edit
Clear all dta?
all data will bi clera
Այս ձեռնարկում ձեր կատարած գրառումները տեսնում էք միայն դուք, այն պահպանվում է ձեր համակարգչի պահոցում:

Կենսագրություն,

   ավելի շուտ, որոշ բաներ իմ մասին 

  

Ծնվել էմ 1963 թ.  Սովետական Հայաստանում, Ախուրյան գյուղում, Վաստակավոր մանկավարժ Վարդանյան Հովհաննեսի ընտանիքում, ավարտել Ախուրյանի միջնակարգ դպրոցը, ծառայել Սովետական բանակում:

Տասնհինգ տարի զբաղվել էմ դահուկավազքով, բիատլոնով, 1981 - 1983թ. Հայաստանի չեմպիոն: ԵՎ այդ դահուկները, ասյպես ասած, ինձ բերեցին հասցրեցին Էստոնիա:

Սովորել եմ Տարտուի պետական համալսարանում, ֆիզկուլտուրաի ֆակուլտետում, մինչև հինգերորդ կուրսի վերջը: Վերջում, ինչպես ասում են, մեղմ ասած, համը հանեցի կամ բախտս չբերեց: Ընկերս գրադարանում պատահաբար կոտրեց հագուստի կախիչների սրահ մտնելու դռնակի ծխնակը , ես նրան օգնեցի դեպքի վայրից չքանալու, դավին իմ վիզը վերցնելով, իսկ հետախուզական խումբը, գրադարանի դիրեկտորը, գլխավոր տնտեսվարը, ռեկտորը և իվերջո իմ դեկանը երեք ամիս հետաքննությունը վարելուց հետո, «միայն ֆիզիկական տանջանքների չենթարկեցին, որ հանցագործի անունը տամ», որոշեցին ինձ խիստ նկատողություն հայտարարել: Ու ես «այնքան ամաչեցի ընկերոջս չմատնելու համար, որ կսկծուս չկարողացա ավարտել համալսարանը»:

 Համ էլ Պրոֆեսորների վրա չէի զարմանում, թե ինչքան խելացի մարդիք են, որ շատերի դուրը չեր գալիս: Ճիշտն ասած մինչև հիմա էլ չեմ զարմանում, քանզի ինձ էդպես են դաստիարակել, խելացի մարդը կարող է կրթություն ստանալ իսկ կրթված մարդը կարող է խելացի լինել կամ չլինել: Իսկ խելացի պրոֆեսորներին հայտնում եմ իմ խորին հարգանքները ու շնորհակալությունները, որոնց մարդու ինքնուրույն մտածելակերպը չի զայրացնում այլ ընթհակառակը:  Նման խելացի մարդ մնաց իմ հիշողության մեջ փիլիսոփաության դասախոս դոկտոր Պառվեն , որի վրա մի անգամ էմ զարմացել. Քննության ժամանակ, չեմ հիշում ինչ թեմա էր, հիշում էմ որ երեք հարցից միկի մասին նույնիսկ չգիտեի ո՞ր գրքի մեջ պետք է լիներ գրված, բայց լեզվիս էի տվե՜լ էլ դու սուս, « Մենեքաին տվել անցել էի»: Պառվեն մինչև վերջ ինձ լսեց ու վերջում ասաց.

-         Ամեն ինչ ճիշտ էս ասում, իսկ ինչ վերաբերվում է էն մի հարցին, կգնաս էսինչ գրքի, էս էջը կբացես, էնտեղ գրված է:

-          Ու ինձ 4 նշանակեց:

Չորս նշանակելու համար չզարմացա, ես հինգի ախորժակ ունեի, զարմացա էդ մարդու հիշողության վրա:

Պերեստրոյկան սկսվելուն պես, զբաղվեցի բիզնեսով, ամեն ինչ լավ էր, մենակ մի պրոբլեմ ունեի, կաշառք տալ չգիտեի, չգիտԵ՝Մ, եդպես ել չսովորեցի՝ ու չգիտեմ ինչ:

Այսինքն էլ բիզնեսով չեմ զբաղվում, հլա դեռ որ, առայժմս, դե չգիտեմ, չգիտեմ::

Բանաստեղծություններ գրել եմ դպրոցական հասակից, վաղ շրջանի գործերս, հիմնականում ուսանողական տարիների, չեմ պահպանել, գրել ու թողել եմ սեղանի վրա, այսինքն որը թողել եմ, որը չեն թողել սեղանի վրա…

Առաջին բանաստեղծությունս գրել եմ Իսահակյանի մոտիվներով ու վստահ էի որ ոչ մեկի մտքով անգամ չի անցնի թե որտեղից այդ մտքերը: Իսկ երբ գրածս կարդացի քրոջս, որ նույնպես բանաստեղծուհի է ու կրթությամբ բանասեր, նա ժբտալով անմիջապես ինձ ասաց ինչ ընչոց է ու խորհուրդ տվեց գրել ինքնուրույն…

 Մի քանի տարի անց բանաստեղծություններս կարդացի հորս, ասեմ որ դա ամենա վճռական պահն էր ինձ համար գրե՛մ թե՛ չգրեմ: Հայրս լսեց ու ասաց.

 

-         Դա բանաստեղծություն է տղաս, գրի՛ր, ինչքան շատ գրես այնքան լավ կգրես:

Ի՞նչ ասեմ, դե ես էլ գրում էմ…  

Ակսել Վարդանեանի գրական արհեստանոց. Գրառումների օնլաին ձեռնարկ:Պոեզիա, ժամանակակից Հայ գրականություն, հայերեն բանաստեղծություններ,երգեր, պատմվածքներ, գրախոսություն, հոդվածներ, հումոր:

Սույն կայքում տեղ գտած բոլր ստեղծագործությունների հեղինակային իրավունքը պահպանված է և պատկանում է բացառապես Ակսել Վարդանյանին: Հրապարակումների համար անհրաժեշտ է նշել նյութի աղբյուրը . http://akselword.com/ կամ հեղինակին . Ակսել Վարդանյան akselv2@gmail.com

Free counters!