edit
Clear all dta?
all data will bi clera
Այս ձեռնարկում ձեր կատարած գրառումները տեսնում էք միայն դուք, այն պահպանվում է ձեր համակարգչի պահոցում:
Երգեր
02.06, 2017
Սիրո գյուտ

Չվող թռչյունները ամռանն են ապրում
Թռչում են գարուն, ամառ են թռչում,
Ու հեռանում են երկինքը կապույտ,
Մերվում լույսերին ինչպես սիրո գյուտ:

Ձմեռն այս տարի գեղեցիկ գնաց
Ու վերջին ձյունը նվիրեց մարտին,
Իմ սերը նորից անկատար մնաց
Չի ուզում ժպտալ մանուկ արևին:

Ու թռչյունները գարուն են գալիս,
Թռչում են գարուն, ամառ են թռչում,
Ու վերջին ձյան հետ իմ սիրտն է լալիս
Ու կռունկները ինձ չեն փարատում:

Մի կյանք ու մի սեր, անկատար հույսեր,
Չվող թռչուններ՛ ընկերն եմ ես ձեր,
Տարեք ինձ ձեզ հետ, թեկուզ և անհետ.
Գոնե մի՛ գարուն, գոնե մի՜ գարուն՝

Ու թռչյունները գարուն են գալիս,
Թռչում են գարուն, ամառ են թռչում,
Ու վերջին ձյան հետ իմ սիրտն է լալիս
Ու կռունկները ինձ չեն փարատում:

November 21, 2016
Ո՞վ է ասում

Ո՞վ է ասում էլ չենք լինի.
Էլ չենք լինի քսան տարեկան,
Սերը նրա սրտով անցնի,
Ինչպես բարի երգը գարնան:

Երբ առաջին գարնան քամին,
Թռչի գարուն սերը թևին,
Դու խառնվիր քամուն գարնան
Ու կդառնաս քսան տարեկան:

Լսիր քամուն ու հետ նայիր,
Ու տես նորից երազը այն,
Ու ո՛չ մի պահ էլ մի վատնիր,
Երբ դեռ նոր էս քսան տարեկան:

Չի լինում հին գարուն, չկա՛,
Կա նո՛րը, կա՛ ու կլինի,
Ժամանակին եմ ես հակա
Ու երգը միշտ վե՜ր կհառնի:

Լսիր քամուն ու հետ նայիր,
Ու տես նորից երազը այն,
Ու ո՛չ մի պահ էլ մի վատնիր,
Երբ դեռ նոր էս քսան տարեկան

June 21, 2016
Առ իմ սիրտը ու տար քեզ հետ

Ամպերը ասես հոգնել են ճախրել
Ու հենվել են հորիզոնին,
Ու բաց երկնքում մի բիծ են թողել,
Որ մերվում է կապույտներին:

Ժպիեը քո լույս, հեզիկ, անտարբեր,
Ու քայլում էս զեփյուռի հետ,
Ճամփան արևոտ մաղթում է քեզ սեր,
Ա՛ռ իմ սիրտը ու տար քեզ հետ:

Առ իմ սիրտը ու տար քեզ հետ,
Ո՛վ անծանոթ գեղեցիկ,
Զեփյուռի պես սիրուն աղջիկ,
Առ իմ սիրտը ու տար քեզ հետ:

Ճամփան արևոտ անդունդ է թվում,
Ու մեռնող մի արահետ,
Եվ մի՞թե իմ սերն այսպես է տևում,
Առ իմ սիրտը ու տար քեզ հետ

Առ իմ սիրտը ու տար քեզ հետ,
Ո՛վ անծանոթ գեղեցիկ,
Զեփյուռի պես սիրուն աղջիկ,
Առ իմ սիրտը ու տար քեզ հետ:

July 5, 2015
Բարդին

Ճամփեզերքին անտառամոտ,
Սոսափում է մի բարդի,
Այնպես տխուր ու երազկոտ,
Ինչպես երգը կարոտի:

Ու հովերին ընկերացած,
Պոկպկվում են տերեվներ,
Հեռուներին սիրահարված,
Որոնում են երազներ:

Այն մենակ բարդին, անտառից պոկված,
Տերևաթափին, քամու հետ փարված,
Նրա մոտ չկան ընկած տերեվներ,
Շուրջն արեվ է ու ծաղիկներ:

Ճամփեզերքին, ճյուղերը վար,
Անրջում են թփուտներ,
Բարդին անխոնջ նրանց համար,
Հորինում է մոտիվներ

Այն մենակ բարդին, անտառից պոկված,
Տերևաթափին, քամու հետ փարված,
Նրա մոտ չկան ընկած տերեվներ,
Շուրջն արեվ է ու ծաղիկներ:

JJune 19, 2015
Լապտերները ձեր թաղի

Լապտերներն իրիկնային
Աստղերի պես են շողում,
Տիեզերքի այս հայելին,
Աստղաբույլեր է սփռում:

Փայլփլում են կամակոր,
Մթության սև եզեերքին,
Այն աստղերը գիսավոր,
Քարկոծելով խճուղին:

Լապտերները ձեր թաղի,
Աստխաբույլը իմ սիրո,
Այստեղ չկա խճուղի,
Անդոր է ու երեկո:

Անցողիկ մի երեկո,
Ու լույսերի հատիկներ,
Պահկվել են քո ներքո,
Երկու այրող աչիկներ:

Խճուղին է կայծկլտում,
Մթության սև եզերքին,
Կարծես մահ է գուշակում,
Թե՛ չգրկեմ քո հոգին:

Լապտերները ձեր թաղի,
Աստխաբույլը իմ սիրո,
Այստեղ չկա խճուղի,
Անդոր է ու երեկո:

March 22, 2018 15:42
Թիթեռ

Դեղին ու սև մի թիթեռ,
Թևերը բաց ու անքույթ,
Ծաղկի գրկում քնաբեր,
Մահիճը թավ ու կապույտ:

Թևիկներով իր դեղին,
Անհամարձակ շոշափում,
Թերթիկների կապույտին,
Սիրո մասին է պատմում:

Թիթեռ՛, չթռչե՜ս,
Գեղեցիկ էս դու այդպես,
Քո թռիչքը խելագար,
Վեր ու վար, վեր ու վար, անկատար:

Բայց ու՞մ ասես, որ լսի,
Թիթեռը թևն է կյանքի,
Պիտի թռչի ու ճաւխրի:

Թռավ՝ թիթեռը:

Թիթե՛ռ, չթռչե՛ս,
Գեղեցիկ էս դու այդպես՝,
Քո թռիչքը խելագար,
Վեր ու վար, վեր ու վար, անկատար,
Վեր ու վար, վեր ու վար, խելագար,
Վեր ու վար, վեր ու վար, սիրահար:

May 27, 2015
Կարապի երգ

Երբ գալիս էս երազիս
Ես քո ձայնը չեմ լսում,
Սերը համր է հիշելիս,
Լռության մեջ է տևում:

Ու նայում էս աչքերիս,
Քո աչքերը չեն լռում,
Արշալույսը բացվելիս
Կարապի երգն էս երգում:

Կարապի երգն ամեն օր,
Լույսերի հետ է հնչում,
Չի վերջանում, չի մեռնում,
Ու երգում էս, ու երգում:

Երբ լռում էս երազիս,
Մի հնչյուն եմ ես հիշում,
Այդ հնչյունն եմ որոնում,
Երբ անձրևին եմ լսում:

Այս երազը վերջ չունի,
Վերջաբանը չես պատմել,
Անկատար էս հորինել,
Կարապներին էս տվել:

Կարապի երգն ամեն օր,
Լույսերի հետ է հնչում,
Չի վերջանում, չի մեռնում,
Ու երգվում, ու երգվում:

March 18, 2015
Գարուն

Դու մուսան էս բացվող գարնան,
Արևի պես, արևի պես,
Սիրավեպը կյանքիս անվան,
Պատմում եմ քեզ:

Իմ լույսերը հույսեր դարձան ,
Ձնծաղիկներ անհեռատես,
Գարնան հետ ես ունեմ պայման,
Փնտրում եմ քեզ:

Ճնճղուկները գարունն են տոնում,
Մի  ծլվլո՜ց է թառել ծառերին,
Անհոգ դայլայլող տերևներ որպես,
Դեռ չբողբոջած ծառի շիվերին:

Ժամանակը բաղձանք նյութող
Ու անսանձի մի հանելուք,
Հեռուներից ինձ միշտ կանչող
Մոտիկ շշուկ:

Ու գարուն է, խելառ գարուն,
Ու հորինել է, արթնություն,
Իմ երազը ինչպես աշուն,
Ու վերջին ձյուն՝:

Ճնճղուկները գարունն են տոնում,
Մի  ծլվլո՜ց է թառել ծառերին,
Անհոգ դայլայլող տերևներ որպես,
Դեռ չբողբոջած ծառի շիվերին:

ԼԻՐԻԿԱ


Շագանակները


Շագանակները ասֆալտի վրա
Փռվել են ինչպես կոտրված սրտեր,
Նրանց համար էլ ուրիշ սեր չկա,
Այնքան նմա՜ն են:

Նրանցից մեկը մեջտեղից կիսված,
Անցորդը ճխլեց ու անցավ գնաց,
Մի տերև ծառից կամաց շշնջաց.
-Երևի իմն է

Տերևներն են շշնջում
Իմ սիրո մասին,
Շագանակներն են ընկնում
Սրտի պես գետին:

Թերևս այդպես պիտի լինի,
Աշուն է արդեն,
Ոչինչ հավերժ չէ:
Տերևներն են շշնջում
Իմ սիրո մասին:
22.03.2004

Հույս ու երազ
Աչքերիս հույս եմ կապել,
Երազ կապել աչքերիս,
Գետի ալիք եմ դարձել
Գարնան ձյուներն հալվելիս:

Ժամանակը ինձ հետևում,
Տխուր շունչը ծոծրակիս,
Անհայտություն է տանում
Ալիքները հույզերիս:

Երկինքնե՜ր ժամանակի,
Վաղ թէ ուշ կգամ ձեր մոտ
Կգամ որպես գոլորշի,
Իսկ ծաշիկներն ինձ կարոտ:

Հոգիս հույսի արձագանք,
Վար կռացած ամպի պես,
Իմ շուրթերը կմնան տաք,
Սիրահար անձրև որպես:

Որ ամպից թափվեն հույսեր,
Որ գոյություն ունի սեր,
Որ հորինեն երազներ,
Երգեր, երգեր, երգեր:

Աչքերիս հույս եմ կապել,
Երազ կապել աչքերիս,
Գետի ալիք եմ դարձել
Գարնան ձյուներն հալվելիս:

Ու շտապում են ալիքները չարաճճի...
22.05.2009

 

Տերևներ
Էլ չեմ ուզում քեզ հիշել,
Աշունն է դուռս թակում,
Սերն աշունն է հորինել,
Տերևներին է պատմում:

Տերևներին ցիր ու ցան,
Իմ տարիների նման,
Անցան.

Քամին պաղ ու անտարբեր,
Իր շուրթերով անկարոտ,
Կյանքից խռով տերևներ,
Քշում, բերում է ինձ մոտ:

Տերևները ցիր ու ցան,
Իմ տարիների նման,
Անցան.

Դեռ հուշ չդարձած հուշեր,
Հազար ու մի գույներով,
Հազար ու մի շշուկներ
Ու տերևնե՜ր, տերևներ՝

Տերևները ցիր ու ցան,
Իմ տարիների նման,
Անցա՝ն.
Մինչդեռ հունիս ամիսն է:
23.06.2010

 

Լուռ էր
Եկավ ու գնաց,
Մուսան էր, լուռ էր ու խոհեմ,
Մտքիցս կախված
Հանդարտ ճոճվող մի խոսք ունեմ:

Ու միապաղաղ ճոճվու՜մ է,
Ու իմ վրա ծիծաղու՞մ է,
Գանգս հևում է,
Գայթակղվել է, շիկանում է:

Ու մը՜-տա՜-ծու՜մ է:
Ու մեկը չկա, որ ասի,
Թե պատահում է,
Ուստի ինքս ինձ ասեցի.

Քեզ ո՞վ ասեց սիրահարվել,
Սուզվել ծովը հույզերի,
Ու փորձում էս հաղթահարել
Ձգողության ուժը երկրի:

Քո բախտը բերի՝
Չպառաված երիտասարդ,
Պղտոր ջրերի
Զոխլալ ալիք մի ակնթարթ:

Չե՛, իզուր էր,
Սա չեի ուզում ասած լինեի,
Մուսան լուռ էր,
Պիտի նրան լուռ լսեի:
10 .10.2007

 

Սերն ու գարին
Մի նժույգ ունեմ սանձարձակ,
Չգիտեմ ուր է ինձ տանում,
Ու մեր հետևից աղմուք, աղաղաք,
Փոշի՝, փոշու մեջ խորտակվող քաղաք:

Ձի՛ ջան, իմձ ու՞ր էս տանում.
- Քեզ նոր քաղաք եմ տանում,
Որտեղ գարին էժա՜ն է:
- Նժուգս հաշվենկա՜տ է:

ինչի՞ս է պետք էժա՛ն գարին,
Տար ինձ ուր կա սերն ու բարին,
Ձին ինձ վրա խրխնջա՝ց.
- Այնտեղ ձրի՜ի՜ է գարին:

Ա՛խ դու ախո՞ռ էս գնում,
Դու ինձ ախո՞ռ էս տանում,
Ճամփեդ փոխի ավանա՜կ,
Ա՛ռ քեզ խթան կողիդ տակ:

Իմ նժույգը զարմացավ
Ու քառատրոփ սլացավ,
Քամիներից սանձարձակ
Թռնում էր ուրիշ քաղաք:

Տեսնես էդ քաղաքում սե՞րն է էժան թե՞ գարին:
26.4.200

 

Անցնում էս
Անցնում էս ո՛վ գեղեցիկ
Ու միակն էս լուսնի պես,
Վարդ էս, Հասմիկ, ձնծաղիկ,
Մի հարց ունեմ միայն քեզ:
- լսում եմ քեզ բանաստեղծ,
Հյուսիր հարցմունքդ խնդրեմ,
Խոստանում եմ, որ անկեղծ
Հարցիդ կպատասխանեմ:
- Ի՛նչ գեղեցիկ էս.
- Հարցդ լավ եմ հասկանում,
Բայց իզուր էս ինձ դիմում,
Բայց մի մոլորվի, գնա՝
Կուպեիդոնին հարցրա:
- Նա վորսո՛րդ է, դու՛ ասա,
Քիչ առաջ նրան տեսա,
Բայց նրա նետի համար
Սրտիս վրա տեղ չկար:
- Ուրեմն դու ստում էս
Ստում էս, սիրահար չես,
- Ե՞ս, չի կարող պատահի
- Դու՛, կպատահի՛:
- Հանուն ինչի՞ չգիտեմ,
Ինչու պիտի քեզ ստեմ,
Ո՞րն է իմաստն իմ ստի,
Էլ ո՞րն է իմաստը կյանքի:
- Կյանքի իմաստ, իմաստություն,
Չկա՛ մնամ հասկացություն,
Կա մի զգացմունք, մի գարուն,
Երբ նայես գեղեցկուհուն:
- Ու կրակն էս ընկնում՝,
Ասա՛, ինչու՞ չես ասում,
Ասա՛ ո՛վ դու գեղեցիկ,
Վարդ, Հասմիկ ու ձնծաղիկ:
- Ուրեմն պիտի այրվես,
Այրվես, որ ես տաքանամ,
Դու քո ցավով տապակվես
Իսկ ես անցնեմ ու գնամ:
Կա՛ց զրուցենք, մի՛ գնա՜,
Գոնե անու՜նդ ասա՛
- Մուսա՜ա՜ա՜
12.05.2007

 

Հիշիր
Երբ պատուհանս վառվի,
Ճչա՛ անդոր խավարում,
Գիշերով ինձ հյուր արի,
Վաղուց եմ ես քեզ սպասում:

Ես կսպասեմ մինչև լույս,
Մինչև արևը զարթնի,
Իմ պատշկամբը անհույս
Թող այս գիշեր չննջի:

Թող անընդհատ շողշողա,
Որպես փարոս խավարում,
Որ դու տեսնես, որ դեռ կա,
Մի սիրտ որ քեզ է սիրում:

Երբ պատուհանս վառվի,
Ճչա անդոր խավարում,
Երբ ինձ թախիցը գամի,
Հեռուների ճանկերում,
Հիշի՛ր, ես քեզ եմ սիրում:
1985

 

Գիշերը սև ու դեղին
Գիշերվա սև աչքը մթում,
Դեղին լամպի շղարշով,
Իմ պատուհանից է նայում,
Ինչպես անքնության բով:

Մոթն այդ բովի մեջ սուզվում է,
Ու դառնում սևադեղին,
Գիշերվա սև որ թախից է
Ու բաժանման ճիչ, դեղին:

Իսկ երբ լույսերը զարթնեն,
Օրս մի սպիտակ երազ,
Աստղրն աչքերը փակեն,
Ինչպես անկատար մուրազ,

Վերջին հևքը լռության,
Տերևների շշուկներ,
Ինձ կշշնջան, անցան,
Անցան և երազ, և սեր:

Ու արևը կարծես ճրաք,
Որ հազիվ է պսպղում,
Իսկ ուռենու ճյուղերի տակ,
Ըստիս գիշերն է ննջում:

Գիշերվա սև աչքը մթում,
Դեղին լամպի շղարշով,
Իմ պատուհանից է նայում,
Ինչպես անքնության բով:
1994

 

Սերը երազ
Վաղ թե ու՛շ անցողիկ սեր,
Գոնե մի հուշ թող հոգուս մեջ,
Գոն՝ե գեղեցիկ խոսքեր,
Որ զարդարեմ կյանքիս մի էջ:

Մի գուցե ես որոնու՞մ եմ,
Կորցրել եմ որ գտնե՞մ,
Գուցե խելագարվու՞մ եմ,
Չգիտե՝մ:

Գուցե սերը երա՞զ է,
Մի գիշերվա պատմությու՝ն,
Երկնային հորինվա՝ծք է,
Գարնան վաղամեռիկ ձյուն:
1994

 

Իմ սերը
Իմ սերը պոկած վարդի նման է
Այ նանե - նանե, յարանե,
Գնչուն թափառող սիրո գուշակ է,
Իմ հանելուքը նրա համար չե,
Գնչուն տխուր է, ու անգուրգուր է, ճամփեն հեռու է...
Իմ սերը պոկած վարդի մնան է,
Որի ժամերը արդեն հաշված են:
Ինչու են ասում թե ջուրը կյանք է,
Ջուրը իմ վարդի մահվան ծառավն է,
Սերս ծառավ է, հեռվի համար է, ու անկատար է...
Սերն իմաստության միակ վկան է
Իմ սերը պոկած վարդի մնան է...
23.06.2006

 

Բայցևայնպես

Բայցևայնպե՛ս ,նա նայեց,
Հայացքն ուսից նետի պես,
Թաքուն, ժպտալով քայլեց,
Աներևույթ էր կարծես:
Որպիսի բացի ինձնի՛ց,
Ուրիշ ոչ ոք չտեսներ,
Կարծես կողքի ընկերոջից,
Թաքցնելու բան չուներ:
Ի՞նչ աստճանի գայթակղիչ է,
Ստագեղեցկությունը:
1996

 

***
Սերրս խենթ ու միամիտ,
Կասկածամիտ է հիմա,
Երբ նայում եմ աչքերիդ
Կարծես ասում են, գնա՝:

Գուցե ի՞քս եմ փախչում,
Կասկածու՝մ եմ, չգիտե՝մ,
Բայց ժպիտ կա իմ սրտում.
Ե՛րբ ուզենամ կսիրեմ,
Ես ի՞նչ անեմ...
***
Հազար տարի առաջ ես սիրում էի քեզ,
Մի ժամ առաջ էլ դեռ սիրահար էի,
Ու ինձ թվում է դու արդեն գիտես,
Ե՞րբ պիտի ես քեզ դավաճանեի:
2005

 

Վաղ աշուն
Առաջին ցողն օգոստոսի
Ընկավ վարդի թերթերից,
Ինձ ասացիր մոռացի՛,
Բաժին չունենք մենք կյանքից:
Ցողը մաքուր արտասուք է,
Վարդի թերթից ընկավ վար,
Իմ սերը վաղ աշուն է,
Չվող թռչնի սիրահար:
Մորեխի ձայն հովերի հետ,
Կարծես ժամերն է հաշվում,
Ճամփի կեսից ես դարձա հետ
Անցած օրերն եմ հիշում:
Ցողը մաքուր արտասուք է,
Վարդի թերթից ընկավ վար,
Իմ սերը վաղ աշուն է,
Չվող թռչնի սիրահար:
2005

 

Միայն այսօր
Երկիրը նորից
Հեռանում է արևից,
Աշուն է արդեն,
Թռչունները կչվեն:
Եվ ուշ է արդեն
Երգել սերը խենթորեն,
Թող հույզերն անհեն
Տերևների պես ընկնեն,
Ու լինի անդոր,
Բայց միայն՝ այսօր:
1509.2007

 

***
Հայտնվեցիր ինչպես փրկիչ,
Դու ոչ աստված ոչ հրեշտակ,
Չեմ էլ ուզում , որ լինես,
Քնար եմ ես իսկ դու երգիչ
Հանձնվում եմ քեզ հպատակ,
Ու հնչում եմ, որ երգես...
24.06.0206

 

Մի՛ խանգառի
Ձյան լուսամփոփ փաթիլները
Դեպի գարուն են գիշերով իջնում,
Կեչին պատմում է իմ սերը,
Ու իմ քունը էլ չի տանում:

Քամին մի տեղ պահ է մտել,
Մարդու հոգու հետ է խաղում,
Պաղ օդերից նետեր սարգել
Ու իմ քունն է նետահարում:

Թ՞ե կատակ ես անում քամի՛,
Անտեղի՛ է, իմաստ չունի՛,
Ե՛ս էլ ըստիս սխալվեցի,
Ննջու՜մ եմ, մի՛ խանգառի:
2004

 

Ախ մերիկ
Գիտեմ, գիտեմ անուշ քույրիկ,
Ինչու՞ է ձայնտ դողում,
Երբ ասում էս ա՛խ մերիկ,
Գիտեմ ի՛նչ էս փափակում:

Մոր բաժինը զրկանք է,
Գիրկն արեվշատ ու տաք է:
ինձ էլ մաման օրօրել
Ու նույն երգն է երգել.

