edit
Clear all dta?
all data will bi clera
Այս ձեռնարկում ձեր կատարած գրառումները տեսնում էք միայն դուք, այն պահպանվում է ձեր համակարգչի պահոցում:

12/11/2012

Պարոն քութիկ

ՄԵԾ ՔԱՂԱՔՆԵՐԻՑ ՊԵՌԱՇԿՈՒ ՀՈՏ Է ԳԱԼԻՍ, ԱՅԴ ԱՌՈՒՄՈՎ ՀԱՄԲՈՒՐԳԸ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆ ՉԷ: ՀԱՅՏՆԻ ՌԵՊԵՐԲԱՆ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ ՇՐՋԵԼԻՍ ԱՅԴ ՀՈՏԸ ԶԳԱՑՎՈՒՄ Է ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ԵՐԱՆԳՆԵՐՈՎ, և ԴԱ ԳԱԼԻՍ Է ԻՐԱՐ ՀԱՋՈՐԴՈՂ ՏԱՐԲԵՐ ՏԵՍԱԿԻ ԲՈՒՅՐԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՕԾԱՆԵԼԻՔՆԵՐԻ, ՍԵԿՍ ԽԱՆՈՒԹՆԵՐԻ ԿԱՄ  ՍՐՃԱՐԱՆՆԵՐԻ ՈՒ ՀԱՍԱՐԱԿԱՑ ՏՆԵՐԻ ԻՐԱՐ ՀԱՐԱԿԻՑ ԼԻՆԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ: ԳՈՒՑԵ և ՀՈՏ ՉԿԱ, ԲԱՅՑ ՆՄԱՆ ԲԱԶՄԱԲՈՎԱՆԴԱԿ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՀԱՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՆԻ ԻՐ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ԷՖԻՐԸ, ՈՐԸ ԱՆՊԱՅՄԱՆ ԿԶԳԱՍ: 


