edit
Clear all dta?
all data will bi clera
Այս ձեռնարկում ձեր կատարած գրառումները տեսնում էք միայն դուք, այն պահպանվում է ձեր համակարգչի պահոցում:
 19.03.2009

Հոլիվուդի հովերը

Գոյություն ունեն երեք տեսակի սուտասաններ:

          Կան մարդիք, որ մի բան էս հարցնում, սուտ է խոսում, խաբում է, դրանք սովորական խաբլաններն են: Կան մեկ ուրիշ խաբեպաներ, մեծ ու փոքր, տարբեր մասշտաբների, սրանք սովորական խաբլաններից տարբերվում են նրանով, որ ինքնուրույն, նպատակամղված ինչ որ սուտ բան են ձեռնարկում, ժուլիկություն են անում, և ստով ու խաբելով հասնում ինչ որ նպատակի, կարող են անգամ պետություններ խաբեն ու թալանեն: Եվ կան սուտասաններ, որոնք ստում են չստելու համար, բնավորություն է, սրանց ֆանտազիային կնախանձի յուրաքանչյուր ստեղծագործ: Վերջիններիս սովորաբար անվանում են փչան:

 Առաջին երկու տեսակի սուտասաններին բոլորս էլ լավ ճանաչում ենք ու շատ ենք հանդիպել իսկ իսկական, կարգին փչանները հազվագյուտ են:  Փչելու համար տաղանդ է պետք:

     Իմիջայլոց մեր թաղի Վաղոյին հիշեցի, Վաղոն որ գալիս էր մի տեղից, կամ եթե նույնիսկ բոլորս մի տեղ նստած լինեինք ու Վաղոն գնար ջուր խմեր գար, մի բան կպատմեր, մի բան «կհիշեր»: Ասեմ, որ երբեմն ճիշտ բաներ էլ էր ասում, երբ շատ էր հոգնում ստել, իսկ որ ամենակարևորն էր Վաղոյի մոտ, նա հերթական սուտը պատմելուց հետո ասում էր.

Տղեք էսի Ջաջուռի քամին էր: Վաղոն երբեք չեր արտասանում սուտ բառը, սուտը նա անվանում էր «Ջաջուռի քամի»:

 Ես հարյուր տոկոսով գիտեմ, որ Վաղոն նույնիսկ գաղափար չուներ այն մասին, որ Ջաջուռ բառը ստեղծվել է ջոջ կաղնու և նրա հետ կապված սիրո լեգենդի շնորհիվ, այսինքն ես իրենից մի քիչ շատ բան գիտեմ, բա՛, բայց Վաղոն լավ ըմբռնում էր բառի նշանակությունը և գիտեր, որ Ջաջուռի քամին չես կարող անվանել սուտ, Ջաջուռի քամին ունի մի շարք արժանիքներ, որոնք իր հորինվածքները շատ հեռու են տանում սուտ լինելուց, եթե չեն դարձնում լեգենդ կամ առասպել ապա սուտ էլ չես կարող անվանել, այդ հորինվածքների միակ բնութագրումը Ջաջուռի քամին է, քանզի նրա հորինվածքները խորհուրդ ունեին, հետաքրքիր էին, ունեին միտք: Մի՛տք, այո՛ Վաղոն ամեն ինչի մեջ միտք էր փնտրում, այնքան մեծ նշանակություն էր տալիս մտքին, որ կորժիկ չեր սիրում, ասում էր շատ տափակ է:

     Հետաքրքիր կլիներ իմանալ Վաղոյի կարծիքը ամերիկացի հայագետների մասին, որոնք պնդում են, որ հայերը հայկական լեռնաշխարհում եկվորներ են: Լավ ճանաչելով Վաղոյին հաստատ գիտեմ ինչ կասեր: Վաղոն կասեր, հա՜ հա՛յ տնաշեններ, ո՞վ չգիտի, որ բոլոր հայերն էլ Լեննականից են եկել: Կասեք սու՞տ է, չե՞ որ իրոք Հայք նահապետի վորդիներից մեկը, ամենաշատակերը, հիմնվում է հենց շիրակում և Վաղոյի ասածը ճշմարտության հետ ունի շատ սերտ կապ: Իհարկ է Վաղոյի մոտ ուղղակի խոսում էր գենը, ուղղակի մարդը ունի այնպիսի հատկություններ, որոնք բացահայտված չեն, որոնցով նա ստանում է այն ինֆորմացիան, որը ո՛չ մի տեղ չի լսել ու չի կարդացել:

  Վաղոն հետաքրքիր էր պատմում, անկեղծության այնպիսի արտահայտություններ էր նկարում դեմքին, աչքերը հառած դեպի անորոշություն, «հիշողության» ամենամութ անկյուններից գտնում էր ամենակարևորը ու հայտնագործի ուրախությամբ, էվրիկա բղավելու փոխարեն, «հիշածը» , բացահայտության ոսկե սկուտեղի վրա, մատուցման արվեստի ամենաճկուն ու սահուն կերպով հաղորդում է քեզ:

       Բայց վաղոյի կարծիքը այսօր երևի այնքան էլ համոզեցուցիչ չլինի, ժամանակները փոխվել են, ի՞նչ ասես, ախր ամեն ինչ ամերիկայից է գալիս, ամեն մարդ իրեն հետաքրքրող մի նոր բան բերում է, մոդան էնտեղից է գալիս չէ՞, մեկը ջիփ է բերում մեկն էլ պատմական ստագործություններ: Բա ո՞նց կլինի, եթե ամերիկայում ասել են եկվոր ենք, մի էդպիսի հայտնագործություն էլ հայաստանում պիտի անե՞ն թե ոչ: Ու արել են, արել են «ժամանակակից» մոտեցմամբ ու ձևով,  ասում են Վարդանանց հերոսամարտը չի եղել, ուղղակի Նյուսալավուրտը Վարդանին ստրելկա էր նշանակել Տղմուտ գետի ափին, տեսնվեցին, հաշիվները մաքրեցին, պրծավ գնաց: Համարձակ սուտ է չէ՞, դե՝ ստի համարձակությունը ստի հաջողության գրավականն է: 

Ամերիկացիների օրինակով, այսպես ստելը հեչ դժվար գործ չէ, չե՞ որ խոսքը ո՛չ թե իրաքի մասին է, այլ հազարավոր տարինաեր առաջ տեղի ունեցած իրադարձությունների մասին, ընդհամենը պետք է ֆինանսավորել և ամեն ինչ կլինի ըստ ամերիկական վարկածի, մոդայիկ:

Ինքս պատմաբան չլինելով, իմ համեստ պատմական գիտելիքներով, իչու՞ եմ համոզված, որ այսօրվա վայ պատմաբանները ստում են, ասեմ ինչու՛, գենետիկաս էլ մի կոմ դրած ասե՛մ:

            Պատմաբանները հիմնվում են պատմական աղբյուրների վրա և ինչքան շատ աղբյուրներ գիտի, այնքան վստահ է իր վարկածում, այսպես է չէ՞: Դե ուրեմն հարգարժան պատմաբաններին հրավիրում եմ հազարավոր տարիների հեռավորությունից հետ վերադառնալ մինչև մեր օրերը, հենց հիմա ու տեսնել թե ինչպե՛ս է գրվում պատմությունը հիմա, որ հազար տարի հետո ասեն էս այսպես է եղել իսկ սա այսպես: Ինչպե՞ս են գրում այսօր.

