edit
Clear all dta?
all data will bi clera
Այս ձեռնարկում ձեր կատարած գրառումները տեսնում էք միայն դուք, այն պահպանվում է ձեր համակարգչի պահոցում:
23.01.2009
Քաղաքական հանցագո՞րծ

Հրապարակախոսություն

Հաճախ է կիրառվում այն միտքը, որ պոռնկությունը ու քաղաքականությունը ամենահին արհեստներն են: Ո՛չ, պոռնկությունը ամենահինն է իսկ քաղաքականությունը ամենանորը և դեռ որպես գործունեության ասպարեզ լրիվ ձևավորված չէ: Պոռնկությաունը և քաղաքականությունը ունեն ընդհամենը մի ընդհանուր հատկություն, բարոյականությունից զուրկ լինելու հատկությունը, բայց ինչքա՜ն նման ասպարեզներ կան:

 Պոռնկությունը ու քաղաքականությունը համեմատելիս աչքի է ընկնում մի հանգամանք, պոռնկությամբ զբաղվողին շատ հեշտ է ենթարկել պատասխանատվության նույնիսկ այն երկրներում, որտեղ այդ արհեստով զբաղվելը արգելված չէ, էլ չեմ ասում նրանց մասին որտեղ արգելված է: Այս դեպքում ինչու՞ ենք պոռնկությունը եվ քաղաղականությունը համեմատում իրար հետ, երբ ամենուր քարոզվում է օրենքի գերակայությունը, երբ օրեենքը մեկի վրա տարածվում է իսկ մյուսի վրա չի տարածվում, այնպես չէ՞, գոյություն ունի՞ քաղաքական հանցագործ հասկացություն, կամ նման տերմին, կամ գոնե մի քաղաքական հանցագործ կա՞ էս աշխարհում, չկա՛, իսկ պոռնկության մեջ ինչքա՜ն ասես:

Գոյություն ունի՞ մարդու գործունեության այնպիսի մի ասպարեզ, որ ամեն ինչ թույլատրվում է, ինչ էլ անի մարդը իր գործի ոլորթում, հանցագործ չե, այո՛ քաղաքականությունը, անկախ այն բանից թե ինչ է արել քաղաքական գործիչը, թե իր գործողությունները ինչ հետեվանքներ են ունեցել, թույլատրելի է, քաղաքականություն է: Նույնիսկ տարորինակ է հնչում չէ՞, քաղաքական հանցագործ, բայց թույլ տվեք հարցնել, իսկ ինչու՞ ոչ: Երբ քրյական օրենսգրքով մարդուն դատում են մեկ ուրիշին ինքնասպանության մղելու, իր արարքներով, խոսքերով, մարդուն ինքնասպանության հասցնելու համար, ինչու՞ չեն դատապարտում քաղաքական գործիչին ժողովուրդներին, մարդկությանը իրար սպանելու վիճակի հասցնելու համար: Կամ եթե քաղաքական գործչի գործունեության հետևանքով թալանում ու կողոպտում են երկիրը, ո՞վ պիտի պատասխան տա, հետո ինչ որ այդ գոծիչի ձեռքը ոչ մեկի գրպանում չեն բռնել, հա՜, հասկանում եմ, բռնված չե ուրեմն գող չե: Պետք է նշել, որ նույնիսկ գրպանահատների մոտ կան պրինցիպներ, որոնցով նրանք առաջնորդվում են ու չեն խաղթում այդ պրինցիպները, սրանց մոտ դա էլ չկա:

Պատկերացնու՞մ էք իչնպիսի գանգստերների ոհմակներ պիտի այսօր աշխարհով մեկ ֆռֆռային իրենց վարած քաղաքականությամբ: Թերևս ֆռֆռալը – ֆռֆռում են, բայց անուններն է ուրիշ, նրանց գանգսեր չեն անվանում, այլ քաղաքական գործիչներ: Նույնիսկ պատերազմի ժամանակ գոյություն ունեն սհամաններ, օրենքներ, որոնց համաձայն սահմանվում է պատերազմի հանցագործ լինել կամ չլինելը, թերևս այս վերջինը մեր օրերում արդեն վերացական հասկացություն է, բայց կա՛, նման հասկացություն կա՛, իսկ քաղաքականության մեջ չկա, չիկ: Ուրեմն եթե քաղաքական գործիչ էս, հանցագործ չես, ջա՛ն, դե՛ խլուրթներ, քև արեք:

    Ես էլ ասում եմ այ մարդ, էդ հազար ու մի հանցագործները ինչի՞ համար են դառնում դեպուտատներ ու էլ չգիտեմ ինչ քաղաքական գործիչներ, բա ի՞նչ դառնան, երևի քաղաքական գործիչ դառնալը, դա հանցագործի այն գերագույն աստիճանն է, երբ նրան էլ չեն դատում ինչպես սրբերին, ասենք, ինչպես քրիստոնեության կամ այլ կրոնների մեջ սուրբ դառնալը: Հա, ուրեմն քաղաքական գործիչները սուրբ գանգստերներ են, որոնք ազատություն ու դեմոկրատիա են տարածում և նրանց դատել չի կարելի:

 Ե՞րբ պիտի քաղաքականությունը օրինական դաշտ բերվի, էհե՜յ, ու՞մ եմ ասում:

Գույները չեմ թնդացնում, այսօր եվրոպայի պարլամենտում Էստոնիան ներկայացնում է մի մարդ, որին վերջերս երկու միլիոն գողանալու համար, մի տարի պայմանական ազատազրկում հայտարարեցին, դե քսան միլիոն չեր կարացել գողանար, որ ընդհանրապես չդատեին, քանզի դա արդեն կլիներ լիարժեք քաղաքական գործիչի արարք:  

 

 

Ակսել Վարդանյան

Ակսել Վարդանեանի գրական արհեստանոց. Գրառումների օնլաին ձեռնարկ:Պոեզիա, ժամանակակից Հայ գրականություն, հայերեն բանաստեղծություններ,երգեր, պատմվածքներ, գրախոսություն, հոդվածներ, հումոր:

Սույն կայքում տեղ գտած բոլր ստեղծագործությունների հեղինակային իրավունքը պահպանված է և պատկանում է բացառապես Ակսել Վարդանյանին: Հրապարակումների համար անհրաժեշտ է նշել նյութի աղբյուրը . http://akselword.com/ կամ հեղինակին . Ակսել Վարդանյան akselv2@gmail.com

Free counters!