edit
Clear all dta?
all data will bi clera
Այս ձեռնարկում ձեր կատարած գրառումները տեսնում էք միայն դուք, այն պահպանվում է ձեր համակարգչի պահոցում:
27.01.2009
Մարգագետին, որտեղ խոտ չի աճում

Քննարկում

Չնայած բավականին սուր ու համարձակ քննադատությանը, հասարակությանը բարոյազրկողների դեմ, հոդվածը վերջանում է հուսահատությամբ ու անորոշությամբ:

Մեջբերում. « Թե ինչ կլինի հետո, ոչ ոք չգիտի»

Հետաքրքիր միտք է, ի՞նչ է, նրանք, ովքեր զբաղվում են բարոյազրկմամբ, նու՞յնպես չգիտեն թե հետո ի՞նչ կլինի, բա էլ ինչու՞ են զբաղվում էդ կեղտոտ գործով, անբարոյական են դրա համա՞ր, ո՛չ, զավեշտը նրանում է, որ նրանց անբարոյական անվանել անհնար է: ինչու՞.

    Մեծ սոսոլոգներից մեկը մի այսպիսի հանճարեղ արտահայտոէթյուն ունի.

«Նա՛, ով նպաստում է բարոյազրկմանը, ավելի անբարոյական է քան բարոյականությունից զուրկ մարդը:»

Եվ  այդ բարոյազրկողներին չես կարող անվանել անբարոյական, իհարկ է ո՛չ այն պատճառով, որ անբարոյականից ավելի անբարոյական են և դեռ նման հատկությունը բնորոշող բառ չկա, ո՛չ: Պատճառը ավելի պարզ է, նման մարդիկ իրենց դրսեվորում են բոլոր բարոյական նորմերին համաձայն և որ ամենակարևորն է, բարձր ինտիլեկտի տեր մարդիկ են և հենց ինտիլեկտի շնորհիվ իրենց դրսեվորում են բարոյական կերպով: Համաձայնվեք, առանց բավականին ինտիլեկտ ունենալու անհնար է զբաղվել ուրիշներին բարոյազրկելով: Ավելին, պետք է ունենալ համապատասխան լծակներ հասարակության վրա ազդելու համար, ինչպես ֆինանսական այնպես էլ հոգևոր: Լծակների ու դերակատարների ցուցակը երկար կարելի է շարունակել ու գալ հասնել այն բարոյազրկողին, որը մեր աչքի առջև է, բայց բոլորս էլ հասքանում ենք, որ դա մի տիկնիկ է, դրածո՛:  Եթե հոդվածը վերջանար հարցով, ի՞նչ անել, կասեի, ճանաչել այդ բարոյազրկողին և մնացածը ինքստինքյան կերպով կնթանա, կյանքը կմտնի իր բնական հունը, կլինի և լավը և վատը և վատից պաշտպանվելու հնարավորությունը, որից այսօր փաստորեն զուրկ ենք, որովհետև չենք ճանաչում այդ վատին, չգիտենք թե ո՞վ է այդ բարոյազրկողը:

Բարօյազրկողը վաղքոտ մրդն է, որովհետև վախքոտը ազնիվ լինել չի կարող, վաղքոտը ամեն ինչի ընդունակ է, դավաճան է, սարսափելի է երբ վաղքոտը իշխանություն է ձեռք բերում և ամենասարսափելին, երբ վաղքոտը ձեռք է բերում հզոր զենք:  Թվարկածներիցս ո՛չ մեկը չի կարելի ասել համարձակ մարդու մասին, քանզի, բնականորեն, համարձակ մարդը անազնիվ լինել չի կարող, սա աքսիոմա է, որը հերքել անհնար է:

Այսպիսով, եթե ուզում էս որ քեզ չզրկեն բարոյականությունից, ճանաչիր մարդուն, որ իհարկ է շատ դժվար գործ է, բայց ցանկության դեպքում հեչ դժվար էլ չե, ուղղակի պետք է կարողանաս տարբերել լավ դերասանին, որ քաջ է ձևանում, իսկական քաջ մարդուց, համարձակ մարդուց, որը ուղղակի ընդունակ չե լինել անազնիվ ու զբաղբել բարոյազրկմամբ:

Առաջին քայլը, ընդունակ լինելն է մարդու արարքը գնահատելը, անկախ այն հանգամանքից դա քեզ oգութ է թե վնաս, իրերը ու անձերը իրենց անունով կոչելն է, որ հոդվածում բացակայում է, իհարկ է չեմ կարծում, որ հեղինակի վախքոտության պատճառով, քանզի որպես պայքարի սկիզբ, ամեն ինչ տեղին է, իսկ վերջին արտահայտությունը,  « Թե ինչ կլինի հետո, ոչ ոք չգիտի» իհարկ է ընդունելի չէ:

Եվ եթե ճանաչես բարօյազրկողին, մարգագետնում արդեն ո՛չ թե խոտի խնդիր կլինի, այլ հնարավոր կլինի շրջել ու քաղել ուզածդ ծաղիկը:

 

 

Ակսել Վարդանյան

Ակսել Վարդանեանի գրական արհեստանոց. Գրառումների օնլաին ձեռնարկ:Պոեզիա, ժամանակակից Հայ գրականություն, հայերեն բանաստեղծություններ,երգեր, պատմվածքներ, գրախոսություն, հոդվածներ, հումոր:

Սույն կայքում տեղ գտած բոլր ստեղծագործությունների հեղինակային իրավունքը պահպանված է և պատկանում է բացառապես Ակսել Վարդանյանին: Հրապարակումների համար անհրաժեշտ է նշել նյութի աղբյուրը . http://akselword.com/ կամ հեղինակին . Ակսել Վարդանյան akselv2@gmail.com

Free counters!