edit
Clear all dta?
all data will bi clera
Այս ձեռնարկում ձեր կատարած գրառումները տեսնում էք միայն դուք, այն պահպանվում է ձեր համակարգչի պահոցում:
09.10.2008

ՁԱԽՈՂՈՒՄ

http://armtown.com/news/am/azg/20081009/2008100909

 

 

Քննարկում

Հարգելի Նարինե Մկրտչյան, այսպիսի պաթոսով, հեղափոխության մասին, խոսում էին ՍՍՀՄ պատմության դասաժամերին ու խոսել են անցած դարի տասնյոթ թվին.
Բայց զարմանալին դա չե, զարմանալին հոդվածը ընթերցելուց հետո ծակող հարցն է.
Ի՞նչ հիմունքներով է հեղինակը հեղափոխությունը և դեմոկրատիան դնում մի հարթակի վրա ու իր «իլիկը» մանում, ինչոու՞ է հիշում թևավոր խոսքեր հեղափոխության անխուսափելիության մասին ու չի հիշում յուրաքանչյուր հեղափոխություն բնութագրող ամենաթևավոր խոսքը (հեղափուությունը անում են ֆանատները իսկ նրա բերքերից օգտվում են սրիկաները): 
Ես չգիտեմ, հարգելի Նարինե, ձեզ կհաջողվի օգտվել ձեր երազած հեղափոխության բարիքներից թե ոչ, բայց կասեմ, որ եթե ունեք դեմոկրատիա կոչված հասկածության հանդեպ անկեղծ հակումներ, վստահ եմ, որ էդ հեղափոխությունը ձեր համար չեք երազում: Զավեշտալին պաթոսն է, պաթո՛սը, այնպիսի ափսոսանքով ու այնպիսի հույսերով էք խոսում հեղափոխության մասին, որ կարծես թե բոլոր զարգացած երկրները հեղափոխություն են արել, որ էդպես զարգացել են կամ տարին երկու անգամ հեղափոխություն են անում իսկ մենք տասը տարին մի անգամ էլ չենք կարում անենք: Բա չե՞ք ասում, անգլյացիները ինչպե՞ս չեն ֆայմում մի հատ հեղափոխություն անեն, որ թագուհին էսօր իրեն եդքան լավ չզգա, էդ թագուհին քեզանից ինչո՞վ է լավ, ահա քեզ ամենաառաջին հեղափոխական գաղափարը, հիմա հասկանու՞մ էք թե ու՞ր էք գնում:
Չգիտեմ, եթե դուք երիտասարդ էք, կարելի է հասկանալ ձեր ոգևորությունը հեղափոխության հանդեպ, որը ես կբնութագրեի Ակսել Բակունցի խոսքերով.
«Բզեզին, որ նստել էր մանուշակի մեջ, ծաղիկը ճոճք էր թվում իսկ աշխարհը ծիրանագույն բուրաստան:»
Իսկ եթե դուք երեսունը անց էք, ուրեմն անազնիվ էք: 
Հեղափոխությունը խարդավանք է, որ դեռ հաջողվում է փաթաթել հետամնաց երկրների վզին ու կեղեքել:

 

 

Ակսել Վարդանյան

Ակսել Վարդանեանի գրական արհեստանոց. Գրառումների օնլաին ձեռնարկ:Պոեզիա, ժամանակակից Հայ գրականություն, հայերեն բանաստեղծություններ,երգեր, պատմվածքներ, գրախոսություն, հոդվածներ, հումոր:

Սույն կայքում տեղ գտած բոլր ստեղծագործությունների հեղինակային իրավունքը պահպանված է և պատկանում է բացառապես Ակսել Վարդանյանին: Հրապարակումների համար անհրաժեշտ է նշել նյութի աղբյուրը . http://akselword.com/ կամ հեղինակին . Ակսել Վարդանյան akselv2@gmail.com

Free counters!