edit
Clear all dta?
all data will bi clera
Այս ձեռնարկում ձեր կատարած գրառումները տեսնում էք միայն դուք, այն պահպանվում է ձեր համակարգչի պահոցում:

10/02/2013

Խնջույք ընտրությունների ժամանակ


Սովետի տարիներին Լենինականում Քյալլանոց կար, տղերքը գնում էին ոչխարի քյալլա ուտելու: Հիմա ժամանակները փոխվել են, ոչխարի քյալլաներն են գնումԼենինական տղոնցը «ուտելու»: Իսկ տղոնցը «ուտելու» համար խնջույք են կազմակերպում ռեստորանում և ո՛չ թե քյալլանոցում, բայց իրենց տեղերը զբաղեցնում են ճիշտ այնպես, ինչպես քյալլանոցում իրենց տեղերն են զբաղեցնում կռուգի տղեքը: Իհարկե, ընտրությունների ժամանակ խնջույք անելը ավելի օգտակար է աղեստամոքսային և կառավարական համակարգի համար, քան թե խնջույքը ժանտախտի ժամանակ: Որովհետև այդ ընտրական խնջույքի  ժամանակ մարդիկ չեն մեռնում, ընդհամենը անարգվում են, ստորացվում... չնայած դա մի բացառիկ երևույթ չէ, գյադեքը իրենց կայֆերը միշտէլ տենց են անում: Բա էլի ի՞նչ անեն, հա՛, ուտե՜ն, կարգին հաց ուտեն, հլը բերե՜ք: Բերեցի՛ն. Բայց կարգին հաց ուտելու համար ստրատեգիական նշանակություն ունի քո զբաղեցրած դիրքը դահլիճում: Դրա համար շուստրի գյադեքը նախորոք իրենց համար ամենահարմար տեղերն են զբաղեցնում ռեստորանի դահլիճում, իսկ էս մեր միամիտ գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, որպես հյուրընկալող, ներս է մտնում ու մոտենում այն սեղանին, որտեղ պետք է նստի գլխավոր հյուրը: էստեղ են ասել, հո՛պ զռտ՝, Գյումրիի նորանշանակ քաղաքապետին ուղարկել են մի քանի սեղան հեռու ու նախագահի սեղանին նստելու իրավունքին արժանացել են կլանի դասական ներկայացուցիչները,  իսկ նախագահի փեսի ընկերը նախագահի կողքը, դե գնացեք գյումրեցիներ, տեսեք ուր է ձեր քաղաքապետը և ուր է նախագահի փեսի ընկերը, ըբը՛: Բայց մալադեց Բալասանյանին, թասիբով Լենինականցի է, չի մասնակցել կլանի խնջույքին, թքել հեռացել է... եկեք էստեղ «հեքիաթը» ավարտենք ու երեք հատ խնձոր ուղարկենք Լենինական...
Մեկը ընտրողին, մեկը ընտրությունները կազմակերպողին, մեկն էլ ընտրվողին:

Ակսել Վարդանյան


Ակսել Վարդանեանի գրական արհեստանոց. Գրառումների օնլաին ձեռնարկ:Պոեզիա, ժամանակակից Հայ գրականություն, հայերեն բանաստեղծություններ,երգեր, պատմվածքներ, գրախոսություն, հոդվածներ, հումոր:

Սույն կայքում տեղ գտած բոլր ստեղծագործությունների հեղինակային իրավունքը պահպանված է և պատկանում է բացառապես Ակսել Վարդանյանին: Հրապարակումների համար անհրաժեշտ է նշել նյութի աղբյուրը . http://akselword.com/ կամ հեղինակին . Ակսել Վարդանյան akselv2@gmail.com

Free counters!