Ես հաճախ եմ ձեռքս գրպանիս մեջ քայլում: Չչգիտես ինչու, հենց պոռնկանոցի կողքով անցնելիս հայտնաբերեցի, որ կիթելիս գրպանը ծակ է: Կրակայրիչս հայտնվել էր գրպանի ու աստառի արանքում: Ու մի երկու քայլ անելու ընթացքում հասցրեցի փիլիսոփայել գրպանը ծակվելու պատճառի մասին: Դա լինում է երկու դեպքում. Երբ գրպանի կարը արդեն մաշվել է, կամ ինքդ ես գրպանդ քչփորելով կարը պատռել, կասկածանք ունեմ, որ իմը երկրորդ վարկածն է: Ու ես ծակ գրպանով, բայց հպարտ քայլում եմ այդ փող շռայլելու աշխարհի կենտրոններից մեկով:    Մուրացկանների կողքից անցնելիս հայացքս հանդիպեց մի տարեց մուրացկանի կողքին պառկած շան հայացքին, ինչոր բան էր ուզում ասել, բայց ես ճանապարհս շարունակելով անցա առաջ: Անցա առաջ ու հերթական սրճարանին դեմ առա, պոռնկանոցից բավականին հեռու էր, մտածեցի էստեղ նստեմ, մեղք գործելու հիմնարկությունից հեռու, գուցե էդ շունը մոտենա, տեսնեմ ինչ է ասում, չնայած շան համար տարբերություն չկա, նրա համար ողջ աշխարհն է պոռնկանոց: Շունը մոտեցավ: Ասում է դու ու՞մ շունն ես, ինչ ես անում էստեղ: Ասում եմ շունը դու ես, ես մարդ եմ, քթի տակ մրթմրթաց, երևի շները այդպես են ծիծաղում: Լավ, ասում եմ, ինչ կապ ունի, իսան եմ, է՛լի, եկել եմ, զբոսնում եմ, բա դու ի՞նչ ես անում էստեղ, ուրիշ պարկելու տեղ չունե՞ս, եկել ոտացտակ ես ընկել: 
-  Չե, տեսնում եմ դու շատ ետամնաց մարդ ես, բացատրեմ. Ուրիշ տեղ շատ կա, էստեղ հատուկ տեղ է, էստեղի մենակ հոտով արդեն կշտանում ես, այ, տեսնում ես, փողոցը ծայրից ծայր իմն է: 
-  Չէ, հա՛, քոնն է, էդ ո՞վ է քեզ տվել: 
-  Ես եմ վերցրել, դա շատ հեշտ է, ուզու՞մ ես ասեմ ոնց անես, որ փողոց ունենաս: 
-  Հետաքրքիր է: 
-  Տես օրինակ, էն ծառը, մոտենում ես էդ ծառին, մի ոտքդ վեր ես բարձրացնում ու միզում ես էդ ծառի քոքին, դրանից հետո բոլորը կգիտենան, որ ես փողոցը քոնն է: Կարևորն է ճիշտ անկյան տակ ոտքդ բարձրացնես, որ ծառի քոքից չվրիպես, գրոհի անկյան աստիճանը պետք է համապատասխանի ծառի քոքի հաստությանը: Երեք հարթության մեջ դու պիտի ճիշտ կողմնորոշվես, որ փողոց ունենաս: 
-  Այսի՞նքն, էդ ո՞ր հարթությունների մասին է խոսքը, մի՞թե հիմա արդեն 3D ձևաչափով են միզում:   
-  Չգիտեմ քանի D, բայց երեք հարթություննեը քեզ կասեմ, սովորի՛. Դու պիտի ճիշտ ժամանակին (սա մեկ) հայտնվես ճիշտ ծառի քոքի մոտ(սա երկուս) և չվրիպես (սա երեք), հիմա իմացա՞ր որոնք են երեք հարթությունները: 
-  Հա, իմացա, բայց ա՛յ մարդ, այսինքն այ շուն, հո դու խելքդ հացի հետ չես կերել կամ պեռաշկու հոտի հետ շնչել, ես որ էդպիսի բան անեմ, ինձ ենքան կտուգանեն, որ մի ամսվա աշխատավարձս հերիք չի անի:  
-  Դե որ էդ իրավունքն էլ չունես, եկ իմ ընկեր մուրացկանների հետ պարկի: 
-  Չէ, այ շուն, վաղը գործի եմ: 
-  Գործի՞, այ մարդ գրոծը ինչիդ է պետք, արի քեզ համար պարկի: 
-  Դե ես գաստրաբայտեր եմ, եկել եմ Գերմանիա աշխատելու, պարկելու չեմ եկել:  
-  Գաստրաբայտե՞ր, էդ ի՞նչ է: 
-  Դե ինչպես բացատրեմ, ես շինարար եմ, դու շատ էլ հասկանում ես շինարարությունը ինչ է, երևի դու կարծում ես, թե էս շենքերը իրենք իրենց, ծառերի նման աճում են,    այսինքն, եթե պահակի շուն ես եղել ինչոր բան կգիտենաս, իսկ են տնական շները հաստատ կարծում են տունը ծառի նման է աճում, բայց չգիտեն, որ ծառը տնկում են: Քեզ ուրիշ օրինակ ասեմ, որ հասկանաս: Օրինակ իմ հյուրանոցիս հարևանը մոլդովացի է, մսի գործարանում է աշխատում, հասկանում ես: 