-Երգել եմ երգտ, երազտ
իղձտ, մուրազտ,
Քեզ հետ սպիտակեց մազս,
խոսիր իմ սազս...
1990

 

Իմ մայրը
Մեր տուն տանող ճանապարհին
Մի զեփյուռ է բնակվում,
Մորս նման, աչքը ճամփին,
Հեկեկում է ու սպասում:

Արևն էլ է մեր տան ճամփով
Դեպի մայրամուտ գնում,
Վերջին շողը, մոր կարոտով,
Մեր տան ճամփին է փռում:

Ծիտիկները լա՛վ գիտեն ինձ,
Գիտեն ո՛վ է իմ մայրը,
Գիտեն ո՛վ է աստվածներից,
Հորինել էս աշխարհը,
Իմ մայ՛րը...
2004

 

Հիսուն տարի
Դու հետ դարձիր մանկություն,
Արա հիսուն խենթություն,
Ի՞նչ ասել է ծերություն,
Առանց հաղթող պարտություն:
Ժամանակը ի՞նչ է որ,
Պառավության միավոր,
Փչեմ թռնի՛, չկանա՛,
Ես կյանք ապրած երեխա:
Ու մեր բարձրահարկ շենքի
Տանիքից ավել կախեմ,
Երրորդ հարկի սիրունի
Պատուհանները մաքրեմ:
Որ դուրս նայի, երևա,
Էլ հիսուն տարի չկա,
Կա սե՛ր ու կա խենթություն,
Ջահելությու՜ն, ջահելությու՜ն:
17.08.2008.

 

Իմ աղունիկներին

Աղունիկներ իմ սպիտակ
Դուք էլ չկա՜ք, էլ չկա՜ք...
Առանց ձե՝զ են տարածվում
Երկինքները կապուտակ:

Դուք իմ թևերն էիք սպիտակ
Փրկո՛ղ,
------աշխարհից պարփակ,
Ջահելության իմ լույսեր,
Դուք ինձ ավանդել էք Սե՜ր...
26.06.2006

 

Շշուկներս ուրվական

Խոհերիդ մեջ իրիկնային
Եթե լսես շշուկներ,
Դա իմ ոգի՝ն է,
Որ թափառու՝մ է,
Ու որոնու՝մ է
Ու գտնու՜մ է քեզ,
Բայց դու նրանց չլսե՜ս,
Չհավատա՛ս շշուկներիս,
Շշուկների՛ս ուրվական,
Նրանք սա՛ռն են,
Առա՝նց իմ շնչի,
Որը զգում էիր երբևե...
21.06.2006

 

Մնջախաղ հույզերի

Գետը երեկ տղմոտ, պղտոր
Այս առավոտ թափանցիկ,
Գետը անկեղծ է այսօր
Ու ես գետափին բոբիկ:

Անհայտացել է անդորը,
Ժխորն է գալիս անհամբեր,
Այպես սկսվում է օրը
Ու նավակնե՜ր, նավակնե՜ր:

Ու վազում են նավակները,
Այդ ձիերը ջրերի,
Նրանց բերած ալիքները
Մնջախաղ են հույզերի:

Ո՞ր սարից էս գալիս Զալե,
Դու էլբայի խաղաղ վտակ:
Օտար շողքս ջրիդ թառել 
Տեսնում է քեզ մինչև հատակ:

Սակայն հոսքդ չեմ նկատում,
Հոսքդ հանդարտ, անտարբեր,
Ժամացույց էս հիշեցնում,
Չես լինում խե՛նթ, անհամբե՝ր:

Դու գիտես թե ուր էս գնում,
Չկան ճամփիդ հանելուկներ՝
Ու ալիքներ էս հորինում
Երբ անցնում են նավակներ:

Կասեի տար ինձ քեզ հետ Զալե,
Ուր կան թափանցիկ ջրեր,
Ճշմարտությունն ու՞ր է Զալէ՛
Ախ թե մի տեղ նա ինձ սպասեր:

Ուստի պիտի լռեմ  քեզ հետ:
Մինչև՛ անցնի մի՛ նավակ՝,
Իսկ երբ անցնի՝, ստվերս քո հետ,
Կալեկոծվի սանձարձակ:

Իսկ երբ ջուրդ հանդարդվի,
Ափ չմղվի ապարդյուն,
Քո հայելին պիտի տեսնի
Ափիդ կանգնած օտար մարդուն:

Անծանոթ մի ստվեր անմարմին,
Ստվեր է օտարն իր էությամբ,
Միտքս թողնում եմ քո ափին,
Բարուրված քո քար լռությամբ:

Նայիր Զալե ո՛վ են գալիս,
Նորապսակ զույգն այս պարկեշտ,
Այս տարեցը պսակվելիս
Կատարել է մի գործ շար հեշտ:

Նա շատ հեշտ է սիրահարվել,
Իսկ իր ջահել  հարսնացուն
Իր ուզածն է հայտնաբերել
Եվրոպա՛ է, ազատությու՜ն:

Նա սիբիրի խուլ գյուղերից,
Կամ մեր գյուղից, չգիտեմ,
Պոկվել է աղքատ աշխարհից
Թեկուզ ստվերի պես անդեմ:

Կարծես անկեղծ սիրող մի կին,
Բայց հայացքը անպաշտպան,
Եկել գտել է իր կեսին
Ու նվաճել է եվրոպան:

Տես ինչ համեստ է նա կանգնել,
Ո՛չ մի շարժում առանց ցուցման,
Փեսի մայրը  հանգիստ նստել,
Ու ննջում է հավի նման:

Ահա նավակը պատրաստ է,
Հեծան նրաք ձին ջրերի,
Զալե խոսքս անիմաստ է
Եթե ասեմ ահա՛  փերի:

Ինչ տհաճ է մտածելը,
Ու ինքդ քեզ չստելը,
Ցինիկ, նախանձ, անբարդավան,
Ինչ էլ ասես, անպատասխան:

Մնջախաղը իմ հույզերի
Քո ալիքների նման,
Դառնում է զոհն իր ափերի
Ու ալիքներ էլ չկա՝ն:

Այսօր դու մի ձուկ էս բերել,
Մի վիրավոր կիսամեռ ձուկ,
Ինչոր հարված է ստացել
Ու ձուկը մեռնում է անշուք,

Նա ձկնորսի որս չի դարձել,
Կարթի հետ չի խաղացել,
Հավատացել ու խաբնվել,
Այսպես անշուք սատակե՞լ:

Սա մի զոհ է պատահական,
Նավակի փեռն է դիպել,
Նման զոհեր ամենուր կան,
Կարծես նրանց մայր չի ծնել:

Ալիքներդ են նրան գտել
Ու բերել են դեպի ափ,
Հուզիչ պատկեր ես հորինել,
Դե ի՞նչ ասեմ, ծափ, ծափ, ծափ:

Ալիքները քո հաշվարկված,
Նավակի հետք համաչափ,
Խաղում են  ձկան հետ մեռած
Ու դուրս են մղում դեպի ափ:

Լափ է դառնում ձուկն աննկատ, 
Գոյության շղթայի օղակ,
Որ կարող էր լինել ազատ
Կամ հաճելի ճաշատեսակ:

Սա է միակ տարբերությունը
Ու հիմնական պատմությունը,
Կյանքի ամենահին վեճը,
Կյանքի գլխավոր էջը:

Վե՛ճը: լափի համար է միշտ վեճը,
Բարոյության գլխավոր  էջը,
Մարդու իրավունքի տենչը,
Երազների սկիզբն ու վերջը:

Մոռացել եմ, սե՜րը, սե՜րը,
Սե՛րն է երազ, սե՛րն է անբիձ,
Ամենամաքուր իղձե՜րը,
Զալե դու հավատու՞մ էս ինձ:

Կարծում էս թե ծիծաղու՞մ եմ,
Ու ծաղրու՞մ եմ սիրահարին:
Ընդհամենը՛ մտածում եմ,
Ո՞վ է տիրում այս աշխարհին:

Մի՞ թե սերը մարդկային:
Սերն ալիքներ ունի Զալե,
Ալիքներիդ պես տակավին
Վերջում լափ է, ա՛փ է քարե:

Ի՞նչ է սերը սիրուն Զալե,
Ասա՛, ինչ  վաղուց ասված՝ է,
Մենակ չասես ճամփեդ չալե
Այս գետափը վաճառված է:

Այս գետափը իր տերն ունի,
Այստեղ նա է սիրահարվում,
Ոչ թե ինչ որ մի անտունի,
Որ հույզեր է զառանցում:

Ինչպես մի զոհ պատահական,
Իրողության միավոր,
Բանաստեղծն է սա իսկական ,
Պոետի խոսքը այսօր:

Անզգուշ է նա ու ազատ,
Ինչպես ձուկը այս կիսատ,
Չի վաճառվում, լա՛փ է առկա,
Այն ծռմռվող որդը վկա:

Որովայնը փափուկ, երկար,
Արագ մարսելոււ համար,
Ի՞նչ երազներ կամ հույզեր...
Լափե՝ք, անարյուն որդեր:

Լափե՛ք իրավունքը մարդու,
Լափե՛ք հանուն արդարության,
Փողկապավոր մի վայրենու
Կնքել էք կուռք ազատության:

Եվ ազատությունը լափեք,
Հանեք առք ու վաճառքի,
Մարդուն խաբեք, խաբեք, խաբեք...
Եվ արժանացեք փառքի:

Իսկ դու Զալե, ափիդ մի ձուկ,
Խղճմտանքի տեսարան,
Ա՛խ ի՛նչ անզգույշ վերաբերմունք
Խեղճ ձկնիկը անպաշտպան:

Ձուկը խեշճ է իսկ մարդը լա՛փ
Լափ է դեռ իր կյանքի օրօգ,
Նա, ով չունի սեփական ափ
Չունի և խոսք, պահանջ, բողոք:

Համր է մարդը, կիսամեռ ձուկ:
Խաղալիք է ալիքների,
Ազատություն և իրավունք
Մնջախաղ են հույզերի:

Չքանում է իմ ստվերը,
Կեսօր է արդեն, ամառ,
Չքանում են իմ հույզերը,
Մնում է այս օրը պայծառ:

Ու արև է, լոգանք արա,
Նայիր երկինք աներկբա,
Ու երկինքը թող քեզ թվա
Անծայրածիր մուրաբա:

April 23, 2014

 

Ձյունը  հանցավոր

Ձյունը անցավոր, ձյունը  հանցավոր
Ձյունը ի՞նչ է որ.
Սառցե բողբո՞ջ է երկնային,
Որ թառեց ծաղկած ծիրանի ծառին
Այդ դյուրահավատ ու թեզ ծառերին
Որ բողբոջում են մարտ ամսին:

Սա վերջին ձյունն էր, ու ծիրանենին
Սպիտակ հյուսեր  կախեց ճյուղերին
Անկրկնելի գեղեցկություն
Անսպասելի սառնություն:

Հանցագործություն:

April 1, 2014

 

 

Արիություն

Երկինքների գեղեցկուհի,
Իմ Անահիտ աստվածուհի,
Արեգակի ոսկեղեն զարդ,
Հպարտ:
Սերը գյուտն է աստվածների
Եվ դու սիրո աստվածուհի,
Տվել էս ինձ էություն.
Արիությու՛ն:

09.01.2013

 

***

Այս գիշերն է ամենամութ,
Ու ես լուսնին ասել էմ սու՜ս,
Այս գիշերը ունի մի նյութ
Որից արարվում է լույս:

Ու մեզ ոչ ոք չխանգարի, 
Նույնիսկ քամին զգուշ անցնի, 
Պատուհանի եզերքով, 
Քո մարմինը լույսս լինի, 
Կիրքն է հոսում իմ սրտով:

Լուսաբացի լույսն ինձ համար
Մահաբե՛ր է, մահաբե՝ր
Միայն գիշեր, ու եկա՜ր.
Այս գիշեր եմ ես ապրում:

 29/11/2012

 

Աշխարհի տեղը 
Սպիտակ վարդերը հեքիաթ էին պատմում
Մի անկատար սիրո մասին:
Ու ես նրանց նայում եմ, նայում,
Չեմ ուզում նրանց բացեմ իմ հոգին:

Ես գնում եմ ու չգիտեմ ուր,
Դու դռան շեմին, նայում ես լուռ,
Աշխարհի տեղը մոռացել եմ ես,
Գնում եմ իզուր ու չգիտեմ ուր:

Սրտիս թառել է մի անզորություն,
Թևերը կռնատ բազեի նման,
Թեև այդ բազեն ունի քաջություն,
Բայց երկինքներում տեղ չկա նրան:

Ու անձրևն է կամաց շշնջում,
Թե հույսի օվկյան կա երկինքներում,
Ես չեմ հավատում, ես չեմ հավատում,
Անձրևը սա՛ռն է, աշնանայի՝ն:

Իմ մուսաին 
Ակսել.

 26/11/2012

 

Սրտիս թագուհի
Ինչքան անզգուշ ու մաքուր ես դու,
Քարափին բուսած կակաչի նման,
Չնչին զեփյուռից օրորվում ես դու
Ու չունես տաքուկ ու լավ հանգրվան:

Բարձր ես աշխարհից, երկնքին մոտիկ,
Աշխարհը մանր, ինչպես տեսնում ես,
Ու չես փափակում դու ոչ մի գալիք,
Թեև դու ինքդ երազի թևն ես:

Տեսնես ո՞ր քամին բախտդ որոշեց,
Որ լինես բարձր, քարերի սրտին,
Գուցե քարերը սեր էին աղաչում,
Ու խղճաց նրանց մեր աստվածուհին:

Ես չեմ աղաչում, դա խղճուկ գործ է,
Իմ մտքին միայն, միայն մի հարց է.
Ինչու՞ ես այդքան անհասանելի,
Ինչու՞ ես մենակ, սրտիս թագուհի:

Իմ մուսաին 
Ակսել.

26/11/2012

 

Միշտէլ այսպես է եղել

Մարգարիտը խոզերին
Միշտ զիբիլ է թվացել,
Տեղ են տվել բոզերին
Ով որ հարմար է պարկել:

Իսկ իմ հեթանոս ոգին
Ինձ միշտ ըմբոստ է պահել,
Չեմ հարմարվել խոզերին
Ու բախտից չեմ վարանել:
Միշտ էլ այսպես է եղել.

Միշտ էլ մեր նենգ թշնամին
Հենց մեր մեջ է ծվարել,
Թունավորել մեր հոգին
Ու մենք մեզ չենք ճանաչել:

Միշտէլ ծաղրել են երգչին
Օտա՛րն է ճանաչել,
Ո՞վ է Սայաթ Նովային
Սայաթ Նովա անվանել:
Միշտէլ ասյպես է եղել.

Ճշմարտությունն ասողին
Գլուխը ծակ են կնքել,
Ու՞մն է այս նենգ խոսքը սին,
Որ մեր ուղերձն է դարձել:

Սա վաղուց է կատարվել,
Ոչխարները արածել
Իսկ «հովիվը» գիրացել:
Մտածողին չեն սիրել,
Նրան, ով խոսք է ասել,
Լլկել են ու հալածել,
Բամբասել ու նախանձել,
Եվ այս մաղձը մակարթվել
Ու մշակույթ է դարձել:
Հասկանու՞մ էս, ընկե՛ր.

06/12/2012
Հույս

Երեկոի ծանրությունը,
Զգում եմ կոպերիս վրա,
Կասկածամիտ լռությունը,
Մթությանը ենթակա:

Ու չեմ հիշում օրվա լույսը,
Աննկատ էր, անցողիկ,
Անհայտացել էր հույսը,
Իսկ ապագա՛ն, խաղալի՝ք.

March 22, 2018 15:42

կիրակի

Առավոտ էր, արևշատ էր կիրակին
Մի շատախոս կին
Կարճ պատասխանեց ծերունու հարցին,
Անհեթեթ հարցին,
Որ խոհեմությամբ դրեց ծերունին
Արևի հորինած լույսի նժարին,
Ծերունին նստած ծառի հովին
Ամեն մի բառ մերում էր կյանքին
Ամեն մի բառ ժամանակի թևերին,
Տա՛ր, գնա՛ ու մերվիր լույսին,
Գուցե բա՞ռն է կյանքի իմաստը,
Մարդու կյանքի:
Գուցե դա ծա՞ռն էր իմաստության,
Մարդասիրությա՞ն:

June 8, 2014

 

ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ

Հավերժ Հայաստան
Վայրագ ազգերի քյահլան ձիերի՛
Սմբակների տակ տրորված իմ հող,
Դու բոցկլտացող բի՛բն ես արևի,
Լուսափայլության շողեր հորինող:

Անըմբռնելի ներող ու բարի,
Իմ աստվածային երկիր վանքերի,
Լռության լեզուն քո խաչքարների
Այբբենությունն է իմ մրմունջների:

Ժայռերի կրծքին արմատներ խրող,
Արևից դեղին անթառամ ծաղիկ,
Սրաթև Փյունիկ հողմեր նվաճող,
Երկի՛ր Նաիրի, հույսերիս գալիք:

Շեկ արևելքի մինուճար փիրուզ,
Երկինքը ցայող հույսերի հավույզ,
Բոլոր ջրերից ուրիշ իմ Սևան,
Հույսերի օվկիան, սայաթնովական:

Ու ծիրանագույն բուրաստանների
Բակունցյան թռիչք գերագույն մտքի,
Ճյուղերդ միշտ վե՛ր, սլացիկ բարդի՛,
Ինքնամփոփ՛, հպա՛րտ, անգուշակելի՜:

Մատյան նաիրյան, հայոց պատմություն,
Մաքառումների հիշատակարան,
Մրրկահավքի երգ, վերածնություն,
ԵՎ խռովահույզ, և անդենական:

Ոգու կորով իմ առյուծ արծվաթև,
Ոսոխի անհագ կոկորդին չոքած,
Իմ փետուրը քո թևից եմ պոկել,
Քո ճիրաններով իմ սի՛րտն է զինված:

Խա՛յթն եմ արևի շեկ Ավարայրի,
Որտեղ պարսկական փղերն են չոքել,
Հրավիրում եմ ձեզ մենամարտի,
Հրեշ թալեաթներ ու՞ր էք թաքնվել:

Մենք ստեղծել ենք, դուք հափշտակել,
Հայտնագործել ենք, իսկ դուք գողացել,
ԵՎ ո՛չ մի անգամ ասպետ չե՛ք եղել,
ԵՎ սողացե՛լ եք, և ողորմաց՛ել:

Անկումիդ, դաժան ու ոճրախնդիր,
Մարդու նմանվող թշվառականներ,
Ձեր գոյությունը արդեն մի ոճիր,
Զարմանալի է, ու՞ր էք աստվածնե՜ր:

Ես լերկ ձեռքերով ինչպես վայրենի
Հադեսի կուրցքը կպատառոտեմ,
Եթե նա նորից գլուխ բարձրացնի
Իմ բազմաչարչար ժողովրդի դեմ:

Ու երբ մուրճերը ժամանակների
Մատներն այս գրող դարձնեն փոշի,
Կկազմեմ մի գունդ ուրվականների
Մինչև Նաիրին չազատագրվի:

Հազարամյակներ ես կվոլորեմ ,
Ես ամեն գարուն կգամ Կիլիկիա,
Ու ձնծաղիկներ քեզ կնվիրեմ,
Հոգիս հողիդ մեջ թող արմատնե՜ր տա:

Հողի՛դ մեջ մնա քեզ ջերմացնելու,
Ինչպես կայծկլտուն օջախն հայկական,
Անքակտելի՛ է ջիղն արիացու,
Իմ հավերժահարս, հավերժ, Հայաստան:
04.02.1998

 

Խոհեր արևի
Գանգս քիչ է,
Մտքերս չեն տեղավորվում,
Մեկը մորմոք, մյուսը ճիչ է,
Անհանգույց են ծավալվում:

Անհագույց են իմ հույզերը,
Կռնատ են ու չեն սավառնում,
Ու իմ արևոտ հուշերը
Մառախուղներն են ծվաստում:

Խորամանկներ, խորամանկներ,
Որ սիրում են սողուններին,
Քանզի ունեն երկար պոչեր
Փռած տիրոջ ոտքի տակին:

Խաղաղության ագռավները
Խորամանկներ են թևավոր,
Իրողության անուրջները
Էժան են ու անհարկավոր:

Անհանգույց է իմ բողոքը,
Ու՞մ վրա եմ հույսս դրել,
Այս աշխարհը նորոգելիս
Իմ հայրենիքը չեն հիշել:

Ովքե՞ր են գովերգում սերը՝
Ավա՝ղ, այստեղ պիտի լռեմ,
Բոլոր կարգերն ու բարքերը
Ծունկի են իջել սիրո դեմ:

Ես սե՛ր ունեմ, արևի սե՛ր,
Հայրենի՛քը իմ արևի,
Ահա շատ պարզ ու ջերմ խոհեր,
Սավառնող առանց թևերի,
Ինչպես շողերը արևի:
08.12.2008

Ներքնաշորերի պատմաբանները
Ամերիկյան գիտունները
«Նորագույն» պատմաբանները,
Հոտոտում էին իրենց բեռը`
Չարենցի՜ ներքնաշորերը:

Բեռը տարել հասցրել էին
Իրենց որջը, Ամերիկա՜,
Ու մե՛կ առ մե՛կ շարել էին
Ամենը մի բարձի վրա:

Մի անլվա անդրավարտիք
Զննում էին ինչպես մասունք,
Իսկ բանասեր ինչ որ մարդիկ
Գտնում էին խոսքի ակունք:

Ու ցնծում էին, ուրախանու՜մ,
Ու գտնում՝ էին ընդհանրացում,
Չէ՛ որ ամեն մեկը ուներ
Նման կեղտո՜տ ներքնաշորեր՝,
Ավելի ճի՛շտ, հագուստնե՜ր:
31.03.2009

 

Հպա՛րտ է մայրը
Հեթանոսական տուրք է մասուցվում,
Հիշատակում են ընկած քաջերին,
Կյանք են արարում, երգում ու պարում,
Ցնծերգ է թառել Հայոց լեռներին:

Ու սեղան է, որ վերջ չունի,
Տղոնցն օղի, կանանց գինի,
Ընդունելի մատաղ լինի:

Լեռնեցիները մատաղ են տալիս,
Քրիստոնեական արարողությամբ,
Ընկած զինվորի մայրը չի լալիս,
Հպարտ է մայրը, բեղված օրհնությամբ:

Հպարտ է մայրը իր զավակներով,
Հպարտ է կյանքը անվախ պայքարով,
Հպարտ է Հայը Հայոց աշխարհով,
Հազարամյակներ հնչող երգերով:
Հպա՛րտ է մայրը:

5. օգոստոսի 2007թ.
Սահմանամերձ Կոթի գյուղ, Հայաստան:

 

 

Հիշատակը միշտ հաղթում է
Մի կյանք է անցել, իննսուն տարի,
Իմ հիշողություն, չա՞ր էս թե՞ բարի,
Ի՞նչ պատասխանեմ, երբ արյունն հայի
Հրեշի պնչից կաթում է արդի:

Հանցանքն ապրել է իննսում տարի,
իչի՞ մասին է օրենքն աշխարհի,
Երևի սառած, անքույթ աչքերի
Հառաչանք է, որ չարը վերջ չունի:

Մի՞ թե հիմա այլ ժամանակներ են,
Սատանեքն իրենց գործը թողե՞լ են,
Պոչերը կտրին, դարձան դեմոկրա՞տ...
Պետք է արգելել վաճառել մկրատ:

Ու խաբեության ոսկե դիմակը
Ստում, քողարկում է հանցանքը,
Դեղին հրճվանքը թշերի վրա,
Քրքջում է. -Հա -հա, հի- հի, հա- հա:

Քրքջում է խեղկատակ,
Որովհետև դեռ տևում է,
Բայց գիտի՛, արևի տակ,
Հիշատակը միշտ հաղթում է:
04.04. 2005

 

Մարտ Հայերեն
Խփե՛ք թմբուկ լե՛ռը զնգա,
Թո՛ղ մեկիս դեմ հազա՛րը գա.
Ամպից իջած անվախ բազեն
Մարտնչում է մի՛շտ Հայերեն:

Քա՛ջ Վարդանանց սուրը փայլուն
Ավանդել է ազատություն,
Հայոց հողին լու՛յս եղիցի,
Առա՛ջ, առա՛ջ քա՛ջ լեռնեցի:
Խփե՛ք թմբուկ լե՛ռը զնգա,
Թո՛ղ մեկիս դեմ հազա՛րը գա
Ամպից իջած անվախ բազեն
Մարտնչում է մի՛շտ Հայերեն:
Սիրտս վահան սուրբ Մաշտոցին,
Զիմաստության առաքելին,
Սուրս հու՛ր է կայծակների,
Առա՛ջ, առա՛ջ քա՛ջ լեռնեցի:
Խփե՛ք թմբուկ լե՛ռը զնգա,
Թո՛ղ մեկիս դեմ հազա՛րը գա
Ամպից իջած անվախ բազեն
Մարտնչում է մի՛շտ Հայերեն:
01.02.2006

Արտույտ
Այսoր առավոտ իմ գործի ճամփին,
Մի արտույտիկ երգում է քո մասին,
Կանաչ դաշտի մեջ ննջում է քամին
Արտույտը երգ է պատմում արևին:

Բարի լույս արտույտ, բարի լույս թռչնակ,
Իմ կարոտ սիրտը առ թևերիդ տակ,
Հորինիր մի երգ կարոտիս նման
Ու երգ ասելով թռի Հայաստան:

Քամի, դեռ վաղ է, չարթնանա՝ս,
Արտույտը պատմում է երա՛զ,
Թող արտույտիկը երգի՛
Հեռու ե՜րգը կարոտի:

Բարի լույս արտույտ, բարի լույս թռչնակ,
Իմ կարոտ սիրտը առ թևերիդ տակ,
Հորինիր մի երգ կարոտիս նման
Ու երգ ասելով թռի Հայաստան:
07.06.2006

 

Գարունն է հևում
Գարու՜ն, բարով էս գալիս:
Գարու՛ն, ինչու՞ էս լալիս,
Գուցե մերժված սե՞ր ունես,
Ու հետամու՞տ էս ինձ պես:

Ու սիրունիկ աղջկա պես
Խուսափում իմ հայացքից,
Ու ո՛չ մի ծաղիկ չունես,
Նոր էս ծնվում ձյուներից:


Թեև ուրախ էս, գարուն,
Ասա՛, բանը ինչու՞մն է,
Գուցե չե՞ս տեսել արյուն,
Գուցե քո վիշտը հի՞ն է:

Գիտեմ՝, գիտե՜մ իմ գարուն,
Որ դու կյանք էս արարում,
Լոք քո գրկում կա տաք ձյուն,
Ազատությու՜ն, ջերմությու՜ն:

Ա՛խ թե ես կարենայի՝,
Դուրյանի սա՜զն ունենայի,
Ես կերգեի քեզ համար,
Որ տևես երկա՜ր, երկար՜...

Արի գարուն, սիրահար,
Ու ինձ ձյուների հետ տար,
Գնանք գտնենք մի գալիք,
Մի սիրունիկ ձնծաղիկ:

Գալի՛ք, գալի՛ք ձնծաղիկ,
Այս աշխարքում անցողիկ,
Կյանքի, սիրո ակնթարթ,
Որ մնում է անաղարտ
03.02.2006

Ջուղան քանդող վայրենիներին
Քարը կոտրում, ջուրն էս լցնում,
Ա՛յ վայրենի՝
Վրան խա՞չ կա, վախենու՞մ էս,
Դու էլ լուսին քանդակի:

Գործ էս գտել գերեզմանոցում,
Վարպետ բորենի,
Բայց քարերից ի՞նչ էս ուզում,
Նախ մուրճ բռնել սովորի:

Մուրճը կոտրելու համար չէ՜

Օրհներգ
Երաշժտություն, Արամ Խաչատրյանի
Բարձրիկ երկիր, ազատ աշխարհ Հայաստան,
Արևելյան ջահակիր էս դպրության,
Դու՛ երգչի՛ դալար բարդին էս Նաիրյան,
Սե՛րն ու մի՛տքն էս, բե՛րթն ու դի՛րքն էս հայության:
Մեր հին ու նոր ու անթառամ քերթություն,
Տիգրան մեծի ու Վարդանանց պետություն,
Թո՛ղ արևը մի՛շտ դրոշդ փայփայի,
Փա՛ռք քեզ, փա՛ռք հույսի՛, լույսի՛ աշխարհ Հայի՜:
29.06. 2006

 

 

ԵՐԳԻԾԱԿԱՆ



Դաջված երազ


Գիշերային սրճարանում,
Դևն էր քնից վեր թռել,
Ու իր երազն էր ինձ պատմում,
Որ գլխից նոր էր փախել:

Այդ երազում իմ պատկերը,
Հետազոտում էր գները,
Սուզված գնացուցակում ,
Դեռ չեմ խմում:

Ի վերջո պատվիրեցի.
Գինի՛, գինի՛ ու գինի՛:
Կասկածամիտ մատուցողը,
Նախ և առաջ ուզեց փողը:

Սրբիչը ուսին կախած,
Ինչպես սպիտակ ակսելբանտ,
Սինին բեռի տակ ճկած,
Մատուցողը խիստ պեդանտ:

Արագ լուծեց իմ հարցերը,
Անցավ ուրիշ սեղանի,
Որտեղ քեֆ, ուրախությունը,
Վճարում էր մի քեֆչի:

Ասեց, ախպերն ի՞նչ է ուզում,
Քեֆչին նայեց իմ սեղանին,
Թե ասեր իմ գլուխն է ուզում,
Իմ գլուխը կկտրեին:

Իսկ հարևան սեղանին,
Չաղլիկն հեծած աթոռին,
Գրոհում էր սեղանը,
Հաղթող ճանաչվեց չաղը:

Սրճարանում կես գիշերին,
Հյուրասիրված առևտուր,
Իսկ չաղլիկի ճոխ սեղանին,
Մի միլիոնի կերակուր:

Գինուց բնավ չարբեցի,
Ավա՜ղ ծամածռվեցի,
Գինին սարգել էր անփորձ
Ու անշնորհք գինեգործ:

Մատուցողը մտածեց,
Մի բաժակ գինի փրկել,
Արհեստական ճանճ գցեց
Գինուս մեջ, որ չէի խմել:

Ճանճը արբեց, թռավ գնաց,
Տզալով մի երկ՜ար կենաց
Չհասկացա ինչ ասեց
Ինձ գովե՞ց, թե՞ փնովեց:

Մատուցողի գրպանից,
Քեֆչին փողը թռցրեց,
Ու ընկերոջ անունից,
Նորից կոնյակ պատվիրեց:

Մատուցողն զգաստացավ,
Իր փողերի հոտն առավ,
Բայց իր պարտքը կատարեց,
Ու քեֆչուն նորից խաբեց:

Ու կոնյակի փոխարեն,
Թթված կոմպոտ մատուցեց,
Ասաց, «փըլիզ» անգլերեն
Ու մարդ բան չնկատեց:

Խառնաշփոտ է տակավին,
Երազ է չորս բոլորը,
Որի թեման սոված փորին
Հորինել է Վիյոնը:

Ի՞նչ երազ է, ի՞նչ նշան,
Հսկայական մի բերան,
Ծամծմում է ուղեղս,
Թքաշաղում ներվերս:

Իմ երազը սրճարանում,
Նկարներով զարդարված,
Նկարներ, որ ցույց են բերում,
Ով՛ ինչո՞վ է հմայված:

Սրահ, որտեղ կերակուրը
Արտահայտում է իմաստ,
Մի հիմար շոյում է փորը,
Որպես ժամանակի փաստ:

Մեկը ոսկոր էր կրծում
Որ իր կարծիքը հայտնի,
Այնպ՜ս հպարդ է կրծում
Որ տան իրեն երանի:

Սրահի մեջ հայտնվել է
Իմ պատկերը ցիր ու ցան,
Ցանցառամիտ կատակում է
Սրահից մեկի նման:

Էդ երազը պետք է սանձել,
Կապել սեղանի ոտից,
Քանի կռվի բուն չի դարձել,
Ո’վ կկռվի իմ կողմից՝:

Թե չէ խելքը ճմրթված,
Թափառում է, հռհռում,
Ու բոլոր գինով կանանց
Փեշերին է քսմսվում:

Անախորժության ծլերը
Արդեն բացում են թփերը,
Կիսահարբած մի տիկին,
Հայտնվեց լերկ հատակին:

Բայց ձևացավ շնորքով,
Ջղաձիգ շարժումներով,
Ոտքերի դիրքը փոխեց
Ու փեշերը հավաքեց:

Նայեց տարակուսանքով,
Հուրի փերի հայացքով,
Ինչպես անմեղ էություն,
Սայթակած գեղեցկություն:

Ամեն աչքս մի-մի զերո,
Համարյա սեղանի ներքո,
Ասես թատրոն եմ նայում,
Անձամբ հերոսի դերում:

Իսկ այդ թատրոնի տերը
Լավ գիտի ինչ է «սերը»,
Գիտի ինչպես գայթակղել,
Գիտի գերել, նվաճել:

Նա իր դերն է կատարում
Իսկ ես փեշի թատրոնում,
Կրքերը պա՜րզ բնակա՛ն,
Հարյուրի կեսի նման:

Հալհլվում է անկարգապահ
Իմ երազը ինչպես մոմ,
Իսկ մերկացած ազդրի վրա
Դաճված է մի բառ “Wеlcome”:


Մի անգամ էլ կարդացի
Քանի փեշը քշտած էր,
Վելքոմ մադամ ասացի,
Եվ ամենայն հարգանքներ:

Կավալերը դա լսեց,
Ու շատ վելքոմ կատաղեց,
Եվ ըստ բոլոր օրենքների
Ինձ կկանչի մենամարտի:

Ամեն ինչից համ է առնում,
Վախենալու ձայն է հանում,
Զորահավաք է կատարում,
Խմածների ծուռ շարքերում:

Եվ երևի սրճարանում,
Երազս կռիվ դառնա,
Ես կռվից չեմ վախենում,
Աթոռի ոտը վկա:

Բայց և այնպես սա երազ է,
Ես կնամոլ ու հարամ չեմ,
Ազդրի վրա իմ գիրը չէ,
Ես ուղղակի ընթերցող եմ:

Դաճված երազ կես գիշերին,
Խաչագողը Ապոլոն,
Որդը սպիտակ ձիու մեջքին,
Թամբը արժի մի միլիոն:

Սա երազ է, թե՞ մղձավանջ,
Թե դառնացած մտքի ղողանջ,
Տրիու՞մֆը ամենակերի,
Թե փա՞ռքը սինլքորների:

Չգիտեմ ու չեմ ասի,
Թե այս երազն ին՞չ արժի,
Զգում եմ արդեն արթունություն,
Ներողություն:

Շուտով կփակեն տրակտիրը,
Տուն կգնա կուշտ չաղլիկը,
Կհեռանան քեֆչիները,
Սրահ կմտնեն լվերը:

Ուրիշ երազներ կշրջեն,
Մնացորդներ կբաժանեն,
Չորս բոլորը փշրանքներ,
Իսկ լվերը արքանե՜ր:

Դաջված երազ կես գիշերին,
Խաչագողը Ապոլոն,
Որդը սպիտակ ձիու մեջքին,
Թամբը արժի մի միլիոն:
24.03.2004




Շան բախտը
Մի սիրուն շուն, պոչը չալ,
Որոշեց ամուսնանալ:
Դուխի ցանեց չալ պոչին
Ու փեսեքն հավաքվեցին:

Եկան տարբեր խավերից:
Զիբիլանոցից, բակերից,
Անպոչ, անականջ, պոչով,
Ու տարբեր մռութներով:

Ահա բուլտերերն անգութ,
Չորսը թաթ ու մի մռութ,
Որսի շունը ,սերը սրտում,
Խճճվել էր ականջներում:

Իսկ գամփռը, մեծ բերան,
Որպես լավ շուն ու պաշտպան,
Գռմռում ու բոթբթում էր,
Ով իրենից բոյով, կարճ էր:

Բուլդոգն հերսոտ մրթմրթում
Ու մահանա էր փնտրում,
Թե ում կծի, ում հետ գզվի,
Ու գամփռից հեռու լինի:

Ու ամեն փեսացու շուն
Հոտոտում էր իր սիրուն,
Իսկ ամենա գազազները
Էլ հաշվի չէին առնում սերը:

Բուլդոգը սերը սրտում
Հարսի տարածքն էր նշանում,
Իսկ Տուզիկը խաբարբզիկ
Ղժաց. - Բուլդոգն արեց չիշի՛կ:

- Ա՛յ քեզ գռեհիկություն,
Ա՛յ շան խայտառակություն,
Գամփռն հաչեց, վրա պրծավ,
Բուլդոգը թքեց, հեռացավ:
Մնացին երկու հոգով,
Ով համարվում էր բոյով,
Գամփռը ու որսի շունը,
Ու մնացած կարճությունը:

Զաղար Տուզոյին բակում,
Ոչ ոք հաշվի չէր առնում:
Բուլտերերը հա՛ փորում էր,
Որպես գիտուն որոնում էր:

Բուլտերյերը ոսկոր գտավ,
Իսկ Տուզիկը գլխի ընկավ,
Երբ գամփռը նայում էր ցած,
Կտրած ականջից փսփսաց:

Զաղարն ուզածին հասավ,
Մեկի գլուխն էլ կերավ:
Որսի շունը ասեց ցուրտ է,
Գիտեր, որ իր բանն էլ բուրթ է:
Ու ականջները կախած,

Խեղճ շունը թողեց գնաց,
Դժգոհ սիրուց իր անկատար,
Ականջները երկար, երկար:
Գամփռը մնաց մենակ,

Ու զաղարը ոտի տակ,
Գամփռն ասեց.- ա՛յ Տուզիկ,
Քո սերը չունի՛ հույսիկ:
Գնա մի քիչ սանրվի,

Մի մուկ ճարի նշանվի:
- Հերիք խոսես, անճոռնի,
Հլա մռութիդ նայի:
- Երկար ու կարճ շները,

Գովաբանում էին սերը,
Մեկը հրեշ, մեկը մուկ,
Մուկը միշտ ասում էր դուք:
Դուք-ավ, դուք-հաֆ հիմարներ

Խելագարված քութիկներ:
Խելքը գլխին սիրահար,
Իրոք որ բակում էլ չկար:
Մի Գամփռ էր գռեհիկ,

Զաղարը կողքին մկնիկ,
Ու անճաշակ չալ պոչը
Դավաճանեց տիրոջը:
Հայաթի դուռն էլ փակ էր,

Ամեն ինչ արդեն պարզ էր,
Գամփռն ինչ ուզի կանի
Իսկ զաղարը թող նայի:
Մինչ այդ մադամ Չալ պոչը

Անիծում էր տիրոջը:
Վայ կոտրվի են թաթը,
Որ փակել է հայաթը,
Է՛ս է էլի՛ շան բախտը
05.02.2004







Անգլիականքիաթ
Տուր ու դմփաց էր Բաղդատում,
Սարսաղ Սաքոին էին դնքսում,
Գովազդի փող չեին խնայում,
Որ ասեն թե լավ են անում:

Բացադրում եին պատճառները,
Արդեն խոսում եին հավերը,
Որ մեծ վտանգ է մեզ սպառնում,
Սարսաղ Սաքոն ռունբ է սարգում:

Պետք է չեզոկացնե՜լ ռումբը,
Գոռում էր կռվճի խումբը,
Պետգ է ռմբակոծե՜լ ռումբը,
Գլխի ընկավ պարոն Տումբը:

Ու մեղադրեց Սաքոյին,
Թե զինել է թռչող խալին,
Որ անձամբ է խալին տեսել,
Ու մի նախշ էլ ինքն է գործել
Ու տեսել է մեծ քամակներ
ԵՎ այլ միջուկային զենքեր,
Որ էտ խալին պիտի տաներ:
Երբ Սաքիյին լաավ դնգստին,
Խալին ջնջոց սարգեցին,
Այստեղ հեքիաթն ավարտվեց,
Երկնքից երեք լար կախվեց,
Կանաչ,Կարմիր, ու կապույտ:

Կապու՜յտը ձգե՜ս, կպայթես,
Կարմիրը ձգե՜ս,Կթունավորվես,
Իսկ թե կանա՜չը ձգես,
Էշի ականջ կունենաս:
01.03.2004








Տարան խորամանկները
Ճամփեզրի լապտերները
Սուզվել են գետի հատակ,
Տարվե՝լ է նրանց տերը
Թղթախաղի ժամանակ:,
Էլ ուրիշ կերպ չես ասի,
Լապտերները տարվե՝լ են,
Երբ կազինոն կփակվի՝
Իսկ քո փողերն այնտե՝ղ են:
Ու դու կանգնած գետափին,
Հոսո՝ղ ջրում լույսերը,
Մտածում ես այդ մասին,
Տարվե՝լ են լապտերները:
Խորտակվել են լույսերը,
Բայց շողում են ջրերը,
Իսկ իմ վերջին փողերը,
Տարան խորամանկները:
01.03.2004








Հրեղեն աթոռ
Հեքիաթների հրեղեն ձին
Թռչօղ աթոռ է դարձել,
Որին տիրելու մասին
Ո՝վ ասես չի՛ երազել:

Ո՛վ հորինի սիրուն ճառ,
Ինչ որ չափով անվճար
Կտիրանա՝ աթոռին,
Կունենա՛ իր հրեղեն ձին:

Երբ աթոռին տիրանա՛
Անպայման կգիրանա,
Կունենա շա՛տ փող ու գույք,
Ամենակարո՛ղ հետույք:

Ու հրեղեն աթոռը
Երկինք կհանի վոռը,
Ու երբեմնի՝ մի բլոջ
Կդառնա հարգելի ջո՛ջ:
09 .08. 2005








