edit
Clear all dta?
all data will bi clera
Այս ձեռնարկում ձեր կատարած գրառումները տեսնում էք միայն դուք, այն պահպանվում է ձեր համակարգչի պահոցում:
25.03.2010

Ինչու՞ եմ գրում և ու՞մ համար

Գրում եմ սխալմամբ և բոլորի համար:    

Սխալվել եմ շատ շուտ, երբ արեցի իմ սեփական գրերի գյուտը: Գրելը իմ երկրորդ գյուտն էր կյանքում և իհարկ է գրելու մասին իմ պատկերացումներում սխալվեցի, որովհետև դեռ տասը տարեկան էի, երևի ավելի փոքր: Այդ երկրորդ գյուտս արեցի, երբ Հայ գրականության դասագրքում կարդում էի բանաստեղծություններ, ու գյուտ արեցի, ասի էս ինչ հեշտ գործ է, ես էլ կարամ էսպես գրեմ, սրա մեջ ի՞նչ կա որ: Ո՛չ մի բան չես անում, քեզ համար բանաստեղծություններ էս գրում, ռոջիկ (աշխատավարձ)էս առնում ու ապրում էս, շատ լավ մասնագիտություն է:

Իհարկ է բացի ինձանից, 10 տարեկան դպրոցականից, բանաստեղծություն գրելը մասնագիտություն էին համարում հայտնի դիսիդենտները, որոնք երևի չգիտեին, կամ ձևացնում էին թե չգիտեն, որ բանաստեղծություն գրելը ամերիկայում էլ քեզ չի կերակրի, նույնիսկ ծխախոտի փող չես աշխատի, բայց ինչպես պարզվեց խնդիրը փողը չեր, խնդիրը բոլոր փողերն էին, պետության հարստությունն էր, որ պիտի թալանվեր, վերջում նո՜ր հասկացանք, որ եթե սովետական իշխանությունները անամոթաբար խաբում էին ՍԵՓԱԿԱՆ ժողովրդին, ապա ամերիկյան կառավարությունը խաբում էր ու մինչև օրս էլ խաբում է, ՕՏԱՐ ժողովուրդներին: Արդյունքուն, ինչպես ասում են, մրից ելանք մրջուրն ընկանք:  Շեղվեցինք, խոսքը դրա մասին չէր:

    Է՛ն որ ռոջիկի (աշխատավարձի) մասին սխալվել էի, բավականին շուտ հասկացա, դեռ մի բան էլ ավելին, ուզած - չւոզած մի գյուտ էլ արեցի.

   Քի՛չ է գրում էս, դեռ մի բան էլ դու պիտի վճարես, որ տպագրվես:

    Հեշտի մասին չէի ասի, որ սխալվել եմ, երբ որ գրվում է, գրելը հեշտ է իսկ եթե չի գրվում, մի գրի, քեզ ո՞վ է ստիպել:

Բայց իհարկ է, ավելի լավ է գրել առանց սխալվելու:

   Ամենամեծ սխալս մասնագիտության առումով է, քանի որ վստահ էի, որ երբ էլ ուզենամ կգրեմ, առանձնապես որևէ մասնագիտություն ձեռք բերելու մասին չէի մտածում: Իսկ երբ զգացի, որ գրելու համար պետք է որևէ մասնագիտություն ունենաս, որ գոնե գլուխդ պահես, որ կարողանաս գրես, արդեն ուշ էր: Սովորելու համար երբեկ ուշ չէ, բայց մասնագիտություն ստանալ, մասնագիտանալ ու գտնել աշխատանքի բնակավառ, դա շատ երկար պրոցես է ու ժամանակ է պահանջում, իսկ ժամանակ չկա, քիչ է:

Այսպիսով, միակ պատճառը, որ գրում եմ, մնում է այն հանգամանքը, որ հեշտ է, գրե՛լը... 