-  Հա՛, հետո՞: 
-  Դե էլ ինչ հետո, միս ու երշիկ է քարշ տալիս էստին էնտին: 
-  Վա՛յ, լսի, գաստրաբայտեր ջան, ես կարա՞մ մոլոդովացի դառնամ: 
-  Այ շուն, մսի գործարանում աշխատելու համար մոլդովացի պետք չէ դառնալ, հարկավոր է գոնե էրկու ոտքի վրա քայլել ու տեղի գործ վաճառող վաշխառուների միջոցով երեք հարյուր եվրոյով աշխատանքի իրավունք ունենալու փաստաթղթեր ձեռք բերել, լսու՞մ ես, ձեռք բերել և ոչ թե թաթ բերել: 
-  Այ մարդ էդ հեչ, կանենք, դու մսերի մասին ասա, միսը շատ է՞, կարա՞մ ուզածիս չափ ուտեմ: 
-   Ուտել կարաս, եթե կարողանաս, գիտե՞ս ինչ ծանր աշխատանք է ու ինչպիսի խիստ ռեժիմ է էդ գործարանում, էդ տղան ամեն օր գործից հետո գալիս ու քո նման վնգստում է, հազիվ է դիմանում: Պատմում է. 400 կիլոգրամանոց ջանդակը կախված տեղից կեռիկով մի կերպ շարժում ես, թափ ես հավաքում, որ տանես հասցնես կտրատման բաժինը, իսկ ճանապարհի վրա, ամենաքիչը երկու երեք հոգի թուրք հսկիչ կանգնած հետևում են, թե ինչպես ես աշխատում ու ճանապարհիցդ հեռու չեն գնում, ստիպված թափդ գցում ես ու հսկիչի մոտից նորից ճկրտալով էդ ջանդակը քարշ ես տալիս: Իսկ կտրատման բաժնում երկաթյա հյուսվացքով ձեռնոց ես հագնում ու հսկայական դանակով էդ ջանդակը կտրտում ես, մեքենայի նման պիտի աշխատես, ոչ մեկին չի հետաքրքրում, որ մեքենան չի հոգնում, իսկ մարդը հոգնում է: Երեկ ձեռքը ինձ ցույց տվեց, կարմրել ու ուռել էր: Ու գիտես, զազրելին այն է, որ նա էդ գործը անում է, էսպես ասած շան մսի գնով: 
-  Չհասկացա, էս ի՞նչ ես ասում, ու՞մ մսի: 
-  Դու իսկապես չհասկացր, դա քո մսի հետ կապ չունի, ուղղակի խոսք է, ասում են, ոնց որ դուք, շներդ, երբ հենց ընենց հաչում էք: Ուղղակի էդ գաստրաբայտերների աշխատավարձի ուղիղ կեսը իրենց գրպանն են դնում նրանց աշխատանքի տեղավորողները: Օրինակ, նա ով քեզ օգնում է աշխատանք գտնել, քո աշխատավարձի կեսը դնում է իր գրպանը – սա կարելի է ասել, աշխատանքային անլեգալ վաշխառություն է: Հը՛, էսքանից հետո կգնա՞ս մսի գործարան աշխատելու: 
-  Դե հասկանում եմ, ծանր աշխատանք է, բայց մսի հետ գործ ունենալու համար կգնամ: 
-  Բայց ես քեզ գլխավորը չպատմեցի, գիտե՞ս ինչ խիստ սանիտարական նորմատիվներ են այնտեղ: 
-  Է՞դ ինչ նորություն էր: 
-  Հիշու'մ ես են հսկիչներին, դրանք մենակ ջանդակը քարշ տալու գծերի վրա չեն կանգնած, նրանք ամենուր են, նայում են ինչ ես անում, ամեն բաժին մտնելիս պիտի համապատասխան հագուստ ունենաս, օրինակ, սառնարանում աշխատողը պիտի կապույտ խալաթ հագնի, իսկ կտրտրատման բաժնում՝ սպիտակ, զուգարան գնալիս պետք է խալաթդ փոխես ու հետո նոր մտնես զուգարան, ստուգում են ինչպես ձեռքերդ լվացիր, բավական է մի անգամ վրիպես ու աշխատանքից հեռացված ես:  
- Բայց ես զարմանում եմ էս մարդկանց վրա, Ի՛նչ ասես չեն մտածում, որ լափը ու լափամանը մաքուր լինի, բայց մե՛ր, շներիս նման,   չեն կարողանում: Ա՛յ, օրինակ, իմ լափամանը միշտ փայլում է: 
