ կա՞ որ, շատ հետաքրքիր առաջարկություն է, Ես կարծում եմ, որ մեր շոուբիզնեսում շատ զիլ կհետաքրքրվեն ձեր ֆիստաշկաներով, հատկապես Ֆիլիպը:

- Իսկ ինչու՞ հենց Ֆիլիպը:

- Ուղղակի մեր մոտ այդպես է ընդունված, ով ինչ անի, Ֆիլիպն է մեղավոր, ամեն ինչ նախ ֆիլիպի վրա ենք փորձարկում հետո ինքներս ենք օգտագործում:

- Այնպես որ առաջ, պարոն Էրդողան, մենք ըստ արժանավույնը կգնահատենք ձեր ներդրմները երկու երկրների համագործակցության մեջ ֆիստաշկաների համատեղ արտադրության գործում և մոտ ապագայում Ձեզ կպարգևադրենք «Մու-մու» ի անվան շքանշանով:

 

Ակսել Վարդանեանի գրական արհեստանոց. Գրառումների օնլաին ձեռնարկ:Պոեզիա, ժամանակակից Հայ գրականություն, հայերեն բանաստեղծություններ,երգեր, պատմվածքներ, գրախոսություն, հոդվածներ, հումոր:

Սույն կայքում տեղ գտած բոլր ստեղծագործությունների հեղինակային իրավունքը պահպանված է և պատկանում է բացառապես Ակսել Վարդանյանին: Հրապարակումների համար անհրաժեշտ է նշել նյութի աղբյուրը . http://akselword.com/ կամ հեղինակին . Ակսել Վարդանյան akselv2@gmail.com

Free counters!