edit
Clear all dta?
all data will bi clera
Այս ձեռնարկում ձեր կատարած գրառումները տեսնում էք միայն դուք, այն պահպանվում է ձեր համակարգչի պահոցում:

 

01.05.2008

ՖՐԱՆՍԻԱՅԻ ՄԱՍՈՆՆԵՐԻ ՄԵԾ ՎԱՐՊԵՏԸ ԱՊՐԻԼԻ 24-Ի ԵԼՈՒՅԹՈՎ ԱՆԿՅՈՒՆ Է ԽՑԿԵԼ ԹՈՒՐՔԵՐԻՆhttp://www.armpress.com/2008/05/20/page/2/

Պարոն Ժան-Միշել Քիյարդե. Իսկ ո՞վ է մասոններին ազատել պատասխանատվությունից ցեղասպանությունը կազմակերպելու համար, նրանց, ովքեր ներկայացնում են ձեր դպրոցը: Դուք իրոք արդարությանը ծառայություն կմատուցեիք, եթե դատի առաջ կանգնեցնեիք թուրքական մասոններին որպես կազմակերպիչների, գոնե կոմմունիստների չափ խիզախություն ունեցեք, կանգնեք դատի առաջ, ինչպես կոմմունիստները կանգնեցին դատարանի առաջ ՍՍՀՄ-ի փլուզումից հետո իսկ քանի դեռ դուք դա չեք արել, դուք բարոյական իրավունք չունեք ցեղասպանության հարթակից մեղադրելու թուրքերին: Մեղադրողը մենք ենք, դուք պատասխանատուներն էք, անձամբ դուք էլ պատասխանատու էք ձեր եղբայր մասոնների արարքի համար:
Դուք չե՞ք գտնում, որ զավեշտալի է, երբ մարդը պատկանելով մի կազմակերպության, որը մասնակից է հանցանքը կազմակերպելուն, դատապարտում է հանցանքը իրագործողին:
Ո՞րն է ձեր միտքը, օգտագործել ցեղասպանության հարթակը ձեր կազմակերպության վարքանիշը բարձրացնելու համա՞ր , թե՞ ուզում էք թոզ փչել հայերի աչքերին, որ չմտածեն թե հայաստանում կատարվող իրադրություններին չեք մասնակցում, ինչու՞ ցեղասպանության իննսունամյակին ելույթ չունեցաք և ելույթ էք ունենում այսօր - երբ Հայաստանում գունավոր հեղափոխոթյան փորձեր են կատարվում,չգիտեմ, փաստեր չունեմ որ ասեմ բայց ձեզ հավատալու իրավունք չունեմ, դուք հնարամտորեն ուզում էք ձեր կազմակերպությունը փրկել պատասխանատվությունից: Չեք փրկի, այդպես չի լինում:
Եթե կարծում եք, որ հայերին մի լավ խոսք ասելով ձեր դպրոցի սաների կատարած հանցանքը մարդկության  հանդեպ կմոռացվի, որովհետև դուք ասում էք «Ես էլ եմ Հայ» ուրեմն «Ես Հայ չեմ», Լուսնից եմ իջել:

 

Հիշատակը միշտ հաղթում է

 

Մի կյանք է անցել, իննսուն տարի,
Իմ հիշողություն, չա՞ր էս թե՞ բարի,
Ի՞նչ պատասխանեմ, երբ արյունն հայի
Հրեշի պնչից կաթում է արդի:

Հանցանքն ապրել է իննսում տարի,
իչի՞ մասին է օրենքն աշխարհի,
Երևի սառած, անքույթ աչքերի
Հառաչանք է, որ չարը վերջ չունի:

Մի՞ թե հիմա այլ ժամանակներ են,
Սատանեքն իրենց գործը թողե՞լ են,
Պոչերը կտրին, դարձան դեմոկրա՞տ...
Պետք է արգելել վաճառել մկրատ:

Ու խաբեության ոսկե դիմակը
Ստում, քողարկում է հանցանքը,
Դեղին հրջվանքը թշերի վրա,
Քրքջում է. -Հա -հա, հի- հի, հա- հա:

Քրքջում է խեղկատակ,
Որովհետև դեռ տևում է,
Բայց գիտի՛, արևի տակ,
Հիշատակը միշտ հաղթում է:
 

 

Ակսել Վարդանյան

Ակսել Վարդանեանի գրական արհեստանոց. Գրառումների օնլաին ձեռնարկ:Պոեզիա, ժամանակակից Հայ գրականություն, հայերեն բանաստեղծություններ,երգեր, պատմվածքներ, գրախոսություն, հոդվածներ, հումոր:

Սույն կայքում տեղ գտած բոլր ստեղծագործությունների հեղինակային իրավունքը պահպանված է և պատկանում է բացառապես Ակսել Վարդանյանին: Հրապարակումների համար անհրաժեշտ է նշել նյութի աղբյուրը . http://akselword.com/ կամ հեղինակին . Ակսել Վարդանյան akselv2@gmail.com

Free counters!