edit
Clear all dta?
all data will bi clera
Այս ձեռնարկում ձեր կատարած գրառումները տեսնում էք միայն դուք, այն պահպանվում է ձեր համակարգչի պահոցում:
02.05.2009

Ազատամտության պնակալեություն

 

Խաչատրյան Առդյոմի «Ազատամտություն» թերթի մեջը կարդում եմ թե ինչպես է նա Բրոդսկուն արձան կանգնեցնելու լուրը ուրախությամբ հայտնում աշխարհին իսկ ժողովրդի կողմից սիրված Հովհաննես Շիրազի վրա, 95 ամյակի կապակցությամբ, շպրտում է իր ունեցած - չունեցած ցեխ ու չամուռը: 

Ահա ինչ է գրում նա Բրոդսկու մասին.

«964 թվականին ձերբակալվել է, երկար ժամանակ պահվել հոգեբուժարանում: Դատարանի վճռով դատապարտվել էր իբրև պորտաբույծ, մեկուկես տարի անցկացրել աքսորավայրում (Արխանգելսկի մարզ):» http://www.azatamtutyun.am/arm/shop/UID_7847.html

 

Եվ ահա ինչ է գրում Շիրազի մասին.

«Շիրազը ատում էր այն երկիրը, որտեղ ապրում էր և որին ամեն ինչով պարտական էր: Նա կարծում էր, թե Հայաստանը Խորհրդային Միության պատճառով է զրկվել Արարատից և մյուս տարածքներից, նրա աչքին հայ ժողովրդի դեմ Ռուսաստանի և այլ տերությունների դավադրություններ էին երևում:» http://azatamtutyun.am/arm/shop/UID_7687.html

Ուրեմն թույլ տվեք եզրակացություն անել ձեր արած հայտարարություններից, տավարիշչ Խաչատրյան Առդյոմ: Ըստ ձեզ պետք է, որ Բրոդսկու ուշքը գնար սովետի համար, պետք է էնքան սիրեր սովետը, որ խելքը թռցներ և հենց դրա համար էլ, ինչպես նշում էք ձեր հոդվածում, նրան երկար ժամանակ պահեն հոգեբուժական հիվանդանոցում: Ուրեմն հասկանալի է թե ի՛նչ տարբերություն էք տեսնում Բրոդսկու և Շիրազի մեջ, Բրոդսկին սիրում էր իր երկիրը խելքը թռցնելու աստիճան իսկ Շիրազը չեր սիրում: Սիրո թեման ավարտելու համար նաև նշենք, որ ժողովուրդը սիրում էր ու սիրում է Շիրազին իսկ Բրոդսկուն շան տեղ դնող չկա ու չի եղել, իհարկ է բացի ձեր նման սուպերգրագետներից, որովհետև նրա գրածները առանց ազատամտությամբ տառապելու, դժվար է հասկանալ:  Ուզում եմ որ գիտենաք, շուն բառը ես գործածում եմ որպես գովեստի խոսք, հենց Շիրազի ամենալավ գործերից մեկի տպավորության տակ: Չնայած  Շիրազը ի՞նչ իմանար, որ շան սրտի մասին բանաստեղծություն գրելուց, հատուկ սուպերգրագետների համար պտի գրեր, որ սա մարդկանց համար է և ո՛չ թե շների, գուցե նրա  գրածն էլ հասկանային, չե՛,շնե՜րը չէ՛, սուպերգրագետնե՛րը

 Անցնենք առաջ.

Եզրակացնում եմ, որ դուք համաձայն չեք Բրոդսկուն պորտաբույծության մեջ մեղադրելու հետ: Լռիվ համաձայն եմ ձեզ հետ: Ի՞ն ասեմ, էդ հետամնաց բոլշեվիկների մտքից ի՞նչ անցներ թե Բրոդսկին ի՛նչ կրուպնի բիզնեսով էր զբաղված, ու՞մ մտքով անցներ, որ նա բանտում նստած իր գրքերն է տպում ամերիկայում և շուտով մի կլորիկ գումար, Նոբելյան մրցանակի տեսքով, դնելու է գրպանը ու քև անի: Դե՛ Գնա Շիրազ, եղիր անկեղծ ու քո մտածածը կիսիր ժողովրդիդ հետ ու մտքովդ էլ թող չանցնի, որ թուրքերի ու հազար տեսակ սադրիչների դեմ գրելու համար քեզ ոչ թե նոբել կտան այլ դեռ այսօր, Խաչատրյան Առդյոմը քեզ կհայտարարի նացիոնալիստ::

           Ի՛նչ որ ճիշտ է - ճիշտ է է՛լի, ի՞նչ կարաս ասես, Շիրազը ո՞ր օրվա բիզնեսմենն է, որ նրան Առդյոմը գովի, էլ չեմ ասում Նոբել տան: Ի՛նչ որ ճիշտ է ճիշտ է, մալադեց Բրոդսկի, գործից հասկանում է: Եվ որպես իմ հիացմունքը այդ նոբելյան գործարարին, որպես բանաստեղծ, ուզում եմ նրա հիշատակին նվիրեմ մի բանաստեղծություն.

Нобельскому ларечнику

Я никогда с ненавистью не жил,

Но не возлюбил раз и навсегда,

Того, кто правду за деньги купил

И готов продать с любого ларька.

 

Առդյոմ, էս քառյակը ուղարկի թող գրեն Բրոդսկու քրտանած արձանի տակ, որովհետև ինքը պորտաբույծ չէ, այլ ղայդին բիզնեսմեն:

 

Ակսել Վարդանյան

Ակսել Վարդանեանի գրական արհեստանոց. Գրառումների օնլաին ձեռնարկ:Պոեզիա, ժամանակակից Հայ գրականություն, հայերեն բանաստեղծություններ,երգեր, պատմվածքներ, գրախոսություն, հոդվածներ, հումոր:

Սույն կայքում տեղ գտած բոլր ստեղծագործությունների հեղինակային իրավունքը պահպանված է և պատկանում է բացառապես Ակսել Վարդանյանին: Հրապարակումների համար անհրաժեշտ է նշել նյութի աղբյուրը . http://akselword.com/ կամ հեղինակին . Ակսել Վարդանյան akselv2@gmail.com

Free counters!