edit
Clear all dta?
all data will bi clera
Այս ձեռնարկում ձեր կատարած գրառումները տեսնում էք միայն դուք, այն պահպանվում է ձեր համակարգչի պահոցում:

06/12/2012

Միշտէլ այսպես է եղել

 

Վարպետի թոռը, Ավիկ Իսահակյանը «Ազատություն» ռադիոկայանին ինտերվյու տալիս, մեր գրողների թշվառական վիճակի մասին, ասում է. – Միշտէլ այսպես է եղել: – Եթե պարզաբանենք Ավիկ Իսահակյանի ասածը և մեկնաբանաենք ասյօրվա իրադարձություններից ելնելով, ապա կհամոզվենք, որ իրոք միշտ էլ այսպես է եղել, միայն մի ճշկրտումով, ոչ միայն գրողների, (խոսքը իսկական գրողի մասին է), այլ ընդհանրապես, մտածող ու ազնիվ մարդկանց վիճակը միշտէլ այսպես է եղել, և մոնղոլների օրօգ, և շահերի, և բոլշեվիկների և հիմա, երբ ազատ երկիր ենք, ունենք պետականություն բայց ինչպես միշտ ազնիվ ու մտածող մարդուն հետապնդում են ու հալածում: Ի՞նչ են սարգում այնպիսի մի մտածող ու ազնիվ մարդու գլխին, ինչպիսին է Վարդան Օսկանյանը: Օ՛վ և ինչպես է դա անում, պարզաբանելու կարիք չկա, դա միշտէլ պարզ է եղել:Միշտէլ գիտեցել ենք ու միշտէլ եղել անոգնական, չէ՛ այսինքն միշտէլ բարոյական հաղթանա՜կ ենք տարել: Բայց էս անգամ մի բան էն չէ, Օսկանյանի բարոյականությունը առանց բարոյական հաղթանակիէլ բոլորին հայտնի է իսկ խորհրդարանը, ինչպես այսօր նշեց երկրորդ նախագան, իսկական բարոյական պարտություն տարավ: Տղե՞ք, էս դուք ե՞րբ էիք բարոյապես պարտվել, որ էսօր ալամ աշխարհով մեկ խայտառակվեցիք: Տեսնես Ավիկ Իսահակյանը ինչ է մտածում էս մասին, ախր սա, կարելի է ասել, պատմական նախադեպ է, մենք բարոյական պարտություն ենք կրել, սրա մասին հո չե՛նք կարող ասել միշէլ այսպես է եղել: Հը՞ հարգելի Ավիկ Իսահակյան, էս օվքեր են մեր խորհրդարանում նստած, որ գոնե բարոյական հաղթանակ չեն կարողանում տանեն: Այսինքն եթե հաշվի առնենք, որ ողջ հայությունը ամոթանք է տալիս էդ խորհրդարանականներին, դարձյալ բարոյական հաղթանակը մերն է, մեր բառբառով ասած, էլ ինչ կոզես, էլի կրել ենք, բայց մի լեննականցի հիմա հաստատ կասի, ածուխ էս կրե՞լ թե տախտակ, դե արի ու էս հարցին պատասխան տուր: Վերջը, հիմա ելնելով այսօրվա իրադարձություններից, մտածում էս, աստված էլ բեթարից ազատի, վարպետի ասած ոգու սովն է եկել, կարող է սրանից հետո ավելի վատ լինի քանց թե ինչպես միշտ է եղել: Ինչ վերաբերվում է ձեր ասած միշտէլ այսպես է եղել-ին, հարգելի Ավիկ, դե ի՛նչ, ասեմ, ըստիս, ինչպես է եղել.

Միշտէլ այսպես է եղել

Մարգարիտը խոզերին
Միշտ զիբիլ է թվացել,
Տեղ են տվել բոզերին
Ով որ հարմար է պարկել:

Իսկ իմ հեթանոս ոգին
Ինձ միշտ ըմբոստ է պահել,
Չեմ հարմարվել խոզերին
Ու բախտից չեմ վարանել:
Միշտ էլ այսպես է եղել.

Միշտ էլ մեր նենգ թշնամին
Հենց մեր մեջ է ծվարել,
Թունավորել մեր հոգին
Ու մենք մեզ չենք ճանաչել:

Միշտէլ ծաղրել են երգչին
Օտա՛րն է ճանաչել,
Ո՞վ է Սայաթ Նովային
Սայաթ Նովա անվանել:
Միշտէլ ասյպես է եղել.

Ճշմարտությունն ասողին
Գլուխը ծակ են կնքել,
Ու՞մն է այս նենգ խոսքը սին,
Որ մեր ուղերձն է դարձել:

Սա վաղուց է կատարվել,
Ոչխարները արածել
Իսկ «հովիվը» գիրացել:
Մտածողին չեն սիրել,
Նրան, ով խոսք է ասել,
Լլկել են ու հալածել,
Բամբասել ու նախանձել,
Եվ այս մաղձը մակարթվել
Ու մշակույթ է դարձել:
Հասկանու՞մ էս, ընկե՛ր.

Ակսել Վարդանյան

 

 

Ակսել Վարդանյան

Ակսել Վարդանեանի գրական արհեստանոց. Գրառումների օնլաին ձեռնարկ:Պոեզիա, ժամանակակից Հայ գրականություն, հայերեն բանաստեղծություններ,երգեր, պատմվածքներ, գրախոսություն, հոդվածներ, հումոր:

Սույն կայքում տեղ գտած բոլր ստեղծագործությունների հեղինակային իրավունքը պահպանված է և պատկանում է բացառապես Ակսել Վարդանյանին: Հրապարակումների համար անհրաժեշտ է նշել նյութի աղբյուրը . http://akselword.com/ կամ հեղինակին . Ակսել Վարդանյան akselv2@gmail.com

Free counters!