 Այսօր մեր Հայ պատմիչները ամեն ինչ էլ շատ լավ  տեղը տեղին գրել ու շարադրել են, բայց չե՛ որ գալու է ժամանակը և պատմաբանները փնտրելու են օտար աղբյուրներ մեր պատմիչների գրածը հաստատելու համար, կգտնե՞ն, ու՞մ մոտ, և որ շատ կարևոր է ի՛նչ իմաստով: Դե հիմա դուք ինձ ասեք, ում պետքն էր, որ մեր պատմության փառավոր էջերը գրի առներ ու էսօր մեզ մատուցեր, բացի մեր Եղիշեից դա ո՞վ պիտի գրեր, որ նորովի պատմիչները հենվում են հենց այն հանգամանքի վրա, որ միայն Եղիշեն է պատմում այդ մասին: Հլը մի հատ գնացեք կարդացեք թե էսօր օտար պատմիչները ի՛նչ են գրում մեր այսօրվա պատմության մասին: Ախր հարցը արդեն էսօրվանը գրելու մասին չէ այլ անհերքելի անցյալը կեղծելու մասին: Այսպիսօվ կարծում եմ, որ քանի որ հազար յոթհարյուր տարվա ընթացքում մարդը ավելի ազնիվ ու օբեկտիվ չի դարձել, պատմությունը այն ժամանակ էլ գրվել է ճիշտ այնպես, ինչպես այսօր, և բացի Եղիշեից ո՛չ մեկի ձեռքն էլ չեր բռնի գրեր, պատմեր մեր առյուծների հերոսամարտը, որը հեչ ձեռնտու չե որևե մեկին, ճշմարտությունը կարող էր գրել միայն Եղիշեն, հերքել նրան կարող են միայն թշնամիները ու նախանձները ճիշտ այնպես ինչպես հերքում ու հորինում են այսօր:

 

Երբ «ԱԶԳ» շաբաթաթերթի մշակույթ բաժնում կարդացի Վարդանանց պատերազմի մասին հոդվածը, որ ներկայացնում էր վերը նշված վարկածը հերոսամարտի մասին(Նյուսալավուրտի ու Վարդանի ռազբորկան)  նորից հիշեցի Վաղոյին, հեյ գիտի Վաղոո որտե՞ղ էս, բայց ո՛չ, ես ներեղություն Վաղոո ջան, ուզում էի ասել, որ էս նորովի պատմիչների պատմությունները ինձ քո Ջաջուռի քամին է հիշեցնում, ո՛չ Վաղո ջան, ես սխալվեցի, էս քամիները Ջաջուռից չե՛ն, սրանք Հոլիվուդից են գալիս, Հոլիվուդի հովերն են:

    Էս փչանները նոր տիպի փչաններ են, սրանց ստերը ֆարսաժ ունեն, էն զիլ ավտոմեքենաների պես տեղից պոկվում են ու ա՛ռռը հա՛, իզը կորավ, շատ թափով են փչում, ջաջուռի քամուց հարյուր անգամ թափով: Էնպես են փչում, որ ամերիկայից հետ մինչև Հայաստան իրենց սանիկների երևակայության քամահարները հազիվ են դիմանում: Եվ քանի որ քամիները գալիս են Հոլիվուդից,  դրա համար էլ չեն կարողանում վերջում Վաղոյի նման ազնվորեն ասեն, տղերք, էսի Ջաջուռի քամին էր, ախր հիմա եղանակի փոփոխության մասին ամեն օր հեռուստացույցով ասում են և քանի որ այդ հովերը գալիս են ազատ աշխարհից, անվանում են ազատություն: Այսինքն կարևոր չե որ կողմից է փչում քամին, որ կողմից որ ձեռնտու է այն կողմից էլ փչում է, ազատություն է:

   Վաղոն հորինելու տաղանդ  ուներ, էլ չեմ կարողանում նրան անվանեմ փչան,նա հորինում էր շատ ինքնատիպ և ուներ սեփական կարծիքը յուրաքանչյուր հարցի շուրջ: Օրինակ մի անգամ տղաներով նստած զրուցում էինք ու մեկը մի հարց տվեց բոլորին.

