edit
Clear all dta?
all data will bi clera
Այս ձեռնարկում ձեր կատարած գրառումները տեսնում էք միայն դուք, այն պահպանվում է ձեր համակարգչի պահոցում:

16.01.2009

Հայոց աշխարհ օրաթերթ

ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ ՈՉ ԹԵ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱՅԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԿԱՌԱՈՒՅՑՆԵՐԻ ՀԱՄԱՐhttp://www.armworld.am

Քննարկում

Սովետի օրոգ մի անեգդոտ գտնվում էր լայն շրջանառության մեջ, այն Հեյդար Ալիեվի մասին էր, բայց փոխաբերական իմաստ ուներ և նկատի ուներ Մոսկվայի պահվածքը հանրապետություններին ֆինանսավորելու մեջ, ներկայացնում եմ այդ անեգդոտը.         - Մեր տանը բոլորիս փողերը մի տեղ են գտնվում, իմ գրպանում:  - Այսօր նույն հաջողությամբ այդ անեգդոտը կարելի է պատմել անգլիայի ոչթագավոր բայց թագաոր Գորդոն Բրաունի մասին, չե՞ որ համաշխարհային ֆինանսային բորսան գտնվում է լոնդոնում ու թեև լրատվամիջոցներից դժվար է տեղեկանալ, թե ինչ մասնակցություն է ցուցաբերում եվրոմիության կառուցման մեջ անգլիան, բայցևանպես դժվար չե չնկատել նրա գերակշռող դերը: Լոնդոնը ամեն հասարակ բանի մասին չի ծղրտում ու լուռ հետևում է գործի ընթացքին բայց երբ որևե կարևոր հարց է որոշվում, բացվում է Բրաունի սև դուռը և ընդունում է խնդիր ունեցող պատվիրակին: Ճիշտ այդպես եղավ և այսօր: Երբ ամբողջ եվրոպան ցրտից դողալով իրար է խառնվել Ուկրաինայի նարնջագույն դեգերումների պատճառով, բացվեց սև դուռը և Բրաունը բարեհաճեց ներս թողնել Յուշչենկոին, որ նրա հարցերը լուծի և «փրկի եվրոպան»: Իհարկ է վերը նշածիս մեջ, կապված անգլիայի դերի հետ եվրոպայում, բացարձակապես չեմ դնում որևէ միանշանակություն, բայց բոլոր դեպքերում, համենայնդեպս, այսևայնպես, թեև, այնուամենայնիվ, նորից բոլոր դեպքերում, անգլիան իր մասին ունի մոտավորապես նման կարծիք:  Ինչ մնում է բուն եվրոպային, այսօր Անգելա Մերկելը ինչպես մի խիստ տնային տնտեսուհի, ճաշի շերեփը ձեռքին ընդունեց Պուտինին Բեռլինում, ուզում էի ասել, ու շերեփով տվեց Պուտինի ճակաթին բայց ո՛չ, Պուտինը իր ամուսինը չե, որ շերեփով տա ճակաթին, դրա համար Մերկելը անում է ընդհամենը, համ մերոնցական համ ձերոնցական հայտարարություններ, ճաշի շերեփը իր ճակաթին կստանա Մերկելի ամուսինը, եթե նա չբավարարվելով Պուտինի հետ անցկացվող բանակցություններից, ջղայնացած գնա տուն: Էս բոլորը գրում եմ որպես ներածություն Հայաստանին ԵԽԽում ձայնից զրկելու հեռանկարի մասին խոսելու համար, որ գիտենանք ովքե՞ր են եկել Հայաստան և ինչի համար:     Հայաստան են եկել մարդիկ, որոնց համար գազը շատ ավելի թանկ է քան իրենց գովերգած դեմոկրատիան կամ արդար շուկայակն հարբերությունները: Թերևս պետք է սպասել և տեսնել, ինչի համար են եկել հայաստան, դեմոկրատիան պաշտպանելու՞, թե Ադրբեջանի կողմից Հայաստանը մեկուսացնելու ծրագրի համաձայն իրենց դերը կատարելու համար: Պատկերացնու՞մ էք ինչ դեր կարող է խաղալ ադրբեջանը գազի մատակարարման հարցում եվրոպայի համար, որի որոշ կառույցներ առանց խորշելու հայաստանը անամոթաբար շրջանցող նավթամուղին զուգահեռ պլանավորում է նույնպիսի գազամուղ Թուրքմենիայից Եվրոպա:  Հանուն այսպիսի պլանների, Հայաստանին ձայնից զրկըլը ի՞նչ է որ: Դե ինչ, շատ չի մնացել, կտեսնենք թե ինչ է սրանց ուզածը: Ուրախ կլինեի սխալվել վերջին կանխատեսմանս մեջ:

 Եթե վիճակը այսպիսին է, իրոք Հայաստանին մնում է կատարել մի քայլ, անել առաջին քայլը ԵԽԽից դուրս գալու ճանապարհին և մյուս երկրներն էլ կտեսնեն, որ կարելի է ապրել և առանց ԵԽԽի:

 

Ակսել Վարդանյան

Ակսել Վարդանեանի գրական արհեստանոց. Գրառումների օնլաին ձեռնարկ:Պոեզիա, ժամանակակից Հայ գրականություն, հայերեն բանաստեղծություններ,երգեր, պատմվածքներ, գրախոսություն, հոդվածներ, հումոր:

Սույն կայքում տեղ գտած բոլր ստեղծագործությունների հեղինակային իրավունքը պահպանված է և պատկանում է բացառապես Ակսել Վարդանյանին: Հրապարակումների համար անհրաժեշտ է նշել նյութի աղբյուրը . http://akselword.com/ կամ հեղինակին . Ակսել Վարդանյան akselv2@gmail.com

Free counters!