edit
Clear all dta?
all data will bi clera
Այս ձեռնարկում ձեր կատարած գրառումները տեսնում էք միայն դուք, այն պահպանվում է ձեր համակարգչի պահոցում:
10.10.2009

1913թ.Հովհաննես Թումանյան.
Հայկական հարցն ու իր լուծումը
Մեջբերում հոդվածից.

 

 

«1855 թվին, երբ ռուսաստանը հասել էր Պոլիս, երևաց դարձյալ անգլիան, միաբանությամբ բերեց մեզ ամենաբանությամբ հայտնի եվրոպական կոնցերտը, և ո՛չ միայն Տաճկաստանն ազատեցին ռուսի ձեռքից, այլև ռուսին ջարդեցին ու թալանեցին միացյալ ուժերով, իսկ սուլթանին ուժեղացրին, ստեղծեցին նրա համար անձեռնմխելի արտոնյալ դիրք և նրա արյունոտ ձեռքն ավելի ծանր հաստատեցին Տաճկաստանի քրիստոնիա ժողովուրդների, նրանց թվում և հայերի վրա, որոնք արնաքամ եղան մինչև 1878 թվականը........
Եվրոպական պետությունները իրանց հովանու տակ առան տաճկական գիշատիչ պետությունը և երկարացրին նրա գոյությունը, մտիկ չտալով, որ նա խորտակում է իր ազգաբնակության կուլտուրան և ինչպես իր մուսուլման, էնպես էլ քրիստոնիա հպատակների վերաբերությամբ անընդունակ է կատարել իր պետական պաշտոնը: Էդ ժամանակից տաճկական պետության գոյությունը միայն մի նպատակ է ունեցել. Արգելել իր սահմաններում ապրող ժողովուրդների պատմական զարգացումը ու ձգձգել Բալկանյան թերակղզու նահանգների վիճակի որոշումը:(История человечества, т.8 под ред. Гельмолдата)»

                 Այժմ նույն քաղաքականությունն է վարվում, ղարաբաղի պետականության ճանաչման հարցը ձգձգելու համար: Եվ ո՛չ մեկին մենք չենք կարող դրանում մեղադրել, բոլորը մեզ ասելու են, ՄԵՆՔ ՉԵՆՔ ՈՒԶՈՒՄ ԽԱՆԳԱՌԵԼ ՁԵՐ ԵՎ ԹՈՒՐՔԵՐԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆԸ: Իսկ մինչև երբ է ձգձգվելու այդ հարցը, որ նոր համաշխարհային իրավիճակից ելնելով մոտենան աշխարհիս ուժեղները ղարաբաղի հարցին, դա մեզ հայտնի չե:
Թումանյանը նույնպես այն կարծիքին է, որ հայկական հարցը պետք է լուծվի կոմպրոմիսի միջոցով աշխարհիս ուժեղների մեջ, բայց նա հստակ բաղդատել է քաղաքական ու քաղաքացիական հարցերը իրարից և կարևորել քաղաքականը, առանց որի քաղաքացիական բոլոր ձեռքբերումները ուզածդ պահին կարող են զրոյացնել: Այդպես եղավ սովետի փլուզումից հետո, յոթանասուն տարվա ընթացքում ձեօք բերած քաղաքացիական ձեռքբերումները յոթ ամսվա ընթացքում թալանվեց և զրոյացվեց իսկ քաղաքական հարցերը մնացին նույնը ինչպես հարյուր տարի առաջ:
Հայկական հարցը ՔԱՂԱՔԱԿԱՆ հարց է և ո՛չ թե քաղաքացիական, իսկ մեր կառավարությունը փորձում է լուծել ո՛չ թե քաղաքական այլ քաղաքացիական հարցերը, այսինքն ո՛չ թե պետության հարցերը այլ գաղութի: Եվ մեր քաղաքական, իրավացի պահանջատիրությունը փեշքեշ է տալիս թուրքերին քաղաքացիական խնդիրներ լուծելու համար, և նույնիսկ արդ քաղաքացիական հարցերից (կյանքի, գույքի, պատվի ու կուլտուրայի» ընդհամենը մեկի դիմաց է զիջում քաղաքական հարցը, գույքի դիմաց:
Սա, Իսահակյանի խոսքով ասած, փորոլոգիական դիվանագիտություն է:

 

 

 

Ակսել Վարդանյան

Ակսել Վարդանեանի գրական արհեստանոց. Գրառումների օնլաին ձեռնարկ:Պոեզիա, ժամանակակից Հայ գրականություն, հայերեն բանաստեղծություններ,երգեր, պատմվածքներ, գրախոսություն, հոդվածներ, հումոր:

Սույն կայքում տեղ գտած բոլր ստեղծագործությունների հեղինակային իրավունքը պահպանված է և պատկանում է բացառապես Ակսել Վարդանյանին: Հրապարակումների համար անհրաժեշտ է նշել նյութի աղբյուրը . http://akselword.com/ կամ հեղինակին . Ակսել Վարդանյան akselv2@gmail.com

Free counters!