    Ո՞վ գիտի, էշն է շատ բեռ տանու՞մ թե՞ ձին: Բոլորը հայտնեցին իրենց կարծիքը էշի ու ձիու «իշշության» մասին իսկ Վաղոն ասաց, ու՜ղտը:

Պարզ է չէ՞, Վաղոն ինքնուրույն կարծիք հայտնելու խնդիր ուներ և անպայման մի բան պիտի ասեր, որ տարբերվի մյուսներից, կարելի է ասել ինքնահաստատման խնդիր, բայց դա ո՛չ մեկին չեր խանգառում, ընթհակառակը հետաքրքիր էր լինում, Վաղոն զրույցի նյութ էր ստեղծում:

Վերջերս ինքնահաստատման խնդրի մասին լսեցի մի արդեն ճանաչված գիտնականից, որ ամերիկայում հայոց պատմություն է դասավանդում: «Լույս աշխարհ» թերթի կայքեջում դիտեցի տեսահոլովակը, որտեղ փորձում էին նրա հետ(ոմն Ռասսել) հարցազրույց անցկացնել և իհարկ է նա փախավ բայց հասացրեց մեղադրել իրեն մեղադրողներին ինքնահաստատման խնդիր ունենալու մեջ: Նա ինքնահաստատման խնդիր ունենալու մեջ մեղադրեց այն գիտնականներին, որոնք հերքում են իր նորովի, ամերիկական հայոց պատմությունը և իրեն մեղադրում են պատմությունը կեղծելու մեջ, իսկ իր մատից ծծած պատմութթունը նա ինքնահաստատման խնդիր չի համարում, որովհետև արդեն շատ հարմար հաստատվել է ամերիկայում, դրանից դեն էլ ի՞նչ ինքնահաստատվի:

    Ինտերնետում մեր հայերից մեկը, Moshiach մականունով, մի կատակ արեց, Արթուր Աբրահամի օգնությամբ ընտրություններ անցկացնելու, որ թեքնածուն հանդիպի Աբրահամի հետ, ու իմ մոտ էլ էսպիսի մի միտք առաջացավ.

    Ափսոս որ էդ Ռասսելը պրոֆեսիոնալ բռնցկամարտիկ չէ,  Արթուր Աբրահամին կխնդրեինք դրան մի հատ լավ ինքնահաստատեր:

    Կարծում էք հենց այնպես կատա՞կ եմ անում, ո՛չ, կատակ չեմ անում, ասում եմ մի բան որ անհնարին է: Անհնարին է ո՛չ թե այն պատճառով, որ Ռասսելը բռնցկամարտիկ չե այլ պատմաբան, այլ կա մարդկային Ռասսելների տեսակ, որը կարող է ինքնահաստատվել միմիայն այնպիսի բնագավառներում, որտեղ կարելի է խաբել, կեղծել, սեփականացնել, մոլորեցնել մարդկանց, գողանալ... բայց երբ նա հայտնվում է մի ասպարեզում որտեղ գողանալ կամ կեղծել անհնարին է, ինչպիսին սպորտն է, ՄԱՐԶԻԿԸ, ապա նա ուզած թե չուզած հանդես է գալիս արդեն իր ամբողջական ոչնչությամբ: Հին հույները իզուր չեն ասել.

Առողջ մարմնում – առողջ ոգի: Իսկ մենք լավ մարզիկներ ենք դեռ օլիմպիական խաղերի հենց առաջին օրերից, առաջին օլիմպիական չեմպիոններից մեկը Հայ թագավորն է եղել: Ռասսելը ի՞նչ պիտի պատմի իր ցեղի մասին, ինչի՞ չեմիոն է եղել, ֆոկուսնիկությա՞ն, թերևս՝, դե դրա համար էլ էսօր իր տրադիցիան է շարունակում, պատմական ֆոկուսներ է անում: Ձեձքը բացում է ու ասում, տե՛ս ձեռքիս մեջ գրած է որ հայերը բնիկ են եղել, փակում բացում է ու ասում է, տե՛ս իսկ հիմա գրած է որ եկվոր են: Ահա դրա ինքնությունը և որպես մարդ, կատարելության չափանիշը:

      Իհարկ է հազարավոր տարիների պատմությունը կեղծելու մեջ մեղադրելը ավելի դժվար գործ է քան թե այսօրվա իրադարձությունների մեջ ամերիկական ստերի մերկացումը, օրինակ իրաքում մարդկության համար վտանգ ներկայացնող զենքի գոյությունը: Դժար է ո՛չ թե գիտական տեսակետից, այլ գիտաֆինանսավորման, չե՞ որ փողը ամերիկան է տպում, ու՞մ պիտի ֆինանսավորի, պարզ չե՞ որ կֆինանսավորի սեփական սուտասաններին, որոնց պատմությունները վերջ իվերջո կնպաստեն դոլարի ցանկալի շրջանառությունը:

