edit
Clear all dta?
all data will bi clera
Այս ձեռնարկում ձեր կատարած գրառումները տեսնում էք միայն դուք, այն պահպանվում է ձեր համակարգչի պահոցում:
mai 08.215

 

Կրոնական հիմարություն

Ես հավատացյալ չեմ, բայց մինչ տերտեր Պարգևի հայտարարության վրա ջղայնանալը, ուզում եմ հասկանալ, Ֆրունզիկի ասած «Արա էս ինչա կատարվում»ը: Եթե տերտերն ասեր, ով որ առաքելական եկեղեցու հետևորդ չէ - Հայ չէ, ես կասեի մալադեց տերտեր, տերտեր է, բայց մեր տերտերն է: Ավաղ նա ասում է ով որ քրիստոնյա չէ Հայ չէ: ԵՎ ի՞նչ է ստացվում: Ստացվում է, որ բոլոր սեկտանտները, որ իրենց նույնպես քրիստոնիա են համարում Հայ են իսկ աթեիստները Հայ չեն: Ավելի զավեշտալի է դառնում իրավիճակը, երբ աթեիստները էս տերտերին փեփկած ծառն են հանում արդեն ծամված, մաշված հայտարարության համար իսկ որևե մեկի մտքով չի անցնում թե իսկ ի՞նչ են քարոզում, այսինքն ամեն օր հայտարարում սեկտանտները: Աթեիստները հայտարարում են խղճի ազատության իրավունքը, որը ինչպես գիտենք սեկտանտների դրոշն է: Օրինակ եհովայի վկաները ամեն օր իրենց զոմբիներին ասում են, որ այս աշխարհում բոլոր մարդիկ հրեաներ են, հը՞, էս ամենօրյա հայտարարությունը տերտերին քննադատողներին չի՞ անհանգտացնում, երբ էդ սեկտայի շարքերում կան շաաաատ երիտասարդներ, կրթված, պաշտոններ զբաղեցնող մարդիկ, նրանց ամեն օր քարոզում են որ դու Հայ չես, դու հրյա էս, սա խղճի ազատությու՞ն է, իսկ էս միամիտ տերտերի չարչրված արտահայտությունը ֆաշի՞զմ: Նորից Արա էս ինչա կատարվում: Փաստացի, թե տերտերի, թե աթեիստների, համար ոչ մի նշանակություն չունի թե ինչ ասել է քրիստոնյա: Փաստացի նրանք լռելյան համաձայնվում են սեկտանտի ամենօրյա հայտարարության հետ, որ բոլորը հրեաներ են իսկ քրիստոնյա լինելու ու չլինելու հարցը համահայկական քննարկման հարց է - ինչպես առաքելականների ու սեկտանտների համար, այնպես էլ աթեիստների, ԲՈ-ԼՈ-ՐԻ: Եվ արդյունքում ունենք եկեղեցու ու աթեիտների իրար կրծելը և եկեղեցու ու աթեիստների միասնական լռությունը ազգակործան, ազգադավ սեկտաների նկատմամբ, սրանց մասին ասելու բան չունեն: Որ էդպես է ես կասեմ, դանակը ոսկորին հասցրեցիք. Երբ ասում են քրիստոնեությունը Հայի կաշվի գույնն է, տասը անգամ էլ աթեիստ լինեմ, ես չեմ կարող դրա հետ չհամաձայնվել, բայց էս քրիստոնեությունը պոռնկության վերածողների համար հատուկ ասեմ. Քրիստոնեությունը ինձ համար մեր միջնադարյան մշակույթի անբաժանելի մասն է, ավելիշուտ կրողը, բայց երբ այսօր հազար տեսակ օտար ու դավադիր սեկտաներ քրիստոնեության դրոշի ներքո ազգի ինքնությունն են ջնջում ամեն օր, և նրանց հանդեպ ոչ եկեղեցականները, ոչ աթեիստները ոչ մի խնդիր չունեն, ապա ահա իմ համոզմունքը քրիստոնեության մասին, ինչպես այդպիսին, ինչպես կրոն: Քանիվոր այդ կրոնը ցանկածած սրիկա կարող է օգտագործել ըստ իր բարբաջանքների ու կոչվել քրիստոնյա, քանիվոր յուրաքանչյուր բարբաջանք այդ կրոնի անունից, կարող է կոչվել խղճի ազատություն ապա իմ մեջ կասկած չի մնում այն մասին, որ այդ կրոնը, հատկապես աղանդները, կեղծիքի հիմնական օրենքի վրա է հիմնված, ինչքան լքտի է սուտը, այնքան հավատալի է հավատացյալի համար, ինչպես ասում էր Գեբելսը:

Ակսել Վարդանյան

Ակսել Վարդանեանի գրական արհեստանոց. Գրառումների օնլաին ձեռնարկ:Պոեզիա, ժամանակակից Հայ գրականություն, հայերեն բանաստեղծություններ,երգեր, պատմվածքներ, գրախոսություն, հոդվածներ, հումոր:

Սույն կայքում տեղ գտած բոլր ստեղծագործությունների հեղինակային իրավունքը պահպանված է և պատկանում է բացառապես Ակսել Վարդանյանին: Հրապարակումների համար անհրաժեշտ է նշել նյութի աղբյուրը . http://akselword.com/ կամ հեղինակին . Ակսել Վարդանյան akselv2@gmail.com

Free counters!