Թախտաբիտիները
Քամակն ի վեր, դեպի գոտի
Հելան երկու տաղտաբիթի,
Մեկը կուշտ էր, մեկը սոված,
Մեկը անկիրթ, մեկը՝ կրթլված,
Կրթվածն ասաց անկիրթին.
- Լսե՞լ ես դու իմ մասին,
Գիտես, որ իմ նախնիները,
Ջայլամներն են ու սագերը,
Անկիրթն ասաց. –Այ քեզի բան,
Բա էդ սագերը ու՞ր թռան,
Ինձ պես թաղտաբիթի դարձան,
Վկա միկրոտեխնոլոգիան,
Ի՞նչ է, չափս դուրդ չեկավ,
-Ոչ, բանը չափի մեջ չի բնավ,
Օրինակ իմ նախնիները,
Փղերն են ու ընձուղտները,
- Հա, չափերը կարևոր չեն,
Կարևորը օրգաններն են,
Թե քո նախնին փիղն է եղել,
Բա կնճիթդ ի՞նչ ես արել,
- Ի՞նչ ես ուզում ասած լինես,
Ինքդ ջայլամի նմա՞ն ես,
- Բա ոնց, մի՞թե չես նկատում,
-Ու ջայլամի կիրթ զավակը
Գլուխը խոթեց քամակը,
Հետո ասեց.- Տեսա՞ր ընձո՛ւղտ,
-Իսկ ընձուղտը թաթերը ջուխտ
Կպրշկել էր չաղ քամակից
Ու չէր տարբերվում ջայլամից
Ու որպես կիրթ ու մեծ թռչուն
Շորի ծալքում դրել էր բուն
Տեղը տաք էր ու շատ հարմար,
Չորս բոլորը ամեն ինչ կար,
Եվ գիտական տեսակետից,
Միկրոտեխնոլոգիայի կողմից,
Դա դեռ բնավ ամեն ինչ չէ՛:
05.02.2004







Ռադիո Հէյ դու – դու
Այսօր ռադիո «Հեյ դու- դուն»
Թողարկում է բանավեճ,
Սոված գայլը ու մի շուն,
Մրցում են, ո՞վ է պատշեճ:

Գայլը ասաց, շունն աու է,
Առանց որևե պատճառ,
Շունը թէ՝ գայլը ավ - ավ է,
Ոռնոցը դարձրել է ճառ:

Շունը էլ բան չգիտեր,
Հաչում էր ամբախ զամբախ,
Խոստանում էր նոր կարգեր,
Ուր չկա ոչ մի ղաչաղ:

Գայլը հերսոտ գռմռաց,
Շանն անվանեց բերանբաց,
Շունը խիստ վիրավորվեց,
Մի զարկով կապը կտրեց:

Գայլի ստամոքսը սովից,
Կպել էր ողնաշարից,
Նրան ուրիշ բան պետք չէր,
Մենակ թե շանը ուտեր:

Գայլը ճաշում էր գլխից,
Բռնեց խեղճ շան ականջից,
Շունը չռել թաթերը՝,
Հայհոյում էր կարգերը:

Շունն օրենքին հակառակ,
Ճանկեց գայլի փորի տակ,
Գայլը ականջը թողեց,
Էն լավ թիքեն կորցրեց:

Գայլը մի փունջ մազի հետ,
Մի կտոր ականջ կծեց,
Շունն ականջը հետ ուզեց,
Ու վնգստոցը գցեց:

Գայլն ուզեց մի բան խմել,
Թիքեն դեռ չէր կուլ տվել,
Շունն օգտվեց միջոցից
Ու բռնեց փորի տակից:

Միջոցի տերը շունն էր,
Գայլը արդեն տնքում էր,
Շան ծնոտները կողպեք,
Բերանում կլոր թիքեք:

Գայլը սատկած ձևացավ,
Էլ չէր զգում ոչ մի ցավ:
Բուլդոգը հաչեց. – տեսա՞ր,
-Ափսոս պոչ չուներ թափ տար:

Գայլն էդ միջոցին զարթնեց,
Ու համով տեղից բռնեց,
Ու նորից նույն գզուզը,
Գայլն ուտում էր տուտուզը:

Հոգնեցին իրար ուտել,
Նորից սկսեցին վիճելլ,
Ու շունն հաչեց իր ճառը,
Սովածության պատճառը:
-Դու կծեցիր իմ ականջը,
Բայց ո՞վ է մեր մեջ քաջը,
-Ի՞նչ ասեմ դա իմ մե՛ղքն է,
Քո միսը իմ սնունդն է:

-Ախր դու գիշատի՛չ ես,
Ամեն ինչ հոշոտում ես,
-Իսկ դու հաչում ես ստից,
Ընկած կատվի հետևից:

Հապա մի նայիր դեմքի՛դ,
Թավով տվել են մռթի՞դ,
Քիթ մռութդ քառանկյուն,
Քեզ էլ անվանում ես շուն:

-Ես մարտի՛կն եմ ճշտության,
Ու խոսքի ազատության,
-Դու ոչխար ես պաշտպանում,
Ու միշտ հլու ծառայում:

Բանավեճ է եթերում,
Շունն ու գայլն են գռմռում,
Թե ռադիոն չկոտրվի,
Տեսնես ո՞րը կհաղթի:
07.01.2004







Փաթեթ
Մի փոքրիկ թղթե փաթեթ,
Անշարժ ու լուռ էր տեղում,
Մինչև մեկը ձեռքի հետ
Նրան մի կոմ էր հրում:

Հենց կպչում էին փաթեթին,
Նա խշխշում էր զվարդ,
Նրա թղթեղեն հոգին
Շատ զգայուն էր ու հպարտ:

Նա միշտ առիթ էր փնտրում,
Որ մի բանով փաթաթվի,
Որ ճմռթոցը սրտում,
Խշխշոցներ հորինի:

Ահա օրերից մի օր
Փաթեթն օգտագործեցին
Փաթեթի մեջ մի խաս շոր
Խնամքով փաթաթեցին:

Ահա ցանկալի պահը
Փաթեթն հասավ մուրազին
Նրա անտեղի ձայնը
Վկայում էր այդ մասին:

Ու այդ փաթեթը փոքրիկ,
Որ իր երազին հասավ,
Ճռվռում էր երջանիկ,
Փաթեթը երգիչ դառձավ:

Նրա անտեղի ձայնը,
Դարձավ սիրված հնչյուններ,
Նա կնքեց իր պայմանը,
Որ հային-չեին երգեր:

Նա միշտ առիթ էր փնտրում,
Որ մի բանով փաթաթվի,
Որ ճմռթոցը սրտում,
Խշխշոցներ հորինի:
07.01.2004








Պալիտիկական Դարվինիզմ
Հայտնի է որ դարերն ի վեր
Մարդիկ ստեղծում են նոր կարգեր,
Ընտրում են ու ընտրվում,
Այդպես իրենց լավ են զգում:

Չարլզ Դարվինն այս առումով,
Ճամփի փող էր ճարել պարտքով,
Կատարում էր ճամփորդություն,
Շուրջերկրյա քննարկություն:

Տարբեր տեղեր կարդաց թերթեր,
Գրի առավ տարբեր լուրեր,
Որ որոշի ով է լավը
Ու ամենա բարձր խավը:

Նա գտավ, որ աշխարհիս տակ
Կա չորս տարբեր մարդու տեսակ,
Ու Դարվինն ուզեց պարզել,
Ով ինչպե՞ս է առաջացել:

Տեսա՛վ, որ տարբեր խավեր,
Հագնում են բամբակյա շորեր
Բայց տածում են տարբեր մտքեր
Ահա թե ինչ պիտի պարզվեր:

Նման տարբերությունները,
Հագած շորը կամ մտքերը,
Կապված են կերակուրի հետ,
Պնդում էր մի պահեստապետ:

Գենոֆոնդի զարգացմանը,
Մարդու ինքնահաստատմանը,
Մեծ նպաստում գործեց մոդան,
Հետամնացները փախան:

Հետզհետե մարդկանց միջից,
Ով շուկայից, ով փողոցից,
Ջոկնվեցին ընտիրները,
Դե բերեք մեր աթոռները:

Ըստ զորության տիրող կարգի,
Ու նմանությամբ տեսակի,
Ձեռք բերեցին հաջողություն,
Ու առօրյա հարմարություն:

ԵՎ բնական օրենքներով,
Փողի, ծանոթի միջոցով,
Առաջացավ նոր դասակարգ,
Քյասիբներին շարին մի շարք:

Նույն գոյական միջավայրը,
Ընդհանուր սննդավայրը,
Նպաստեց օնտոգենեզին,
Զարգացած մարդու տեսքին:

Դա բնական ընտրում է,
Ու դեռ այսօր էլ գործում է,
Բայց այժմ կան նոր մեթոդներ,
Որ հորինեն նոր տեսակներ:

Հետազոտեցին գները,
Գնեցին թանկ հագուստները,
Որ զարգացնեն մարդու ցեղը,
Ու բարձրացնեն պաշտոնները:

Դա արդեն նոր գիտություն է,
Արհեստական ընտրություն է,
Որ ի հայտ գան նոր խավեր
Ու նոր մարդու տեսակներ:

Ու մի օր մի ատամնաբույժ,
Գցեց- բռնեց, որ վաղ թե ուշ,
Մարդու գանգը պետք է փոխել,
Որ չկարողանա ստել:

Մարդու գենաֆոնդը փոխեց,
Ինչ կար չկար հանեց թափեց,
Ժխտեց դաստիարակությունը,
Ընդհունեց փորձարկությունը:

Բացեց փորձարկության դպրոց,
Առաջացավ մեծ աղբանոց,
Կազմակերպեցին կոնսիլիում
Հայտարարեցին միլենիում:

Ու հենց միլենիումն սկսվեց
Նոր հիբրիդը հելավ կանգնեց:
Հենց առաջին քայլը գցե՛ց
Բոլորից շատ փող աշխատեց:

Հիբրիդը հնարամիտ էր,
Գանգը մի տեսակ ուրիշ էր,
Անվախ գնում էր ընտրման,
Չէր ճանաչում ոչ մի սահման:


Ընտելացավ ընտրումներին,
ետևվից միշտ գոռում էին,
Ու այդ հիբրիդի շնորհիվ,
Նոր խավը ձեռք բերեց պատիվ:

Առաջ եկան նոր դասերը
Ու նոր ենթատեսակները,
Նոր տեսակի դեմոկրատներ,
Առանց պոչ ու պոչավորներ:

Լիբերալներ, անարխիստներ,
Ժուռնալիստներ, պոպուլիստներ,
Խուժան կռվի վարպետները,
Զարգացան դեպուտատները:

Ըստ գանգերի ձևավորման
Ամենքը մի գիտուն դարձան:
Որպես էա՛կ, տաքարյուն են,
Բոլորը կաթնասուն են:

Գրանցվեցին թեկնածուներ,
Ավելի ուժեղ մուտանտներ,
Որոնք կռվում են ճակատով,
Ձեռքով, ոտով, փետով, քարով:

Իսկ նման բանավեճերը,
Ձևավորում են գանգերը,
Դառնում են բութ ու կռվասեր,
Իսկ շատ հաճախ կաշառակեր:

Դարվինն արդեն նկատում էր
Բոլորովին այլ տեսակներ,
Որ նման են կաթնասունին,
Քանզի ունեն նման մարմին:

Բայց մողեսի պես սողում են
Ու ամեն ինչի հասնում են:
Դարվինն ասեց.- Եղավ - չեղավ
Կաթնասողուն առաջացավ:

Նա հասկացավ ինչ կատարվեց,
Ով ինչ գնեց, ինչ վաճառեց,
Ինչ արժեք ունի տեսակը,
Ինչպես ոտք դարձավ սմբակը:

Ու երբ ամեն ինչ հասկացավ,
Թարմ մտքերով վերադարձավ,
Անցավ գործի ու գիտության,
Գրեց իր գիտական թեորիան:

Էվոլուցյան լավ է ընթանում,
Երբ հեղաշրջում է կատարվում,
Երբ ողնաշարավորները
Փոխում են իրենց դիրքերը:

Գործի են դնում փողերը,
Գնում են փափուկ տեղերը,
Ու ձեռք բերած դիրքի առթիվ,
Ձեռք են բերում փառք ու պատիվ:

Օրինակ կոկորդիլոսը,
Կամ դեպուտատ Փիլիպոսը,
Բոլորից լավ են կուլ տալիս
Ու միշտ արդար են դուրս գալիս:

Տեսակի օնտոգենեզը,
Պաշտպանեցին հարուստները,
Սելեկցիայի չենթարկվեցին,
Մնացին կուշտ ու առխային:

Իսկ նրանց ենթատեսակները,
Դարձան կաշառակերները,
Բոլոր երկկենցաղները,
Կրիաները ու գորտերը:

Համ սողում են, համ էլ լողում,
Ինչքան ասես շունչ են պահում,
Ինչո՜վ ասես որ չեն սնվում,
Քանզի դժվար են կշտանում:

Հաջորդ դասը սողուններն են,
Որոնք որպես օրենք զգույշ են,
Նրանց ոչ ոք չի բազմացնում,
Իրենք իրենց են բազմանում:

Ամենամեծ որդերն են,
Միայն փոր ու բերան ունեն,
Ամեն ծակից կարան մտնեն
Ու լավ ականջ դնել գիտեն:

Նրանց ձկներն են նմանվում,
Ավելի լավ են թաքնվում,
Կարան միշտ ել սկած մնան,
Ու ամեն գախտնիք իմանան:

Ջրի տակ են խաչասերվում,
Մենակ կառթով են բռնվում,
Իսկ բռնվելուց լռում են,
Ու բոլոր մեղքերը ժխտում են:

Այ ուրիշ բան թռչյունները,
Նրանք են հորինել սերը,
Միայն նրանք թռչել գիտեն,
Որ մյուսները երազեն:

Մյուսներն էլ երազեցին,
Բոլորը թևեր գնեցին,
Ու նրանք ով գնեց թևեր,
Դարձան չաղլիկ պինգվիններ:

Բայց շարունակում են սուզվել
Ու փորի յուղը հաստացնել,
Գիտեն երկար մի տեղ նստել,
Ոչ թէ ստեղծել, այլ կեղեքել:

Որպեա թռչուն ու օդաչու,
Ունեն կտուց, ածում են ձու,
Ու տաքացնում են ձվերը,
Ձևավորելով մտքերը:

Իսկ նա ով որ թև չգնեց,
Ընտրություններում պարտվեց,
Այդպիսիք որ չհոշոտվեն,
Հասկացան որ պիտի թռչեն:

Թռչում են ու նայում ներքև,
Ունեն միայն մի բանաձև,
Միշտ վեր ու վեր ու կա մի սեր,
Ամեքը մի փետրապատկեր:

Խելքը տված փետուրներին,
Հա թռչում են էստին, էնտին,
Կամ կռռում են կամ ծլվլում,
Կախված ով ինչով է սնվում:

Ու չեն փնտրում ճար ու հնար,
Որ չնտրվի ամեն հիմար,
Իսկ երբ հանկարծ զայրանում են,
Երկնքից ի վեր ծռտում են:

Ու ոչ ոք չի զայրանում,
Դա նշան է համարվում,
Ասում են թե խաբար է,
Դա բոլորին հարմար է,
Քանզի նորը դժվար է:
23.03.2004








Կատուների փառատոնը
Ամեն տարի նույն տեղում,
Փետրվարի վերջերին,
Կատուներն են հավաքվում,
Օպերայի տանիքին:

Կազմակերպում են համերգ,
Երգում են միայն սիրերգ,
Կատուների փառատոն,
Կտուրը մեծ երգեհոն:

Ամոռե մռ, մյաու-մռ,
Ամեն կատու մի գամփռ,
Մռմռում են մոն ամուռ,
Սիրուց մնացած մի բուռ:

Ամեն կատու մի թավուր,
Բազմանշան սանրված,
Կամ ականջն է տվել տուր,
Կամ էլ մռութը ճանկած:

Փիսոներին են գովում,
Դեպի գարուն են կանչում,
Ժանգոտ կատուն հրակեզ
Արդեն հաչում էր շան պես:

Իսկ երբ ժանգոտ, կյաժ կատուն
Շեկ փիսոին տիրացավ,
Ամենասև ու ազգուն
Կատուն խիստ ջղայնացավ:

Սիրո երգիչ սև կատուն,
Որպես սիրո մեծ գիտուն,
Պոչի ծերից մինչ մռութ,
Կյաժին թողեց առանց բուրդ:

Կյաժը որպես մեծ տաղանդ,
Տարորինակ ձայն հանեց,
Տանիքն արեց քար ու քանդ,
Բայց յարից չբաժանվեց:
Ուրիշ երգեր էր երգում,
Չբլախ Չալո էին ասում,
Չնայած որ հեչ չալ չեր,
Բայց դա ոչ ոք չգիտեր:
Որովհետև գույն չուներ,
Բայց դա էլ կարևոր չեր,
Արվեստի հետ կապ չուներ,
Կատու էր, պիտի երգեր:
Ամոռե, մռ, մյաու – մռ:
17.03.2004

 

Խամաճիկներին
Հեգ ժողովրդի ջղերը լարվել,
Ձգվել են սազի լարերի նման,
Խամաճիկները երգ են հնարել,
Որ լսողները լսեն, զարմանան:
Ու հանպատրաստի խաղեր են ասում,
Ու նվագում է ջղերի վրա,
Կարծես թե քանթրի երգ են մատուցում,
Լ՛ավ են մատուցում, լա՛վ է, խոսք չկա:
Աճպարությունը արվեստ է արդի,
Աճուրդ մարդկային ու պարզ հույսերի
Ուր` ապագան են հանել աճուրդի,
Դրել սեղանին վաշխառուների:

June 25, 2013 13:11

 


Բոշաներին

Նրա խնջույքը ճոխ պիտի լինի,
Փառքն ու պատիվը փող պիտի լինի,
Նրան հարգողը գող պիտի լինի,
Նրա սիրտը միշտ դող պիտի լինի,
Նրա նվվոցը կոչ պիտի լինի,
Նրա շան թուլեն ջոջ պիտի լինի,
Պոչը կկտրի որ զոռբա լինի,
Պապալոի մոտ միշտ քյօռպա լինի,
Պիտի բիթի, բիթի՛ լինի:
Բայց այսուհետ, չպիտի լինի:

10.02.2013

 


Արևելյան բեիսբոլ
Թղթախաղի վարպետ Ջոն,
Բեիսբոլի փայտ էր ճարել,
Իսկ Բաղդատի դուտ Սաքոն
Թուխտ խաղալ էր սովորել:

Ջոն փայտով էր թուխթ խաղում,
Բայց ում կողմից չգիտեր,
Երկմտում էր, կասկածում,
Թե ում գլխին փետն իջներ:

Որովհետև չգիտեր,
Թուխթ է խաղում թե բեիսբոլ,
Ու չգիտեր ինչ ասեր,
Oյինը իմն է, թէ՛ գոլ:

Եվ դա շատ բնական էր,
Որովհետև նոր խաղ էր,
Մերձարևելյան բեիսբոլ
Իսկ Ջոն ասես մի բոբոլ:

Թերևս նոր բան չքար,
Շատ սովորական խաղ էր,
Ուժերը անհավասար,
Պարզ է ով պիտի հաղթեր:

Իսկ դրվածքը այդ խաղի,
Չի որոշում շա՛տ թե քի՛չ,
Ինչպես օրենքը փողի,
Կամ ամեն ինչ կամ ոչինչ:

Ջոն ուզում էր բոլորին ,
Փետով մի լավ քոթակեր,
Բայց բոլորին միասին,
Դնքստելը դժվար էր:

Ու Ջոնը ընտրեց մեկին,
Քեռծված ուղեղ Սաքոյին,
Որ խոսում էր անվավեր
Ու իր հետ համաձայն չեր:

Տարավ բերեց առռը հա,
Դիզ Սակոյի ճակաթին,
Սաքոն մնաց փայտացած,
Ինչպիսի՛ դիփուկ հարված:

Սաքոն լռիվ բթացավ,
Իսկ Ջոն էլ չհապաղեց,
Հպարդ առանց դառդ ու ցավ,
Տուզը թևից դուրս քաշեց:

Հետո մյուս կոզրները,
Ու Ջոն հանում էր թղթերը,
Դամեն, վալետը, կապրալը
Բոլ է, ասաց գեներալը:

Իսկ մյուս խաղակիցները
Հարամությունը տեսան,
Քշտել տվին թևերը,
Իսկ Սաքոյին մոռացան:

Բայց Ջօն արդեն լավ գիտեր,
Որ խաղն արդեն շահել է,
Գիտեր արդեն ինչ ասեր,
Ոչ թե գոլ այլ խաղն իմն է:

Հաղթողի պես թիք նստեց,
Խաղաթղթերը բացեց,
Ամեն մի թուղթ զգացմումք է,
Արվեստ ու նկատմունք է:

Ու ընդգծված գոհությամբ,
Կարծես թե ըստ օրենքի,
Որ ամեն թուղթ ինքն անձամբ,
Նկարել է որ հաղթի:

Նա ուրախ էր, չեմպիո՜ն,
Մնացածները տխու՛ր,
Ա՛յ թե փող աշխատեց Ջօն,
Մտախոհում էին իզուր:

Քանզի խաղն ունի պայման,
Որ սսկում է բոլորին,
Չի կարելի բարձրաձայն
Խոսել հարամի մասին:

Բոլորի գլխին փորձանք,
Իսկ Ջոին փառք ու պարծանք,
Իսկ Սակոն սեղանի տակ
Փռվել էր թարս ու շիտակ,
Մեկ մեկ ասում էր, խաղա՞նք՝:
24.03.2004









