edit
Clear all dta?
all data will bi clera
Այս ձեռնարկում ձեր կատարած գրառումները տեսնում էք միայն դուք, այն պահպանվում է ձեր համակարգչի պահոցում:

October 22, 2016

Աշխարհի ութերորդ անլուծելի խնդիրը կամ ես - ես չեմ:

Վերջրես տեղեկացանք, որ Հայ մաթեմատիկոս Կառլեն Ղարիբյանը լուծել է աշխարհի յոթը անլուծեի խնդիրներից մեկը.  P=NP խնդիրը:  http://168.am/2013/07/26/254973.html: Իմ կածիքով սա շատ մեծ գյուտ է ու ժամանակակից և ապագայում ամենահզոր զենքը: Ինչու՞ եմ գրում այս մասին. գրում եմ, քանզի Ինձ հետապնդում է այն միտքը, որ եթե մեր ազգի հավաքական ինտելեկտը, որի մասն է կազմում Ղարիբյանի տաղանդը, որ ընդունակ է լուծելու նման բարդ խնդիրներ, որը դրված է ողջ մարդկության առջև, ապա մենք անկասկած կարող ենք լուծել այն խնդիրը, որը դրված է կոնկրետ մեր ազգի առջև, մեր խնդիրն է: Ընդունա՞կ ենք արդյոք: Եթե լուծել ենք, որ P=NP - ի, կարո՞ղ ենք լուծել ավելի պարզ ու տարրական խնդիր, որ լուծել են զարգածած ազգերի գերակշռող մեծամասնությունը: Այդ խնդիրը ես կձևակերպեի այսպես. ՀԳ+Բ=Բ, այսինքն հայաստանումգողը բռնվելուց հետո պետք է հայտնվի բանտում: Իսլանդացին ինձ կասեր, հարգելիս, դա խնդիր չէ, դա ակսիոմա է, դե արի էս իսլանդացուն բացատրի թե ինչ բան է գողական ղեկավարությունը, ինչով են զբաղվում օդեսայի համալսարանը ավարտած գրագետ գողերը, էյ հե՜յ, մենչև բացատրես, ինչպես լեննագանիցին կըսեր, գլխիդ ջուջուպլուզի ծառ կըաջի: Խնդիրը իհարկէ բացատրելը չէ, խնդիրը բացատրելու անմտության մեջ է, չի՛ հականա: Իսկ մեզ համար խնդրի դժվարությունը կապված է խնդրի լուծման վայրի հետ. ինչպե՞ս օրինական կերպով կեղեքվող երկրում գողին պատժել գողության համար, հը՞: Հետևվելով վերջին իրադարձություններին, գալիս ես այն եզրակացությանը, որ հենց այս խնդիրն է դրված այսօր վարչապետի առջև: Իսկ վարչապետը Կարեն Կարապետյնն է և ոչ թե Գևորգ Մարզպետունին, որ «մի ձեռքով ծափ տա»: Այսպիսով, խնդիր համար մեկ, առաջին դասարանի պետության համար:
ԽՆԴԻՐ.Երկրում տեղի է ունեցել գողական հեղափոխություն և քսան տարիների ընթագքում երկրի ունեցվածքը և իշխանությունը զավթել են գողավազակները: Նշանակվել է նոր վարչապետ, որը ձեռնոց է նետել գողությանը և անօրինականությանը:
Հարց - Ինչպե՞ս առանց հեղափոխության երկրում սահմանել օրինականություն, և հասնել այն էլէմենտար մակարդակին երբ  ՀԳ+Բ=Բ (հայաստանում գողը բռնվելիս բանտարկվում է):Հարգելի մաթեմատիկներ, հա ասում էք մատեմատիկան շալավ բան է, փիլիսոփայություն է, էս է, էն է, էս «էլէմէնտար» խնդիրը լուծեք է՛լի, համէլ նոր գիտության ճյուղ կբացեկ, անունն էլ կդնեք - «սոցիոլոգիական մաթեմատիկա» Վարչապետին էլ լավություն արած կլինեք ու մարդիկ էլ կասեն, ըբը՛, մտավորականները կնգնեցին վարչապետի թիկունքին: Այլապես, մեր ընդիմախոսները, որ աշխատանքի են եկել ժօղովրդի շահերը պաշտպանելու համար, չեն համարձակվում որևէ մի թալանչու, որը իրենց կողքին նստած է ազգային ժողովում, դատի տալ, քննադատել ինչքան ուզեզ, ախար չէ որ հանցանքը թաքցնելը նույնպես հանցագործություն է, հայաստանում սենց բաներից մարդ խաբար չէ՞: Բայց ամենազիլը են է, որ քննադատողնրը իրենց քննադատության օբյեկտներից ոչ մեկի անունը «չգիտեն», իսկ մականուններով քննադատելը պոլիտկորեկտ չէ, առավելևս, դատի տալը իմաստ չունի, անձնագիրը ցույց կտա ու կասի ես - ես չեմ:

Ակսել Վարդանյան

Ակսել Վարդանեանի գրական արհեստանոց. Գրառումների օնլաին ձեռնարկ:Պոեզիա, ժամանակակից Հայ գրականություն, հայերեն բանաստեղծություններ,երգեր, պատմվածքներ, գրախոսություն, հոդվածներ, հումոր:

Սույն կայքում տեղ գտած բոլր ստեղծագործությունների հեղինակային իրավունքը պահպանված է և պատկանում է բացառապես Ակսել Վարդանյանին: Հրապարակումների համար անհրաժեշտ է նշել նյութի աղբյուրը . http://akselword.com/ կամ հեղինակին . Ակսել Վարդանյան akselv2@gmail.com

Free counters!