- Դե ես էլ որ իմ ափսեն ուտելուց հետո քո նման լպստեմ՝ կփայլի, բայց ես չեմ լիզում, լիքը աման լվալու նյութեր կան... 
- Լսի, ամեն շուն մի լափաման ունի ու դա մեզ լրիվ բավարարում է, ձերն ինչքան շատ ու տարատեսակ է լինում, էնքան ավելի մեծն ու խորն էք ուզում, երևի դա նրանից է, որ երկու ոտի վրա եք կանգնած, ինչ կուլ եք տալիս՝ վռազ վար է ընկնում: 
- Դու ճիշտ նկատեցիր, պարոն քութիկ, բայց կա մի օրինաչափություն, որ շներիդ համար դժվար հասկանալի է. Լափամանից սնվողների լափամանի մեծությունը ու խորությունը ուղիղ հարաբերական է այդ մարդու զբաղեցրած պաշտոնին: 
- Այ մարդ ես պաշտետ չեմ սիրում, ինձ ոսկոռ տու,ր ոսկո՛ռ, հասկանու՞մ ես: 
- Հասկանում եմ, բայց պաշտետն ու պաշտոնը մի քիչ տարբեր բանր են, իհարե, պաշտոն ունենալու համար պիտի գոնե մի քիչ «պաշետություն» անել գիտենաս: 
- Այսինքն՝. 
- Դե ոնց ասեմ, օրինակ դու ոնց ես քսմսվում սրա նրա ոտերին, որ պեռաշկու մի կտոր գցեն քեզ, մոտավորապես այդպես: 
- Հասկանալի է: Բայց հիմա ինձ ավելի  հետաքրքիր է մսի գործարանը: Լսի, իսկ դրանք պահակի շան աշխատատեղի դրույք  չունե՞ն: -  Իհարկե ունեն, բայց դա կարգին, ինչպես ասում են, ոչ փոշոտ գործ է, նման աշխատատեղերը վաշխառուները տալիս են իրենց ազգականներին ու բարեկամներին: Դե ուրեմն ինձ կտան էլի, չէ՞ որ շունը մարդու բարեկամն է: 
-  Լսի դու ավելի լավ է գնաս եվրոպառլամենտում աշխատես, կարգին հասկանում ես սոցոլոգիայից: 
-  Ինչոլոգյաի՞ց: 
-  Դե են, որ մեկմեկ գիտես, ասենք, որ շները ինչ չափսերի ոսկորներ են սիրու՜մ, ում ինչ վզկապով է հարմար կապե՜լ, ով լավ է վարժեցվում, ով լրիվ դուդ է՜, իսկ ամենակարևոր հարցում դու խնդիր չունես, սեքսուալ իրավունքների մասին ունեցած համոզմունքներով դու կդառնաս ամենահայտնի քաղաքական գործիչներին հավասար քաղաքական ֆիգուրա, անկախ այն հանգամանքից էգ ես թե որձ: 
-  Լսի, մի հատ ականջիս հետևը քորի, էլի: 
- Բե՛ր, պարոն քուտո ջան: 
-  Ըհը՜, մռռռռ, ա՛յ էդ էր՝, լավ հերիք է: Բայց դու կարծես մոռացել ես ինչի մասին էինք խոսում, ի՞նչ կապ ունի ֆիգուրան մսի հետ: 
-  Մի գեր կին էր անցնում մեր մոտով, իրենից գեր տղամարդու ու կարգին գեր դստեր հետ: Ու ես, գլուխս թեքելով նրանց կողմը ասեցի. Էդ մասին ա՛յ սրանց հարցրու, քեզ կասեն, լրիվ մանրամասն կբացատրեն ինչ փաստաթղթեր է պետք, ինչ ծագում ունենալ է պետք, որ իրենց նման մսոտ -մսոտ ու առխային քեզ համար ման գաս, այսինքն ուտես ու պարկես: Օրը կիրակի էր, կեսօր: Շանը ձանձրացրեց մեր զրույցը գաստրաբայտերների մասին, բարձրացավ նստած տեղից ու գնաց տիրոջ մոտ: Պոռնկանոցի դռնով անցնելիս 
ցուցադրաբար միզեց ճամփեզրի ծառի քոքին, որ բոլորը տեսնեն ու գոտենան, իրե՛ն կարելի՛ է:

 

Ակսել Վարդանյան

Ակսել Վարդանեանի գրական արհեստանոց. Գրառումների օնլաին ձեռնարկ:Պոեզիա, ժամանակակից Հայ գրականություն, հայերեն բանաստեղծություններ,երգեր, պատմվածքներ, գրախոսություն, հոդվածներ, հումոր:

Սույն կայքում տեղ գտած բոլր ստեղծագործությունների հեղինակային իրավունքը պահպանված է և պատկանում է բացառապես Ակսել Վարդանյանին: Հրապարակումների համար անհրաժեշտ է նշել նյութի աղբյուրը . http://akselword.com/ կամ հեղինակին . Ակսել Վարդանյան akselv2@gmail.com

Free counters!