Ակսել Վարդանեանի գրական արհեստանոց. Գրառումների օնլաին ձեռնարկ:Պոեզիա, ժամանակակից Հայ գրականություն, հայերեն բանաստեղծություններ,երգեր, պատմվածքներ, գրախոսություն, հոդվածներ, հումոր:
Your e-mail:


Subject:


Type verification image:
verification image, type it in the box

Message:
edit
Clear all dta?
all data will bi clera
Այս ձեռնարկում ձեր կատարած գրառումները տեսնում էք միայն դուք, այն պահպանվում է ձեր համակարգչի պահոցում:
30.10.2011

Ի՞նչ են ուզում թուրքերը, երբ իսրաելի հետ

կռիվ - կռիվ են խաղում:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըջը հայտարարել էր, թե թուրք-իսրայելական հարաբերությունների սրման փուլում եղբայրական Ադրբեջանը պետք է վերանայի իր հարաբերություններն Իսրայելի հետ: «Մենք միշտ պատմության ընթացքում եղել ենք Ադրբեջանի կողքին: Ադրբեջանի պատճառով արդեն 18 տարի փակ են մեր սահմանները Հայաստանի հետ: Նման դեպքում եղբայրական երկրի խնդիրը պետք է լինի նաեւ Ադրբեջանի խնդիրը: Մեզ հայտնի է ադրբեջանական նավթը Ջեյհանով Իսրայել առաքելու փաստը: Ադրբեջանական կառավարությունը հրաշալի գիտի, թե ինչ է պետք անել: Մենք վստահում ենք Ադրբեջանին»,- ասել էր դեսպանը:


Իհարկե, հաշվի առնելով թուրքական հետախուզության ակտիվ աշխատավոճը, շատ տարօրինակ կլիներ, եթե Թուրքիային հայտնի չլիներ Ադրբեջանի նավթը Ջեյհանով անցնելու փաստը և, պետք է որ գիտենան, թե ինչ կարող է անել Ադրբեջանը: Իսկ եթե հաշվի առնենք, որ Ջեյհանը գտնվում է Թուրքիայի տարածքում, ապա կարելի է ենթադրել, որ վաղ թե ուշ Թուրքիան կհասկանա, որ թուրքերը նույնպես գիտեն ինչ անեն իրենց տարածքով դեպի Իսրաել հոսող նավթի հետ: Բոլոր դեպքերում, եթե քաղաքական գիտությունները Թուրքիայում դեռ ամենաբարձր մակարդակին չեն, ապա կա նախադեպ,կա շատ լավ օրինակ հենց այդ մասին, թե ինչպես Ուկրաինան իր տարածքով Եվրոպա հոսող գազի խողովակը փակեց: Այստեղ հարց է առաջ գալիս, միթե թուրքերը չգիտեին այդ մասին ու չեն հասկանում, որ իրենք նույնպես, Ադրբեջանի նման, ունեն նույն հնարավորությունը: Միանշանակ կարելի է ասել, որ գիտեն, այս դեպքում բանն ինչու՞մ է, ինչու՞ են Ադրբեջանին ասում, որ ադրբեջանցիները գիտեն ինչ անեն, ի՞նչ է իրենք չգիտե՞ն: Կարծում եմ, որ գիտեն, բայց չեն կարող: Բայց խնդիրը դրանում չէ, խնդիրը կայանում է նրանում, թե ինչու՞ թուրքերը չեն կարող, իսկ Ադրբեջանը իրո՞ք գիտի ինչ անել, թե՞ ձևացնում է: Ալիևը խելացի դեմք է անում, բայց իրականում չգիտի ինչ անել: Ըստիս, Ալիևը նույնպես գիտի ինչ անել, բայց ամաչում է, Ալիևը շատ լավ գիտի, որ նավթատար խողովակի մեջ նավթի փոխարեն հարկավոր է միզել, որովհետև ուղղակի նավթը փակել թուրքերը նույնպես կարող են, իսկ խողովակի մեջ միզել կարող են միայն Բաքվում, խողովակի սկզբնական լցակայանում: Իսկ Ալիևը ամաչում է ողջ մարդկության աչքի առաջ կանգնել ու միզել նավթի խողովակի մեջ: Չնայած, եթե ճիշտն ասենք, մենակ Ալիևվի միզելով բան դուրս չի գա, այդ նավթամուղը լցնելու համար հարկավոր է, որ ամբողջ Բաքվի բնակչությունը օրը մի քանի անգամ մոտենա նավթամուղին ու միզի: Իմ կարծիքով այ հենց այստեղ են հիմնական դժվարությունները, ամեն մարդ չի կարող օրը մի քանի անգամ միզել, սա՛ է խնդիրը, ի՞նչ անել բնակչության մոտ միզարտադրությունը բարձրացնելու համար: Պարզ է ինչ անել, գարեջրի գները պետք է իջեցնել ու զարկ տալ գարեջրի արտադրությանը: Իհարկե, գարեջրի գները իջեցնելը՝ հատկապես այս պոստճգնաժամային տնտեսական պայմաններում, ձեռնտու չէ, բայց նայած ինչպես մոտենալ հարցին, չէ՞ որ մյուս կողմից շատանում է արտադրությունը, հայտնվում են նոր աշխատատեղեր, բոլորը խմում, քեֆ են անում ու միզում են Իսրաել գնացող խողովակաշարի մեջ, Արդյունքում ադրբեջանը բարգավաճում է, իսկ Իսրաելը նավթի դիմաց մեզ է ստանում և հարկադրված սկսելու է խելքին զոռ տալ ու մեզից վառելիք ստանալ: Իսկ ինչու՞ ո՛չ, եթե կոյուղային ջրերից հիմա գազ են ստանում, կան տարբեր էֆֆեկտիվության տեխնոլոգիաներ, ինչու ադրբեջանական մեզից վառելիք չստանալ, պատկերացնու՞մ եք ինչպիսի առաջխաղացում կունենա Իսրաելը գիտության բնագավառում: ԵՎ, այսպիսով, նորից ապացուցվում է հին ճշմարտությունը, ինչքան շատ ես ուզում նեղություն պատճառես, այնքան հզորացնում ես հակառակորտիդ և թուրքերը, եթե կարծում են, թե Ադրբեջանը գիտի ինչ անել, ապա դա վերջնական հաշվով Իսրաելին հզորացնելն է: Դե հիմա գնա ու գիտեցիր, թե ի՞նչ են ուզում թուրքերը, երբ Իսրաելի հետ կռիվ - կռիվ են խաղում:


Ðåéòèíã@Mail.ru

Սույն կայքում տեղ գտած բոլր ստեղծագործությունների հեղինակային իրավունքը պահպանված է և պատկանում է բացառապես Ակսել Վարդանյանին: Հրապարակումների համար անհրաժեշտ է նշել նյութի աղբյուրը . http://akselword.com/ կամ հեղինակին . Ակսել Վարդանյան

Free counters!