Դեմոկրատիաի պատը
Էս աշխարհը փոքր է,
Մեր բակի չափ է,
Կամ մեր բակի պես մեծ է,
Ինչ որա է,
Մինչև դեմի պատն է:

Պատից էնկոմ էլ է աշխարհ,
Բայց ո՛չ բոլորի համար,
Այսինքն բոլորի համար,
Բոլորի՛, ով ունի դոլլար:

Պատից էնկոմ շուկա է,
Ասում են տերը հսկա է,
Մի ոտը առ է մյուսը ծախ,
Առնում ծախում է աջ ու ձախ,
Շատ հարուստ է ու անվախ,
Մենակ գլուխն է մի քիչ կախ:

Յոլդաշ Ալոն փիղ է գնել,
Խելացի բան է մտածել,
Փղի հետ փիղ է պարապում
Ու ինքն էլ է փիղ ձևանում,
Իմիջայլոց լավ է ստացվում,
Երբ կնճիթով է մտածում:

Շատ բաներ կան պատից էնկոմ,
Գարեջուր, ողի, վիսկի, ռոմ...
Պատից էնկոմ ամեն ինչ կա,
Ուզածիդ պես կյանք, ապագա:

Լսել էմ ,էդ պատը արդեն
Պիտի ընդմիշտ գլոբալացնեն
Ու բոլորս մեկի նման
Պատրաստվում ենք գլոբալացման:

Մեր բակն արդեն գլոբալ բակ է,
Մեր տրանսպորտը մի գլորակ է,
Մի գլորակ տասը վարորդ,
Էն էլ մեկը մեկից ձախորդ,
Այսինքն ո՛չ, ձախորդ չեն
Ուղղակի ուրիշ ճար չունեն,
Մեղավորը էդ պատն է,
Ի՞նչ ասես, դեմոկրատիա՛ է,
Ուղղակի էդ ճամփան ազատ


Տանում է ուղիղ դեպի պատ,
Ո՜վ հետևի գլորակի՛ն
Պիտի գնա ծեփվի պատին:

Ասում էմ էդ պատը քանդե՛մ
Ազատ, հպարդ շուկա հելնեմ,
Ու՞մ է պետք էդ ճամփան ազատ,
Որ տանում է դեպի պատ:
Որ տեսնես ու գիտենաս
Գլուխդ ո՛ր պատին տաս:

- Դե ի՞նչ արած թող լինի պատ
- Վերից խոսեց մի դեմոկրատ,
Էն Վաղոն է երկրորդ հարկի,
Վաղո պատուհանդ փակի՜,
Նստի մի օդապարիկ
Իջիր բակ, մեր հայրենիք:

Վաղոն եկավ նայեց պատին,
Նայեց խարաբ գլորակին,
Ասաց – Մեզ գլորակ պետք չէ՛,
Մեր բակը գլոՐբալ բակ չէ՛,
Մեզ պետք չէ՛ գլոբալիզացիա,
Մեզ պետք է փլոգալոզացիա՛,
Պետք է պատը փլելիզացիա՛,
Կամ պատից թռնելիզացիա՛,
- Ա՜յ քեզ հիմարիզացիա՜,
Բա՛ որ ընկնեսվարիզացիա,
Կամ պատն ինչո՞վ փլելիզացիա,
Ո՛չ մի խելամիտիզացիա,
Նախ պետք է մեխանիզացիա,
Չունենք բուլդոզերիզացիա,
Գոնե ասեիր դեմոկրատիա՛...
- Դեմոկրատիան միշտ կա ու կա՛

Պա՜տը վկա.՛
15.09.2006









Ուրեմն շուն է՝լ չէ
Գերմանիայում լավ շներ կան,
Գերմանական ավչառկաներ,
Նրանց կողքին Թալեաթ փաշան
Լավ շուն լինելու շանս չունե՛ր:

Թափառակա՜ն, անտե՜ր շու՛ն էր,
Վռնդե՛լ էին իր թաղից,
Շատ անլվա ու քոսոտ էր,
Վարագի բուն էր տեղից:

Ըստ հետևյալ վարկածի,
Որ վարագը չտարածվի,
Թեհլերյանը լուծեց հարցը,
Բռնե՛ց ու գյուլլե՛ց էդ շանը:

Թափառական շներին
Այժմ չեն գնդակահարում,
Ուստի շուն Թալեաթ փաշին
Ոմանք զոհ են համարում:

Բայց արի տես, որ նա զոհ չե,
Թեհլերյանն էլ մեղավոր չէ,
Դատարանն է դա որոշել,
Թեհլերյանը շուն չի՜ սպանել,
Ուրեմն Թալեաթը շուն է՝լ չէ,
Բորենի՛ է երևի...
2005









«Փափուկ» թերթի լրաճչողը»
«Փափուկ» թերթի թղթակիցը,
Մի փորձառու լրաճչող,
Ուզում էր, որ զրուցակիցը
Լինի դուդ և ունենա փող:

Նա իր գործը լավ գիտեր,
Հեյ գիտի պարոն դդեր,
Թե ուզում էք թուք ու մուր,
«Փափուկ» թերթից ունեք հյուր:

Գնաց մտավ մի մեծ շենք,
Ամենամեծ սենյակը,
Ու գրիչը որպես զենք,
Անցավ գործի գրչակը:

Էդ սենյակում մարդ չկար,
Մի չաղլիկ ճանճ էր տզզում,
Լրաճչողը արդար
Ձեռնեց հարց ու գրառում:

- Դուք ինչու՞ էք այստեղ տզզում,
Ի՞նչն է ձեզ անհանգստացնում,
Ե՞րբ տզզում էք սենյակում
Ձեզ ո՞ր թերթով են խփում:

- Տզզ, տզզզ, տզզզ…
- Ի՞նչ է նշանակում տզզ:
- Տզզ, տզ-տզ, տզզզզզզզ::
- Պարզ է, ուրեմն Տ.Զ..Զ:


Տնտեսական Զարգացումների Զավթիչ:
Ա՛յ քեզ լքտի բանկի վարի՜չ,
Դուք զավթում էք թե՞ զարգացնում,
Լսու՞մ էք ինձ, ձե՛զ եմ տզզում:


- Ու հմուտ լրաճչողը
լրացրեց հաջորդ տողը.
- ԵՎ այսպիսով, պարոն ճանճը
Դեռ չի ընկել սարդի չանչը:


- Ու շտապ վազեց լրաճչատուն,
Ուղիղ հրատարակչություն,
Այնպես ճչաց, որ իր ձայնից
Ինքն էլ թռավ կանգնած տեղից:


Ու օդի մեջ տեսավ հեռուն,
Տեսավ բարին, ճշմարտություն,
Տեսավ հեռու կանաչ դաշտում
Մի վրդովված էշ էր զռում:
Մտքում կապվեց մի նոր հանգույց,
Հորինեց նոր հարցազրույց:
12.07.2006






Ամերիկյան Պորտապար
Ամերիկյան ազատ ոգին
Դեպ արևելք էր ճախրել,
Պորտապարի թակուհին
Անկարա էր ժամանել:

Պորտապարը Թուրքիայում
Գնահատում են, գիտե՛ն,
Իսկ Ամերիկայում
Որպես աստղ կնդունեն:

Նազանքով ու նզրանքով
Պարպրում էր բեմերին,
Ամերիկյան հմայքով
Պորտապարի թակուհին:

Նա իր գինը լավ գիտի,
Գիտի երբ ինչպես պարի,
Որ Թուրքերի դուրը գա
ԵՎ ունենա մեծ շուկա:
06.07.2006







Շերեփուկները
Գլուխ, աչքեր, պոչ, բերան
Ու բոլորն իրար նման,
Իհարկ է մեծ ու փոքրիկ,
Ինչպես և տարբեր մարդիք:

Սակայն շերեփուկները
Շատ արագ են զարգանում,
Կորցնում են պոչերը
Ու թաթեր են ձեռք բերում:

Այդպես դառնում են գորտեր,
Տարպեր չափսի դոդոշներ,
Ինչքան շատ են գիրանում
Այնքան բարձր են կռկռում,
Բնակա՝ն երևույթ է:
2006







Քցողների նրբանցք
Չե՛մ ասի ո՛ր քաղաքում եմ,
Չե՛մ հիշում, դեռ չե՛մ մտածել,
Միտքս այսօր ինձ խաբել է,
Գիտեցածս էս հասցեն է.
Խաբեբաության փողոց-
Քցողների նրբանցք-

Կարծես ծանոթ է ինձ այս փողոցը,
Ուր ամեն կառույց այլ մոլորակից,
Աջ թևիս վրա գրադարանը,
Ձախից դատարան, բանգի պատին կից:

Նեղլիկ փողոցն է նրանց բաժանում,
Որ ուղիղ դեպի բաղնիք է տանում,
Հարմա՝ր ճարտարապետություն է:
22 .08.2005







ՔաՎթառ կատուն
Քյա՛ռթ - քյա՛ռթ ատամ մի ջադու
Որոշեց դառնալ կատու՛,
Նամակ գրեց մկստան,
Որ իր մասին փսփսան:

Մկները փսփսացին,
Ինչ կա՜ր - չկա՛ր կրծեցին,
Կատուն առյուծի նման
Կանգնե՛ց աշխարհին պաշտպան:

Չանգյալը կեռ յաթաղան,
Մարդու կաներ մի բերան,
Բայց ծամել չե՝ր կարենում,
Ասես լվա՛ծք էր անում:

Իսկ մկները անլվա,
Ուրիշի՝ հաշվի վրա,
ՔաՎթա՝ռ կատվի բերանում
Պոչերն էին լվանում:
13.03. 2006








Հավանոցի հավքերը
Հավանոցի հավքերը՝
Փնովում էին կարգերը:
Փթել են թարեքները
Ու ծեռտոտ են բները:

Կարծես հավեր չեն այլ բվե՛ր,
Բայց ոչ մեկը չուներ ներվեր,
Ու բոլորը ծնված օրից,
Տառապում էին քոռությունից:

Հենց մի քիչ էլ մութը նեղեց
Հավախորհուրդը սկսվեց,
Ու հավքերը հավանոցի
Քչերը փուք անցան գործի:

Կչկչվում էր երկու թեմա.
Ազատություն և ապագա.
Եվ այլ վեճակչկչոցներ,
Կչկչում էր ով ինչ ուզեր:

- Ինչու՞ ով որ ձվատու չի՝
Տանում են մահապատժի,
Ինչ մեղք ունեն խեղճ կանայք,
Կչկչացեք պարոնա՜յք:

Մի՞ գուցե մեր ձայնը լսեն’,
Մարագի դուռը չփակե՝ն,
Բմբուլ պոկելը արգելե՝ն,
Ու մեզ ջուջու չանվանե՝ն,:

Թույլ տան բոստսնում քճճել,
Ցանկապատից ենկոմ թռչել...
Աքլոր ինչու՞ չես կչկչում
Թե՞ դա քեզ չի՛ վերաբերվում:

-Եվ իրոք աքլօրը լուռ էր,
Նա մտածմունքների մեջ էր,
Նա հաշվում էր մինչև յօթը,
Գիտեր երբ է առավոտը:

Աքլորը խո՛րն էր մտածում,
Ինքը հավ չի՛, ձու չի ածում,
իսկ հավերին պետք են որթեր,
ԵՎ հետո նո՛ր ուրոշ կարգեր,

Որթը համեղ ուտելիք է,
Որթը բնական երշի՛կ է,
Կամ ամերիկական փլաֆ,
Ինչքան շատ լինի ենքան լավ:

Բայց ոնց առանզ տիրոջ կամքի՛,
Հավը որթով նախաճաշի,
Դա օրինանախախթությու՛ն է,
Հավահեղափոխությու՛ն է,

Աքլորն հասկսցավ վտանգը,
Գցեց բռնեց հանգամանքը,
Որպիսի հավերը լռեն,
Նախ պիտի իրար դնքստեն:

Ու մտածեց նոր մեխանիզմ,
Որ տարածի հակահավիզմ,
Իսկ որ հավերն իրար փետրե՛ն,
Նախ և առաջ պիտի սնվեն:

Աքլօրը վիզն ուղիղ ցցեց
Ու խորիմաստ բացականչեց,
Որ մեզ որթով ապահովե՛նք
Պիտի գոմա՛ղբը քճճենք:

Ու հավերը թափան ներքև,
Գոմաբի մեզ հավերի քևֆ,
Կեր ու խում է կուլտվություն,
Էլ ինչ հավի ազատություն:

Ըստ գոմաղբում կուլ տվածի,
Ամեքն անցավ մի լավ գործի,
Կամ ածում էին կամ քճճում,
Համարյա էլ չեին կչկչում:

Իսկ գոմաղբը շուտով պրծավ,,
Դա հավերի դուրը չեկավ
Ո’նց կլինի առանց որթի,
Առա՛նց հատուկ արք ու բարքի:

Ու հավերի երակներում
Ազատության կանչն էր եռում,
Ամեքը մի առյուծ որպես
Ու գիշատիճ թռչյունի պես:

Կչկչաց մի մեծակոկորդ.
Որտեղ աղբ կա, այնտե՛ղ էլ որթ:
Դա մեծ աղբանոցն է բագում,
Իզուր չեն միշտ այնտեղ կռվում:

Բոլոր դեմոկրատ հավերը
Գցին բռնին միջոցները,
Որտեղ փորեն, ում կտցեն,
Հավերը ու՞ր պիտի թռչեն:

Ու սկսեցին քվյարկել,
Ինչպե’ս աղբը գրավել,
Բայց հավերը որպես հավքեր
Գրավեցին տարպեր դիրքեր:

Կուլտուրական հավերն ասին.
-Պետք է քվյարկել միասին.
-Թռան բարձր թարեքներին
Կոխռճելով պլեբեյներին :

Քվյարկեցինին միանգամից,
Ծեռտի տարափ թարեքներից,
Ներկայացնում էին փաստերը
Որ դժվար է մարսվում կերը:

Մի թոթոլ հավ վրիպեց,
Փաստը տեղ չհասցրեց,
Փաստը մեծ էր էտ հավի
Ու չափազանց ջրալի:

Տուժվեցին պլեբեյները,
Ու փոխեցին դիրքերը,
Աքլորն օգտվեց պահից
Ու կչկչաց իր գահից:

-Այ քեզ ծեռտաբանություն,
Անզուսպ հակահավություն,
Անմիտ ռմբակոծություն,
Ես էլ եղավ ազատություն:

Բայց հավքերը հավանոցի
Կերած ու կուշտ անցան գործի,
Ամեն մի հավ մի հրանոթ,
Մի մեծ հետույք ու երկու ոտ:

Եղած չեղածը վեր ցցած,
Իրար վրա խիստ զայրացած,
Խուբ խումբ ռնբակոծում էին
Ինչ որ արդեն մարսել էին:

Ամենադիպուկ հավերը
Խնայում էին փամփուշտները
Իսկ օվ որ նշանառու չէր,
Իմիջայլոց կրակում էր:

Իսկ ի’նչ նետել ու որտեղի’ց,
Միշտ կախված է կերակուրից,
Որ վերածվում փամփուշտի,

Բարձր թառի ու կրակի:
Շատ մեծ դեր է խաղում կե՛րը,
Երբ մարտնչում են հավերը,
Հատկապես երբ ծեռտամարտ է
Իսկ դեմքի դիմաց քամակ է:

Ահա՛ ամենաբրբեջը,
Գնդացի՛ր է փորի մեջը,
Ամենավերջի մոդելի՛,
Ու կոչվում է էլի- էլի:

Շուտով էլ հաշվի չեին առնում
Օվ ում վրա է կրակում,
Վժվժոց ու ճվճվոցներ,
Աքլորն արդեն ծլվլում էր:

Աղբը հատակին լճացավ,
Ջոչի անկողինը թրջավ,
Աքլորը սայթակեց ընկավ,
Կչկչացին թե լավ եղավ:

Նա ուղեղի ցնցում ստսցավ,
Մուսեն գլխից թռավ կորավ,
Գլուխը ցնցելով քայլում
Ու ինչ որ բան էր քչմնջում:

Բայց հիշում էր որ հպարդ է,
Որովհետև տղամարդ է:
Ապոլոնի պե՛ս էր կանգնում,
Երբ բոստանից դորս էին քշում:

ԵՎ ահա վաղ առավո՛տը,
Հենց եղավ ճիշտ ժամը յոթը,
Ամենաբարձր թարեքին
Աքլորն անցավ իր գործին:

Արքայի պես հպարդ կանգնեց,
Կոկորդը միչև վերջ բացեց,
Ծռտեց, ծեռտից կանգնեց հեռու,
Հպարդ գոչեց. Կուկուլուկու՛:
22.03.2004








Դատարկ շիշը
Դատարկ շիշը մտածում էր.
-Ա՛խ երբ պիտի մեկ էլ լցվեմ,
Ու նույն գինը ունենամ,
Ու եթե չկոտրվեմ
Ավելի կթանգանամ:

Ախ երևի շտապել պետք չէ
Երբ գները աճում են,
ԵՎ գուցե իմ տեղն այստեղ չէ,
Ուր խելագար խմում են:

Մարդի՛ք մ՛ի դժվարացեք,
Շշե՛րը տարե՛ք հանձնե՛ք:

Երբ կրկնակի թանգանամ
Ինձ ուրիշ տուն կտանեն,
Միանգամից կզարգանամ
Ու ինձ քիչ քիչ կխմեն:

Էլ չեն ասի էժան գինի,
Կոնյակի տեղ կդնեն,
Ու խմողն էլ էլ չի արբի
Ու շպրտի դես ու դեն:

Մարդի՛ք մ՛ի դժվարացեք,
Շշե՛րը տարե՛ք հանձնե՛ք:

Ախ երանի դա շուտ լիներ,
Գները շուտ բարձրանաին,
Իմ երազը կկատարվեր,
Ինձ կգովեին միաձայն:

Մինչդեռ կանգնած փոշու մեջ,
Իմ պես դատարկների հետ,
Որ շարում է կողքիս անվերջ,
Էս արբեցողն անհեթեթ:
Մարդի՛ք մ՛ի դժվարացեք,
Շշե՛րը տարե՛ք հանձնե՛ք:

-Տաս տարի անց էս միջոցից,
Արբեցողը մի շշով,
Ջոր եր տանում իմ աղբյուրից
Քթի տակ մրթմրթալով:
Շշե՛րը, շշե՜րը, շշե՜րը, շշե՜րը:
1998





Պահածոի առեղծվածը:
Նվիրվում է պահարանում հայտնաբետված ծիրանի կոմպոտին

Ընդհանում էր երկար մի նիստ
Այնտեղ մութ էր ու անհանգիստ
Դրված էին պահածոներ
Ու լսվում էին անկապ ձայներ
Մեկ գոռում էին վա՛յ – վայ՛ հասի՜,
Մեկ էլ խանձված հո՛տը մսի:
Դա կուխնյաի պահարան չե՛ր,
Քարանձավ՛ էր մութ ու անստվեր
Ուր իրար կողք շարված շշե՜ր
Պահածոնե՜ր, պահածոնե՜ր:
Ամեն մեկը իր մանդաթով,
Օգտագործման տարով, թվով,
Եվ ահա մի անհայտ սրվակ,
Որը ունի լոք մի «գտակ»,
Ամուր փակված մի կափարիչ
Ու վե՛րջ, ոչ գի՛ր, ոչ թի՛վ, ոչի՛նչ:
Անհայտ է թե երբ է փակվել
Բաղադրությունը չի նշվել
Եվ ի՞նչ հատկություններ ունի
Որը ոչ մի սնունդ չունի
«Մարսողական համնակարգի»
Պահարանի երկրորդ շարքի
Միակ զենքը ընդեմ չարքի
Հենց նրա մետջ պիտի լինի
Ի՞նչ կա այնտեղ, ի՞նչ է պահված
Հարցերի հարց, հարցերի հարց:
Կոմպո՛տ, ահա՛ գտնվածը,
Պահածոի առեղծվածը:
01/29/2012

 

 

Պալատական

Այլևս ո՛չ սովետական՝
Մեծահարու՜ստ է պաշտոնյան,
Հավատացյալ ու գողական,
Լափամանը օրինական:

Այժմ ազատ են կարգերը,
Պալատական ազատություն,
Այնտեղ երջանիկ շները
Վայելում են կուշտ գոյություն:

Պալատական շնիկը սին,
Լափամանը սեղմած կրծքին,
Դունչը հառած դեպի լուսին,
Կաղկանձում է սիրո մասին:

11.04.2011





Աթոռը
Աթոռը հյուր էր եկել
Իսկ նստելու տեղ չկար,
Մոլորվել էր ու հե՜զ կանգնել,
Իմիջայլոց, շատ հարմար:
19.03.2011




Բզեզին
Ծանոթ մրմունջ է
Ծանոթ մլավոց,
Համով տրտունջ է
Առանց լաց ու կոծ:

Այնքան բարի է,
Այնքան լավատես
Ու թռվռում է
Թիթեռնիկի պես:

Ու՞ր էք բցեզներ,
Թռե՜ք բուրաստան,
Բակունցը կասե՝ր,
Թե լսեր սրան:
02.02.2011






Լեզվի շուկա՞
Թույն են դրել վերքի վրա,
Որ Աբովյանն էր բուժում,
Ու Մաշտոցի խոսքին հակա,
Լեզվի շուկա են բացում:


Պարո՜ն չարչի, մի՛ չարչարվի,
Քանզի չամիչ չե՛ս վաճառում,
Քսակդ մի լավ տեղ պահի,
Հայոց լեզուն չի վաճառվում:

23.05.2010




Դաշտամուկը
Դաշտամուկը եռանդով
Ձմռան պաշար է տեսնում,
Այս մարդուկը նույն կերպով
Իր ապագան է կերթում:

Ու թշերը ուռեցրած
Ապագայից է ծամում,
Նա խելոք է ու կրթված,
Լա՛վ գիտի ինչ է անում:

Նա ծամու՛մ է ու ծամու՛մ,
Հանուն վզի հաստության,
Ինչ որ բան է քարոզում,
«Ջատագո՜վ» է գիտության:
23.06.2010



Խելառը
Ապա նայեք էս խելառին,
Բանաստեղծ է էս նոր դարում,
Մի զույգ կոշիկ չունի հագին,
Ոտանավոր է հորինում:

Երևի լավ չի հորինում,
Քանզի լո՛կ մի տեղ է կարդում,
Որտեղ կա շա՜տ ուտելու բան
Ու մթնոլորտ պոետական:

Մի տե՛ղ ունի նա խոսելու՝,
Սեղանի մոտ խնջույքնրի,
Ուր չես տեսնի կոշի՜կն հագի,
Թեկուզ ելնի՛ կանգնի ոտքի՛ :

Ու պոետը արտասանե՜ց,
Լռությու՜ն էր ճոխ սեղանին,
Մեկը նույնիսկ արցունքոտվեց,
Խո՛սքն էր կպել խեղճի սրտին...