   Բանից պարզվում է, որ վերը նշված երեք տեսակի սուտասաններից ժամանակի ընթացքում առաջացել է մի նոր սուտասան հիբրիդ, դժվար է ասել ինչպես է առաջացել այդ հիբրիդը, բայց առաջացել է ու կա՛: Այդ հիբրիդ սուտասանները, գիտնական սուտասաններն են, սրանց սուտը վերը նշված երեք տեսակի սուտասանների ստից տարբերվում է մի շատ վտանգավոր հատկությամբ: Ստելով հանդերձ սրանք չունեն ազգային ինքնության զգացում, չկա՛:

  Գիտեք, կարծում եմ, որ նրանք իրոք ինքնահաստատման խնդիր չունեն, որովհետև ինքնահաստատման խնդիր ունենալու համար պետք է ունենալ ինքնություն: Եթե մարդը զուրկ է ինքնաճանաչումից ու քարոզում է ճանաչվել այնպես, ինչպես կկամենաին մեր դարավոր թշնամիները, ապա ինքնահաստատման խնդիրը նրա համար կապված է լոք փողի ու պաշտոնի հետ, որից չի բողոքում և ուրիշ խնդիր չունի:  Բայց ոչ, նա մի խնդիր էլ ունի, նույն խնդիրը, ինչ որ ունեն մեր թշնամիները, նպատակ, որին ուզում են հասնել պատմությունը կեղծելով: Ռասսելը իր բստրություններով առաջին հերթին ձգտում է զրկել մատաղ սերնդին ինքնաճանաչումից, որպեսզի ապագայում ունենա գորշ բազմություն ու առոք փառոք աղավարի ապրի, Հիտլերի երազանքը՛, մենակ հրացանի փոխարեն օգտագործվում է գիտությունը:

  Այդ Ռասսելնները մեթոդաբար փորձում են ոչնչացնել այն պատմական սիմվոլները, որոնցով հայերս առաջնորդվում ենք, ճանաչում ենք մեզ: Առաջինը դա մեր բնիկ լինելու փաստն է, որ մարդուն տալիս է բարոյական իրավունք տեր կանգնելու իր հողին: Երկրոդը, մեր մարտունակության փաստը, Վարդանանց հերոսամարտը, որ վստահ լինենք մեր վրա, որ կարողացել ենք ու կարող ենք պաշտպանել մեր երկիրը:

Ստղծվել է գիտական համագործակցություն սեմիոտտիկայի, պատմագիտությն  ու գրականագիտության մեջ, սեմիոտիկները նշում են կարևոր սիմվոլը «թիրախը» իսկ վայպատմաբանները ու գրականաՔետները սկսում են գնդակոծել այդ սիմվոլները:

Այսպիսով  փորձվում է ոչնչացվել երկու շատ կարևոր սիմվոլ, մեր բնիկ լինելը, որ սկսվում է Հայկ և Բելից, և մեր ամենաճանաչված հերոսամարտը:

Էսպիսի գործ ձեռնարկողը ինքնահաստատման ի՞նչ խնդիր կարող է ունենալ, մի խնդիր, եթե մարդը ասում է ես - ես չեմ կամ դու - դու չես, նա խնդիր ունի դա տեղավորելու մարդկանց ուղեղներում և հենց դրանով են զբաղված այդ հիբրիդները:

 Ռասսելը այսօր, փորձում է լուծել իր ո՛վ լինելու խնդիրը ուրիշներին զրկելով ինքնությունը ճանաչելու ընդունակությունից:

