edit
Clear all dta?
all data will bi clera
Այս ձեռնարկում ձեր կատարած գրառումները տեսնում էք միայն դուք, այն պահպանվում է ձեր համակարգչի պահոցում:
17.05.20102

Կյանքի դպրոցը

http://blog.ararat-center.org/?p=394#comment-1624

 

Հայաստանում օտալեզու դպրոցներ բացելու հարցի շուրջ.

 Պարոն նախարար, լեզուն մարդուն պետք է իր ինքնությունը դրսեվորելու համար իսկ կրթությունը ինֆորմացիա է մասնագիտություն ձեռք բերելու համար, ընդհամե՛նը: Կրթությունը չի կարող լինել մարդու ով լինելու որևէ չափանիշ, դա անհամես և հանցավոր մտածելակերպ է, որովհետև ամենամեծ հանցագործները շատ լավ կրթութուն ունեն իսկ կրթված մարդը ու ՄԱՐԴԸ, տարբեր բաներ են…
Իսկ մենթալիտետը, (կուլտուրական պահելաձև, օրինապահություն…) կապված է դաստիարակության հետ, իսկ դաստիարակությունը հենվում է օրինակների վրա, ՕՐԻՆԱԿ. Ինչպես ասում են, ոչինչ անձնական:
Հայաստանում քի՞չ կան փորձառու, կրթված, ազնիվ մարդիք, լիքն են չէ՞, ոմանք կոշկակարություն են անում, ոմանք փառք աստծու դեռ իրենց բնագավառներում աշխատում են, հիմա ասե՛ք, ինու՞ են հենց ձեզ, երիտասարդիդ, նշանակել այդպիսի պատասխանատու պաշտոնի: Պատասխանելով այս հարցին, եթե որևե բացառիկ պատճառ չունեք, որը և մեզ հայտնի չէ, ապա կպատասխանեք ամենակարևոր հարցին, թե ինչպես է ձևակերպվում ժողովրդի մենթալիտետը, ինչ օրինակներ ունի ժողովուրդը իր աչքի առաջ կյանքում մի բանի հասնելու համար, ինչպես ասում էք, «հաջողակ» լինել և ի՞նչ անձանական ներդրում ունեք դուք ժողովրդի դաստիարակման գործում: Ի՞նչ է մտածելու Հայ մարդը ձեզ, երիտասարդիդ, այդ պետական կարևոր պաշտոնին նշանակելու կապակցությամբ, Հայ դալայլամա՞ ենք գտել թե՞ էլի նույն տաշտակը, փող - ծանոթ - բարեկամություն: Ես նշում եմ ձեր երիտասարդությունը, ձեր հարցազրույցը լսելուց հետո, հիմնականում էմոցիաներ էին:Եվ ինչու՞ էք խուսափում, անուններ չեք տալիս, ախր արդեն խոսքի ազատությու՜ն է, էլ ո՞վ պիտի տա մարդկանց անուններ, եթե ո՛չ նախարարը:
Ահա կյանքի դպրոցը, որը ո՛չ մի լավ բանի չի սովորեցնում, նախ էդ կործանարար դպրոցը փաքեկ, հետո նոր կարելի է խոսել այլ դպրոցների մասին:

 

 

 

Ակսել Վարդանյան

Ակսել Վարդանեանի գրական արհեստանոց. Գրառումների օնլաին ձեռնարկ:Պոեզիա, ժամանակակից Հայ գրականություն, հայերեն բանաստեղծություններ,երգեր, պատմվածքներ, գրախոսություն, հոդվածներ, հումոր:

Սույն կայքում տեղ գտած բոլր ստեղծագործությունների հեղինակային իրավունքը պահպանված է և պատկանում է բացառապես Ակսել Վարդանյանին: Հրապարակումների համար անհրաժեշտ է նշել նյութի աղբյուրը . http://akselword.com/ կամ հեղինակին . Ակսել Վարդանյան akselv2@gmail.com

Free counters!