      Իսկ առաջին գյուտս, որ արել եմ դեռ ավելի վաղ հասակում, որի համար ամոթից երեք օր տուն չեմ գնացել ու մինչև հիմա ամաչում եմ, պարզվում է, որ դա արդեն վաղուց օգտագործվում է որպես գրական ուղղություն: Խոսքս էրոտիկայի մասին է: 4-5րդ դասարաններն էին, ես նստում էի վերջին նստարանին, հենց ուսուցչուհու սեղանի դիմացի շարքում: Հիմնականում նստում էինք երկու հոգով, տղա և աղջիկ, միայն վերջի նստարանին նստում էինք երկու տղա, ես ու Հրաչը: Մի օր ուսուցչուհին նկատեց, որ այդ շարքում միայն տղաներ են նստել, աղջիկներին վռնդել էինք այդ շարքից: Ուսուցչուհին առանձնապես նշանակություն չտվեց այդ հանգամանքին, բայց երբ նստել էր սեղանի դիմաց ու լրացնում էր մատյանը, նկատեց, որ դիմացի շարքի բոլոր տղաները գլուխները կախել են սեղանի տակ ու նայում են առաջ, որտեղ անհոգ նստել էր ինքը, մեր սպտակամարմին ուսուցչուհին: Մեր ուսուցչուհին շատ գեղեցիկ էր ու կարճ հագուստ էր հագնում... Երբ նա հասկացավ բանն ինչում է և մենք ու՞ր ենք նայում, ամոթահար դուրս փախավ դասարանից, բայց հետո նա հիշել էր, որ սկզբնական շրջանում միայն վերջի երկու աշակերտն էին սեղանի տակ, դա ես ու Հրաչն էինք, իսկ գյուտը իմն էր:

 Իսկ ու՞մ համար եմ գրում, ինչպես ասեցի, բոլորի՛: Ես գրում եմ, որ իմ ստեղծագործությունը կարդալիս գրականության մասնագետը կամ մի ուրիշ զիլ գրող, ավելի շատ չհասկանա իմ գրածից, բոլոր դեպքերում ավելի շատ չզգա՛,  քան մի սովորական մարդ, որ հետաքրքրության համար որոշել է մի հատ բանաստեղծություն կարդալ: Վերջինը ըստիս ավելի կարևոր է ու ամենացանկալին է յուրաքանչյուր գրողի համար, իսկ եթե այդպիսի ցանկություն չկա, որ հասկանալի լինի բոլորին, ես դա համարում եմ անազնվություն, գրական անազնվություն: Գրել նրանց համար, ովքեր ?հասկանում? են, դա լավագույն դեպքում սեփական անտաղանդությունը քողարլելու միջոց է, մի վարդագույն վարագույր, իսկ երբեմն երկնագույն:

Գրողը իհարկ է չի կարող մրցակցել կոշկակարի հետ, կոշկակարը ավելի մեծ պահանջարկ ունի: Բայց գրողը գրում է ընթերցողի համար այնպես, ինչպես կոշկակարը կոշիկ է կարում կոշիկ հագնողի համար, չնայած հիմա արդեն սկսել են կոշիկներ կարել շների ու այլ կենդանիների համար, գլոբալիզացիա է թե՞ անիմալիզացիա, չեմ հասկանում: Տարբերություն՛ը:

 

Ակսել Վարդանյան

Ակսել Վարդանեանի գրական արհեստանոց. Գրառումների օնլաին ձեռնարկ:Պոեզիա, ժամանակակից Հայ գրականություն, հայերեն բանաստեղծություններ,երգեր, պատմվածքներ, գրախոսություն, հոդվածներ, հումոր:

Սույն կայքում տեղ գտած բոլր ստեղծագործությունների հեղինակային իրավունքը պահպանված է և պատկանում է բացառապես Ակսել Վարդանյանին: Հրապարակումների համար անհրաժեշտ է նշել նյութի աղբյուրը . http://akselword.com/ կամ հեղինակին . Ակսել Վարդանյան akselv2@gmail.com

Free counters!