edit
Clear all dta?
all data will bi clera
Այս ձեռնարկում ձեր կատարած գրառումները տեսնում էք միայն դուք, այն պահպանվում է ձեր համակարգչի պահոցում:
09.01.2009

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸhttp://armtown.com/news/am/has/20081206/312998945/

ՔՀրապարակախոսություն

Ներկաիս դեմոկրատական ընտրությունները բոլոր երկրներում էլ վաղուց դարձել են սովորական գործիք փողատերերի ձեռքին և կան բոլոր մշակված տեխնոլոգիաները այդ ընտրությունները որևե մեկի օգտին անցկացնելու համար, ուրեմն դա արդեն Սոկրատի ասած դեմոկրատիան չե այլ դեմոկրատիաի տնազը: Ըստիս պետք է բոլորովին նոր ընտրամեթոդ, ճիշտ հակառակ ձևով.Ժողովուրդը պետք է ընտրի ոչ թե թեքնածուներին, այլ յուրաքանչյուր համայնք պետք է ընտրի մի քանի ընտրող, մարդիկ լավ գիտեն իրենց համայնքում ապրող խելացի ու ազնիվ մարդկանց, որոնք ինչպես օրենք ոչ մի հնարավորություն չունեն ընտրվելու իսկ արժանի թեկնածու կարող են ընտրել և ընտրելու իրավունք նրանց կարող են տալ հենց իրենց հարևանները, հասարակ մարդիք, որոնք կամ ընտրակաշառքով են ընտրում կամ էլ չգիտեն ում և ինչու: Իսկ եթե այդ մարդիք իրենց միջից ընտրեն արժանի մարդկանց, ասենք տասը հազար մարդու փոխարեն մի հարյուր մարդ, այդ դեպքում շատ ավելի մեծ է հավանականությունը, որ ամեն թեկնածու կստանա իր արժանի գնահատականը: իսկ թե ինչպես կազմակերպել համայնքներում ընտրելու իրավունք ունեցող անձանց, դա արդեն դժվար տեխնոլոգիա չէ և խաբելը ու խցկվելը շատ դժվարանում է գոնե այն պատճառով, որ մի համայնքում հարյուր կամ երկուհարյուր կաշառակերի ծանոթ ու բարեկամ չկա իսկ եթե լինի էլ այդ դեպքում ավելի վատ իրենց համար, կլանով մեկ կբացահայտվեն ....Իմ կարծիքով այս մեթոդը ավելի ամբողջական է և ունի նպատակահարմար աստիճաններ ընտրությունը բարձրօրակ անցկացնելու համար, ներկայիս մեթոդը թերի է ու թույլ է տալիս հսկայական քանակությամբ անտեղյակ մարդկանց խաբելով գալ իշխանության:Այս ընտրելաձևի հիմնական առավելությունը կայանում է նրանում, որ մտածող մարդիք ձեռք են բերում հնարավորություն ազդեցություն գործելու երկրի ղեկավարության վրա:Անկասկած է, որ այսպիսի մոտեցումը կիրառելի է յուրաքանչյուր երկրում, յուրաքանչյուր ժողովրդի մոտ: Ամենուր մարդիկ ճանաչում են իրենց հարևաններին, լավ գիտեն ո՞վ ինչի է ընդունակ և ինչ է ներկայացնում իրենից իսկ գրագետ, տեղյակ մարդը իտարբերություն սովորական աշխատավորից, ընդունակ է կողմնորոշվել քաղաքական իրավիճակում, տեղյակ է քաղաքական անց ու դարձից և իվերջո կարող է և ընդունակ է տալ օբեկտիվ գնահատական ընտրվող թեկնածուին: Այսպիսով մտավորականը և հասարակ մարդը ձեռք են բերում հնարավորություն համատեղ գործելու և իրար օգնելու, ստեղծվում է բնական վստահության շղթա, ամեքը անում է այն ինչ կարող է, հասարակ մարդը կարող է ճանաչել իր հարևանին և իր ժաղովրդական իմաստնությամբ չսխալվել նրանում իսկ մտավորականը կարող է ճանաչել թեկնածուին, չգնվելով նրա արտասանած, անգիր արած գեղեցիկ խոսքերին և ըստ արժանավույնս քվյարկել պետական գործչի օգտին:Եվ ամենակարևորն այն է, որ հատուկ նորություններ չի մտցվում ընտրամեթոդի մեջ, այլ լրացվում է, կասեի, լրացվում է ընտրության շղթայի բաց թողած հադվածը, ամենակարևոր հադվածը, որի շնորհիվ ժողովուրդը և մտավորականությունը դառնում են մեկ թիմ և շատ ավելի ճիշտ կարող են որոշել իրենց ապագան:

Բոլոր դեպքերում այս մեթոդը ունի շատ մեծ նշանակություն, նրա շնորհիվ մտավորականը, որ փաստորեն դուրս է մղված քաղաքական դաշտից, ձեռք է բերում շատ վճռորոշիչ դեր քաղաքական կյանքում, որը շատ ցանկալի է:

 

Ակսել Վարդանյան

Ակսել Վարդանեանի գրական արհեստանոց. Գրառումների օնլաին ձեռնարկ:Պոեզիա, ժամանակակից Հայ գրականություն, հայերեն բանաստեղծություններ,երգեր, պատմվածքներ, գրախոսություն, հոդվածներ, հումոր:

Սույն կայքում տեղ գտած բոլր ստեղծագործությունների հեղինակային իրավունքը պահպանված է և պատկանում է բացառապես Ակսել Վարդանյանին: Հրապարակումների համար անհրաժեշտ է նշել նյութի աղբյուրը . http://akselword.com/ կամ հեղինակին . Ակսել Վարդանյան akselv2@gmail.com

Free counters!