edit
Clear all dta?
all data will bi clera
Այս ձեռնարկում ձեր կատարած գրառումները տեսնում էք միայն դուք, այն պահպանվում է ձեր համակարգչի պահոցում:
02.08.2008

DJ ՎԱԿՑԻՆԱՆ «ՀԱԿԱՌԱԲԻՍ Է ՆԵՐԱՐԿՈՒՄ» http://armtown.com/news/am/a1p/20080801/63257/

Այս հոդվածին նմանատիպ մի հաղորդում լսեցի եվրոնյուսով ու այս հոդվածն էլ կարծես գրված է  այդ հաղորդման sample-ներով,( sample - պատրաստի երաժշտության հատվածներ կամ երաժշտական գործիքների հնչյուններ, հատուկ ծրագրով իրար էս կպցնում ու դառնում է երաժշտություն): Իսկ որ A1/-ը արդեն  եվրոնյուսի sample-ներով է իր հոդվածները գրում դա արդեն փաստ է, պատրաստի հաղորդումը կա, կտրտի ո՛նց քեզ հարմար է, դարձրու հոդված ու տպի:

 Նման երաժշտական ծրագրեր շատ կան, ցանկության դեպքում օրը տասը հատ «շեդեվր » կարարող էս գրել,իհարկ է շատ լավ բան է, եթե տեղին օգտագործես, բայց և կարելի է օգտագործել մարդկանց վերջնականապես բթացնելու համար: Մի  հատ միջակ ռաբիզ երգ կամ երաժշտություն դրանով չես կարա գրես, ո՛չ թե մենակ այն պատճառով, որ համակարգչի ծրագիրը նման գործողություններ չի կարող կատարել, այլ այն պատճառօվ, որ ռաբիզ գրելու համար գոնե ինչ որ չափի ստեղծագործական ընդունակություն է պետք և այդ դեպքում արդեն պետք կգա այդ երաժշտական ծրագիրը:

 Ես լավ հասկանում եմ հոդվածի հերոուհու անհաշտության պատճառը ռաբիզի հետ, բայց ռաբիզը մեղավոր չէ, որ ավելի շատ կորցրել է որակը քան թե զարգացել , իհարկ է բարձր երաժշտական մակարդակ ռաբիզը չի ունեցել և չունի, բայց միշտ հանդիասացել է ու հանդիսանում է ժողովրդական ստեղծագործության տարածված ճյուղերից մեկը, ստեղծվել է սոցիալիզմի օրոգ և հանդիսացել առօրյաի, խնջույքների, հարսանիքների ամենակիրառելի երգերաշտությունը, իսկ սոցիալիզմի օրոգ շատ հոգևոր արժեքներ են ստեղծվել, որոնք հանդիսանում են մեր մշակույթի անբաժանելի մասերը: Ռաբիզը արդեն դարձել է ժողովրդական ստեղծագործության ամենատարածված ճյուղը, վատ թե լավ, իմիջայլոց շատ պարարտ հող է հանդիսացել բարձր մակարդակով ստեղծագործողների համար, եթե որակը ձեզ չի բավարարում, բարձրացրեք որակը, կատարելագործեք, որպեսզի շատ չերկարացնեմ, ասեմ մի բան, գիտե՞ք մինչև դուդուկը սարգելը ինչքան ճղրտան ու տզվզան գործիքներ են սարգել մինչև հասել են դուդուկին, սկսած նախնադարյան մարդուց էդ գործով են զբաղվել,

կամ որտեղի՞ց է գալիս ջազը, մեր ռաբիզից լա՞վ երաշտությունից է սկսվել,

հիմա հասկանու՞մ էք, որ խոսքը մեր մշակութի բնական ընթացքը հարվածի տակ դնելու մասին է:

 Մշակույթի բնագավառում նույնպես փորձվում է անել նույնը, ինչ արեցին տնտեսության հետ, գործարանները դատարկեցին, տարան լցրեցին ծովը որ էսօր ունենան էժան աշխատուժ ու սպառողներ, հիմա էլ սոցիալիզմի օրօգ ստեղծված մշակույթն են ուզում տապալել, որի վրա հենվելով երբեմնի սոցլագերի անդամ նոր եվրոպացիները ստեղծում են իրենց ժամանակակից ու ապագա մշակույթը, նույն հաջողությամբ ինչպես տնտեսության մեջ կիրառում են նոր հաստոցները հին հաստոցների կողքին:

Եվ ի՞նչ, ուզում եք ո՛չնչացնե՞լ ռաբիզը, ինչի՞ համար, ուզում եմ իմանամ, ի՞նչ էք առաջարկում ռաբիզի փոխարեն, ո՞րն է ձեր ավելի կատարյալ աստիճանը ռաբիզից հետո: Հա՜, էլէկտրոնային երաժշտություն, հասկանալի է, ա՛.սա՛.ցե՛ցք խնդրեմ, այդ երաժշտությունը ի՞նչ է տալիս երիտասարդին, մեծահասակների մասին ձեն չհանեցի, այո՛ - այո՛ հենց այն երիտասարդին, որը լսում է մի գռեհիկ ծղրտոց (Վախ ազիզ ջան ես առանց քեզ կյանք չունեե՜ե՜ե՜ե՛մ), ի՞նչ էք առաջարկում, տզզզզ.պուուու.պառառաիիիիի.դից.դից.դց.դիմ՞, չե օբեկտիվ չասեցի, արդար ասեմ, ձերը հաստատ ավելի լավը կլինի, ինչ որ լավ մելոդիաների հատվածներից ու ռիթմերից բաղկացած երաշտական գործ, և ի՞նչ, եթե դա է ստեղծագործությունը, ապա մենք առաջ ենք գնում թե՞ ուղիղ ճանապարհով գնում ենք դեպի ջունգլիները, թե՞ մինիմում կտրում ենք մշակույթի զարգացման բնական ճանապարհը ու վերածվում ռոբոտների:

 Չեմ ուզում փնովեմ էլեկտրոնային երաժշտությունը, դա ևս մի նոր հնարավորություն է արվեստով զբաղվող մարդու համար, հնարավորություն է, լրացուցիչ հնարավորություն ստեղծագործական պրոցեսը արագացնելու և հեշտացնելու համար, որը արդեն հասել է իր գագաթնակետին և սիրողների համար հանդիսանում է որպես առանձին ստեղծագործական աշխատանք, վերջ, դրանից էնկպոմ էլ «գյուղ» չկա:  Իսկ եթե մենք այսօրվանից սկսենք «փառաբանել» էլէկտրոնային երաժշտությունը, կրկնում եմ, որը իր տեղն ու արժեքն ունի արդեն, ապագայում երաժշտություն գրելը կդառնա համակարգչում փասիանս խաղալու նման մի բան ու դրանից հետո գնա մշակույթ ստեղծի, որ ռոբոտից տարբերվես: Տեղի կունենա  ա՛յն,  ի՛նչ տեղի է ունենում բիզնեսի բնագավառում, արդեն բավականին շատ մարդիկ անհամապատասխան իրենց մասնագիտական մակարդակի տնտեսական կարևոր դիրքեր են գրավում, որովհետև այդպիսիներին ղեկավարելը հեշտ է և այդպիսիները այլընտրանք չունեն ներքին թշնամուն չենթարկվելու համար, այնքան հեշտ է նրանց ղեկավարելը ինչքան էլէկտրոնային երաժշտություն գրելը, բայց մշակույթի բնագավառում դեռ ամեն ինչ կորած չե:

 Ուստի պետք է ձեզ հիասթափեցնեմ, հարգելի «վակցինա», ստեղծագործին, իսկական ստեղծագործին հսկուղության տակ անհնար է վերցնել, նրա ուղեղը նույնիսկ հատուկ քիմիական հեղուկներով չի լվացվում, նույնիսկ անձամբ ինքը, ստեծագործը դա չի կարող անել, ախր բալորն էլ գիտեն, «ցնդած» մարդիք են չէ՞, հո էլէկտրոնային երաշտություն հորինող չե՞ն, մեկ էլ տեսար մի բան ասեց որ համակարգչի հետ հեչ կապ չունի ու ձեր բոլոր էլէկտրոնային ջանքերը մի վարկյանում ջուրը լցվեցին, գիտեք չէ՞ ինչպես են էլկտրական հարվածից խուսափելու համար հողանցում անում, հենց էդպես մի «ցնդած» ստեղծագործ մի բան կասի ու ձեր էլեկտրոնային երաժշտությունը հենց համերգի ժամանակ կենթարկվի հողանցման: Բայց պետք է ասեմ, որ ձեր էլէկտրոնային երաժշտությունը լավ բան է, եթե ճաշակով է արված, իսկ եթե ռաբիզը կատարելագործել չեք կարող մի ոչնչացրեք, իր բոլոր թերություններով հանդերձ ռաբիզը ժողովրդական մշակույթի կարևոր մասն է: Եվ եթե այս հոդվածը գրել էք որպես sample-ների կոլեկցիաներ վաճառելու գովազդ, վատ չե, անձամբ կուզեի մի լավ կոլեկցիա ունենալ, որպիսի հարկ եղած դեպքում որևե նախաձեռնության համար անձամբ սարգեմ մի սովորական երաժշտական ուղեկցություն, ֆոնի համար, շատ հարմար է, արագ ու կախման մեջ չի դնում կոմպոզիտորից, որ երեք նոտա գրելու համար երեք ամիս սպասես, դե նրանք էլ են «ցնդած» չէ՞, հո էլէկտրոնային երաժշտություն չեն գրում:

 

 

Ակսել Վարդանյան

Ակսել Վարդանեանի գրական արհեստանոց. Գրառումների օնլաին ձեռնարկ:Պոեզիա, ժամանակակից Հայ գրականություն, հայերեն բանաստեղծություններ,երգեր, պատմվածքներ, գրախոսություն, հոդվածներ, հումոր:

Սույն կայքում տեղ գտած բոլր ստեղծագործությունների հեղինակային իրավունքը պահպանված է և պատկանում է բացառապես Ակսել Վարդանյանին: Հրապարակումների համար անհրաժեշտ է նշել նյութի աղբյուրը . http://akselword.com/ կամ հեղինակին . Ակսել Վարդանյան akselv2@gmail.com

Free counters!