edit
Clear all dta?
all data will bi clera
Այս ձեռնարկում ձեր կատարած գրառումները տեսնում էք միայն դուք, այն պահպանվում է ձեր համակարգչի պահոցում:
10.01.2009

ՄԻ՜ ՎՆԱՍԻՐ http://www.azatamtutyun.am/arm/shop/UID_4676.htm

«Մի վնասիր» վերնագիրը հեչ կապ չուներ հոդվածի բովանդակության հետ, խեղճ Հիպոկրատին ինչու՝ քաշեցին քաղաքականության մեջ, չեմ հասքանում: Երևի աշխարհը քրիստոնիաների ու մահմեդականների բաժանողները գրիժա՞ են ստացել ու առանց Հիպոկրատի գործը գլուխ չեն կարում բերեն: Ավելի ճիշտ կլիներ հոդվածը անվանել «Հայր մեր» կամ «Ալլահ ագբար», ի՞նչ գործ ունի այստեղ Հիպոկրատը, եթե հեղինակը ամեն ինչ բաժանում է քրիստոնիաների ու մահմեդականների, բա Հիպոկրատը նման բան կանե՞ր, չե՞ որ Հիպոկրատի երդումը, որ տալիս է յուրաքանչյուր բժիշկ, հենց բխում է համամարդկայնությունից, ի՞նչ տարպերություն մահմեդական թե քրիստոնիա, եթե մարդու փորը ցավում է բժիշկը, տվյալ դեպքում քաղաքական գործիչը, պետք է ասի ուրեմն մի բան կերել էս, սա էլ իմ գիտեցածը բժշկության մեջ:

Նման հոդվածները նպաստում են կրոնական հողի վրա մարդկությանը երկու մասի բաժանելուն, ԱՎԵԼԻՆ , հոդվածագիրը իր կարծիքով արդեն բաժանել է, այնպե՛ս միանշանակ ու վստահորեն է բաժանել աշխարհի քարտեզը մահմեդականների ու քրիստոնիաների, որ շատ տարորինակ է թվում, թե ինչու՞ հոդվածի վերջում մի հատ «Հայր մեր»-ը չի արտասանում: Երևի աղոթել չգիտի ու ո՛չ էլ «Հայր մեր»-ը գիտի, կամ բոլորովին այլ հավատ է դավանում, մի խոսքով բան չգիտի բացի մի բանից, թե ինչպես պիտի քրիստոնյաները ու մահմեդականները իրար դնքստեն, դա լավ գիտի, անգիր է արել:

Նեղացե՞լ էս, որ միջազգային ամբիոններում կիրգիզները հայերի կողմը չե՞ն կանգնել ու եզրակացնում էս, որ մահմեդական են դրա համա՞ր, էլ ուրիշ բան ու գուծ չունե՞ն, էլ ո՛չ երկրի շահ ունե՜ն, ո՛չ էլ քաղքականություն են վարում, ո՛վ ասեց ալահ ագբար անմիջապես քվյարկում են նրա օգտին, էսպե՞ս հասքանաք, ա՛ռռը հա՛, ուրեմն իսրաելը մահմեդական երկիր է, որովհետև ադրբեջանի օգտին է գործում իսկ մենք մինչև հիմա չգիտեինք  , որ հրյաները «մահմեդական» են, ըստ հոդվածի լոգիկայի այլ կերպ չի ստացվում: Չնայած եթե պետք լինի, Շեմոնը ալլահ էլ կասի ագբարն էլ վրադիր, եսի՛մ:

 Բայց այնուամենայնիվ մեկը չկա՞ր էս հոդվածը գրողին ասեր, ընկեր ջան, «Մի վնասիր»-ը համ քրիստոնիաներին է սազում համ մուսուլմաննրին, թե՞ կարծում էս «մի վնասիր»-ի մասին մենակ դու էս իմացել ու կիրգիզները հեչ խաբար չեն թե էդ Հիպոկրատը ո՛վ է՜ր, ինչու էդպես ասե՜ց: Չէ՛ այ մարդ, ո՛նց էլ լինի կգիտենան ու եթե մտել են ՀԱՊԿ կազմակերպության մեջ, ուրեմն «Մի վնասիր»-ը հասքանում են և հարկ եղած դեպքում եթե, քո ասածի նման, Բաքուն չռմբակոծեն, քո ասած «Մի վնասիր»-ը կանեն, դա իրենց շահերից է բխում, ՇԱ՜-ՀԵ՜-ՐԻ՛Ց: Ուրեմն էլ ինչու էս կրոնական վայնասուն բարձրացնում ու մարդկանց կիսում մերոնցականների ու ձերոնցականների ըստ դավանած կրոնի: Կամ եթե այդպես լավ ես հասքանում կրոնի դերը, բա՛ աղանդները ու՞մ կողմից են, ու՞մ հոգիներն են որսում և ու՞մ օգտին, այսինքն ի՞նչ հարց եմ տալիս, մի հոգեորսություն էլ էս հոդվածն է, «Եհովամտություն»է:

 

 

Ակսել Վարդանյան

Ակսել Վարդանեանի գրական արհեստանոց. Գրառումների օնլաին ձեռնարկ:Պոեզիա, ժամանակակից Հայ գրականություն, հայերեն բանաստեղծություններ,երգեր, պատմվածքներ, գրախոսություն, հոդվածներ, հումոր:

Սույն կայքում տեղ գտած բոլր ստեղծագործությունների հեղինակային իրավունքը պահպանված է և պատկանում է բացառապես Ակսել Վարդանյանին: Հրապարակումների համար անհրաժեշտ է նշել նյութի աղբյուրը . http://akselword.com/ կամ հեղինակին . Ակսել Վարդանյան akselv2@gmail.com

Free counters!