Նկատու՞մ էք, նու՛յն գլոբալիզացիան է, ուղղակի գիտության ասպարեզում: Եթե տնտեսության մեջ ոչնչացվում է այլ պետությունների տնտեսությունը, որ երկրները դնեն մշտական կախման մեջ հարուստ երկրից, գիտության բնակավառում էլ նույնը, ոչնչացվում ու կեղծվում է ժողովուրդների պատմությունը ի օգութ նորովի բայց հարուստ երկրի պատմաբանների, «նրա՜նք պիտի մեզ ասեն թե ո՛վ ենք մենք»: Նույն գործով են զբաղված գրականության ասպարեզում, ազատ խոսքի պատրվակի տակ, մատաղ սերնդին հրամցնում են հազար տեսակի այլանդակություններ, հայտնաբերում են զարհուրելի «տեղեկություններ» ազգի մեծ գրողների մասին, մի վայ գիտնականների ջոկաթ առավոտնից իրիկուն թերթերում մերկացնում են սովետական շրջանի գրողներին, «ճշմարտությու՛նն են վերականգնում» իսկ այսօրվա ճշմարտության վրա թքած ունենան, այսօրվա ճշմարտությունը կտակել են իրենց թոռներին, որ նրանք էլ ժամանակին զբաղմունք ունենան «ճշմարտությունը» վերականգնելու գործում և սերնդե սերունդ փոխանակվում է այսօրվա ճշմարտությունը անտեսելու սովորույթը, որ շատ հարմար գործ է, ճշմարտությունից էս խոսում և ո՛չ մի թշնամի չունես, բոլորը արդեն մեռել են, Իսահակյանը այս ճշմարտությունը կանվաներ, (մեռելների միս): Իսկ պատմության կեղծարարները արդեն Բրեժնեվից շատ մեդալներ են ստացել:

 Եվ այս իրավիճակից հմտորեն օգտվում են բոլոր գրագետ խաբեպաները մեր մեջ հակասություններ սերմանելու համար, ընդառաջվելով հայտնի սկզբունքով  «բաժանիր և տիրիր», փորձում են զրկել պետական մտածելակերպից, ինքնաճանաչումից, մարդու իրավունքների սկուտեղի վրա դրված քարոզվում է այլասեռություն, ի՛նչ ասես որ չեն դնում այդ մարդու իրավունքների սկուտեղի վրա, մի մարդը այնքան իրավունք ունի, որ կարող է ոտից գլուխ շուռ տալ մի ամբողջ ժողովրդի պատմություն և սեփական որոշմամբ այդ ազգին պատկանող երիտասարդներին դասավանդի իր մատից ծծած պատմությունը: Եվ իհարկ է ո՛չ ոք չգիտի թե ի՞նչ իրավունքով է ամերիկայում ֆինանսավորվում նման գործունեությունը: Չնայած վերջին ասածս ծիծաղելի է հնչում, գոնե ամերիկան միայն իր երկրում ֆինանսավորեր այդպիսի գործունեությունը, մի երկիր կա՞, որտեղ ամերիկացի գիտնականները նոր պատմություն հայտնաբերած չլինեն ու չֆինանսավորեն, փողը իրենք չե՞ն տպում, ի՞նչ խնդիր կա: Ինչի՞ մասին է խոսքը, երբ ամրիկան անամոթաբար քարոզում է, թե երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթել է ամերիկան իսկ այդ հաղթանակը անգիր անողը քարտեզի վրա Ռուսաստանի տեղը նույնիսկ չգիտի: Սա չե՞ ամերիկյան պատմաբանությունը, որ համբուրգերի նման թխում են:

ԲԱՅՑ

Հոլիվուդի հովերը

Սիրում են մեր կովերը:

 

 

Ակսել Վարդանեանի գրական արհեստանոց. Գրառումների օնլաին ձեռնարկ:Պոեզիա, ժամանակակից Հայ գրականություն, հայերեն բանաստեղծություններ,երգեր, պատմվածքներ, գրախոսություն, հոդվածներ, հումոր:

Սույն կայքում տեղ գտած բոլր ստեղծագործությունների հեղինակային իրավունքը պահպանված է և պատկանում է բացառապես Ակսել Վարդանյանին: Հրապարակումների համար անհրաժեշտ է նշել նյութի աղբյուրը . http://akselword.com/ կամ հեղինակին . Ակսել Վարդանյան akselv2@gmail.com

Free counters!