Իսկ պոետը կերած-խմած,
Կոշիկները պատառոտված,
էն լոռեցի Սաքոն ասես
Խենթ ու խելառ՝ ելավ գնաց..
08.01.2009


 


Սուտը
Փչում է Բաղդադի քամին,
Արդար չարչին է հարթակին,
Խոստանում է ապագա,
Ուր ո՛չ մի չարչի չկա:

Փչում է չարչին միալար,
Ո՛վ է ազնիվ, ո՛վ է արդար:
Նրա սուտը կարևոր է,
Ծախու կնոջ ներքնաշոր է:

Հմայում է ու համոզում
Ու էլ կարևոր չէ գինը,
Գայթակղում է ու մատուցում
Պոռնիկի ծախու մարմինը:
29.07.2008.









Միջանկյալ ազատություն
Ազատությունը դա մի արջ է,
Որ քնում է չորս տարի,
Չորս տարին մեկ արթնանում է
Ու ելնում է պայքարի:

Մագլցում ու բարձրանում է
Ամենաբարձր ծառը ,
Ծառի կատարից պատմում է
Նախընտրական իր ճառը:

Ու հավքերը, միջանկյալ,
Սկսում են մրթմրթալ:
Որ շատ տարորինակ է...
12.03.2008



Քաղաքական բասկետբոլ
Խլեզներն ու ընձուղտները
Բասկետբոլ էին խաղում,
Նրանց անհաշտ զեղումները
Բանավեճ էր հիշեցնում:

Խլեզները ֆշշում էին
Վա՜խ իմ պոչը, իմ քամակը,
Ընձուղտները դոփում էին,
Որոնում էին գնդակը:
15.03.2008




Մկան մտքինը
Իրենից գոհ, շախով-շուխով,
Կենտրոնական շքամուտքով,
Հին բազկաթոռի տակից
Մուկը հելավ իր ծակից:
Հպարտ նայեց չորս բոլորը
Վարագույրի հետևից,
Կտրուկ պոկեց գետնից փորը,
Դուրս եկավ ընդհատակից:
Անցավ սառնարանի մոտ.
- Գրո՛ղը տանի, ո՛չ մի հոտ,
Չէ՛ որ այստեղ երշի՜կ կա,
Ահա թե ինչու՛ էմ ես հակա՛:
Չեմ վախենում ո՛չ մեկից,
Ես խո՛սք ունեմ ասելու,
Հացամանը ինձանից
Արդյոք ու՞ր էք պահելու:
Հրես ելնեմ սեղանին
Ճշմարտությունն ասելու
Ու տե՛ս թե տան տիրուհին
Ո՛նց է վախից ճչալու:
լեզուն կապ է ընկնելու,
Թավալվելու է իմ դեմ,
Ես` անչափ վախենալու,
Պիտի տիրուհուն ներեմ:
Ելնեմ մտնեմ իմ ծակը
Կամ բազկաթոռի տակը
Ու տակից եմ ծակելու,
Աթոռն ի՛մն է լինելու:
ԵՎ ա՛յսուհետ գիտեցե՛ք,
Ծակս էլ չսվաղե՜ք,
Կրծել, ծակելն ինձ համար
Միշտ եղել է խաղ ու պար:
05.12.2007



Պարոն Եսեմորկամը
Նա շատ դժվար դերասան էր,
Բայց դերը հեշտ էր խաղում,
Լավ մշակված կեցվածք ուներ,
Ուժեղ էֆեկտ էր գործում:

Նա լու՛ռ էր ներկայանում,
Մերկացնելով ատամը,
Շատ ինքնատիպ էր ժպտում
Պարոն Եսեմորկամը:

Երբ գլուխն հետ էր թեքում,
Որ տեսնեն իր էությունը,
Շատ ճկուն էր պահպանում
Հավասարակշռությունը:

ԵՎ շնորհիվ հաստ վզի
Գլխի ձևը չեր տուժում,
Հ՛եյ Նիկոլա Սարկոզի
Տ՛ես արքան ո՛նց է քայլում:
01.12.2007.








Ո՛չոչխարը
Մի մտածող մեր նոր դարում
Հոգնել էր կյանքի շուկայում՛
Չեր ըմբռնում գովազդները,
Ու կակազում էին մտքերը:

Որոշել էր հանձնվել,
Էլ չեր ուզում մտածել,
Չգտնելով ո՛չ մի ճար,
Որոշեց դառնալ ոչխար:

ԵՎ այդ հարցով տակավին,
Դիմեց ծանոթ բժշկին,
- Մի բան արա ինձ համար,
Ուզում եմ դառնամ ոչխար:

-Ոչխար դառնալը հեշտ է,
Կոտոշ ճարելն է դժվար,
Կոտոշը դիֆիցիտ է,
Չունեմ նույնիսկ ինձ հաա՜հմաա՜հր:

- Էդ կոտոշի եղածն ի՞նչ է,
Մի զույգ կոտոշ էլ՝ չես ճարում,
- Է՜հհհհ, մի զույգը քիչ է, քի՛չ է,
Ոմանց տասը չի հերիքում:

- Տասը կոտոշն ի՞նչ են անում,
- Ի՛նչ որ դու էս ուզում անես,
Սրա-նրա կողն են բզում,
Իսկ քեզ չե՞ն բզել, չգիտե՞ս:

Գիտե՛ս, հեշտ չե ոչխար լինել,
Մկկալ ու խոտ արածել,
- Ի՛նչ դժվար է, կմկկամ,
Այդ մեկը որ հաստատ կարամ:

Ականջս համարակալ,
Ոչինչ պետք չե հասկանալ,
Տեղս միշտ կգիտենան,
Կունենամ իմ ապագան:

- Չէ՜, քեզանից բան դուրս չի գա,
Դու արդեն շատ էս խոսում,
Ոչխարը պետք է մկկա,
Երբ ինչ որ բան է ուզում:
09.09.2007թ.





Ռումբը
Գինետա՜նն էի,
Կրքերի թատրոն,
Արյունս գինի,
Սիրտս երգեհոն:

Ոսկեծամ աղջիկ,
Հոնքերը բարակ,
Մոլորված եղնիկ,
Աչկերը ճրաք:

Ասես կրցքի տակ
Նյութ է պայթուցիկ
Ինչու է մենակ,
Մեծ սիրո գախտնիք:

Սպանիչ աչքերում
Սեր է անավարտ,
Զոհին է փնտրում,
Վայ խեղճ տղամարդ:

Գեղեցիկն հանհոգ
Կանգնել էր մենակ,
Վառվռող մորմոք
Տղի կրցքի տակ:

Ինձ սպանում ես հայացքով,
Ախ, թող մի քիչ էլ ապրեմ,
Նիզակտ անցավ իմ սրտով,
Ուր որ է ես կընկնեմ:

Տխուր մի նկար,
Մի տղա հպարտ,
Դարձել էր անճար,
Քիչ առաջ անպարտ:
Սիրունը նայեց
Ու մեջքով կանգնեց,
Աշխարհը պայթեց,
Ռումբի պես պայթեց:
Տղայի հոգին
Սլացավ երկինք,
Սիրում եմ անգին,
Բեր կնքենք դաշինք:
Ինձ սպանում ես հայացքով,
Ախ, թող մի քիչ էլ ապրեմ,
Նիզակտ անցավ իմ սրտով,
Ուր որ է ես կընկնեմ:
05.01.2004

 


Աճուրդ
Հին շորերի աճուրդում,
Ռելիկվիաներ են վաճառվում,
Հռչակաոր մարդկանց իրեր,
Ասես պատմական դեպքեր:
Էլ անդերտալտցու կոշիկներ,
Էլ թագաորների շորեր...

Ահա՛ ներքնաշորի շարքերը,
Արքայ՛ի անդրավարտիկները,
Թակուհո՛ւ ներքնաշորերը,
Ավա՜ղ, են չէ՛ արդեն գույներըը,
Թերևս անցյալի աղոթը,
Կոմպենսացնում է սուր հոտը,
Իսկ նման հատուկ իրերը,
Գնում են հոտառուները,
Դժվար բան է անցյալի սերը,
Էլ չեմ ասում գները:
05.02.2004






Որսկանը
իմ կատվին

Կատուն որսի է հելել
Ու իմ երշիկն է որսում,
Հատուկ բան է մտածել,
Որ ես լավ չեմ հասկանում:

Ըստիս այդ կատուն յոգ է,
Նա ամեն տեղ պառկում է,
Քար ,փուշ, մեխ, կամ ինչ լինի,
Մենակ մսի հոտ լինի:
Թե պետք լինի էտ կատում
Մի տարի կթաքնվի՛,
Ստամոքսում ցանկություն,
Որ իմ երշիկը տանի:
Էտ վտանգավոր կատուն,
Համառ է ու խորամանկ,
Արի ասա անասուն,
Ու կարդա մի գրի տակ:
Չէ՛, էտ պոչավոր դևը,
Ինձնից որ խորամանկ է,
Հալա պառկելու ձև՛ը,
Չինական ակրոբա՛տ է:
Թէ պետք լինի կխոսի,
Կասի Ա՛կսել երշիկ տուր,
Բայց նա գող է, չի ուզի,
Թեկուզ հազար թուք ու մուր:
Թէ չհաջողվի որսը,
Ուրիշ բան կմտածի,
Եղավ գիշերվա չորսը,
Դեռ ինչկան պիտի պառկի:
Ու թէ ես չխափնվեմ,
Որ երշիկս չտանի,
Կասկածում եմ ու գիտեմ,
Վերջը ինձ կհամոզի:
1996






Մատնիչը
Պատառաքաղն արծաթյա
Շողշողում էր սեշանին,
Ու սպառնում էր մոտակա
Խորովածի թիքեքին:

Ձեռքիցս ու’ր ես պրծնելու,
Այ խորոված հավի բուտ,
Ես անիվն եմ ուտելու
Ու միշտ բերում եմ հոգութ:

Ես պատառներ եմ ընտրում,
Բոլորի տեղը գիտեմ,
Շատ դիփուկ եմ այդ հարցում,
Ում ուզենամ կչանչեմ:

Հետախույզն եմ բերանի,
Ու ստամոքսի բանալին:
Ես եմ բոլոր կարգերի
Աչք ականջն ու հայելին:
1995





Փետրվար
Երբ փետրվարի միտքը
Այնքան հեշտ է գուշակել,
Երբ նա հանել է շորերը,
Բայց էլ չի ուզում քնել,
Ուրեմն գարուն է արդեն,
Ներեղութ՛յուն՛,
Ահա՛ գարուն ցանցառերեն:

Տարվա այդ եղանակի՛ն
Ձեռնտու չէ լինել կին,
Տղերքի գործերն են լավ,
Որ ունեն մի դառդ ու ցավ,
Սովորաբար հավաքվում
Ու գարեջուր են խմում:
Ռազմախորհուրդ են անում,
Մրցության են պատրաստվում,
Ու հարձակօւմից առաջ
Ձևանում են մի քիչ քաջ,
Մի քիչ պոետ, մի քիչ երգիչ,
Սիրուն պետք է ամեն ինչ:
Մեկը երգ է հորինում,
Մեկը սերն է քանդակում,
Մեկը կոնֆետ է գնում,
Կոնֆե՛տ, ի’նչ հաջողություն,
Ու’ր ես, ու’ր ես ի՛մ սիրուն:
07.01.2004








Շերեփը
Մեծագլուխ մի շերեփ
Սիրահարվել էր ճաշին,
Ու ձգտում էր ամեն կերպ
Ճաշը անել մի բաժին:

Բայց նա շերեփ, գանգը փոս,
Բաժանելու համար էր,
Ու պիտի լուռ ու անխոս,
Ընդհամենը բաժաներ:
2000


 


Ճանապարհորդություն սյան շուրջը
Պերեստրոյկան լավ շոու էր,
Հազար ափսոս շուտ վերջացավ,
Լավ են հիշում, ով արթուն էր
Կամ ճիշտ ժամին արթնացավ:

Եվ մերձբալթյան երկրներում,
Որտեղ մարդիք շատ չեն քնում,
Արթնացել են եվրոպայում
Դեմոկրատիա են դավանում:

Ահա մի գյուղ տասը տնից,
Էստոնական կոկիկությամբ
Կազմել է մի շրջանագիծ
Նախանձելի ճշկրտությամբ:

Եվ այդ գյուղը երկնքիս տակ
Ուներ կլոր հրապարակ
Իսկ կենդրոնում սպիտակ ներկած
Մի հոսանքի սյուն էր ցցված:

Ու սյան շուրջը նորից շրջան,
Երկու գծով, միանման,
Որ գծել էին անիվները,
Օրինապահ վարորդները:

Արթնանում էր գյուղը փոքրիկ,
Ուր ամեն ինչ հարմար, մոտիկ,
Ուր լոք մի բան էր պակասում,
Տաքսի չկար այդ գյուղակում:

Եվ նա, ով շուտ էր արթնացել,
Առաջինն էր դա նկատել,
Քանի, որ լավ էր հասկացել,
Որ եվրոպաում է արթնացել:

Դա Հաննեսն էր, հմուտ վարորդ,
Որ չեր ուզում մնալ միշտ ճորտ,
Եվ որոշեց մեր Հաննեսը
Հիմնել սեփական բիզնեսը:

Երկար բարակ չմտածեց,
Երբ լիորեն քնից զարթնեց,
Հին մեքենան լվաց, մաքրեց,
Գնաց գյուղի սյան մոտ կանգնեց:

Եվրոպական առավոտը
Խզբզում էր նախրի հոտը,
Որ անցնում էր հրապարակով,
Սյունն էր, տաքսին ու կով, կով, կով:

Նախիրն եկավ, անցավ, գնաց,
Իսկ Հաննեսն իր տաքսով մնաց
Ու սպասում էր են սյան կողքին
Իր առաջին հաճախորդին:

Ու ժամանեց հաճախորդը,
Ո՛չ, գաղտնի էր մոտենում,
Ինչպես քթում որսի հոտը,
Որսորդական շունն է քայլում:

- Բարև Հաննես, է՛ս տաքսի է՞ս.
Հանես - Այո՛ Կառլոս, սպասում եմ քեզ:
Կառլոս – Ա՛յ ապրես դու, ինձ հենց հիմա
Տաքսի էր պետք, քշի՛, գնա՛:
Հանես- Ուր էս գնում ա՛յ տնաշեն,

Ձկնորսությա՞ն, ուշ չէ՞ արդեն.
Կառլոս – Ո՛չ, պտտվի տասը շրջան
Էս սյան շուրջը, բիզնեսմեն ջան:

Հաննես – ձեռք է՞ս առնում, ա՛յ հարբեցող,
Ինքդ պտտվի, չե՞ս կարող:
Կառլոս – Ո՛չ, ես տաքսով եմ պտտվում,
Այդպես, ժամանակ եմ շահում:



Հաննես – Տասը պտույտ էս սյան շուրջը
Նույնիսկ չի հաշվի հաշվիչը.
Կառլոս – Ո՛ր այդպես է, հարյուր շրջան ,
Գնա՛, գնա՜ բիզնեսմեն ջան:

- Հաննեսը խիստ ու մոլեգին
Նայեց Կառլոսի ճակաթին,
Բայց հիշեց, որ սա իր գործն է,
Եվ գու՝ցե առաջին փորձն է:

Ու հոգատար, համբերատար,
Ասաց. – լսիր պարոն հիմար,
Տեղ էս գնու՝մ, ասա,՛ տանե՛մ,
Իսկ եթե ո՛չ, զահլեդ չունեմ:

Կառլոս – Թե ուզում էս, որ ես գնամ,
Հիմա կիջնեմ ու կգնամ,
Ու կգնամ ու՛ր, որ պետք է,
Ու կդիմե՛մ ու՛մ, որ պետք է:

Եվ դու այն ժամ կգուշակես
Ինչպես պիտի ինձ հետ խոսես:
Հաննես – Ա՛յ ձկնկուլ, ի՞նչ էս ուզում.
Կառլոս – Հարյուր պտույտ հրապարակում:

- Հաննեսն հերսը միտքը պահած,
Իր մեքենան պոկեց առաջ:
Որպես հաղթող, մեծահոգի,
Կառլոսն անցավ քաղցր խոսքի.

Կառլոս – Բայց իզուր էս դու զայրանում,
Ես քո բիզնեսին եմ օգնում,
Քո ի՞նչ պետքն է ու՞ր եմ գնում,
Ես վճարու՛մ եմ, վճարու՜մ:

Սա է միակ մոտեցումը,
Շարժումը ու զարգացումը,
Ճիշտ չե՞մ ասում, բիզնեսմեն ջան.
- Ու լռություն տիեզերական:

Հաննեսն ուշադիր հաշվում էր,
Իր վիճակի հետ հաշտվել էր,
Արդեն ութերորդ շրջանն էր,
Արագությունը աճում էր:

Տասնվեցերորդ շրջանին
Կառլոսը դիմեց Հաննեսին.
Կառլոս – Կանգնիր, ինձ լավ չեմ զգում,
Խելքս մաղեց, սիրտս է խառնում:



- Իսկ Հաննեսը բան չեր լսում,
Պտտվում էր ու պտտվում.
Կառլոս – կանգնի՛ր, կանգնի՛ր, կանգնի՜ր, կանգ, կանգ...
Եեե՜, ուաա՜, խայտառակ եղանք:

- Ու Կառլոսի նախաճաշը
Կանաչակարմիրդեղնավուն,
Լավ չծամծմված գուլյաշը,
Ծեփվեց դիմացի ապակուն:

Իսկ Հաննեսը համառորեն
Շարունակում էր պտտվել,
Հույս ուներ, որ Կառլոսն արդեն
Կարող է նույնիսկ կղկղել:

Ու հաշվում էր, ճիշտ էր հաշվում:
Նա հաղթում էր ու սլանում,
Բայց կառլոսի ցավերն անցան,
Կարար անցներ միլիոն շրջան:

Հիսուներորդ շրջանն էր
Կառլոսն արդեն կազդուրվել էր,
Ու վստահ ու կշռադատված
Խոսեց ինչպես մի բանիմաց:

Կառլոս – Հասկանու՞մ էս, Հաննես ախպեր,
Բանն իմ քմահաճույքը չեր,
Ոչ էլ էս քո հին հաշվիչը,
Մատնիչը...

Ա՛յ հաշվիչդ պիտի փոխես,
Էլեկտրոնայինը դնես,
Որ ուղևորը իմանա,
Թե ո՛րն է կոչվում Եվրոպա:

Տե՛ս, մենք քառասուն տարի է,
Որ հենց այսպես պտտվում ենք,
Մարդկությունը զարգանում է
Իսկ մենք անվերջ կչկչում ենք:

Մեր ճամփան էս սյան շուրջն է,
Պտտվում ենք շրջանաձև
Իսկ աշխարհը զարգանում է,
Շարժվում առաջ սպիրալաձև:

Ու թե ուզում էս իմանաս,
Դու քո առաջին ուղերթը
Սպիրալաձև պիտի գնաս,
Արդեն եկել է մեր հերթը:

Հաննես – Էս մեր կլոր հրապարակից
Սպիրալաձև ու՞ ր էս գնում,
Մի երկու, երեք շրջանից
Կհայտնվենք քո բոստանում:

Կամ դու ու՞ր էս ուզում գնաս
Պառավ Մարգոի ցախանո՞ց,
Թե ուզում էս տաքսով գնաս
Մտնես սեփական արտաքնոց:

Կառլոս – կարևոր չե ու՛ր եմ գնում,
Ես տարածություն եմ անցնում
Կարևորն է, որ շարժվում եմ,
Տեղում չեմ, առաջանում եմ:

Հաննես – Ու՞ր էս ուզում առաջանաս,
Որ կերածդ հետ չփխսես,
Վա՞տ է, հիմա տուն կգնա՛ս
Ու ախորժակով հաց կուտես:

Կառլոս – Ուշք ու միտքդ ուտելն է,
Կարևորը ապրելն է,
Իսկ, որ հետաքրքիր ապրե՛ս,
Պիտի սպիրալաձև շատժվես:

Լսիր եթե վախենում էս
Են հին ցախանոցը փլես,
Արի մեքենադ հետ վարի,
Սպիրալաձև ու հետ վարի:

Մենք պատմության մեջ կմնանք,
Բեր տասը չրջան հետ գնանք:
Հաննես – Վա՛զն արի, ես հետ չեմ վարուն.
Կառլոս – Կրկնակի՛ եմ վճարում:

- Ու մեքենան կտրուկ կանգնեց,
Սպիրալաձև հետ շարժվեց:
Հաննես – Իննսունմեկ, երկու, երեք,
Կառլոս – Հաննես քեզ պետք է երկու ղեկ:

- Դղրդոց էր ու չխկչխկոց.
Հաննես – իննսուն չորս. – չխկ, դըդըդըդըմ,
Հաննես - Իննսունհինգ.- չխկ դըդըդըդմ-
Հաննես - Իննսունվեց. - Դըմփ – ա՜խ, վա՜խ, վա՜խ:

- Սպիրալաձև հետ գնալով,
Մեքենան իր ամբողջ թափով,
Խփեց գյուղամիջի սյանը
Ու գտավ իր հանգրավանը:

Սյունը ընկավ տաքսու կողքին,
Հաննեսը նայեց Կառլոսին,
Բռնեց կառլոսի օծիկը,
Որպիսի հայտնի կարծիքը:

Հաննես – Արի էստեղ, տեղ ենք հասել...
- Ծեծե՞լ,
Ենել ի՛նչ ծեծել...

Կառլոսի քիթը ծռվել էր,
Կարծես թե սպիրալաձև էր,
Բայց ուղեղը աշխատում էր,
Իսկ հաշվիչը չխկչխկում էր:

Մի բան կար, որ չեր վնասվել,
Դա են չխկչխկան հաշվիչն էր,
Բայց նոր պատմություն էր սկսվել,
Գյուղն այլևս հոսանք չուներ:

Դատ, դատաստան, քննություն,
Խոստովանք ու զրպարտություն,
Սպիրալաձև խառնակչություն,
Հետո՛, հետո մոռացություն:

Եվ այդպես էլ մարդ չիմացավ,
Թե Հաննեսը ու՞ր էր գնում,
Այս դեպքից մի տարի անցավ,
Գյուղն էլ իր կյանքով էր ապրում:

Տաքսին նորից սյան մոտ կանգնած,
Հաննեսը իր տեղը նստած,
Ու մոտեցավ մի հաճախորդ,
Նստեց ու պատվիրեց խորթ-խորթ.

Հաճախորդ – Տա՛ր ինձ Կիև.
Հաննես - Ուղի՞ղ թե սպիրսլաձև...
19. 07. 2007





Ո՞վ է հակա:
Ձեռքերը փոքր, փորը մեծ,
Դեմքին քաջի դիմակը կեղծ,
Քայլում էր լուրջ ու ազդեցիկ,
Ամեն քայլը մի մեծ կարծիք:

Բա՛, տեսեք ու լավ ճանաչեք, Ոչխարի հետ չշփոթեք,
Նա ջոջ է ու թե մկկա
Դա ձեր դուրը պիտի գա
Ո՞վ է հակա:
- Նա՛, ով մա՛րդ է ու կա՛.

11.08.2009

ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ


Մենակություն
Ես ամենուր քե՛զ փնտրեցի,
Պատահաբար մտա մարագ,
Մարագ, որ ո՛չմեկինը չի՛,
Թաքուն դրա՛խթ երկնքիս տակ:

Ճռում է դուռը կիսաբաց,
Լույսի շողեր է հորինում,
Ու ես կոճղի վրա նստած
Սիրո մասին մի՝տք եմ անում.

Ե՞րբ է սերը գոյատևում,
Քիչ-քիչ հատնելուց, այնպես չէ՞,
Ուրիշ ի՞նչ կա էս աշխարհում.
Կա մի կատո՛ւ,
.............. որ այստեղ չէ՝:

Բարեկա՜մն իմ էս մարագի,
Ավա՜ղ, նա էլ է ինձ լքել:

Ես ամենուր ինձ փնտրեցի
Ու նորից մարագ էի մտել,
Կատուն էր իմ տեղը նստել,
Կատուն էլ էր դրախթ եկել:
19.04.2004

 

 

Վերի թաղի Օնիկը
Ես երբեմնի կգամ Փարիզ,
Կգամ կորած ղշի պես,
Հեռվի սեր է թառել մտքիս,
Սիրտս արել երկու կես:

Ես գիշերով կգամ փարիզ,
Կգամ վերի ճամփեքով,
Մեր գյուղ էդ ճամփով եմ գալիս,
Հենց իմ յարիս տան մոտով:

Հենց որ դարից իջնեմ վար,
Կանգնեմ Փարիզի մեջտեղը,
Կասեմ ես հո՛ս եմ աշխա՛րհ,
Աիժմ գիտցե՛ք իմ տեղը:

Վերի թաղի Օնի՛կն է հոս,
Անձամբ ինքս եմ ժամանել,
Անցել հազար դար ու փոս,
Եկել Փարոզ եմ հասել:
Ու թող ամբողջ հրապարակը,
Հավաքվի որ ինձ լսի,
Մենակ պառավ Արուսիակը,
Հանկարձ ենտեղ չլինի:

Էդ օրիորդից վախենում եմ,
Նորից մի բան կմոգոնի՛,
Արուսիակին ես լավ գիտեմ,
Կասի Օնոն փող չունի:

Հետո ի՞նչ որ փող չունի,
Փարիզը փողո՞վ են սարգել,
Բա անմահական Վիյոնի
Մտքերը ո՞վ է գնել:

Թէ մտքերը ոչինչ չարժե՞ն,
Ու խանգառում են ապրել,
ես դժգոհ չեմ որ իմ սրտեն,
Պոետի քար են կախել:

Ես գիշերով կգամ Փարիզ,
Կգամ վերի ճամփեքով,
Մեր գյուղ էդ ճամփով եմ գալիս,
Հենց իմ յարիս տան մոտով:
14.08. 2005

 

Լռություն
Փորձիր ըմբռնել լռության լեզուն,
Փորձիր գուշակել իղձերը նրա,
Եղիր նրա պես խորիմաստ խոհուն,
Եվ այդ մասին թող ո՛չ ո՛ք չիմանա:

Փորձիր գրավել անառիկ հեռուն
Ու մի վախենա դավող խավարից,
Եղիր արարիչ այն մութ աշխարհում,
Հորինիր շանթեր հանգած լույսերից:

Եղիր միայնակ գոնե մեկ վայրկյան,
Թեկուզ և լքված, թող այդպե՛ս լինի,
Նվաճիր բարձրու՛նքը հպարտության,
Եվ պի՛կն այդ, թող քո անունով կոչվի:

Փորձիր հեռանալ անաղմուկ ու լուռ,
Փորձիր թափառել հոգուտ սարերում,
Որոնիր այնտեղ մի փոքրիկ մատուռ,
Վաղուց այնտեղ քեզ քո խիղճն է սպասում:

1998թ.

Հին նստարան
Այո՛ իմ հին նստարան,
Եկա նորից ծխելու,
Իմ խոհերի հանգրվան,
Նոր միտք ունեմ կիսվելու:

Հայացքը քո մաշմշված
Բազում իմաստներ ունի,
Ավելի կիրթ ու զսպված,
Քան շատ կույտեր մսերի:

Իմ փայտեղեն բարություն,
Իմ լավ ընկեր սրտամոտ,,
Երբ փնտրում եմ գթություն
Փոշման դառնում եմ քո մոտ:

Ես միշտ գալիս եմ քո մոտ,
Ես միշտ իզուր եմ փնտրում,
Ու իմ վերքերը ցավոտ
Քո ափերին եմ շոյում:
1995

Երազ
Մթության մեջ և խավարի
Միայն երազն աչքեր ունի,
Միայն երազն հույսեր ունի,
Հույսեր, ձգտում, նպատակ:

Երազն արարիչն է կյանքի
Ու խառնարանն է իղձերի,
Սլացիկ լույսն է պոետի,
Գիսաոր աստղից արագ:

Մրմունջն է սիրահարների,
Անհասությունն է հանճարի,
Փառքի հևքն է հերոսների
Կենաց մահու ժամանակ:

Փայլն է պսպղուն աստղերի,
լուսե շղարշն է լուսնյակի,
Կարողությունն է արևի,
Հեռվի փայփայանքը տաք:

Ուժն է գարնանային ծաղկի,
Որ պիտի անպայման ծաղկի
Եվ նույնիսկ չարագործի
Միտքն է դավի ժամանակ:

Ընթացքն է այս մոլորակի,
Տարածությունը տիեզերրքի,
Մթության մեջ և խավարի
Միայն երազն աչքեր ունի
20 .05. 2006

 

Վա-բանք
Օվ խաղում է միյայն վա-բա՛նք,
Լա՛վ գիտի ինչ եմ ասում,
Անմիտ է ամեն նախատանք,
Որ հիմարն է փորձանք փնտրում:

Դա կարծես թէ գայլն է կծել,
Ու վարագել քաջությունով,
Ազատությամբ սիրտտ ես խոցել,
Ցավերը առհամարելով:

Դու կանգնում ես լեռան պես,
Քամիների պես թափառում,
Երբ սուտը մոռթում է քեզ
Ու թիկունքից են հարվածում:

Դու չգիտես հապաղել,
Վա-բանք դրած ամեն ինչ,
Թույներ կարող ես փորձել,
Կա՛մ ամեն ինչ, կա՛մ ոչինչ:
1997

 

Դու ինձ նման էս
Դու ինձ նման էս,
Հե՝շտ էս լինում բարերար,
Երևի ինձ պե՝ս
Չգիտես ինչպե՝ս լենել չար:
Ու նայու՜մ էս.
Ու նայու՜մ եմ քեզ երկար,
Աշխարհի չափ էս,
Ընդհամենը մի նկար:
Գրողը տանի, սա իմ նկա՜րն էր, չէ՝ի նկատել.
31.06.2006

 

Ազատության ստախոսություն

Ազատության շուկայում
Երկու իր է վաճառվում,
Հարմարավետ ճշմարտություն,
Հոգուտաբեր արդարություն:

Ի՛ր են, իրե՛ր իրակա՛ն,
Կպած կաշվից սեփական,
Հարմարավետ ճշմարտությում,
Հոգութաբեր արդարություն:

Ու քարոզնե՜ր, քարոզնե՜ր,
Վ՛այ փափաղ թռցնողներ,
Ո՞ւմ աչքերն էք կապում
Ու պոչերդ քողարկում:

Ստով սնում ստռկացնում,
Համբուրգեր էք բաժանում,
Ինքներդ ինչո՞վ էք սնվում,
Արյունո՞վ:::

29.3.2007

 

Տխուրը հեշտ է
Տխուրը հեշտ է,
Նույնիսկ երջանիկի համար,
Նույնիսկ խելագարի համար,
Իսկ եթե կիսախելագագա՞ր,
Անլու՛րջ սիրահար,
Անվ՛երջ երազող,
Վ՛իշտն առհամարող,
Զգալ երանություն հոգուդ ցավերից,
Ապրե՜լ,
Չգիտես ինչու՛ մեկին խայթել,
Որ չննջի իր խոհերի մեջ,
Վտանգավոր է, կխաբեն:
Խաբված հավատարիմ,
Խորթ ու մտերիմ...
Տարակուսանքնե՜ր իմ,
Արդեն տխուր է
Իսկ կյանքը տխուր չէ,
Անհասկանալի է:
08.08.2006

 


Գազանները չեն խոնարհվում
Գազանները չեն խոնարհվում,
Նրանք տափում են:
Նրանք տափում են երբ լափում են,
Տափում են երբ պարտվում են,
Նրանք տափում են,
Խոնարհվելու բնազդ չկա՝:
12.12.2011

 

Ու
Հանու՛ն խոսքի ազատության,
Թալանեցի՝ն մեր ապագան,
Ցավոք սրտի չկշտացան,
Ու բարքե՝ր են շուկայական:

Իրավունքի ազա՛տ շուկա,
Չարչի՛ն ազատ խոսքի վկա,
Խի՛ղճ ու պատիվը անպատկան
Ու վերնախավ շուկայական:

Վերնախա՛վ է վերնաՀ՛ավը,
Վերին թարեքի չա՛ղ հավը,
Չաղ բրոյլե՜րը ամերիկյան,
Ու կչկչոց հուդայական:
07.02.2010

 

Սոկրատի վերջին գիշերը

Սուրճը ուղեղս էլ չի թարմացնում
Իսկ աթոռն ինձնից վաղուց է հոգնել,
Ամեն շարժումս հաշվի է առնում,
Տնքում է կարծես փիղ է շալակել:

Հին պահարանն է անկյունում նիրհում,
Դռան բանալին անհույս թեքած վար,
Այդպես քիթը կախ բիձեքն են ննջում
Ու հեկեկում են, հեյ գիտի աշխարհ:

Ո՛վ ասես չկա էդ պահարանում
Իսկ ամենա վերին դարակում
Մի երես առած մուկ է բնակվում
Ու դիտմամբ միշտ լավ գրքերն է կրծում:

Իսկ ատամները անվերջ աճում են,
Կրծում է որ ատամները մաշվեն,
Կրծում է որ ծնոթները փակվեն,
Այո՛, մկները պիտի միշտ կրծեն:

Այդ մուկն երևի քանդակագործ է,
Ամեն գիրք տարբեր ձևով է կրծում,
Կամ փորձառու գրագող է,
Մի քանի գրքից մի գիրք է սարքում:

Այսoր պիտի դրա հախիցը գամ,
Իմ գրածները դնեմ թող կրծի,
Թող կրծի, կշտանա վերջին անգամ,
Ուղեղի ցնցուն ստանա, տառապի:

Հիմա, հենց հիմա քո գլխին բերեմ,
Առաջ իմ աթոռ, անցանք հարձակման,
Անցանք հարձակման, գրագողի դեմ,
Զգուշ կացիր մկնիկ, թշնամիք եկան:

Ես մտածում եմ նա կռթկռթացնում,
Երևի ինչ որ քարոզ է կրծում,
Քարոզ խոսքի ազատության մասին,
Կատու չեմ, բայց չեմ սիրում մկներին:

Գլխիս կռթկռթուն քարոզ է թափվում,
Համոզում է ինձ ու չի համոզում,
Որ առաջինը խոսքն է եղել,
Մի գուցե սկզբում խնձո՞րն է եղել:

Իսկ ինչու՞ են Սոկրատին դատել,
Մեկի խնձորին թթու՞ էր ասել,
Թե՞ համ խնձորին թթու էր ասել,
Համ էլ հեգնորեն սնունդ պահանջել:

Դե արի ասա ինչու՛ են դատել,
Ինչի՞ համար, խոսքի՞ թե՞ խնձորի՛,
Որտե՞ղ են նրա խոսքն հաշվի առել,
Դիագենեսիի տակառի մե՞ջ…
***
Աթոռս նորից տնքաց կամակոր,
Նրան դուր չեկան իմ նոր մտքերը,
Իսկ երեկոյան ստվերներին օրոր
Իջավ Սոկրատի վերջին գիշերը

Անտիկ հունացին իմ հյուրն է այսօր,
Կամ էլ մեզ բանտ են նետել միասին,
Ու մակարդվել է կյանքը հին ու նոր
Վողուց ճաքճքված, բանտի պատերին:

Լուռ էր Սոկրատը, անգուշակելի,
Լռության հետ էր խոսում երևի,
Փորձեցի խաղտել արդ լռությունը,
Լսել Սոկրատի իմաստությունը.

Սոկրա՛տ, թույլ տվեք մի բան հարցնել,
Դուք բատնի մեջ է՛լ ոչինչ չե՞ք գրել:
- Ուզում էս ասել որ ոճրագո՞րծ էմ
Ու մի բան էլ պիտի ե՞ս գրեմ:

- Ոճրագործները թույն են հորինում,
Ու ըստ օրենքի ձեր թասը լցնում,
Ազատությունը քմահաճ ներկում,
Ուրիշի արյան գույնով են գրում:

Իսկ ձեզ թեկուզ և դատապարտել են,
Դավադիր եղել ձեր ազատ մտքին,
Ձեր մտքերը միշտ լուսաորել են
Մթի ճանկերուն, կյանքի հայելին:

- Իզուր էս կարդում բարի քարոզներ,
Ես միշտ այս կյանքից եղել եմ բարի,
Տածել եմ բազում անխռով մտքեր,
Հուշել եմ կատվիս, որ չմլավի:

Ու պրպտել եմ գանգիս կեղևում
Ընդիմություններ խորամանկներին,
Կարծես սատանի հմուտ թակարդում
Թողել եմ ոտքիս պլոկված կաշին:

Մտաբերում եմ երբեմն նրան,
Մի ինչ որ չնչին, հիմար առումով,
Որ կարծես ինձնից չանչել է մի բան,
Սահել է մի պահ իմ երակներով:

Մի ինչ որ անցավ մասնիկ իմ սրտից
Կլպել է ալմաստ իր ճիրաններով,
Քամել կիսամեռ արյունն այնտեղից,
Հիացել կարմիր պղպջակներով:

Հրճվել իմ վրա ու իմ գիտության,
Քանի որ թելը մարդկային կյանքի`
Շարունակություն կեղծված պատմության
Ու կա մի իլիկ`, բարին կհղթի:

Եթե իմ խոսքը՝ մտքերի սփոփանք,
Ես ձեռք եմ բերում դավ ու թշնամանք,
ԵՎ ի՞նչ է միտքը, և ի՞նչն է հանցանք,
Ավա՝ղ, հարցիս հետ չեմ տածում զարմանք:

***
- Սոկրա՛տ, ուզում եմ սուրջ առաջարկել,
Մի գուցե գինի՞, ի՞նչ կուզեք խմել:
- Իսկ կոպուչինո չունե՞ս, զարմացնես,
Սուրճը ի՞նչ է, որ ուզում էս խմես:

- Սու՞րճը, թարմությու՛ն, չի՛ թողնում քնել,
Գիտեմ, որ առաջ դուք սորճ չեք խմել:
- Այո՛ չենք խմել, ոչ էլ կերել ենք,
Դրա համար էլ անմահացել ենք:

- Հիշու՜մ եմ ինչպես ձեր դատավորը
Հերքեց սննդի պայմանագիրը
- Թե իմ պայմանը հանկարծ ընդունվեր,
Խեղճ դատավորը սոված կմեռներ:

Ես պահանջեցի վայել գոյություն,
Գաղափարներիս ազատություն,
Ո՞վ է իր խելքը հացի հետ կերել,
Որ նման պայման ցանկա ընդունել:
Նման պայմանը վտանգ է սպառնում
Նրանց, ով մտքի արմատն են կրծում,
Տեղավորում որովայնում
Խելացի են ձևանում,
Կրծում են,
Կշտանու՛մ:

Թե նոր բան գիտես, ասա իմանամ,
Ի՞նչ նորություն կա այս հին աշխարհում,
Մեկի անունը տուր լսե՛մ, զարմանա՛մ,
Թե մինչև հիմա ում չեմ ճանաչում:

- Ասեմ Սոկրատ ջան, Ղուռչուլ Աղվա՛նը,
- Ղուռչուլն հատուկենտ բացառություն է,
Ես էլ եմ ծանոթ նրա անվանը,
Նրա ամեն մի սուտը մեծ գյու՛տ է,

Սու՛տը, որ ճշտի երկրորդ կեսն է,
Բանականության ապաստարանը,
Ու հալալ սուտը վտանգաոր չէ
Ու դառնում է ճիշտ կեսի զրահը:

Չեն ստում միայն խելագարները,
Ճիշտն են քարոզում խորամանկները,
Թեև անպատճառ օրերից մի օր
Մնում են ծախու կնոջ պես տկլոր:

-Սոկրատ ուզու՞մ էք զանգահարեմ գան,
Սիրո ծառաներ, սիրուն աղջիկներ,
-Սուս թե.չե հիմա իմ Քսանտիպան
Կսկսի խոսել դարերը իվեր:

Ու կթվարկի բոլոր բոզերին
Մեկ առ մեկ, հնուց մինչև այս օրս,
Քեզ կլղոզի քո հին աթոռին,
Կստուգի ի՛նչ եմ ներարկել փորս:

Ա՛յ թե դատեին իմ Քսանտիպաին,
Վա՛յ դատավորին ու դատարանին,
Բոլոր պայմանները կնդունեին
Ա՛յ թե ի՛նչ է նշաշակում կի՛ն, կի՛ն:

- իսկ ո՞ր աստծուն եք դուք հավատացել,
Հեթանոսներից որի՞ն եք պաշտել:
- Իմ միտքն ու խիղճն են ինձ աստված եղել,
Որոնցից երբեք դարան չեմ սարքել:

Ես միշտ իմ խոհուն աշակերտներին
Ինձ հետ վիճելու ճամփա եմ թողել,
Չեմ թառել նրանց մատաղ մտքերին,
Չեմ փորձել նրանց հնազանդեցնել:

Հավատը զենք է ու անպարտություն,
Բայց կա խորամանկ դաստիարակություն,
Որ մարդու հոգուց ներս է ծկլատում
Ու մատնում չարքին, մարդն ինչ է տենչում:

Հետ էք զարգացել հազար տարիներ,
Թեև ձեռք բերել շատ հարմարանքներ,
Բայց ամեն մեկդ մի կուռքի ծառա,
Ճառ ասի կամ թե մի տեղ թռվռա:

Մեր ժամանակի միտքը միշտ պարզ էր,
Նույնիսկ ստռուկը մեծ Եզոպոս էր,
Թեև հիմա էլ միտքն ստրկացրել,
Շոու են սարգել ,չե՛, բան չի փոխվել:

-Փոխվել է փոխվել, հարգելի Սոկրատ,
Այժմ մարդն իրեն կարծում է ազատ,
Քանզի չգիտի ում ստրուկն է,
Հնարավոր է, որ տերը մուկ է:

Ազատը ինչպես թռչյունը օդում,
Թռչնի պես զգոն չե վայրեջքի պահին
Ու բաց դաշտի մեջ կամ անապատում,
Կարող է նստել աղվեսի պաչին:

Սուտն է հիմա ստրուկի տերը,
Իմիջաիլոց, ձեր դեմոկրատիայ ով,
Որ եկավ ընկավ սատանի ձեռը,
Հիմա ամեն ինչ չափում են փողով:

-Մեր դեմոկրատիան հասկացություն է
Որը վաղ թե ուշ պետք է հասկանան,
Իսկ այն ինչ հիմա բարգավաճում է,
Հորինել է անձամբ իմ Քսանտիպան:

Գիտե՞ս այդ կինը ինչ խորամանկ է,
Ի՞նչ եռանդուն է ու հաստատակամ,
Յուրաքանչյուր խոսք հնարանք է
Ու չի փնթփնթում նա երկու անգամ:

Փնթփնթոցը միշտ շարունակվում է
Ու սպիրալաձև զարգացնում ոճը,
Այս պահիս նա ինձ դավաճանում է
Ու մեկը խաբում է իմ կնոջը:

Ու պոռնկության արհեստանոցում
Հղկում է մտքերն իմ Քսանտիպան,
Խորհում իմ մասին ուրիշի ծոցում
Ու հորինում է ձեր դեմոկրատիան:

Իսկ փողի մասին նոր բան չեմ լսում,
Մեր ժամանակ էլ բոլոր դռները
Ոսկով էին բացում ու ոտքով փակում
Բայց մերն էին մեր սեփական մտքերը:

Մի բան եմ տեսնում, մի փոփոխություն,
Գիտություն դարձած մտքի գողություն,
Փափախ թռցնող ստեղծագործողներ,
Սիրում են գրել համերգի տոմսեր:

Ու Եզոպները ինչքան էլ խոսեն,
Ինչքան էլ պատմեն ու սրամտեն,
Ստի դրոշը վեր կբարձրացնեն,
Նրանց մտքերը կյուրացնեն:

Ու գողը պիտի խոսի այն մասին
Թե ինչ էր թառել Եզոպի մտքին
Ու առաջինը նրան կլսեն,
Գողերը իրենց գործը լավ գիտեն:

Ազատությունը գողի համար է,
Գողը լա՛վ գիտի նրա արժեքը,
Այս հակասությունը ամուր կապ է
Ու փիլիսոփայության օրենքը:

Պարզվում է մարդու ազատությունը
Միտք չէ և ոչ էլ աշխարահայացք,
Ազատությունը ձայնն է, հնչյունը,
Որ տարածվում է աշխարհից աշխար:

-Ախր գողերը միշտ սուսիկ փուսիկ,
Ու նրանց համար կա միայն մի միտք,
Ի՞նչ ձայն ու հնչյուն աշխարհից աշխարհ,
Ու չեն ճանաչում նրանք ոչ մի կարգ:

- Գողի կարգերը ոսկին է, փողերը,
Կատակ են նրա համար կարգերը
Գիտես ի՞նչ կասեմ քեզ գողի մասին,
Գողը չի լսում մեծ ստախոսին:

- ինչի՞ մասին է խոսքը, չգիտեմ,
Այդ դեպքում ո՞վ են մտքի գողերը,
Ստախոսներ չեն մեծ կամ փոքրիկ,
Մարդկանց գանգերում տպում են կեղծիք:

- Ոչ թե գանգերում, այլ գրպաններում,
Այնտեղ են ազատ կյանքը ճմրթում,
Գողի գրպանում, անդրավարտիքի
Որտեղ ամեն ինչ իր գինը ունի:

Իր գինը ունի ամեն մի հանցանք,
Արդարություն, միտք ու երազանք,
Իր գինը ունի ամեն մի զիբիլ
Ուր մարդը չարժի անգամ մի ոջիլ:

Ամենաբարձր մտքի դիրքերից
Ինչ ասես որ չի հանի գրպանից,
Հավասարությու՞ն էս դրել մտքիդ,
Ա՛ռ քեզ աներևույթ ապարտեիդ:

Որ որոշում է ստույգ մոտեցումներ,
Ստույգ գնահտում մարդկաին կյանքեր,
Նա լավ գիտի ու՛մ ե՛րբ գլխատել,
Ու տե՛ս թե հիմա ու՛մ են գլխատել:

Նրա՛ն ո՛վ գլխի գինը չի մուծել,
Ստու՛յգ է այս հարցում աշխարհս եղել,
Հեթանոսության գրկում մրափել,
Ոչինչ չի՛ փոխվել, ոչինչ չի՛ փոխվել:

Ու կրկնվում է ամեն ինչ նորից,
Գիտության մայրն էլ կրկնությունն է,
Մարդու ժպիտը ծնվում է փորից,
Բոլորից ուրախ թագավորն է:

Ժպտում էն նրանք բարի, սիրալիր,
Պետք լինի կասեն ջուրն է կարմիր,
Ուրիշի արյունն անգույն, գույն չունի,
Ահա ուժը ու միտքը գրպանի:

- Սոկրատը աչքերն ինչպես հանելուկ
Ուղղեց սեղանի վրա, իր թասին,
Իսկ պահարանում մի անամոթ մուկ
Ականջ էր դրել ինձ ու Սոկրատին:

Իսկ վաղորդյան լույսի շողերը
Ցայտում էին, մեկը մեկից անհամբեր,
Իսկ մեծ հանճարի խոհուն պատկերը
Դառնում էր թափանցիկ ու անտարբեր:

Դեպի անհունը գնալուց առաջ
Սոկրատը իր թույնի թասը վերցրեց,
Ուզում էր խմեր, ես ասացի կա՛ց
Ու թույնի կեսը իմ թասը լցրեց:

Առավոտ կանուխ մենք թույն ենք խմում,
Թունավորված է մեր լուսաբացը,
Եթե այսպե՛ս ենք բարի լույս անում,
Սոկրա՛տ, բեր խմենք կատվի կենացը:
08.10. 2005

 

Քամի
Արի, քամի, երգենք միասին,
Անմշակ այգու մացառոտ բեմին,
Ու թող մեզ լսեն ուռին ու բարդին,
Սիրո հուշ կախենք նրանց ճյուղերին:

Արի քամի պարեմք միյասին,
Թռչենք բարձրանանք ձորի եզերքով,
Ուրախացնենք բարի գետակին,
Խաղողի այգում արբենանք գինով:

Արի քամի տխրենք միասին,
Ճյուղերը լքող տերևների պես,
Ես կխառնվեմ այն տերևներին,
Դեղին խոհերին աշնան հեռատես:

Արի քամի, սրտամոտ իմ քույր,
Հորիզոնների օդային համբույր,
Արի հորինենք մի հեքիաթ մաքուր,
Թափառենք, պատմենք դաշտերին թափուր:

Արի քամի ոռնանք միասին,
Այն անվորսալի գայլերի լեզվով,
Արի գնանք մեխվենք ժայռերին,
Արի քարը ծակենք երգելով:

Արի գնանք կռվենք լեռան հետ,
Ուզում եմ որ նա գերի հանձնվի,
Թեկուզ փշրվեմ, կորչեմ փոշու հետ,
Ես չեմ վախենում գրողը տանի:

Արի իղձեր հիշատակենք,
Վաղամեռիկ երազներ,
Արի ծովեր ալեկոծենք,
Թափենք իզուր անձրևներ:

Արի լինենք մեղմիկ զեփյուռ,
Որ այգուն սեր է հուշել,
Շնչել ամեն վարդից մի բույր
Ու լուռ ու մունջ հեռացել:

Կամ թե քամի եկ սանձարձակվենք,
Դառնանք մրրիկ, եթերը ճեղքենք,
Վայրագ սուլոցով քաղաք ներխուժենք
Ու մարդկանց վրա մի լավ ծիծաղենք:

Արի քամի մերվենք բուքերին,
Սառցե բյուրեղյա վրձիններ սարքենք,
Մարդկանց վախկոտ պատուհաններին
Հազար ու մի բաներ նկարենք:

Արի քամի փախչենք միասին,
Փախչենք, հեռանանք հեռուն անորոշ,
Արի քամի լսիր իմ խոսքին,
Ի՞նչ ես մոռացել աշխարհում այս գորշ:
1987

 

Թվում է
Ինձ թվում է թէ հոգնել եմ,
Թե հոգնել եմ երազել,
Թվում է թե արթնացել եմ,
Բայց անքուն եմ մնացել:

Ու թվում է թե փաղչում եմ,
Թե լքում եմ մի աշխարհ,
Ու ամեն ինչ մոռանում եմ
Ին՛չ, որ կոչվում է արդար:

Ինձ թվում է անիմաստ է,
Անիմաստ է երազել,
Իսկ անցյալը հեռանում է
Ու հուշում է չհիշել:

Այս վարկյանն է լոք ինձ հետ,
Այս գրիչն է իմ ձեռքին
Ու մի հարցմունք անհեթեթ.
Ինչպե՞ս է կուտակվում փոշին:
1987

 

Ջրիս կաթիլներ
Ջուր եմ տանում աղբյուրից,
Պաղ ջուր եմ հայտնաբերել,
Որը հողի ընտերքից
Բարի աղբյուրն է քամել :
Կաթիլ կաթիլ հավաքել,
Թորել է այլ նյութերից,
Որոնել է ու քամե,լ
Ապառների սրտերից:
ՈՒ հոսում է աղբյուրից,
Զուլալ ջուրը կյանքաբեր,
Իսկ ես ագահությունից
Շարել եմ չորս տին կժեր:
ՈՒ չի զլանում աղբույրը,
Նա շռայլ է ու բարի,
Թեկուզ ծուռ եմ դրել կուժը,
Չորս տին ցայթեր են ջրի:
Աղբյուրից ջուր եմ տանում,
Որ աղբյուրն է հորինել,
Երեկո է աշխարհում,
Որիս լուսինն է տիրել:
Ու լուսինը սիրահար
Շողը շաղել է ջրին,
Ու աղբյուրից իմ վարար
Սերն է բխում ու բարին:
Ամեն կաթիլ լուսնի լույսով
Ադամանդի պես ժպտում,
Մի ակնթարթ փայլ ապրելով
Թռչում են ու չքանում:
Ու շողշողում են իրար
Կաթիլներն ու իմ հոգին,
ՈՒ լուսնի փայլի պես վառ
Լույս է թառել իմ սրտին:
Ավաղ ես անփույթ էի,
Չեի խնայում իմ ջուրը,
Վստահ որ միշտ կհոսի,
Շատ առատ է աղբյուրը:
Կաթիլ կաթիլ իմ սրտի
Ցայթերն են վատնվում,
Կաթիլները աղբյուրի
Փայլում աներևութանում:
1998

 

Հոգս
Քունը վզովս է ընկել,
Ինձ մահճակալ է ձգում,
Գործս կիսատ եմ թողել,
Ինձ իմ հոգսերն են կանչում:

Չեմ սիրում ես ինքս ինձ,
Երբ ինձ հոգնած եմ զգում:
Ուզում եմ ծնվե՛լ նորից,
Ուժ եմ իմ մեջ որոնում:

Գոնե մի ճիգ մարմնումս,
Որ ինձ տեղիցս պոկեմ,
Գոնե մի կայծ աչքերումս,
Որ տանս դուռը գտնեմ:

Քարշ տամ ես ինձ փողպցով
Գործ քեզ գրողը տանի,
Ինձ թաղեցիր հոգսէրով,
Օ՜ քունս ոնց կտանի:
1987

 

 

Ասեք ինձ

Ասեք ինձ ա՛յն, ինչ ես զգում եմ,
Ինչ չեն պատմել ու չեմ լսել:
Ջնջեք ա՛յն, ինչ կասկածում եմ,
Մոռացել եմ տառապել:

Մոռացել եմ տառապել,
Ալեկոծվել եմ անդարձ,
Ալիքնե՜ր են ծավալվել,
Աանդո՛ր չլինին՝ հանկարծ:

Հանկա՝րծ օրերը գալի
Չդառնան լու՜ռ, տաղտկալի՛,
Փրփուրներն ալիքների
Ավելի են հուսալի:
31.03.2008

 

Սև ճշմարտություն

Ճշմարտությունը գեշ է,
Սիրունը չկա.
«Ուժեղը միշտ անմեղ է,»
«Թույլը հրեշ ու ագահ»

Ճշմարտությունը հին է,
Օգտագործված ու անպետք,
Եվրոպական շուկայում
Այն ձրի են բաժանում:

Ճշմարտությունն էժան է,
Ձրի՜ է, ա՛ռ չեմ ուզում,
Բառերի կույտ, զիբիլ է,
Խոսի՛ր, թէ չես ալարում:

Իզուր՝, ճիշտը չփնտրեք,
Սև՛ է, ու աղբ է թվում,
Երբ մեռնեմ ու ինձ թաղե՝ք,
Հագցրեք սպիտա՛կ կոստյում:

Ճշմարտությունը սև է,
Ո՛չ, գիշեր չէ անհատակ,
Նա՛վթ է, նա՜վթ է, վառելի՛ք,
Զարգացած դարի մարդիք..
28.09.2006

 

Սպիտակ առավոտ
Ձյուն է եկել ու անդոր է,
Հանկարծակի լռություն,
Ու մի սպիտակ առավոտ է,
Մի գիշերվա պատմություն:
Գուցե դեռ չե՞մ արթնացել,
Աչքերս բա՞ց եմ քնել,
Ու սպիտակ է, լռություն,
Ու միապաղաղություն:
Անտարբերություն,
Գեղեցկություն,
Խաղաղություն,
Մաքրություն,
Սառնություն,
Ձյու՜ն:
26.12.2007

 

Զրույց գարնան
Գարու՜ն, բարով էս գալիս:
Գարու՛ն, ինչու՞ էս լալիս,
Գուցե մերժված սե՞ր ունես,
Ու հետամու՞տ էս ինձ պես:
Ու սիրունիկ աղջկա պես
Խուսափում իմ հայացքից,
Ու ո՛չ մի ծաղիկ չունես,
Նոր էս ծնվում ձյուներից:
Թեև ուրախ էս, գարուն,
Ասա՛, բանը ինչու՞մն է,
Գուցե չե՞ս տեսել արյուն,
Գուցե քո վիշտը հի՞ն է:
Գիտեմ՝, գիտե՜մ իմ գարուն,
Որ դու կյանք էս արարում,
Լոք քո գրկում կա տաք ձյուն,
Ազատությու՜ն, ջերմությու՜ն:
Ա՛խ թե ես կարենայի՝,
Դուրյանի սա՜զն ունենայի,
Ես կերգեի քեզ համար,
Որ տևես երկա՜ր, երկար՜...
Արի գարուն, սիրահար,
Ու ինձ ձյուների հետ տար,
Գնանք գտնենք մի գալիք,
Մի սիրունիկ ձնծաղիկ:
Գալի՛ք, գալի՛ք ձնծաղիկ,
Այս աշխարքում անցողիկ,
Կյանքի, սիրո ակնթարթ,
Որ մնում է անաղարտ
09.03.2007

 

Ու՞մ խաղն է դա
Սև օրերի քսանամյակին
Պար են բռնել ու պարում,
Ձեռք են մեկնել Թուրքի սրին,
Ու հաղթանակ են գոչում:

Ու հախթանակ են գոչում,
Երևանի կենտրոնում,
Ա՜խ դուք հաղթե՞լ էք ուզում,
Ու՞մ:

Նրան ում երեկ հլու հարգանքով
Զիջել էս ճամփան, քանզի փո՛ղ ունի,
Թե՞ են տզրուկին որին քծնելով
Ուզում էիր, որ քեզ նեցուկ լինի:

Ամեն օր պարտվել, մի օրում հաղթել,
Ի՞նչ երազանք է, ի՞նչ ցնորք է սա:
Կազինոներում երբեկ չէ՞ս հաղթել
Ու ողջը դրել զերոյի վրա:

Մի՛ թե չգիտես ու՞մ խաղն է դա:
04.03.2008

 

Մանկություն

Գողցած խնձորն համով է,
Ինչքան ուտես շատ չի՛ լինի:
Թշնամիս պահակ Խորենն՝ է,
Որ ինձ երբե՜կ չի բռնի:

Շոգ օրերին համառորեն
Էժան - գազով ջուր եմ փնտրում,
Պաղպաղակի գինը արդեն՝
Ցավոք սրտի չե՝մ հարցնում:

Անուշ ընկեր, հիշու՞մ էս ինձ,
Օտարության ճանկերում,
Հեռացե՝լ ենք մեր հին թաղից
Ու նոր թաղ չե՛նք որոնում:
Ու երկուսս էլ չե՛նք հասկանում
Թե արևը ու՞ր է գնում,
Ինչպես մանու՛կ տարիներին:
17 .08.2005

 

 

ՔԱՌՅԱԿՆԵՐ

 

Գրողը գովեց գրողին.
Գրագետ է գարշելին:
05.10.2010

***
լվացարա՛ն
Դու փայլուն ես ու մաքուր,
ԵՎ միշտ ունես հոսող ջուր,
Դեպի ու՞ր.
1998

 

Որդ լորդը

Խնձորի մեջ մի հաստ որդ
Համարում էր իրեն լորդ,
Լորդը ամեն ինչ ուներ,
Ինչքա՜ն ուզենար կուտեր:

07.05.2005

 

06 .06.2007
Բրիտանական իմպերիաի բերետը,
Որպես մահակ օգտագործվող կլարնետը,
Տեսնես ի՞նչ էր մտածում պոետը.
Եսի՛մ:

 

27.04. 2006***
Հայերենը սրտիս վահան
Պողպատե ու քարեղեն,
Որ նիզակներն ասպետական
Կրցքիս վրա փշրվեն
Թող գիտենան ու՞մ հետ պիտի կռվեն:

 

 

***
Երկրագունդը կլոր չ՛է,
Ճաշամանի է նման,
Ամանի մեջ խաշիլ է,
Բլթբլթում է միաձայն:
Ու ամեն մի պխպջակ
Աշխարհն առնում է իր տակ:
12.02.2004

 

***
Այծը բանջարանոցում ,
Թարմ կաղամբ էր ընթերծում ,
Ծամում էր ինչպես գիտունի ,
Սպիտակ թերթերը կաղամբի ;
1998

 

***
Ես քեզ սիրում եմ
Իսկ դու ասում ես հի՛ հի ՛,
Դու ճիշտ ես, ի՛մ սիրուհի :
2004

 

***
Փիլիսոփայության հիմնական հարցը.
Ու՞ր են փողերը:
2004

 

***
Գիտե՞ս թիթեռը ինչքան է ապրում ,
Մի՝նչ աշխարհի վերջը, այդպես եմ կարծում:
2004

 

 

***
Խառտոցը լուռ երազում էր.
Թե ինչերի՝ կհասներ,
Եթէ ջութակ նվակեր,
Ինչ հաճույքով կխառտեր:
1997

 

***
Սիրտս մայրենի լեզվով է երգում ,
Օտար բառերի հնչյունների տակ ,
Ղարիբի երգը հեռու է թռչու,մ
Հեռու որ ունի միյայն մի նվագ:
1996

 

***
Երբ ձյուները հալվեցին
Ու գարունը իմձ ժպտաց
Բալտիկ ծովի ափերին
Գյումռեցուս սիրտը հևաց.
Հեյ գիտի Շիրակ, ինցքա՜ն ձնծաղիկներ ունես հիմա:
2000

 

***
Հելնեմ, գնամ Արցախ,
Էլ ի՞նչ կա էս աշխարհում,
Ու աշխատեմ անկախ,
Գինու գործարանում:
Գնա՜մ:
2000

 

***
Ամպի սպիտակ քուլաները,
Խառնիխուռը ու թափանցիկ,
Ասես լինեն իմ մտքերը,
Բայց ինչու՞ են հելել երկինք:
2001

 

14 .05.2006***
Եթե ես կա՛մ, աշխարհը կա՛,
Ասում են իդեալիստները,
Երբ գրպանումդ փող չկա,
Ստու՜մ են փիլիսոփաները:

 

 

***
Հայտնվեցիր իչպես փրկիչ,
Դու ոչ աստված ոչ հրեշտակ,
Չեմ էլ ուզում , որ լինես,
Քնար եմ ես իսկ դու երգիչ
Հանձնվում եմ քեզ հպատակ,
Ու հնչում եմ, որ երգես...
26.06.2006

 

Ակսել Վարդանեանի գրական արհեստանոց. Գրառումների օնլաին ձեռնարկ:Պոեզիա, ժամանակակից Հայ գրականություն, հայերեն բանաստեղծություններ,երգեր, պատմվածքներ, գրախոսություն, հոդվածներ, հումոր:

Սույն կայքում տեղ գտած բոլր ստեղծագործությունների հեղինակային իրավունքը պահպանված է և պատկանում է բացառապես Ակսել Վարդանյանին: Հրապարակումների համար անհրաժեշտ է նշել նյութի աղբյուրը . http://akselword.com/ կամ հեղինակին . Ակսել Վարդանյան akselv2@gmail.com

Free counters!